Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, հակառակ դեպքում՝ նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ․ Վլադիմիր Եվսեև

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մոսկվայի ԱՊՀ երկրների ինստիտուտի Եվրասիական ինտեգրման և Շանհայի համագործակցության կազմակերպության զարգացման բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն կարծիքին է, որ եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարի ժամկետի լրանալուց հետո Ռուսաստանը չի հեռանա Արցախից:

«Արմենպրես»-ի հետ զրույցում, անդրադառնալով այն քննարկումներին, թե եռակողմ հայտարարությամբ նախատեսված 5 տարվա ժամկետը լրանալուց հետո ռուսական խաղաղապահ զորքերը կհեռանա՞ն Արցախից, թե՞ կերկարաձգեն իրենց առաքելությունը, Վլադիմիր Եվսեևը նկատեց, որ ՌԴ-ն Արցախից հեռանալ չի պատրաստվում, քանի որ հակառակ դեպքում նա խաղաղապահներ չէր մտցնի այնտեղ: «Ռուսաստանը խաղաղապահ գործունեության մեծ փորձ ունի Աբխազիայում, Հարավային Օսիայում, Տաջիկստանում, Մերձդնեստրում, և երբևէ Ռուսաստանը, խաղաղապահներ տեղակայելով, արագ նրանց դուրս չի բերել», – ասաց Եվսեևը:

Ռազմական փորձագետը հիշեցրեց՝ ռուսաստանյան խաղաղապահները առնվազն 4,5 տարի Լեռնային Ղարաբաղում մնալու մանդատ ունեն, իսկ այդ ընթացքում իրավիճակը կարող է էապես փոխվել:

«Դուք հավանաբար գիտեք, որ ածխաջրերի արդյունահանման ինքնարժեքը Ադրբեջանում էապես աճում է, քանի որ նախևառաջ սպառվում են նավթի պաշարները: Ինչ վերաբերում է գազի պաշարներին՝ հիմնականում խտացման շնորհիվ մեկ տարում ապահովվում է ընդամենը 33 մլրդ խմ գազ, իսկ դա ծավալով ընդամենը մեկ խողովակի գազ է: Սա այն ամենն է, ինչ Ադրբեջանը կարող է տալ մեկ տարում: Ամերիկյան ընկերությունները հեռացել են Ադրբեջանից, մնացել է միայն բրիտանական «Բրիթիշ Փեթրոլիումը»՝ հիմնականում քաղաքական նկատառումներով: Իսկ 4,5 տարվա ընթացքում շատ բան կարող է փոխվել:

Ռուսաստանը մինչև այդ ժամկետի լրանալը միանշանակորեն չի պատրաստվում դուրս բերել իր խաղաղապահներին, իսկ ժամկետը լրանալու պահին Արցախի Հանրապետության քաղաքացիների մի մասը հնարավոր է՝ Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ստացած լինեն: Իրավիճակը կարող է ինչ-որ չափով նմանվել Մերձդնեստրի իրավիճակին, որտեղ նույնպես կան ՌԴ քաղաքացիներ, և Ռուսաստանը ներկա է այնտեղ իր քաղաքացիների անվտանգությունը ապահովելու նպատակով», – այսպիսի կանխատեսում արեց տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:

Օգոստոսի 4-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Մարտակերտի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ իրավիճակը տարածաշրջանում այնպիսին է, որ Արցախը ինքնուրույն և միայնակ ի վիճակի չէ ապահովել իր անվտանգությունը: Այս համատեքստում նա ընդգծել է, որ ռուսական զորքի ներկայությունը Արցախում պետք է լինի ոչ թե ժամանակավոր, այլ մշտական:

2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորամիավորման մնալու տևողությունը 5 տարի է՝ հետագա 5-ական տարիներով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից ոչ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չի հայտարարում սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:

Սիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԹրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Իրանը հարվածել է Թել Ավիվին (տեսանյութ) Մահվան ելքով վթար՝ ԵրևանումԵվրոպան շարունակում է «կրակել իր ընտրողների ոտքին»․ հայտարարություններ Կրեմլից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպՄարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է Ննջեցյալ ունեցողները կարո՞ղ են նշել Զատիկը, թե՞ ոչՀաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ Եվրոպան բացառել է ռուսական գազի գնումը Գործարկվելու է էլեկտրական շչակ «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. Դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին»«Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար»Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներումՎայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել էԿուրտուայի վնասվածքի վերաբերյալ նոր մարամասներ են հայտնի դարձել․ բելգիացին կարող է բաց թողնել «Բավարիայի» դեմ խաղերըԵվրոպայում գազի գները մեկ երրորդով աճել են Իրանի նոր hարվածից հետո. Bloomberg Վանաձորում կալանավորել են 2 եղբոր, որոնք հանցավոր կազմակերպություն են ստեղծել «Լաբուբու»-ն պատրաստ է մեծ էկրանին. ո՞վ կբեմադրի ռեժիսորական աշխատանքը և կգրի սցենարը Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ«Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակելՊենտագոնի պահանջած 200 միլիարդ դոլարը միայն այսբերգի գագաթն է. Արաղչի Մեսսին պատմության մեջ ամենաարագը խփեց 900 գոլ՝ գերազանցելով Ռոնալդուին Հարկային տեռnրը հայտարարում եմ փակված. կարևորը՝ չեմ հայտարարում բացված. ՓաշինյանԱՄՆ Սենատը կրկին մերժել է Թրամփի ռшզմական լիազորությունները սահմանափակող բանաձևըՄակրոնի մտահոգությունը չհաջորդեց մեր գազային օբյեկտների վրա Իսրայելի hարձակմանը. այն հաջորդեց մեր պատասխան hարվածին. ԱրաղչիԵրևանի և Բաքվի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման համար դեռ կան խոչընդոտներ Տեղի ունեցան ՉԼ 1/8 եզրափակչի մնացած պատասխան հանդիպումները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակյան-Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում
Ամենադիտված