Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու հարաբերությունները․ Բայդեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի և նոր կառավարության ձևավորման առթիվ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Փաշինյանին ուղղված շնորհավորական ուղերձում Բայդենն ընդգծել է, որ արդար և թափանցիկ ընտրությունների անցկացումն ընդգծում է հայ ժողովրդի ցանկությունը՝ ունենալու ավելի ժողովրդավար, արդար և բարգավաճ հասարակություն, որը զերծ է կոռուպցիայից:

«Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն առաջընթաց է գրանցել այս ոլորտներում: Միացյալ Նահանգներն ուրախ է օգնել այս ջանքերում, որոնց թվում են աջակցությունը նոր պարեկային ոստիկանության գործարկման և կոռուպցիոն ցանցերի դեմ պայքարի անկախ ինստիտուտների ձևավորման հարցերում: Մենք շարունակելու ենք լինել վստահելի գործընկեր այս նպատակներին հասնելու ձեր աշխատանքում»,- նշել է Բայդենը:

Նա հայտարարել է, որ հասկանում է այն դժվարին անվտանգային մարտահրավերները, որոնք ի հայտ են եկել 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով:

«Միացյալ Նահանգները հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո: Մենք հորդորում ենք Հայաստանին և Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում:

ԱՄՆ-ն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, և մենք շարունակելու ենք կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Հուսով ենք, որ այս հարցում Վրաստանի աջակցությամբ մեր ունեցած առաջընթացը կարևոր հիմք կհանդիսանա հետագա տարածաշրջանային համագործակցության համար` ի հավելումն Մինսկի խմբի համանախագահների կողմից նախաձեռնված քննարկումների»,-Փաշինյանին հղված ուղերձում ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների հիմքի վրա: «Ակնկալում եմ աշխատել Ձեզ և Ձեր նոր կառավարության հետ՝ խորացնելու և ընդլայնելու համար մեր երկկողմ հարաբերությունները»,- եզրափակել է Սպիտակ տան ղեկավարը:

Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն. «Փաստ»Իրականությունն այլ է. իշխանությունը վերարտադրվելու շանս չունի. «Փաստ»Իրանի հարձակումները պատերազմի սկզբից ի վեր վնասել են ԱՄՆ-ի 20 ռազմական օբյեկտ․ BBC Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի. քաղաքապետարանԵրեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրևՄակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի հետ Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ Իրանը և ԱՄՆ-ն քննարկում են վնասի փոխհատուցման հարցը Արագածոտնում «Honda»-ի և «Opel»-ի բախման հետևանքով վիրավnրներից մեկը մաhացել է56-ամյա վարորդը «Nissan Rogue»-ով վրաերթի է ենթարկել 14-ամյա հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է ԲԿԱդրբեջանի տարածքով ՀՀ է ուղարկվելու ցորեն ու պարարտանյութ Անկում տարադրամի շուկայում․ փոխարժեքն՝ այսօր Վթար. որ հասցեներում ջուր չի լինի Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Պիլսներ գարեջուր Մոսկվայից զգուշացումներ՝ Երևանին․ առանց ռուսական շուկայի Հայաստանը կարող է կորցնել գյուղմթերքի արտահանման հիմնական ուղղությունը Կենտրոնում ո՞ր փողոցները փակ կլինեն հունիսի 1-ին «Ի՞նչի է վերածվել Հայաստանը Փաշինյանի օրոք» «Մեզ նույնիսկ ՔՊ-ում են ավելի շատ վստահում». Սամվել Կարապետյանը՝ ընտրությունների վճռորոշ նշանակության մասին ««Ջերմուկ» խմելու համար արդեն ուշ է. գազային համաձայնագրի չեղարկումը քիչ բան կփոխի» Երեխաների պաշտպանության միջազգային օր. պատմության այս օրը (01 հունիս)Հրդեհ՝ Հայաստանում․ զոհ կա Իսրայելական բանակը վերահսկողություն է սահմանել Լիբանանում խաչակիրների Բոֆոր բերդի նկատմամբ. Իսրայել ԿացԱյն, ինչ Ռուսաստանն ասում է Հայաստանի մասին, իրականում միայն Հայաստանի մասին չէ․ ԶելենսկիԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ ԹրամփԹուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Մարտկոցով աշխատող ցատկոտող ձի. Ferrari-ի նախկին ղեկավարը պահանջում է պոկել լոգոն նոր անձայն մոդելիցԱյն երկրները, որոնք ամեն ինչ անում են, որպեսզի պատերազմը շարունակվի, չպետք է խոսեն որևէ «կարմիր գծերի» մասին. Դմիտրի ՊեսկովԹրամփը վստահ չէ, որ Վենսը կարող է իրեն հաջորդել ԱՄՆ նախագահի պաշտոնում Հորոսկոպ. Հունիս ամսվա աստղագիտական ​​իրադարձությունները Գիշերային ակումբի տնօրենի հետ վիճшբանելուց հետո մի խումբ տղամարդիկ կnտրել են ակումբի մուտքի դուռն ու սրահի գույքըԵս հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զենքի շուկաները մեր առջև բացվեցին․ Նիկոլ ՓաշինյանԻ՞նչ եմ զգում. ցավ. Արտետան՝ ՉԼ եզրափակիչում կրած պարտության մասին Քարաբերդ գյուղում «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել անտառումՏարադրամի փոխարժեքները մայիսի 31-ին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ Կրեմլը Հայաստանի ընտրություններից առաջ տեղեկատվական արշավ է սկսել Փաշինյանի դեմՓորձագետը միամիտ է անվանել Հայաստանի կողմից ԵՄ-ի հետ բարեկամության ակնկալիքը Հայաստանին զրկում են անվճար ծառայություններից. Փաշինյանը պատասխան կտա ժողովրդին թանկ բենզինի, ծաղիկների և կոնյակի համարԵրգը երգված է. Փաշինյանը Հայաստանը հասցրել է պարադոքսալ իրավիճակիՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի այսօր Վանաձորում բшխվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Թուրքիայում ավտոբուսի վթшրի հետևանքով զnhվել է ութ մարդ Հրդեh՝ Երևանի տներից մեկում․ տnւժածներ չկան Անհավասարության դեմ պայքարի միջազգային օր. պատմության այս օրը (31 մայիս)Երևան-Սևան ավտոճանապարհին բшխվել են «Porsche Cayenne»-ը, «Toyota Camry»-ն և «Nissan Sentra»-ն․ կան վիրավnրներ ֆրանսիական «ՊՍԺ» ֆուտբոլային ակումբի հաղթանակից հետո Փարիզում մասշտաբային անկարգnւթյուններ են սկսվել․ կան հարյուրավոր ձերբակալվածներ ՊՍԺ-ն նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը Ի՞նչ եղանակ է սպասվում մայիսի 31-ից հունիսի 4-ին ԱՄՆ-ի նոր հարձակումը Խաղաղ օվկիանոսում. ամերիկյան արշավի զոհերի թիվը գերազանցել է 200-ըԻրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
Ամենադիտված