Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանը բացում է խաղաքարտերը․ մտադիր չէ հեռանալ Արցախից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանում իսկական հիստերիա է բարձրացել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հայտարարությունների շուրջ։ Մուրադովը Արցախում էր 2020-ի նոյեմբերից, հեռանում է, իսկ նրան փոխարինում է գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը։ Նա Մախաչկալայում անցկացվող համառուսական հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպմանը դրական է գնահատել ռուս խաղաղապահների աշխատանքը տարածաշրջանում: Նա նաև հիշեցրել է, որ առաջիկա հինգ տարվա ընթացքում խաղաղապահները մնալու են Լեռնային Ղարաբաղի տարածքում:

«Առաջին հինգ տարին՝ ըստ երեք երկրի ղեկավարների ստորագրած համաձայնագրի: Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը երկարաձգելու մասին»,- հավելել է Մուրադովը:

Ադրբեջանը, որը դեռևս չի էլ հաստատել ռուս խաղաղապահների մանդատը, Մուրադովի այս հայտարարությունը վտանգ է համարում իր շահերին։ Բնականաբար, Ալիևի վարչակազմը ամեն ինչ կանի, որ ռուս խաղաղապահներին, ժամկետը լրանալուն պես դուրս մղի Արցախից և լիովին օկուպացնի հայկական հանրապետությունը։ Ռուս ռազմական վերլուծաբանները, սակայն, վստահ են, որ ՌԴ-ն բնավ մտադիր չէ հեռանալ Արցախից, որտեղ արդեն ամրապնդվել է, ռազմական հենակետեր և ռազմակայան ստեղծել, իր քաղաքական և ռազմական ներկայությունն ամրապնդել տարածաշրջանում։

Պատերազմում Հայաստանի կրած պարտությունից հետո ստեղծվել է մի իրավիճակ, երբ Արցախում ՌԴ ներկայությունը բխում է առաջին հերթին հայկական կողմի շահերից։ Եթե մինչև 2020թ․ սեպտեմբերը Հայաստանն էր Արցախի անվտանգության երաշխավորը, ապա այսօր բացառապես ՌԴ-ն է կատարում այդ առաքելությունը, իսկ Հայաստանի իշխանությունները նույնիսկ սեփական երկրի անվտանգությունն են դժվարությամբ կարողանում ապահովել։

Կարեն Մեսրոպյան

Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»Ավետիսյան. Փաշինյանը սպառնում է հայ ժողովրդին պատերազմով
Ամենադիտված