Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած ԼՂ հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում․ Ֆրանսիայի ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը շնորհավորական ուղերձ է հղել Արարատ Միրզոյանին՝ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, որում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ պարոն նախարար,  

Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ սրտանց Ձեզ եմ հղում իմ ջերմ շնորհավորանքները` կանխավ գոհունակություն հայտնելով Ձեզ հետ սերտորեն և վստահության մթնոլորտում աշխատելու հեռանկարի համար:

Ձեր երկիրը վերջին ամիսներին բախվել է անվտանգային, տնտեսական և առողջապահական մի շարք փորձությունների: Ցանկանում եմ վերահաստատել Ֆրանսիայի լիակատար աջակցությունը դժվարին այս փուլն անցնող հայ ժողովրդին:

Ֆրանսիայի և Հայաստանի միջև առկա են պատմական, մշակութային խորը առնչությունների վրա հիմնված և հագեցած օրակարգ ունեցող առանձնաշնորհյալ հարաբերություններ: Հայ-ֆրանսիական քաղաքական երկխոսության որակը մեզ պարտավորեցնում է առավել խորացնել մեր տնտեսական համագործակցությունն` ի նպաստ, մասնավորապես, Հայաստանի տնտեսության ապաշրջափակմանը և բազմազանեցմանը:  

Ֆրանսիան կշարունակի օժանդակել Հայաստանին` բազմաթիվ մարդկային կորուստների հանգեցրած Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքները հաղթահարելու գործում, և որպես Մինսկի խմբի համանախագահ երկիր` հետևողական կմնա հիմնախնդրի տևական կարգավորման ուղիների որոնումներում:

Եթե վերջին ամիսների միջադեպերն ընդգծում են Ձեր երկրի սահմանների սահմանագծման և սահմանազատման ուղղությամբ աշխատելու անհրաժեշտությունը, ապա ցանկանում ենք, որպեսզի ռազմագերիների և ականապատ գոտիների քարտեզների վերջին փոխանակումներով առաջ եկած դրական դինամիկան նպաստի կողմերի միջև վստահության վերականգնմանը: Ֆրանսիան Հարավային Կովկասի տարածաշրջանում հանդես է գալիս որպես  խաղաղության դերակատար և Հայաստանի կողքին է այդքան անհրաժեշտ և սպասված խաղաղությանը հասնելու համար:

Վերստին Ձեզ հղելով իմ շնորհավորանքները, ընդունեք, խնդրեմ, հարգելի պարոն նախարար, խորին հարգանքիս հավաստիքը»:

Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցիԻսպանիայում անտառային հրդեհը ընդգրկել է ավելի քան 2 հազար հեկտար անտառ․ տարհանվել են հազարավոր բնակիչներԵմենը Իրանին մեղադրել է իր ինքնիշխանությունը խախտելու մեջ Վրաստանում 50 օտարերկրացի է ձերբակալվել Կապույտ շուրթեր և սև ատամներ. Նորթ Ուեսթը՝ զոմբիի կերպարում Ուկրաինան ամենախոշոր ԱԹՍ-ով հարձակման փորձն է իրականացրել Մոսկվայի վրա Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրաԻրանին մեկ շաբաթով արձակուրդ ենք տվել՝ Խամենեիի հnւղարկավորության համար, որովհետև բարի ենք. ԹրամփԻրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը Ես պարզապես ապշած էի. Մեսսին՝ Կաբո Վերդեի 40-ամյա դարպասապահի մասին Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա տուժած Այսօր մենք տոնում ենք ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250-ամյա հոբելյանը․ դեսպանատուն ՄԹ-ն նյարդայնացնում է ԵՄ-ին՝ խնդրելով մասնակցել դաշինքի հանդիպումներին․ Bloomberg Բալթյան երկրները օգնում են Ուկրաինային հարվածներ հասցնել՝ օդային միջանցքներ տրամադրելով․ Գալուզին Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին էլեկտրաէներգիայի խափանման պատճառով ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը Հայտնի են Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտի հնարավոր ժամկետները Կտրած-ծակած վերքերով հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը Արագածոտնի թեմական եկեղեցիներում Սուրբ Պատարագներ կմատուցվեն Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է Ռուսաստանը հարվածել է Զապորոժիեի մարզում ուկրաինական նավթամբարի Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ՀՀ ԱԳՆ «Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին «Ես կարծում եմ, որ դա լավագույն լուծումն է». Մելիքբեկյանը՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի նոր որոշման մասին Առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտՀուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին Ծայրահեղ շոգը պատել է ԱՄՆ-ն՝ անկախության 250-ամյակի տոնակատարության ժամանակ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար Երկրի վրա սկսվել է հզոր մագնիսական փոթորիկ Պայթյուն-հրդեհ՝ Արմավիրի մարզումՎերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի կալանքի դեմ բողոքը Կրկին ջուր չի լինիՀայոց ցեղասպանության ճանաչման թեման՝ փոփոխվող աշխարհաքաղաքական իրականության համատեքստում. «Փաստ»ՃՏՊ՝ Լոռու մարզում․ վիրավորներ կանՔաղաքագետը խոսել է «Մոլդովան և Հայաստանը պատերազմի վառարանը նետելու» Արևմուտքի ծրագրերի մասին մասին Սպասման ռեժիմ. Հայաստանը՝ տագնապալի լարվածության մեջ. «Փաստ»««Ուսին թփթփացնել». ինչու՞ է Հայաստանը մասնակցել Ուկրաինային նվիրված համաժողովին» Կլինի բիզնեսի սնանկացում և սթրես տնտեսության մեջ ու սոցիալական ոլորտում. «Փաստ»Հայաստանը ձգտում է մեծ խզման. Իրականում ի՞նչ վնաս կպատճառի Մոսկվային ԵԱՏՄ-ից Երևանի դուրս գալը «Անգամ պարզ «շնորհակալություն» չասացին» «Մինչև հիմա սպասում եմ իր զանգին. Վարոյիցս հետո թոռնիկներս են ապրելու ուժ տալիս». պայմանագրային զինծառայող Վարազդատ Վարդանյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Վարդենիսի դիրքերում. «Փաստ»Սկսվել է Հայաստանի գրողների միության հերթական` 15-րդ համագումարը․ պատմության այս օրը (04 հուլիս)Արտաքին առևտրի ճգնաժամային ազդակները. «Փաստ»Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում
Ամենադիտված