Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ Covid-19-ի ՊՇՌ թեստ հանձնեն․ ԱՆ նախագիծ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հուլիսի 30-ին կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները:

Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը:

Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների անհրաժեշտության վերաբերյալ:

Այս համատեքստում անդրադարձել են նաև ՀՀ առողջապահության նախարարի թիվ 17-Ն և թիվ 24-Ն հրամաններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին առողջապահության նախարարի հրամանի նախագծին, որով առաջարկվում է, որ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների աշխատակիցների, ինչպես նաև հյուրանոցային ծառայությունից օգտվող 18 տարեկանից բարձր անձինք և նախնական մասնագիտական (արհեստագործական), միջին, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր ուսանողները, արտադպրոցական դաստիարակության և լրացուցիչ կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններ հաճախող 18 տարեկանից բարձր սովորողները կամ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող պատվաստման սերտիֆիկատ, կամ յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնեն COVID-19-ի ՊՇՌ թեստի բացասական արդյունք, առավելագույնը 72 ժամ վաղեմության:

Ի դեպ, տվյալ հետազոտությունն անձն իրականացնում է իր միջոցների հաշվին: Միաժամանակ, պատվաստվելու բժշկական հակացուցումներ ունեցող անձը կարող է ներկայացնել հակացուցումների մասին բժշկական փաստաթուղթ:

Հանդիպում-քննարկմանը շեշտադրվել է նաև բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացման, փակ տարածքներում դիմակների պարտադիր կրման պահանջի, ինչպես նաև պատվաստումային գործընթացի ակտիվացման անհրաժեշտությունը:

Քննարկվել են նաև կորոնավիրուսային հիվանդության դրական դեպքերի հայտնաբերման, մեկուսացման, կոնտակտավորների հսկողության կիրառվող մեխանիզմներին և հետագա անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն Մայիսի 19-ին և 20-ին լույս չի լինելու Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում․ «Հրապարակ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ» Պարտության հոտը. «Փաստ»Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին. «Հրապարակ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվըՓաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու մասին Պարզվել է Գյումրիում թnւնավորման ախտանիշներով հիվանդանոց տեղափոխված 15 անձանց ինքնությունըԵթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ.ԱՄՆ դեսպանատուն Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Արևային մարտկոց Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներովԻրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Հանտավիրուսը տարածվել է զինված ուժերի զինծառայողների շրջանում ՊԵԿ-ը կանխել է ՀՀ տարածքով թմրամիջոցի խոշոր խմբաքանակի` 28 կգ հաշիշի տարանցումը Սպերցյանի գոլն ու Կրասնոդարի հաղթանակը բավարար չեղան. Զենիթը վերջին տուրում նվաճեց չեմպիոնությունը Երկար ժամանակ ջուր չի լինի․ հասցեներ «Կրեմլի միջուկային առաջարկը»5,2 մագնիտուդ nւժգնությամբ երկրաշարժ` Չինաստանում Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրում«Ինչի՞ համար է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը»
Ամենադիտված