Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ-երում իշխանություն ունենալու իրենց շանսը համամասնական ընտրակարգն է, դրա համար էլ խոշորացում են սկսում. Կյուրեղյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը հասկացավ, որ ՏԻՄ-երում իշխանություն ձեռք բերելու համար իրենց միակ շանսը համամասնական ընտրակարգն է եւ լայն թափով առաջ է տանում խոշորացման գործընթացը՝ առանց հետեւելու օրենսդրական, սահմանադրական հստակ դրված պահանջներին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արմենուհի Կյուրեղյանը։

«Իշխանությունները շատ լավ գիտեն, որ մեծամասնական ընտրակարգի պարագայում չունեն համապատասխան թեկնածուներ, որոնք կարող էին հաղթել, առավել եւս մեծամասնական ընտրակարգով չէին կարող միեւնույն համայնքում ունենալ  համապատասխան քանակությամբ իրենց սրտի ուզած ավագանու անդամներ։ Իսկ եթե ավագանին ուժեղ է, համայնքի ղեկավարը պետք է ընդամենը դառնա ավագանու որոշումներն իրականացնող մարմին։ Կարծում եմ՝ նրանց նպատակը համամասնական ընտրակարգով ընտրություններով ՏԻՄ-երում իրենց սրտի ուզած իշխանական ներկայացուցիչների ներկայությունն ապահովելն է։ Մեծամասնական ընտրակարգով իրենք շանս չունեն ավագանու այնքան անդամ անցկացնեն, որ կարողանան ավագանու կազմում որոշիչ ձայն ունենալ, հետեւաբար, համամասնական ընտրակարգն ամենանախընտրելին  է, որովհետեւ մարդիկ ոչ միայն առաջին  անձ այս դեպքում չեն ընտրի, այլ կընտրեն ՔՊ, Նիկոլ»,- ասաց պատգամավորը։

Կառավարությունը նախօրեին հավանություն տվեց «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում  լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որոնցով առաջարկվում է իրականացնել համայնքների խոշորացման հերթական փուլը. նախատեսվում է 441 համայնք ընդգրկել 37 համայնքային փնջում:

Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացը սկսվել է 2016 թվականից եւ 486 համայնքների միավորման արդյունքում 54 համայնք է միավորվել։ 

Արմենուհի Կյուրեղյանը դեմ չէ խոշորացմանը, սակայն, ըստ նրա, այդ գործընթացը պետք է գնար իր տրամաբանությամբ:

«2016 թվականին այդ գործընթացը սկսվեց Տաթեւ, Դիլիջան եւ Թումանյան համայնքներում, դա պիլոտային ծրագիր էր, պետք է մի փուլ ավարտվեր ու հասկանային՝ ինչ դրական արդյունքներ բերեց, որոնք էին բացասական հետեւանքները, օրենսդրական ինչ նախաձեռնությունների անհրաժեշտություն կա, որպեսզի կարգավորվի այդ գործընթացը։

Սահմանադրության 190-րդ հոդվածը հստակ ասում է, որ «հանրային շահերից ելնելով՝ համայնքները կարող են օրենքով միավորվել կամ բաժանվել եւ Ազգային ժողովը համապատասխան օրենք ընդունելիս պարտավոր է լսել այդ համայնքների կարծիքը»։  Իսկ համայնքի կարծիքը լսել կարող ենք տեղական հանրաքվեի միջոցով, որն ամենաարդյունավետն է։ 2016 թվականին նման հանրաքվե իրականացվեց, թեկուզ օրենքով գրված է, որ տեղական հանրաքվեն ունի խորհրդատվական կարծիք, բայց, միեւնույն է, պետք է լսել համայնքի կարծիքը, հասկանալ՝ համայնքի շահը այդ կոնտեքստում որն է։ Այս իշխանություններն ասում են, որ բացի տեղական հանրաքվեից կարելի է նաեւ կազմակերպել լսումներ, բայց, միեւնույն ժամանակ, 2019 թվականին նրանք օրենքի փոփոխությամբ տեղական հանրաքվե նախաձեռնելու սուբյեկտներից, որոնք նախկինում բնակչությունը, ավագանու 1/3–ը եւ համայնքի ղեկավարն էին, համայնքի ղեկավարից եւ ավագանու 1/3-ից վերցրին այդ նախաձեռնողականության հնարավորությունը եւ թողեցին միայն նախաձեռնող խմբին եւ 20% ստորագրահավաքով տեղական հանրաքվե պահանջելուն։ Բացի այդ, եթե ֆինանսական միջոցներ չեն ապահովվում, կրկին մերժվում է հանրաքվեի անցկացումը։ Սրանք աբսուրդ որոշումներ են  եւ նրանք այսպես խախտում են նաեւ տեղական ինքնակառավարման երեւույթը»,- նկատեց պատգամավորը։

Ըստ Կյուրեղյանի՝  տեղական հանրաքվեի մեխանիզմը հիմա չի աշխատում, որովհետեւ համայնքը հանրաքվե չի կազմակերպում, իսկ նախաձեռնող խմբին հնարավորություն են տալիս տեղական հանրաքվեի անցկացման առաջարկ անել, եթե նրանք դիմեն համայնքի ավագանուն եւ նրանք գտնեն անհրաժեշտ ֆինանսական միջոցներ հանրաքվե անցկացնելու համար։

«Բայց մենք շատ լավ գիտենք, որ բոլոր համայնքներում բյուջեներն այնքան քիչ են, որ նրանք ի սկզբանե չունեին նախատեսված նման ֆինանսական միջոցներ, հետեւաբար, այդ դիմումը մերժվում է։ Մի քանի համայնքների ղեկավարներ դիմել  էին Սահմանադրական դատարան, որը վճռել է՝ տեղական հանրաքվեն չֆինանսավորելը Սահմանադրությանը հակասող է. եթե համայնքը չունի այդ միջոցները, ապա կառավարությունը պարտավոր է դրանք ապահովել։ Իսկ հանրային լսումներ կազմակերպելու համար ասում են՝ թող կազմակերպեն ու համայնքի ղեկավարները հանդես գան զեկուցումով, բայց ի՞նչ սկզբունքով է կազմակերպվելու այդ հանրային լսումը, ո՞վ է հրավիրված լինելու, ինչքանո՞վ է հանրային լսման ժամանակ իրապես վերհանվելու համայնքի բնակիչների հանրային շահը, շատ կասկածելի է։ Մենք շատ լավ ծանոթ ենք մինչեւ հիմա հանրային լսումների կազմակերպման մեխանիզմներին. իրենք իրենց աշխատակիցներով, ծանոթ-բարեկամներով կազմակերպում են բյուջեների հանրաքվեների նախագծերի քննարկման հանրային լսումներ, տարեկան աշխատանքային պլանների նախագծերի մշակումներ»,- ընդգծեց «Հայաստան» խմբակցության պատգամավորը։

Կառավարության որոշմամբ՝ սեպտեմբերի 24-ի արտահերթ նիստում խորհրդարանը կքննարկի խոշորացման գործընթացի վերաբերյալ օրենսդրական փաթեթը։  Ընդդիմադիր խմբակցության պատգամավորը չի բացառում, որ Սահմանադրական դատարան կդիմեն խոշորացման գործընթացի հետ կապված, քանի որ նա Սահմանադրության 190-րդ հոդվածի պահպանման հետ խնդիր է տեսնում։

Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարեւորել էր, որ խոշորացված համայնքներում տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով ընտրություններ, ինչը, ըստ նրա, ընդլայնում է քաղաքացիների վերահսկողությունը ՏԻՄ-երի նկատմամբ։

«Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ խոշորացված համայնքները առավել արդյունավետ են եւ առավել մեծ կարողություններ են ձեռք  բերում, մենք այս ճանապարհով պետք է առաջ գնանք»,- ասել էր Փաշինյանը։

Ըստ Արմենուհի Կյուրեղյանի՝ խոշորացման պիլոտային ծրագիրն ավարտվել է 2021թվականի փետրվարին, եւ կառավարությունը հաշվետվություն պետք  է ներկայացներ դրա առավելությունների, թերությունների մասին։

«Իհարկե, դրական բաներ կան խոշորացման մեջ. օրինակ՝ տարբեր համայնքներում սուբվենցիոն ծրագրեր են իրականցրել։ Այս իշխանությունները հպարտորեն նշում են սուբվենցիոն ծրագրերի մասին՝ մոռանալով, որ այդ գաղափարը պիլոտային ծրագրի շրջանակներում է, իրենց հեղինակային աշխատանքը չի։ Փաստացի այն ինչ լավ է, նախկինների ծրագրի շարունակությունն է։ Իրոք, այդ սուբվենցիոն ծրագրերով համայնքները բավականին բարեհաջող գործեր են արել, բայց, միեւնույն ժամանակ, նոր խնդիրներ են առաջանում, օրինակ՝ ազգային փոքրամասնություններով համայնքներում խոշորացման դեպքում. նրանք պնդում են, որ պետություն չունեն, եւ իրենց համայնքները պետության նման սրբություն են,  եւ աշխարհի տարբեր վայրերում գտնվող իրենց ազգակիցները օգնում են նրանք, հիմա ասում են՝  խոշորացման պարագայում  ինչպե՞ս է կազմակերպվելու այդ կապը, օգնությունը եւ այլն»,- ասաց Արմենուհի Կյուրեղյանը։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը Պայթյունի հետևանքով մահացած զինծառայողի գործով քննվում են մի քանի վարկածներ․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». Սյունիքի մարզպետն ընտրություններից առաջ արձակուրդ է մեկնում «Ժողովուրդ». Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 շարժական գույք ունի․ ի՞նչ է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգը
Ամենադիտված