Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտին-Ալիև հանդիպում․ նոր մտահոգության առիթ ՀՀ իշխանությունների համար

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մոսկվայում երեկ կայացել է Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որտեղ, բնականաբար, քննարկվել է արցախյան հարցի կարգավորումն ու Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը։ Հատկանշական է մի բան, որ Մոսկվա մեկնելուց առաջ Բաքուն ոչ միայն լարեց իրավիճակը Նախիջևանի ուղղությամբ, այլև հայտարարեց, թե ապաշրջափակումը պետք է լինի «բոլոր ճանապարհները միանգամից» սկզբունքով:

Եթե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ՌԴ նախագահը խոսում էր «բարդ, սուր և զգայուն հարցերի» լուծման անհրաժեշտությունից, Ալիևի հետ հանդիպումն ավելի մեղմ էր, ավելին Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ, քանի որ գտնվում են փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ ամենաբարդն են լինում, բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, հասնել կարգավորման, ուրեմն պետք է գնանք այդ ճանապարհով։ Առայժմ դա մեզ հաջողվել է, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Թե որոնք են այդ լուծումները և ինչ խնդիրների մասին է խոսքը՝ Ռուսաստանի նախագահը չի մանրամասնել։ Բայց ընդգծել է, որ Ալիևի հետ իր հանդիպման գլխավոր հարցը հենց ղարաբաղյան խնդիրն է և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Մինչ Ադրբեջանը նոր սադրանքներ է կազմակերպում սահմանին, խոսում «միջանցքի», Զանգեզուրի, Երևանի և Սևանի՝ ադրբեջանական լինելու մասին, Երասխում տարբեր տրամաչափի զենքեր կիրառում՝ հայկական կողմի լիակատար ապիկարության պայմաններում, Ռուսաստանը շնորհակալություն է հայտնում Ալիևին։ Երկու նախագահներ նաև տնտեսական համագործակցության հարցերն են քննարկել, ուրախացել դրանց լավացումից և խորացումից։ Դեռ վաղ է որևէ կանխատեսում անելը, թե ինչ հետևանքներ կարող են լինել Հայաստանի համար այս հանդիպումից, սակայն միանշանակ է, որ որևէ դրական զարգացման սպասել չարժե։

Մանվել Թանդիլյան

Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ» Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Փարիզ - Երևան. Վրաստանի տարածքով ֆրանսիական ռազմական տարանցումը լիովին գործարկվել էԿայացել է երիտթուրքական հեղափոխությունը Թուրքիայում, վերականգնվել է սահմանադրական կարգը․ պատմության այս օրը (23 հուլիս) Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան
Ամենադիտված