Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 31)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Ղրղզստան՝ Անկախության օր,Մալայզիա՝ Անկախության օր, Մոլդովա՝ Լեզվի օր, Լեհաստան՝ Համերաշխության և ազատության օր, Տրինիդադ և Տոբագո՝ Անկախության օր, Ուզբեկստան՝ Ուզբեկստանում ռեպրեսիաների զոհերի հիշատակի օր, Ռուսաստան՝ Անասնաբույժների օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1908 – ծնվել է հայազգի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը:

1940 – տպագրվել է թուրքահայ Մարմարա օրաթերթի առաջին համարը։

1940 – ծնվել է բանաստեղծ, գրականագետ Հենրիկ Էդոյանը:

1941 – ծնվել է հայաստանցի քուրդ բանաստեղծ, տնտեսագետ Բոյիկ Ասկյարեն:

1952 – ծնվել է ամերիկահայ երաժիշտ, ալտահար Քիմ Քաշքաշյանը:

1954 – ծնվել է Հայաստանի Հանրապետությանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

1988 – վախճանվել է թատրոնի և կինոյի հայ դերասան Էդգար Էլբակյանը:

1992 - Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը ռմբակոծվել է ադրբեջանական ինքնաթիռների կողմից, քաղաքի վրա նետվել է ավելի քան 20 ցրվող ավիացիոն կոնտեյներային ռումբ, որի արդյունքում զոհվել է 16 և վիրավորվել 121 խաղաղ բնակիչ:

1992 - Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Հնդկաստանի հետ։

1993 - հայկական բանակը գրավել է Կուբատլու քաղաքը: Մարտերի ընթացքում խփվել է ադրբեջանական Ми-24 մարտական ուղղաթիռ:

2006 - «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի է ունեցել Հայաստանի օրհներգի 5 տարբերակների հանրային լսումներ Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի ակադեմիական երգչախմբի կատարմամբ:

2012 - Բուդապեշտում 2004 թվականին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարելու համար Հունգարիայի դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը էքստրադիցիայի է ենթարկվել Ադրբեջան։ Հայրենիք ժամանելուն պես նա ներման է արժանացել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից։

2010 - Լոռիում գրանցվել են խոզերի աֆրիկյան ժանտախտի դեպքեր:

 2013 - «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման Երևանի «Փակ շուկայի» հարակից տարածքում անց կացրած  բողոքի ակցիան ուղեկցվել է քաշքշոցով ու ծեծկռտուքով:

2014 – վախճանվել է բանաստեղծ Ռոմիկ Սարդարյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

12 – ծնվել է հռոմեական կայսր Կալիգուլան:

870 – վախճանվել է արաբ քարոզիչ, մուսուլմանական սուրբ գրքերի կազմող Իմամ ալ-Բուխարին:

 1302 - Ֆրանսիան և Սիցիլիան պայմանավորվածություն են ձեռք բերել դադարեցնել կրոնական պատերազմը:

1749 - ծնվել է ռուս գրող և փիլիսոփա Ալեքսանդր Ռադիշչևը:

1795 – վախճանվել է ֆրանսիացի կոմպոզիտոր և շախմատիստ Ֆրանսուա Անդրե Ֆիլիդորը:

1853 – ծնվել է ռուս և խորհրդային զորահրամանատար և ռազմական  գործիչ, ընդհանուր հեծելազորի գեներալ Ալեկսեյ Բրուսիլովը:

1867 – վախճանվել է, ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը:

1900 - «Կոկա-Կոլան» սկսել է վաճառվել Բրիտանիայում:

1907 - Անգլիան, Ռուսաստանը և Ֆրանսիան կազմավորել են ռազմաքաղաքական Անտանտա դաշինքը որպես Եռյակ դաշինքին հակակշիռ:

1909 – ձերբակալված հեղափոխական Վլադիմիր Մայակովսկին տեղափոխվել է Բուտիսկյան բանտ, որտեղ սկսել է բանաստեղծություններ գրել:

1913 – Հոլլանդիայում ստեղծվել է «ПСВ» ֆուտբոլային ակումբը:

1914 – Նիկոլայ 2-րդի հրամանով Սանկտ-Պետերբուրգը անվանափոխվել է Պետրոգրադի:

1935 – ածխահատ Ստախանինը ռեկորդ է խփել՝ մեկ հերթափոխի ընթացքում  (5 ժամ 45 րոպե) նա 102 տոննա ածուխ է կորզել, որով գերազանցել է պահանջվող նորմատիվը 14 անգամ:

1939 - ավարտվել է Խալխին-Գոլ գետի տարածքում սկսված խորհրդա-ճապոնական հակամարտությունը:

1941 - վախճանվել է ռուս բանաստեղծուհի Մարինա Ցվետաևան:

1944 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային զորքերը մտել են Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ:

1955 - Չիկագոյում Ուիլյամ Կոբբը առաջին անգամ ցուցադրել է արևային մարտկոցներով աշխատող ավտոմեքենա:

1957 – Մալին հայտարարել է իր անկախությունը:

1962 – Տրինիդադ և Տոբագոն հայտարարել է իր անկախությունը:

1973 – վախճանվել է ամերիկացի նշանավոր ռեժիսոր Ջոն Ֆորդը, որը Օսկարի պատմության միակ ռեժիսորն է, ով 4 անգամ ստացել է Օսկար լավագույն ռեժիսորի համար մրցանակը:

1978 – ընդունվել է Շրի-Լանկայի սահմանադրությունը:

1986 - խորտակվել է«Ադմիրալ Նախիմով» ուղևորատար շոգենավը, որի արդյունքում զոհվել է 423 մարդ:

1987 – Մայքլ Ջեքսոնը թողարկել է իր Bad ալբոմը։

1990 – Արևելյան և արևմտյան Գերմանիաները ստորագրել են իրավական և քաղաքական համակարգերի միավորման պայմանագիր:

1991 –  Ղրղզստանը անկախացել է ԽՍՀՄ-ից։

1992 – տաջիկ ընդդիմադիրները գրոհով գրավել են Դուշանբեում գտնվող նախագահական պալատը:

1994 - ավարտվել է խորհրդային զորքերի դուրս բերումը Գերմանիայից:

1996 - կնքվել է Խասավյուրտյան պայմանագիրը Ռուսաստանի և ինքնահռչակ Չեչենական Իչկերիա հանրապետության միջև:

1997 - ավտովթարից ողբերգական կերպով զոհվել է Ուելսի արքայադուստր Դիաննան:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված