Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ օգոստոսի 8

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հեշտությամբ ծրագրեր կկառուցեք, հաճելի կլինի ապագայի մասին մտածելը: Սակայն ընթացիկ գործերն էլ ուշադրություն կպահանջեն, մի մոռացեք դրանց մասին: Չի բացառվում՝ ստիպված լինեք վերադառնալ հին խնդիրներին, և դրանց համար լուծում միանգամից չի գտնվի: Օրվա առաջին կեսը բավական հոգսաշատ կլինի, իսկ երկրորդը թույլ կտա թուլանալ:

Երեկոն հրաշալի ժամանակ կլինի զրույցների համար: Կարող եք զրուցել հին ընկերների և մյուս մտերիմների հետ, սակայն նոր ծանոթների հետ շփումներն էլ հաճելի կլինեն և օգուտ կտան: Հավանական են անսպասելի հետաքրքիր առաջարկներ: Դրանց կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել. հետո հաստատ չեք զղջա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Համբերատարությունն ու համառությունը այսօր ձեզ շատ պետք կգան: Դրանք միանման կարևոր կլինեն և՛ լուրջ գործերում, և՛ մանրուքներում: Ավելի վաղ սկսած գործերն ավարտելը ավելի բարդ կլինի, քան մտածում էիք: Բայց ամենադժվար պահերին էլ օգնության կհասնեն ընկերներն ու հոգեհարազատ մարդիկ:

Արժե զգույշ լինել գումարին վերաբերող հարցերում: Չարժե շտապել գնումների հարցում, հատկապես եթե խոսքը ոչ թե օգտակար իրերի, այլ հաճելի մանրուքների մասին լինի: Ինչ-որ մեկի հետ ֆինանսական հարցերը քննարկելուց առաջ համոզվեք, որ այդ մարդուն կարելի է վստահել:https://moevideo.biz/native?id=mv-content-roll-1014&slot=content&api=2.0&ref=hushak.com×

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հրաշալի օր է: Դուք բազում օգտակար բաներ կհասցնեք անել, նույնիսկ եթե առանձնապես չշտապեք: Աստղերը ձեր կողմից կլինեն, շատ բան հաջող կդասավորվի: Արժե օգտվել բարենպաստ պահից ոչ միայն ձեզ, այլև մտերիմներին վերաբերող կարևոր հարցերը լուծելու համար:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի պասիվ հանգստի և ամենամտերիմների հետ շփվելու համար: Կարող եք միասին քննարկել անցյալի ոչ միանշանակ պահերը, վերջ տալ վիրավորանքներին, որոնք փչացնում էին հարաբերությունները: Հավանական են հաճելի անակնկալներ, այդ թվում՝ ռոմանտիկ բնույթի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկիզբը բավական անհաջող կլինի: Զգացմունքային, խոցելի Խեցգետինները կանհանգստանան դատարկ բաների պատճառով, ցանկացած նկատողություն սրտին մոտ կընդունեն: Երբեմն կթվա, որ ամեն ինչ ձեր դեմ է շրջվել, և չկա մեկը, որը կարող է օգնել ձեզ:

Բարեբախտաբար, օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կլինի: Հուզական դաշտը կկայունանա, տրամադրությունը կլավանա, կյանքն էլ կհեշտանա: Երեկոն հրաշալի կլինի շփումների համար: Դուք շատ բաների մասին կկարողանաք խոսել հին ծանոթների հետ, արագ լեզու կգտնեք նորերի հետ: Հավանական են նվերներ և ոչ մեծ դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստություն պահպանելը հեշտ չի լինի. հուզական դաշտն անկայուն կլինի, ցանկացած դատարկ բան կարող է հուսահատության գիրկը նետել: Հանգստացեք, փոքրիկ դադարը ձեզ հաստատ չի վնասի: Մտածեք, թե որ գործերը կարելի է հետաձգել կամ մեկ ուրիշին հանձնարարել:

Աշխատեք շատ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք հոգեհարազատ են ձեզ, պատրաստ են հրաշալի խորհուրդ տալ կամ էլ անսովոր մի բան առաջարկել: Գեղատեսիլ վայրերով զբոսանքները, ուղևորությունները, հետաքրքիր զբաղմունքները ձեզ կոգեշնչեն, կօգնեն դրական տրամադրվել ու պատրաստվել նոր շաբաթվան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է շփումների համար: Վատ մի զգացեք պատմել ձեր մասին: Շատերին իսկապես հետաքրքիր կլինի, թե ինչպես են ձեր գործերը, ինչով եք ծրագրում զբաղվել և ինչի եք ուզում հասնել: Լավ է հյուրեր ընդունեք, ընտանեկան տոներ կազմակերպեք, մտերիմների համար զվարճանքներ ծրագրեք:

Հավանական են անսպասելի առաջարկներ: Հաճախ դրանք կանեն հին ծանոթները, և այստեղ կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել, նույնիսկ եթե խոսքը ձեզ համար նոր գործի մասին է: Մնացած դեպքերում պատասխանի հարցում լավ է չշտապեք: Պետք է ուսումնասիրեք իրավիճակը և հետո նոր միայն որոշեք՝ ինչ անել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա համար կարևոր զրույցներ մի ծրագրեք: Եթե դրանք տեղափոխել հնարավոր չէ, համբերությամբ զինվեք և աշխատեք ձեզ առավելագույնս դիվանագիտորեն պահել: Պրովոկացիաներին մի տրվեք, մի արձագանքեք կտրուկ նկատողություններին, գոնե արտաքուստ հանգստություն պահպանեք:

Շատ օգտակար գործեր այսօր սովորականից հեշտությամբ կտրվեն: Նույնիսկ լրիվ նոր բաներից կկարողանաք արագ գլուխ հանել, բավարար ժամանակ կմնա նաև հանգստի, հաճելի մարդկանց հետ չպարտավորեցնող շփումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Առավոտյան մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալը դժվար կլինի: Այդ ժամանակահատվածը հարմար կլինի մանր-մունր գործերի համար, որոնցից կկարողանաք առանց երկար մտածելու գլուխ հանել: Չեն բացառվում անսպասելի հանդիպումները: Դրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Հատկապես կուրախացնեն մանկության և պատանեկության ընկերների հետ շփումները:

Օրվա երկրորդ կեսը ավելի արդյունավետ կանցնի: Այդ հատվածում կարող եք մի քանի հարց միաժամանակ լուծել՝ առանց վախենալու ինչ-որ բան մոռանալ կամ իրար խառնել: Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք թույլ կտան ոչ պարտադիր, բայց շատ հաճելի գնումներ անել: Դուք անսխալ հրաշալի նվերներ կընտրեք ձեզ համար թանկ մարդկանց համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ոգեշնչող օր է: Հնարավոր է՝ այն արմատական դրական փոփոխություններ ու կարևոր հաղթանակներ չբերի, բայց իրադարձությունները կօգնեն դրական տրամադրվել, հավատալ սեփական անձին և հասկանալ՝ եկել է գործելու ժամանակը: Նախաձեռնող կարող եք լինել կյանքի բոլոր ոլորտներում: Անպայման կգտնվեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

Տրամադրությունը կբարձրացնեն հին ծանոթներից ստացած լուրերն ու մտերիմներից մեկին վերաբերող նորությունները: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ցանկացած ընտանեկան միջոցառում՝ տոն, իմպրովիզացված երեկույթ, լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրվա սկիզբը հրաշալի կլինի կարևոր ու բարդ գործերի համար: Հազիվ թե ճանապարհին անհաղթահարելի արգելքներ առաջ գան: Հաճախ դուք գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, և շատերը կուզենան ձեզանից ինչ-որ բան սովորել: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Դուք դուր կգաք մարդկանց, նրանք հաճույքով կապի դուրս կգան:

Օրվա երկրորդ կեսին ժամանակն է զբաղվել նրանով, ինչը երկար հետաձգել եք: Նման գործերից կհաջողվի արագ գլուխ հանել, և դրանք ձեզ շատ հոգնեցուցիչ չեն թվա: Հաճախ մտերիմները օգնություն կառաջարկեն, և նրանց վրա կարելի կլինի ամեն հարցում հույս դնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկզբին հնարավոր են լարված պահեր: Երբեմն ինչ-որ բան այնպես չի ընթանա միայն նրա պատճառով, որ դուք սուր կարձագանքեք դատարկ բաներին, ամեն ինչ սրտին մոտ կընդունեք: Լավագույն ժամանակը չէ կարևոր որոշումների կամ զբաղմունքների համար, որոնք կարգապահություն և ուշադրության կենտրոնացում են պահանջում: Օգտակար կլինի հանգստանալը, պայմանները փոխելը, մի փոքր ցրվելը:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, հաճելի պահեր կբերի, կոգեշնչի: Շատ Ջրհոսների համար այն կապված կլինի կարևոր բացահայտումների, լավ նորությունների ու նոր հնարավորությունների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բավական բարդ, բայց շատ կարևոր կլինի այսօր ոչ ոքի հետ չվիճելը: Պիտի ջանքեր գործադրեք, հատկապես օրվա առաջին կեսին, երբ հաճախ կբարկանաք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին, ոչ մեկի հետ չեք ուզենա համաձայնել: Երբեմն օգնության կհասնի հումորի զգացումը, դուք կկարողանաք լիցքաթափել մթնոլորտը: Չարժե քննարկել լուրջ հարցերը, հատկապես եթե դրանց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

Օրը բարենպաստ է ստեղծագործելու, ինչպես նաև ցանկացած զբաղմունքի համար, որը թույլ կտա շեղվել միապաղաղությունից: Երբ նոր բանի անցնեք, ձեզ ոգեշնչվածությունը կայցելի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված