Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության խոստումները անկատար են մնում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության բոլոր խոստումները մնում են օդում կախված։ Մինչև խորհրդարանական ընտրությունները ամեն ամսվա վերջում ՀՀ վարչապետը խոսում էր աշխատատեղերի ավելացումների վերաբերյալ ինչին էլ հաջորդում էր նախկին ՊԵԿ նախագահի ներկայացրած վիճակագրությունը, որը բազմիցս համոզվել ենք նկարված տվյալներ են եղել և իրականության հետ որևէ աղերս չեն ունեցել։ Նիկոլ Փաշինյանը այդ վիճակագրությամբ փորձում էր թոզ փչել ժողովրդի աչքերին և նոր ընտրությունների համար իր վարկանիշն էր բարձրացնում։ Ինչպես տեսնում ենք ընտրություններից հետո վարչապետի որդեգրած այդ պրակտիկան դադարեց։ Նիկոլ Փաշինյանն այլևս չի խոսում աշխատատեղերի ավելացումների մասին։ Բայց ոչ թե այն պատճառով, որ թեման արդիական չէ, այլ այն պատճառով, որ հասարակությանը գայթակղելու առիթ չկա։ Հայտարարագրված աշխատատեղերն ընտրություններից հետո դադարել են ավելանալ։ Եվ ոչ միայն դադարել են ավելանալ, այլև նույնիսկ կրճատվել են։ Պաշտոնական տվյալներով, այս տարվա հունիսին Հայաստանում հայտարարագրված է եղել 655,8 հազար աշխատող։ Հուլիսի նախնական տվյալներով՝ աշխատատեղերը կազմել են 652,4 հազար։ Ընտրություններից անմիջապես հետո աշխատատեղերը կրճատվել են 3,4 հազարով։ Թե ո՞րն է եղել դրա պատճառը, պաշտոնական բացատրություններ չկան։ Նման դեպքերում պաշտոնյաները սովորաբար խուսափում են այդպիսի թեմաներին անդրադառնալ։ Մի բան ամեն դեպքում ակնհայտ է՝ աշխատատեղերը կրճատվել են բացառապես պետական կառավարման համակարգում։

Եթե մինչև ընտրությունները կամ հունիսի դրությամբ այս հատվածում զբաղված էր ավելի քան 208 հազար մարդ, ապա ընտրությունների հենց հաջորդ ամսում նրանց թիվը միանգամից կրճատվել է 4,6 հազարով՝ կազմելով 203,4 հազար։ Անշուշտ, լավ է, որ պետական կառավարման համակարգում զբաղվածների քանակն այդքանով կրճատվել է, առավել ևս, որ այստեղ քիչ չեն պարապ ժամանակ անցկացնողները, բայց 1 ամսում այսպիսի կտրուկ նվազումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Եթե դա չլիներ ընտրություններից անմիջապես հետո, գուցե այդ հարցերն էլ չառաջանային։ Հատկապես որ, ընտրությունների նախօրյակին տեղի էր ունենում հակառակ պրոցեսը։ Պետական համակարգում աշխատողների քանակն ավելանում էր՝ նախորդ տարիների նկատմամբ հասնելով ռեկորդային բարձր ցուցանիշների։ Մայիսի տվյալներով՝ այստեղ զբաղված էր 207,2 հազար մարդ։ Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ՝ պետական համակարգում զբաղվածների քանակն ավելացել է գրեթե 7 հազարով։ Եվս շուրջ 800 աշխատող համալրել էր պետական մարմինները հունիսի ընթացքում։ Ընտրություններից հետո տեղի է ունեցել հակառակ պրոցեսը. պետական համակարգում զբաղվածների թիվը կրճատվել է։ Բայց դրանով հանդերձ, այն շարունակել է 2,8 հազարով ավելի լինել անցած տարվանից։ Թեև 2 տարի առաջվա համեմատ սա կարելի է նույնիսկ համեստ աճ համարել։ Պետական բյուջեի վրա նստած աշխատողներն այս տարվա հուլիսին 7,2 հազարով գերազանցել են 2019թ. ցուցանիշը։ Ահա այսպես են իշխանություններն իրականացնում պետական ուռճացված համակարգի այն օպտիմալացումը, որը ժամանակին խոստանում էին։ Այսօր շատ ավելի մարդ է սնվում բյուջեից, քան նախկինում։ Բայց դա այլևս իշխանությունների աչքին չի երևում։ Թե ինչու, հավանաբար կարելի է հասկանալ։ Առավել ևս, ընտրություններից առաջ։

Աշխատատեղերը լրացուցիչ ձայն են իշխանությունների համար։ Ընտրություններից հետո դրանց կարիքը երևի այլևս չկա, այդ պատճառով էլ սկսել են կրճատել։ Չնայած, նույնիսկ կրճատումից հետո, պետական համակարգում զբաղվածներն անհամեմատ ավելի շատ են, քան նախորդ տարիներին էին։ Այս իրավիճակը վկայում է, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի հայտնվելուց հետո համակարգում ոչ մի օպտիմալացում էլ տեղի չի ունեցել։ Երկու տարի առաջ ձևի համար փոխեցին կառավարության կառուցվածքը և որոշ նախարարություններ կրճատեցին ու միաձուլեցին։ Սակայն դրանով չլուծվեցին համակարգի օպտիմալացման հետ կապված խնդիրները։ Եթե նախկինում այն ուռճացված էր, հիմա էլ ավելի է ուռճացվել։ Հիմա մի քանի հազարով ավելի շատ մարդ է ընդգրկված այստեղ, քան նախկինում էր։ Մինչդեռ Նիկոլ Փաշինյանը դա այլևս չի ուզում տեսնել, չնայած ժամանակին լավ էլ տեսնում էր։

«Որ պետական կառավարման համակարգն ուռճացված է, կարծում եմ՝ դա ակնհայտ է բոլորի համար, ու այս ուռճացվածության պատճառով շատ դեպքերում անարդյունավետ է աշխատանքը, և մենք կարծում ենք, որ այս ընթացքում նաև դրանում համոզվելու առիթներ ունեցել ենք,- դեռ 2018թ. կեսերին ասում էր Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության անդամներին կոչ անելով պատրաստվել լուրջ բարեփոխումների։ -Կառավարության անդամներին կոչ եմ անում, որ պատրաստ լինենք՝ մենք գնալու ենք շատ լուրջ լուծումների ու շատ լուրջ բարեփոխումների: Ի վերջո, ՀՀ քաղաքացիները պետք է իմանան՝ ինչի վրա է ծախսվում ամեն լուման, ամեն դրամը: Սա միանշանակ է, այդպես պետք է լինի: Կառավարման համակարգը ինչպե՞ս է աշխատել մինչև հիմա՝ հորքուր, մորքուր, խնամի, ծանոթ, բարեկամ, ընտրությունների վստահված անձ, բոլորին բերել, տեղավորել են պետական կառավարման համակարգ»։

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը վստահեցնում էր, որ այլևս նման խնդիր չկա դրված։ Բայց կյանքը ցույց տվեց, որ, ինչպես շատ ու շատ այլ հարցերում, այս հարցում էլ նա կեղծ բարեպաշտությամբ էր առաջնորդվում։ Հայաստանի համար պետական այդպիսի հսկայական ապարատ պահելը ժամանակին մեծ ճոխություն համարելով, կառավարության ղեկավարի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վաղուց այլևս դադարել է խոսել այդ մասին։ Հիմա խնամի-ծանոթ-բարեկամներին, կուսակցական ընկերներին, ընտրություններում իրենց աջակցողներին ու ձայներ բերողներին պետական ապարատում տեղավորելու և պաշտոններ տալու ժամանակներն են։ Նախկիններին մեղադրում էին այդպիսի արատավոր երևույթների համար, հիմա իրենք ավելի խայտառակ ձևով են լծվել համակարգն անցանկալի անձանցից զտելու գործին։ Այլ հայացքներ ունեցողներն ընդհանրապես տեղ չունեն այստեղ։ Պետական համակարգը դարձել է միայն յուրայինների տեղը։ Նախկինում երբևէ այսպիսի խայտառակ վիճակ չէր եղել։

Սոնա Գիշյան

www.1or.am 

28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ինՇվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձը
Ամենադիտված