Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարության ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը, դա ձեր քաղաքականությո՞ւնն է, թե ՞ որևէ այլ պայմաններում է դուրս մնացել կառավարության ծրագրից. Տիգրան Աբրահամյանը՝ իշխանությանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարության ծրագրի նախաբանում նշվում է, որ ՀՀ-ի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը Կառավարության ստանձնած մեծագույն առաքելությունն է: Միաժամանակ նշվում է, որ այս խնդրի լուծումը միայն կախված չէ Հայաստանից: Ասել, որ դա մեզանից կախված չէ, ցույց է տալիս Կառավարության ծրագրում առկա հակասությունը: Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Սա կիրառվում էր որպես ընտրական տեխնոլոգիա: Հանրությանը ներկայացվում էր խաղաղություն  բերելու մոտեցում, բայց իրականում սրա մեջ մանիպուլյացիոն գործոնը շատ մեծ է»,- ասաց նա:

Աբրահամյանը հիշեցրեց, որ պատերազմի սպառնալիքի ներքո Ադրբեջանին են հանձնվել տարածքներ, որոնք փաստաթղթով նախատեսված չեն եղել.

«Ադրբեջանը օգտագործելու է այդ նախադեպը և Հայաստանին պարտադրելու է իր օրակարգը՝ Հայաստանից նոր տարածքներ խլելու համար: Արդյոք գործող իշխանությունը օգտագործելու է «նախկինների» ստեղծած մոտեցումը և հետագա բոլոր ձախողումները բարդելու է նրանց վրա: Կառավարության պատասխանատվության հարցը շարունակվում է առկախված մնալ»:

Աբրահամյանը ընդգծեց, որ կառավարության ծրագրում բացակայում է «Արցախի Հանրապետություն» եզրույթը.

«Դա ձեր քաղաքականությո ՞ւն է, դա որևէ այլ պայմաններում է դուրս մնացել կառավարության ծրագրից, թե՞ դա մտածելակերպ է: Կարգավիճակի հետ կապված ամրագրումը կա կառավարության ծրագրում, բայց մենք տեսնում ենք, որ միջազգային օրակարգում կարգավիճակի հետ կապված որևէ հարց առաջին պլան բերված չէ: Այն մարդիկ, ովքեր շփումներ ունեն արցախցիների հետ, պետք է տեղյակ լինեն, որ կարգավիճակի հետ կապված հարցը արցախցիներին հուզող թիվ մեկ խնդիրն է»:

Խոսելով ծրագրում տեղ գտած անվտանգությանը վերաբերող դրույթների մասին՝ Աբրահամյանը շեշտեց. «Ծրագրում ես որևէ բան չգտա՝ կապված սպաների հետ: Բանակի ցանկացած ռեֆորմի հիմքում սպան է, եթե մենք սպայի գործոնը երկրորդ պլան ենք մղում, ապա այդ ռեֆորմները գոյություն ունենալու շանս չունեն: Որպես ընտրական տեխնոլոգիա՝ կիրառվել է նաև պարտադիր ժամկետային ծառայության կրճատումը, դրա հետ կապված այլընտրանքային նախագծեր եղել են, թե ոչ, ռազմաքաղաքական բոլոր սպառնալիքները կարո ՞ղ ենք հաշվարկել և գնալ պարտադիր ժամկետային ծառայության կարճատման»,- ասաց նա և հավելեց, որ կառավարության ծրագրում բացակայում է այն հարցը, թե ինչ խնդիր է դրված ԶՈւ-ի առաջ և արդյոք ԶՈւ-ն խնդիր ունեն պահպանելու Արցախի անվտանգությունը:

Զախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել «Ժողովուրդ». Երևանի ծորակներից՝ պղտոր ջուր. ո՞վ է պատասխան տալու ստեղծված խայտառակ իրավիճակի համար «Ժողովուրդ». ՔՊ-ն ընտրության է գնում միայնակ՝ ուշագրավ իրավիճակ. ինչ է սպասվում սեպտեմբերի 27-ին Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Հրապարակ»․ Ծովինար Թադեւոսյանը պատժում է անհնազանդներին «Հրապարակ»․ ՊՆ-ն ուսումնասիրում է զինծառայողների վարկերը
Ամենադիտված