Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (սեպտեմբերի 1)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Ռուսաստան, Թուրքմենիա և Ուկրաինա՝ Գիտելիքի օր, Սլովակիա՝ Սահմանադրության օր, Ուզբեկստան՝ Անկախության օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

570 - Կնքվել է հայ-բյուզանդական դաշինքը։

1387 - Լենկ-Թեմուրի զորքը պաշարել և գրավել է Վանի բերդը։

1850 - Թիֆլիսում սկսել է հրատարակվել «Արարատ» շաբաթաթերթը Գաբրիել Պատկանյանի խմբագրությամբ։

1860 - Կ. Պոլսում հիմնվել է «Համազգային ընկերությունը» Միքայել Նալբանդյանի ակտիվ մասնակցությամբ։

1861 - Կ. Պոլսում Գ. Երանյանի, Ն. Թաշճյանի և Տ. Չուխաջյանի խմբագրությամբ սկսել է հրատարակվել «Քնար հայկական» երաժշտական կիսամսյա հանդեսը։

1868 – տեղի է ունեցել Երևանի գիմնազիայի բացումը։

1886 - Կ. Պոլսի Ղալաթիա թաղամասում Մինաս Չերազի տեսչությամբ բացվել է Կենտրոնական վարժարանը։

1889 - ծնվել է գրող, արձակագիր Վահան Թոթովենցը։

1920 - Բաքվում բացվել է Արևելքի ժողովուրդների առաջին համագումարը, որին մասնակցել են նաև հայ ներկայացուցիչները։

1922 - ծնվել է գրականագետ Հակոբ Սալախյանը։

1929 – ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր Սերգեյ Աղաջանյանը։

1958 - ՀԽՍՀ գյուղատնտեսության նախարարությանն առընթեր կազմակերպվել է հողագործության և ագրոքիմիայի գիտահետազոտական ինստիտուտը։

1966 - Խորհրդային Հայաստանը խնդրագրեր է ուղարկել Մոսկվայի կենտրոնական իշխանություններին Արցախը Հայաստանին վերադարձնելու խնդրանքով։

1971 – ծնվել է դերասան, շոումեն և հաղորդավար Մարկ Սաղաթելյանը։

1997 -  ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է ԼՂՀ արտգործնախարար Արկադի Ղուկասյանը։

2001 - «Արմենտել» ՀՁ ՓԲԸ-ն Հայաստանում ներքաղաքային հեռախոսներից օգտվելու համար սահմանել է րոպեավճար:

2006 - կնքվել է ռուսաստանյան ռազմակայանների դուրսբերման ռուս֊-վրացական համաձայնագիրը:

 2007 - Խաղաղության միջազգային օրվա առթիվ Թուրքիայում տեղի ունեցած համերգում Ջիվան Գասպարյանն իր դուդուկի, կամ ինչպես հենց ինքն է սիրում ասել` ծիրանափողի հնչյուններով հմայել է հանդիսատեսին:

2009 - հրապարակվել են Շվեյցարիայի միջնորդությամբ Հայ-թուրքական երկկողմ հարաբերությունների զարգացման և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին արձանագրությունները:

2001 – վախճանվել է հայազգի ամերիկացի կոմպոզիտոր, գործիքավորող և ջազային կիթառիստ Թըրք Վեն Լեյքը։

2020 - Արմավիրում և Երևանում տնայագործական պայմաններում պատրաստված ալկոհոլային խմիչքից թունավորումից 19 քաղաքացի է մահացել, 4-ը կուրացել է:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

5509 մ․թ․ա․ - սկսվել է Կոնստանտինապոլյան դարաշրջանը «աշխարհի ստեղծումից» հետո։

870 - վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի հեղինակ Իմամ ալ-Բուխարին։

1557 - վախճանվել է Հյուսիսային Ամերիկայի գաղութացման սկիզբը դրած ֆրանսիացի ծովագնաց Ժակ Կարտիեն։

1712 - Չինաստանում գտնվող միսիոներ Ֆրանսուա Քսավիե դե Անտրեկոլը ֆրանսիա է ուղարկել նամակ, որը բացահայտել է չինական  ճենապակու գաղտնիքը, նման կերպ Եվրոպան ստացել է ճենապակու պատրաստման տեխնոլոգիա։

1715 - վախճանվել է Բուրբոնների հարստության Ֆրանսիայի և Նավարայի թագավոր Լյուդովիկոս 14-րդը, որը հայտնի է նաև որպես «Արև-Արքա»։

1858 - առաջին տրանսատլանտյան մալուխը դուրս է եկել շարքից ընդամենը մեկ ամսյա շահագործումից հետո։

1870 - ֆրանս-պրուսական պատերազմի ժամանակ ֆրանսիական բանակը ջախջախվել է Սեդանի տակ տեղի ունեցած ճակատամարտում, իսկ կայսր Նապոլեոն 3-րդը գերի է ընկել։
1887 - Էմիլ Բեռլիները արտոնագրել է գրամոֆոնային սկավառակը։

1905 – ծնվել է վրացի նկարչուհի, քանդակագործ Թամար Աբակելիան։

1920 - ֆրանսիան հայտարարել է Բեյրութ մայրաքաղաքով Լիբանան պետության ստեղծման մասին։

1938 - «Պրավդա» թերթում առաջին անգամ հրատարակվել է «Հանուն հայրենիքի, հանուն Ստալինի» կարգախոսը։

1939 - Լեհաստանի վրա գերմանացիների հարձակվելով սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը։

1969 - Լիվիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում (ալ-Ֆատեխի հեղափոխությունը), որի արդյունքում իշխանություն է ստացել Մուամմար Քադդաֆին։

1971 - Կատարը հայտարարել է իր անկախությունը։

2004 - Ռուսաստանի Բեսլան քաղաքում (Հյուսիսային Օսեթիա) ահաբեկիչները գրավել են դպրոցը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»Ամեն ինչից զատ, սա պարզապես նաև անմարդկային է. «Փաստ»
Ամենադիտված