Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խախտված է և՛ քաղաքական, և՛ պետական կառավարման համակարգը». ԱԺ նստաշրջանի մեկնարկը՝ ապօրինություններով. «Փաստ»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

8-րդ գումարման Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկը հատկանշական էր գործընթացներով, որոնք ապօրինի ու հակասահմանադրական են որակվում թե՛ ընդդիմության, թե՛ իրավաբանների կողմից: Մասնավորապես, ԱԺ նախագահի ընտրությունն անցկացվեց երկու թեկնածուների՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի բացակայության պայմաններում: Հիշեցնենք, որ պատգամավորները շարունակում են կալանավորված մնալ:

«Գործ ունենք Սահմանադրության և օրենսդրության խախտման հետ. ըստ մեր երկրի Սահմանադրության, ԱԺ պատգամավորները կարող են ձերբակալվել, կալանավորվել, քրեական պատասխանատվության ենթարկվել միայն ԱԺ համաձայնությամբ: Երբ մարդն ընտրվել է պատգամավոր, ու ԱԺ-ն մեկնարկում է իր աշխատանքը, ապա օգոստոսի 2-ին՝ ժամը 10-ին, անազատության մեջ գտնվող բոլոր պատգամավորներն անհապաղ պետք է ազատ արձակվեին հենց միայն ԱԺ աշխատանքին մասնակցելու հնարավորություն ունենալու համար: Եթե դատախազությունը գտնում է, որ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը պետք է շարունակվի, ապա պետք է գա ԱԺ ու հանդես գա համապատասխան միջնորդություններով: Բայց խախտվել է սա:

Ու բացի Սահմանադրության և օրենքների խախտմամբ անազատության մեջ լինելուց, այդ պատգամավորները, լինելով ԱԺ նախագահի թեկնածու, հնարավորություն չունեցան ԱԺ-ին ներկայացնել իրենց կենսագրությունը, պատկերացումները, մոտեցումները: Հարց է առաջանում, թե մյուսները քվեարկելուց ի՞նչ սկզբունքով են առաջնորդվել: Այսինքն, անհավասար պայմաններ են ստեղծված: Սա և՛ օրինական չէ, և՛ ազնիվ չէ: ԱԺ-ն նման ապօրինի մեկնարկ տվեց, ինչը ցավալի է ու, փաստորեն, պետք է վիճարկվի ՍԴ-ում»,-«Փաստի» հետ զրույցում ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը՝ նշելով, որ մեկ այլ ապօրինություն էլ կատարեցին վարչապետի թեկնածության առաջադրման հարցում:

«8-րդ գումարման ԱԺ-ն պաշտոնապես իր լիազորությունները ստանձնել է նիստի պահին, խմբակցությունների ձևավորման մասին հայտարարությունն էլ եղել է ժամը 10:00-ից հետո: Բայց երբ դեռ նիստը շարունակվում էր, իսկ խմբակցությունը նոր էր ձևավորվել, ու ՔՊ-ի պատգամավորները ևս նիստերի դահլիճում էին, անգամ ընդմիջում չէր եղել, այդ ընթացքում նախագահին «խմբակցության որոշում» վերնագրով մի գրություն են ուղարկում՝ հայտնելով, որ վարչապետի պաշտոնում խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նիստ պետք է լիներ, ինչն ակնհայտորեն տեղի չի ունեցել: Բացի նրանից, որ Փաշինյանի թեկնածության առաջադրումը վարչապետի պաշտոնում ապօրինի է, նաև փաստաթուղթ է կեղծվել, խմբակցության որոշում է կեղծվել:

Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այս ԱԺ-ն ոչ լեգիտիմ է, ձևավորվել է ոչ թե ազատ ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով: Ընտրությունները մասսայական խախտումներով են անցկացվել: Փաստացի, իշխանությունները, ավելի կոնկրետ՝ Նիկոլ Փաշինյանը, իրագործելով ապօրինությունների մի համալիր շղթա, ապօրինի կերպով զավթել է իշխանությունը: Դրա հետևանքով ՔՊ-ի ցուցակով 71 հոգի պատգամավոր է դարձել, թեպետ նրանցից ոչ ոք այդ կարգավիճակն ունենալու որևէ արժանիք չունի: Նրանք բոլորը կամակատար են ու գործուղված են ԱԺ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունները կատարելու համար: Ալեն Սիմոնյանը ԱԺ նախագահ դարձավ 71, Ռուբեն Ռուբինյանը ԱԺ փոխնախագահ դարձավ 70, Հակոբ Արշակյանը՝ 71 ձայնով: Այսինքն, Սովետական միություն, կոմունիստական կուսակցություն, միաձայն որոշումներ, իսկ ընդդիմությունը չի մասնակցում քննարկումներին: Սա ժողովրդավարության ու պետական կառավարման հետ որևէ կապ չունի»,-ասաց մեր զրուցակիցը՝ հիշեցնելով, որ մեր երկրի կառավարման ձևը խորհրդարանական է՝ կառավարությունը պետք է հաշվետու լինի ԱԺ-ի առջև:

«Մինչդեռ իրականում ունենք ԱԺ մեծամասնություն, որը ոչ միայն ամբողջովին հաշվետու է, այլև ուղիղ ենթակա է գործադիր իշխանության ղեկավարին: Ըստ այդմ, նրանք անտրամաբանական քայլեր են անում, ապօրինություններ են իրականացնում, միայն թե կատարեն Ն. Փաշինյանի հանձնարարությունը: Եվ այդպես է լինելու նաև վաղը, մնացած օրերին: Սա նշանակում է, որ խախտված է և՛ քաղաքական համակարգը, և՛ պետական կառավարման համակարգը, իսկ խեղաթյուրված ու հոգեխեղված այդ համակարգից որևէ լավ բան սպասել չի կարելի: Վստահ եմ, որ այս ԱԺ-ն մեր հանրային կյանքում ֆունկցիոնալ դերակատարություն չի ունենալու:Այսինքն, որևէ որոշում չկա, որ ԱԺ լիազորությունների տիրույթում է ու այն կայացվելու է ԱԺ-ում: Նույնիսկ ԱԺ-ին վերաբերող բոլոր որոշումներն է Նիկոլ Փաշինյանը կայացնելու: Այդ որոշումներն ընդամենը պետք է վավերացվեն, ինչն անելու են առանց քննարկելու, որովհետև 71 հոգուց և ոչ մեկը, կենսաբանական միավոր լինելուց բացի, ուրիշ ոչ մի արժեք իրենից չի ներկայացնում թե՛ մարդկային, թե՛ մասնագիտական, թե՛, առավել ևս, քաղաքական տեսանկյունից»,-ասաց նա:

Խոսելով ընդդիմության մասին՝ Ղազարյանը շեշտեց, որ ընդդիմությունը կարող է ակտիվություն ցուցաբերել, ինչը տեսնում ենք այս օրերին. «Կարող է նաև մշտապես հանդես գալ հարցադրումներով, ելույթներով, չի բացառվում նաև քննիչ հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնություններով հանդես գան: Բայց, ամեն դեպքում, որոշումների կայացման վրա նրանք ազդեցություն ունենալ չեն կարող: Միակ լուրջ գործիքը, որն ունեն, ի տարբերություն նախորդ ընդդիմության, այս կամ այն օրենքի, որոշումների ընդունումից հետո ԱԺ պատգամավորների 1/5-ով դրանք ՍԴ-ում վիճարկելն է, ինչը պատրաստվում են անել ԱԺ նախագահի ընտրության վերաբերյալ:

Այդպես կարող են վարվել նաև օրենքների ընդունման հարցերով: Բայց քանի որ իշխանությունն իրենցից առաջ է ընկել և խորհրդարանից առաջ իշխանազավթում է իրականացրել ՍԴ-ում, այդ գործիքն էլ իրականության մեջ կյանքի չի կոչվի: Անկեղծ ասած, հույս չունեմ, որ ԱԺ նախագահի ընտրությունը վիճարկելու դեպքում ՍԴ-ն այդ որոշման վրա ազդեցություն կունենա, որովհետև Ալեն Սիմոնյանի՝ ԱԺ նախագահ լինելու որոշումը ոչ թե ԱԺ-ն, այլ Փաշինյանն է կայացրել: Նույն Փաշինյանը, որը որոշել է, որ Վահե Գրիգորյանն ու մյուս երեք դատավորները պետք է լինեն ՍԴ-ում, Արման Դիլանյանը՝ ՍԴ նախագահ: Հետևաբար, այնտեղ էլ է մեկ մարդ որոշում կայացնում, իսկ մյուսները, առանձին բացառություններով, այդ որոշումները կյանքի կոչող խամաճիկներ են: Բայց ամբողջ ցավն այն է, որ հիմնական որոշում կայացնողը՝ Նիկոլ Փաշինյանը, հայ ժողովրդի ամենամեծ թշնամին է»:

Էդգար Ղազարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև ԱԺ շենքում խստացված անվտանգությանը, ուժայինների մեծ թվին: Հիշեցնենք նաև, որ իշխանությունը հանդես է եկել նաև լրագրողների աշխատանքը սահմանափակող նախաձեռնությամբ: Որպես պատճառաբանություն՝ 1999 թ. հոկտեմբերի 27-ն են հիշեցնում: Էդգար Ղազարյան էլ հիշեցնում է՝ նման բան ԱԺ պատմության մեջ չի եղել անգամ հոկտեմբերի 27-ից հետո. «Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել 22 տարի առաջ: 22 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունը հիմք ընդունելով՝ նման որոշում կայացնելը ցնդաբանություն է: Դրանից հետո այնքան բան է փոխվել, ընդ որում՝ նույնիսկ ԱԺ դարպասները քաղաքացիների առջև բացելու որոշում է կայացվել: Հիմա, փաստորեն, ոչ միայն ԱԺ տարածքն է փակ, այլև ԱԺ նիստերի դահլիճը: Բացի այդ, մինչև պատգամավորները հատուկ զննություն չեն անցնում, ԱԺ նիստերի դահլիճ մտնելու իրավունք չունեն: Մինչդեռ ԱԱԾ պետական պահպանության խնդիրը ԱԺ շենքի ու պատգամավորների անվտանգությունը պահպանելն է, ոչ թե հակառակը:

Բացի այդ, նիստերի դահլիճ մտնելուց առաջ լրացուցիչ ստուգումը, անվտանգության ուժերի առկայությունը միջանցքներում նաև հոգեբանական ճնշման միջոց է պատգամավորների գործունեության վրա: Մեծ հաշվով, սա ճնշման ձև է, երկրորդ՝ այս իշխանությունն իսկապես ամենօրյա վախի մթնոլորտում է ապրում: Մասնավորապես Նիկոլ Փաշինյանը, որովհետև լավ գիտի, թե ինչ հանցանքներ է գործել մեր պետության և մեր ժողովրդի նկատմամբ, և վտանգներ է տեսնում: Նա ցանկացած պահի է վախի մթնոլորտում ապրում: Նոյեմբերի 9-ից հետո կառավարության շենքի, Հանրապետության հրապարակի շրջակայքում ևս հարյուրավոր ոստիկաններ են տեղակայվում: Ու սա անգամ այն ժամանակ, երբ որևէ ակցիա հայտարարված չէ»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ մեկ մարդու վախի բարդույթի պատճառով պետությունն օրական հազարավոր դոլարների միջոցներ է ծախսում. «Սա իրականացվում է միայն նրա համար, ինչ է թե մի հոգի իր գործած մեղքերի ու հանցանքների համար խիստ անհանգիստ է և վախենում է, որ իր նկատմամբ կարող է վատ բան կատարվել: Սա անում է մի մարդ, որն ընդամենը 3 տարի առաջ հանրությանը խաբում ու ասում էր, թե ինքն այնքան պարզ ու բաց մարդ է, որ հեծանիվով կամ քայլելով է գնում աշխատանքի: Երեխաներին գրկելու թատերականացված միջոցառումների էլ ենք ականատես եղել: Ինքը փողոցով քայլում էր, ու մի երեխա՝ մորից կտրվելով, վազում էր դեպի գլխավոր հերոսը: Հիմա այդ գլխավոր հերոսն Ազգային ժողովի, կառավարության շենքում իրեն քիչ թե շատ կարողանում է ապահով զգալ միայն այն դեպքում, եթե այնտեղ մի քանի հազար ոստիկան կա»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում գտածոներ են հայտնաբերվել (լուսանկար) Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը Հայաստանի անտառային և լեռնային հատվածներում տեղադրվել են արջերի մասին զգուշացնող ցուցանակներ Ալեքսանդր Բաբասյանը սիրելիի հետ լուսանկար է հրապարակել ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ռոբերտ Ամստերդամ Երևանի Մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել Ամբերդի ամրոցում գտել են բացառիկ արժեք ներկայացնող՝ Թամար թագուհու մետաղադրամը
Ամենադիտված