Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել. ինչպե՞ս են պահվել Ադրբեջանում հայ գերիները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

2020 թ. 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական զինուժի կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք ենթարկվել են համակարգված ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արմենիա Մարիոթ հյուրանոցում հրավիրված ասուլիսին հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ներկայացնելով իրավապաշտպանների կողմից կազմված արտահերթ զեկույց, որը վերաբերում է Ադրբեջանի պետության պատասխանատվությանը հայ գերիների իրավունքների կոպիտ խախտումներին, ադրբեջանական զինված ուժերի կողմից նրանց խոշտանգելուն ու անմարդկային վերաբերմունքի ենթարկելուն, գերեվարման պայմաններին, քաղաքացիական անձանց իրավական պաշտպանությանը:

Թաթոյանն ընդծեց, որ հայ ռազմագերիների խոշտանգումները հիմնված են էթնիկ խտրականության, այսինքն՝ գերիների հայ լինելու հանգամանքի վրա։

«Իհարկե, ամենադաժան վերաբերմունքը նոր գերեվարվելուց հետո, հատկապես, հատուկ ծառայությունների աշխատակիցների կողմից է լինում։ Օրինակ, եղել են դեպքեր, երբ սնունդը գցել են գետնին և ստիպել են ուտել։ Կամ եղել է դեպք, երբ ընդամենը 10 վայրկյան են տվել, հետո սնունդը գցել են աղբի մեջ։ Հաճախ խոշտանգումները եղել են հատուկ մատը վերքի վրա դնելով, ընդ որում՝ այնպես են արել, որ մարդիկ խնդրեն, աղաչեն բժշկական օգնություն և սնունդ, որ նոր տան։ Նաև հատուկ սառը ջուր են շփել ցուրտ եղանակին մերկ զինծառայողների վրա՝ պատուհանը բացած վիճակում», – պատմեց Մարդու իրավունքների պաշտպանը։

Նախկին գերեվարվածները պատմել են ՄԻՊ-ին, որ երբ կարմիր խաչից մարդիկ էին գալիս այցելության՝ նախապես փոխում էին վերաբերմունքը։ Հատուկ դաժան են վերաբերվել տեղեկություններ ստանալու նպատակով. ցանկալի տեղեկությունների շարքում են եղել անձնական տվյալներ ստանալը, ստիպել են, որ Ադրբեջանի ղեկավարությանը փառաբանող հայտարարություններ անեն, Հայաստանի կառավարության հասցեին նվաստացնող հայտարարություններ։

Ըստ օմբուդսմենի՝ ստիպողաբար սուտ տեղեկությունների ստացման մասին կան հստակ փաստեր.

«Զինվորներից մեկին ստիպել են ասել, որ Զանգելանում եղել է հարսանիք, և ինքը նռնակով պայթեցրել է՝ սպանելով 50 ադրբեջանցի»:

Թաթոյանի խոսքով՝ հատուկ դաժան վերաբերմունք են ցույց տվել Ապրիլյան պատերազմի Արցախյան առաջին ազատամարտի մասնակիցների նկատմամբ։

«Հատկապես զազրելի է այն դեպքերը, երբ մարդկանց խոշտանգել են հանրության առաջ, օրինակ՝ հիվանդանոցներում։ Անցնող դառնողները, օրինակ՝ բուժառուները, թքել են հայ գերիների վրա, և դա տեղի է ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայողի ներկայությամբ», – տեղեկացրեց Թաթոյանը՝ նշելով, որ նույնիսկ բժիշկներն են գերիների նկատմամբ բռնություն գործադրել։

Ռազմագերու մարմնի վրա եռացած ջուր կամ թեյ են լցրել, հետո ծեծել են, որից հետո 21 օր չի կարողացել քայլել։

Պաշտպանի խոսքով՝ ադրբեջանցիները խախտել են նաև ռազմագերիների կրոնական իրավունքները՝ հավաքելով նրանց խաչերը։

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ իր հերթին ավելացրեց, որ երեք հիմնական կառույցներ են իրականացրել հայ ռազմագերիների խոշտանգումները՝ Ադրբեջանի ռազմական ոստիկանությունը, քննչական մեկուսարանը և արդարադատության նախարարության ենթակայության ներքո գտնվող մեկուսարանները։ Պատժիչ և նպատակային ծեծը, ըստ նրա, իր շարունակությունն է ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգության մեկուսարաններում։

Վայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում ԱՄՆ Սենատում կրկին մերժվել է Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող բանաձևը Հորմուզի նեղուցի փակումն Իրանի ինքնապաշտպանության միջոց է. մեջլիսի խոսնակ ԵՄ-ն չի ցանկանում զորքեր ուղարկել Հորմուզի նեղուց և չի պատրաստվում պատերազմի մեջ մտնել․ Կալլաս Նորքում 50 հա տարածքի վրա անտառային պուրակ կստեղծվիՍանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ՝ Աբովյան քաղաքում գործող պահածոների արտադրամասումԵ՞րբ կնշվի Վերջին զանգն այս տարիԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետոVIVA-ն հայտարարություն է տարածել Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների դադարը իրավիճակային է․ Կրեմլ ԱՄՆ հետախուզությունն անկանխատեսելի է համարում ՀՀ Սահմանադրության ընդունումըԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակԱմերիկյան փորձագետներն արձանագրում են Փաշինյանի տապալումը Սովորական ընտրակաշառք արցախցիներին իշխանությունից Իշխանությունը մտադիր է ավելացնել նախարարությունների թիվը Իսրայելը uպանել է «Համաս»-ի ռազմական հետախուզության ղեկավար Մուհամմադ Աբու Շահլային Ոսկուց և թանկարժեք քարերից պատրաստված իրերի օտարման գործարքների համար կսահմանվեն ԱԱՀ-ի հատուկ կանոններ Առանձին շրջաններում սպասվում է թաց ձյունՄեկնարկել է Հայաստան-Բելառուս հանդիպման տոմսերի վաճառքը «Արմավիր» ՔԿՀ-ում, հսկիչներին հաջողվել է փրկել դատապարտյալի կյանքըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը Ադրբեջանի միջով հացահատիկ է Հայաստան ուղարկվել Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված 1 տարեկան երեխայի 4-ամյա քրոջը տեղափոխել են ՀՕՖ, ապա Արաբկիր ԲԿՏեղեկացեք․ մինչև 19։00-ն ջուր չի լինիՏյումենի բնակիչները բողոքի ակցիա են անցկացրել Հայաստանի իշխանությունների գործողությունների դեմՀայաստան բեռնափոխադրումները շրջանցում են Իրանը կրկնապատկելով տարանցման ժամանակը
Ամենադիտված