Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 16)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Դոմինիկյան Հանրապետություն՝ Վերածննդի օր, Իտալիա՝ Սիենա Պալոյի ավանդական մրցավազքերի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1832 – ծնվել է թատերական և մշակութային գործիչ Սրապիոն Հեքիմյանը:

1886 – ծնվել է պոլսահայ մարզիկ, հայկական սկաուտական շարժման հիմնադիրներից մեկը հանդիսացող Վահան Չերազը:

1928 – ծնվել է աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերը, որը հայտնի է «Ստամբուլի աչք», «100-ամյակի լավագույն լուսանկարիչ», «Անգերազանցելի ֆոտոպատմաբան» մականուններով:

1936 – ծնվել է լիտվահայ շախմատիստ, գրոսմայստեր, ինժեներ-մեխանիկ Վլադիմիր Բաղիրովը (Բաղիրյան):

1950 – ծնվել է երգչուհի, երգահան Էլվինա Մակարյանը:

1956 – ծնվել է քաղաքական գործիչ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Վահան Հովհաննեսյանը։

1990 - «Ժիգուլի» ավտոմեքենայից գնդակոծվել է Նոյեմբերյան-Երևան ավտոմայրուղու վրա գտնվող Բաղանիս-Այրում ադրբեջանական գյուղի ոստիկանական հենակետը, որը իրականացրել է Երևանի մի բնակիչ: 

2003 - Երևանում մեկնարկել են Երրորդ համահայկական խաղերը, որի մասնակցելու համար աշխարհի 80 երկրներից ու քաղաքներից Հայաստան են ժամանել 1500 մարզիկներ:

2004 - վախճանվել է պատմաբան Բաբկեն Առաքելյանը:

2006 - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ է նշանակվել շոտլանդացի Յան Փորթերֆիլդը: 

2010 - Վանաձորի քիմիական գործարանում մեկուկես տարվա հարաբերական դադարից հետո վերագործարկվել է կարբիդի արտադրամասը, հետ են կանչվել պարապուրդի մատնված աշխատակիցները։ Ընկերությունում սկսել են արտադրել նաև արհեստական քարեր։ Սկսել է գործել աղետի գոտու բնակարանաշինության մեջ օգտագործվող շինանյութերի արտադրություն։

2011 - վախճանվել է բյուզանդագետ և հայագետ Հրաչ Բարթիկյանը:

2019 - հանրահավաքային պայքար է սկսվել Ամուլսարի շահագործման դեմ Երևանում և Ջերմուկում։ Հանրահավաքի ժամանակ բաց նամակ է ընթերցվել ուղղված վարչապետին «Պահանջը մնում է ուժի մեջ» հայտարարությամբ:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

980 - ծնվել է պարսիկ փիլիսոփա, բանաստեղծ, բժիշկ, երաժիշտ Իբն Սինան:

1645 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա Ժան դը Լաբրյուերը:

1678 - վախճանվել է անգլիացի բանաստեղծ էնդրյու Մարվելը:

1705 - վախճանվել է շվեյցարացի մաթեմատիկոս Յակոբ Բեռնուլին:

1732 - ադմիրալ Շամբրեի ղեկավարած մալթայական նավատորմը Դումանտյեի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ջախջախել է օսմանցիներին:

1795 – ծնվել է գերմանացի կոմպոզիտոր Հենրիխ Մարշները:

1812 - ռուս-ֆրանսիական պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Սմոլենսկի ճակատամարտը:

1871 – ծնվել է վրաց երաժշտագետ Զաքարե Փալիաշվիլին:

1888 – ծնվել է բրիտանացի զինվորական և ճանապարհորդ Լոուրենս Արաբացին:

1896 – ԱՄՆ-ի Կլոնդայքում հայտնաբերվել է ոսկի:

1902 - ծնվել է ռուս արևելագետ, մշակութաբան, էթնոգրաֆ, ճանապարհորդ Յուրի Ռերիխը:

1930 - ստեղծվել է առաջին ձայնային գույնավոր մուլտֆիլմը:

 1933 - գերմանական նացիստների առաջնորդներից մեկը հանդիսացող Գերման Գերինգը Պրուսիայում արգելել է վիվիսեկցիան (կենդանի կենդանիների վրա իրականացվող վիրահատությունները):

1943 – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ լիովին ավերվել է Միլանի Լա Սկալա թատրոնի շենքը։

1949 - վախճանվել է ամերիկացի գրող Մարգարետ Միտչելը:

1954 – ծնվել է կանադացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը։

1956 - ԽՍՀՄ-ում ընդունվել է խոպան հողերի ոռոգման և մշակման մասին որոշում:

1958 – ծնվել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և ռեժիսոր Մադոննան (իսկական անունը Լուիզա Վերոնիկա Չիկկոնե):

1960 – Կիպրոսն անկախացել է Միավորված Թագավորությունից։

1960 – հիմնադրվել է Աստղագնացության միջազգային ակադեմիան։

1962 – Ֆրանսիական պառլամենտը հաստատել է Ֆրանսիական Հնդկաստանը Հնդկաստանին միացնելու օրենքը։

1962 - Պիտ Բեստը դուրս է եկել «Բիթլզ»-ի կազմից և նրա տեղը գրավել է Ռինգո Ստարրը:

1976 - էկրան է բարձրացել Էլդար Ռյազանովի «Ճակատագրի հեգնանքը, կամ բաղնիքդ անուշ» կինոնկարը:

1977 - վախճանվել է ամերիկացի երգիչ Էլվիս Փրեսլին:

1985 – տեղի ունեցավ Շոն Փենի և Մադոննայի հարսանիքը։

1987 - վախճանվել է խորհրդային դերասան և երգիչ Անդրեյ Միրոնովը:

1995 - Բերմուդյան կղզիների բնակիչները հանրաքվեով որոշել են չանկախանալ և մնալ բրիտանական գաղութ:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»Սեմինարիայի շենքը հայոց թեմին է վերադարձվել Սամվել Կարապետյանի աջակցությամբ. «Փաստ»Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. որքա՞ն գումար կպահանջվի պետբյուջեից. «Փաստ»Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի. «Փաստ»Քաղծառայողներն էլ են ներգրավվել. «Հրապարակ» «Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը կոչնչացնի ցանկացած իշխանության լեգիտիմությունը». «Փաստ»Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը Սյունիքից դժգոհ ու հիասթափված են եկել. «Հրապարակ» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում. «Հրապարակ» Սարերի ու ձորերի տարբերություն. «Փաստ»57-ամյա Շիոն ընտրվել է Վրաստանի նոր պատրիարք Մաhացու hանտավիրուսով վարակվածների թիվը շարունակում է աճել Վտանգավոր թեյնիկներ են հայտնաբերվել հայկական շուկայում Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ կա 6 վիրավոր Ժամանակն է, որ բրիտանական կողմն իր համար սանիտարներ հրավիրի․ Զախարովա Որպես անհետ կորած որոնվում է 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանը Թանգարանների գիշեր․ մայիսի 16-ին թանգարանները կգործեն անվճար մինչև կեսգիշեր Ուկրաինական պատվիրակությունն ԱՄՆ-ում քննարկել է պատերազմի դադարեցման հարցը Եկեղեցին մեկ այցով խուճապի մատնեց իշխանությանըՄաhացել է Տիգրան Վարդանյանը Կիևի հռչակավոր «Սուրբ Սոֆիա» տաճարը գործարկել է հայալեզու աուդիոէքսկուրսիա Սպառնալի՞ք, թե՞ զգուշացում Մոսկվայից ՆԳՆ-ն առաջարկում է 16 տարին լրացած անձանց համար պարտադիր դարձնել նույնականացման քարտ ունենալը
Ամենադիտված