Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պողպատե մանդատի ոդիսականը․ Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իր անփառունակ պաշտոնավարման երեք տարիների ընթացքում Նիկոլ Փաշինյանը միայն մի դաս է լավ սերտել՝ իշխանությունն ամեն գնով պահելու համար պետք է հետապնդել և մեկուսացնել քաղաքական բոլոր հակառակորդներին։ Եվ այժմ, առանց դադարի զբաղվում է այդ գործով՝ կալանավորելով բոլորին, ովքեր համարձակվել են իրեն մի թթու խոսք ասել։ Նույնիսկ ռուսական լրատվամիջոցներն են արձանագրում, որ «այն զգացողությունն է, թե Փաշինյանը պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»: Սյունիքի մարզի կալանավորված համայնքապետերի շարքը նախօրեին լրացրեց Սիսիանի համայնքապետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Սարգսյանը։

Հուլիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն էր ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու համար: Մենք վաղուց էինք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի «պողպատե մանդատն» ու մուրճը աշխատելու են միայն քաղաքական հակառակորդների դեմ, իսկ յուրայինները ոչ միայն չեն հետապնդվելու իրենց հանցագործությունների համար, այլ մի բան էլ՝ նոր հանցանքներ կատարելու ինդուլգենցիա են ստանալու Նիկոլ Փաշինյանից։ Հետապնդումները միայն առանձին անհատներով չեն սահմանափակվելու, այլև խոշոր ձեռնարկություններով, որոնց ղեկավարները, ըստ իշխանության ներկայացուցիչների, կարող են կապ ունենալ ընդդիմության հետ։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» ընդամենը առաջինն է այդ շարքում։ Մեր տեղեկություններով առաջիկայում հետապնդումներ են սկսվելու նաև այլ ձեռնարկությունների դեմ։ Իզուր չէ, որ Փաշինյանը որոշել է ազատվել ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանից, և նրա փոխարեն նշանակվում է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Վերջինս էլ համակարգելու է իշխանությանը չհարող ընկերությունների դեմ հարկային տեռորը։ Փաշինյանին, իհարկե, չի անհանգստացնում, որ խոշոր ընկերությունների դեմ արշավը վաելու է հնարավոր ներդրողներին, որոնք չեն ցանկանում գումարներ բերել Հայաստան։ Իսկ շատ ընկերություններ էլ հարկադրված կհեռանան մեր երկրից։ Ռուսական RiaFan գործակալությունն այդ կապակցությամբ գրում է․ «Դա փչացնում է երկրի տնտեսական միջավայրը, և դրանով իսկ ամեն ինչ շատ վատ է լինում: Նման գործողություններով Փաշինյանը կրակում է իր իսկ ոտքին: Այն զգացողությունն է, որ նա պարզապես փորձում է վրեժ լուծել այն մարդկանցից, ովքեր լրջորեն նյարդայնացրել են իրեն»:

Կարեն Լևոնյան

Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Հայաստանում առաջարկել են վերանվանել Իջևան քաղաքը ի պատիվ վարչապետ ՓաշինյանիՓաշինյանը հիբրիդային պատերազմ է մղում սեփական երկրի դեմ «Բրիտանական Փաշինյան». ինչ ընդհանրություններ ունեն Մեծ Բրիտանիայի և Հայաստանի վարչապետներըԷական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ»
Ամենադիտված