Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (օգոստոսի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Էկվադոր՝ Անկախության օր

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1897 – ծնվել է ամերիկահայ քանդակագործ Ռուբեն Նակյանը։

1899 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մկրտիչ Խերանյանը:

1916 – ծնվել է ամերիկակահայ զինվորական Էռնեստ Դերվիշյանը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ցուցաբերած արիության համար 1945 թվականին պարգևատրվել է ԱՄՆ Կոնգրեսի պատվո շքանշանով։

1920 - Փարիզի արվարձան Սևրում Առաջին համաշխարհային պատերազմում հաղթած երկրների և սուլթանական Թուրքիայի ներկայացուցիչների միջև կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանը Թուրքիայի կողմից ճանաչվել է որպես ազատ և անկախ պետություն։

– Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ-ի կառավարությունների միջև կնքվել է համաձայնագիր։

1924 – ծնվել է դերասան, ռեժիսոր և սցենարիստ Երվանդ Մանարյանը, որը աշխատել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում որպես ռեժիսոր:

1926 – ծնվել է խորհրդահայ դիվանագետ Պողոս Ակոպովը։

1928 – ծնվել է գրականագետ Ալբերտ Արիստակեսյանը։

1950 – վախճանվել է ակնաբան-վիրաբույժ Հայկ Կանայանը։

1969 – ծնվել է գրող, նկարիչ Մարիամ Պետրոսյանը։

1990 - պայթեցվել է Թբիլիսի-Աղդամ երթուղու ավտոբուսը։

1999 – վախճանվել է գրականագետ Էդվարդ Ջրբաշյանը։

2008 - կապված ռուս-վրացական պատերազմի հետ՝ միայն Բաթումիից և Կոբուլեթիից մոտ 3500 քաղաքացիներ վերադարձել են հայրենիք՝ Հայաստան։

2011 - վաղ առավոտից սկսված Երևանի Փափազյան փողոցի վրա գտնվող 14 կրպակների ապամոնտաժման գործընթացը դադարեցվել է կրպակներից 2-ն ապամոնտաժելուց հետո:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

586 մ․թ․ա․ - բաբելոնյան արքա Նաբուհոդինոսոր 2-րդը քանդել է Երուսաղեմը, հրդեհել Առաջին մատուռը, որը կառուցել էր Սոլոմոն 9-րդը մ․թ․ա․ 9-րդ դարոմ։ Սկսվել է բաբելոնյան գերևարությունը։

258 - Հռոմում դանդաղ կրակի վրա այրվել է Սուրբ Լավրենտիոսը։

787 - ծնվել է պարսիկ մաթեմատիկոս, աստղագետ և աստղաբան Ալբումիսարը։

1498 - Անգլիայի թագավորը պարգևատրել է հետազոտող Ջոն Կաբոտին 10 ֆունտով Կանադան հայտնագործելու համար։

1500 - պորտուգալացի նավագնաց Դիեգո Դիսը, որը Հնդկաստան ուղևորվելիս փոթորիկի ժամանակ կորցրել էր Կաբրալի նավատորմը հայտնագործել է Մադագասկար կղզին։

1519 – Ֆեռնան Մագելանը սկսել է իր աշխարհում առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։

1539 - Ֆրանսուա 1-ին թագավորը լատիներենի փոխարեն Ֆրանսիայում պետական լեզու է դարձրել ֆրանսերենը։

1675 - Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը դրել է առաջին քարը Գրինվիչի թագավորական աստղադիտարանում։

1792 - Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ տեղի է ունեցել ապստամբություն, սկսվել է Թյուիլի ապարանքի գրոհը և ձերբակալվել է Լյուդովիկոս 16-րդը։

1793 - Փարիզում տեղի է ունեցել Լուվրի թանգարանի պաշտոնական բացումը։

1809 - էկվադորը հայտարարել է իր անկախությունը Իսպանիայից, չնայած իրական անկախություն այդ երկիրը ձեռք է բերել միայն 1822 թվականին։

1821 - Միսուրին դարձել է ԱՄՆ-ի 24-րդ նահանգը։

1865 – ծնվել է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովը։

1874 – ծնվել է Միացյալ նահանգների 31-րդ նախագահ Հերբերտ Հուվերը։

1897 - գերմանացի քիմիկոս Ֆելիքս Հոֆֆմանը սինթեզել է քիմիապես մաքուր ացետիլսալիցիլաթթու, որը պիտանի է եղել բժշկության մեջ օգտագործելու համար։

1905 - ֆրանսիական Բուլոն-Սյուր-Մեր քաղաքում տեղի է ունեցել էսպերանտիստների առաջին համաշխարհային համաժողովը, որին մասնակցել են 688 պատվիրակ։

1960 – ծնվել է իսպանա-ամերիկացի կինոդերասան Անտոնիո Բանդերասը։

2003 – ռուս տիեզերագնաց Յուրի Մալենչենկոն, գտնվելով Միջազգային տիեզերակայանում, ամուսնացել է Եկատերինա Դմիտրիևայի հետ, որն այդ պահին գտնվել է Հյուսթոնում։

2009 - Սլովակիայի ածխահանքերում մեկում տեղի ունեցած պայթյունից զոհվել է քսան մարդ։

2014 - Դոնբասյան պատերազմի ընթացքում սկսվել է ճակատամարտը Իլովիյսկի համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Ռուսաստանում 12 ժամում ոչնչացվել է 193 ուկրաինական ԱԹՍԱռաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակելՕկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել«Գազպրոմ Արմենիա»-ից գազանջատումների մասին են հայտնումԱշխարհի նավթի պաշարները կարող են բավարարել շուրջ վեց ամիս՝ ԱՄՆ-Իրան պատերազմի շարունակման դեպքում․ ReutersԼավրովը մեղադրել է ԵՄ-ին ռուսական բեռներով նավերը բռնագրավելու հնարավորությունն օրինականացնելու մեջՀայաստանում COP17-ի անցկացման համար կհատկացվի շուրջ 2.6 մլրդ դրամՀայաստանի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրում «Ուրարտուն» հաղթեց «Սյունիքին»Վաղը սպասվում է Ազատի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով հերթական դատական նիստըՀունաստանի հյուսիսում անտառային հրդեհի պատճառով մարդկանց տարհանում են ցամաքով և ծովովՀայաստանն ու Իրանը Ալմաթիում քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության խորացումըՀայ շախմատիստները առաջատարներն են Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունումԻտալիայում պայթյուն է տեղի ունեցել զինամթերքի արտադրության գործարանումԽոշոր ավտովթար՝ Երևանում. մի քանի ավտոմեքենաներ վերածվել են մետաղե ջարդոնիՌուսաստանում սկսվել է բենզինային ճգնաժամի նոր ալիք. լրտվամիջոցներԱնձրև, ամպրոպ, կարկուտ. ինչ եղանակ է կանխատեսվում առաջիկա 5 օրերինՄեզ անհրաժեշտ է ամերիկյան կողմի ավելի մեծ ներգրավվածություն խաղաղության ծրագրում․ Զելենսկի ՊՍԺ-ն՝ Եվրոպայի սուպերգավաթակիր Բռնազшվթված Հադրութում պղծվել է 1621 թվականին կառուցված Սուրբ Հարություն հայկական եկեղեցին (տեսանյութ) ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրում էական առաջընթաց է գրանցվել. ՆԳՆ Վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» սահմանը փակ է ջրի մակարդակի բարձրացման պատճառով Թեհրանը հայտնում է՝ սպանվել են ԱՄՆ և Իսրայելի հետախուզության երկու անդամներ Երեխաների որդեգրման ընթացակարգը կփոխվի՞․ ի՞նչ է հայտնի Թրամփի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են Իրանի հետ hակամարտությունում ռազմավարnւթյան բացակայությամբ. Politico Կասեցվել է «Դրախտ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը Հրդեհ է տեղի ունեցել Երևանում. կրակի տարածումը կանխվել է Կասեցվել է «ՍԱՐԳ Վայենտորգ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի գործունեությունը Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը կիրճն է ընկել․ կան զոհեր Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ-ն մանրամասնում է Ռուսաստանից ցորենի ևս մեկ խմբաքանակ կուղարկվի Հայաստան Լարված իրավիճակ՝ ԱԺ-ում. պատգամավորները բանավիճել են և դուրս եկել նիստերի դահլիճից (տեսանյութ) «Պտուղներ է տալիս». Հայաստանը ռուսների զանգվածային ձերբակալություններով հետևում է Ուկրաինայի օրինակինՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն էապես չի փոխվի 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան «Ժողովրդավարության Բաստիլը». Հայաստանում քննադատվել է Երևանի հակառուսական դիրքորոշումըՈչ միայն Հայաստանը. ԱՄՆ-ն ստեղծում է ֆինանսական գործիք Միջին միջանցքի համարԱՄՆ-ը չի փոխանցել Զելենսկու առաջարկները hակամարտnւթյան ավարտի վերաբերյալ․ ՌԴ ԱԳ փոխնախարար Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Արմեն Գրիգորյանն ազատվելու է ԱԽ քարտուղարի պաշտոնից Սեպտեմբերի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 500 հազար դրամ Փրկարարներն օգնության են հասել կողաշրջված ավտոմեքենայի վարորդին Երկու աթոռները, որոնց վրա նստած էր ՀՀ վարչապետը, ճաքեցին. Կրեմլը հարվածել է Փաշինյանի ձեռքերինՍուպերհամակարգիչը հաշվարկել է «Բարսելոնա»-ի և «Ռեալ»-ի չեմպիոնության շանսերը Լա լիգայում Տավուշի մարզի Դովեղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ Ֆրանսիայի նման երկրները պետք է դադարեն աշխարհին դասեր տալ «մարդու իրավունքների» վերաբերյալ. Արաղչի Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Toyota Corolla»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կան վիրավnրներ Ծնվել է կինոյի և թատրոնի դերասան Ազատ Գասպարյանը. պատմության այս օրը (13 օգոստոս)9 մարզպետ վերանշանակվել են իրենց պաշտոններում Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով
Ամենադիտված