Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հոգեկան շեղումներ ունեցած 9 գրողներ, ովքեր աշխարհին տվել են մեծ գաղափարներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

 

Հիվանդ 1-ին. Էդգար Ալան Պո (1809-1849 թթ.), ամերիկացի գրող, բանաստեղծ:

Ախտորոշումը. հոգեկան խանգարում, ավելի կոնկրետ ախտորոշում չի տրվել:

Նշանները. վախ մթությունից, հիշողության կորուստներ, հետապնդման մոլուցք, ոչ ադեկվատ պահվածք, հալյուցիանացիաներ:

Հիվանդության պատմությունը. Արդեն 1830-ականներից Էդգար Պոն տառապում էր հաճախակի դեպրեսիաներից: Բացի այդ, նա չարաշահում էր ալկոհոլը, որը վատ էր անդրադառնում նրա հոգեկան վիճակի վրա: Ալկոհոլին շուտով միանում է նաև ափիոնը: Նրա առողջական վիճակը զգալի վատթարացնում է կնոջ ծանր հիվանդությունը: Պոն ամուսնացել էր 13-ամյա զարմուհու` Վիրջինիայի հետ: Ամուսնությունից 7 տարի անց նա հիվանդանում է տուբերկուլյոզով, ևս 5 տարի անց մահանում է: Կնոջ մահից հետո, Պոն մի քանի անգամ սիրահարվել է և երկու անգամ փորձել է ամուսնանալ: Առաջին անգամ հարսնացուն չներկայացավ հարսանիքին` վախենալով Պոյի հոգեկան պոռթկումներցից, իսկ երկրորդ անգամ գրողն ինքը չի ներկայանում: Հարսանիքից մի քանի օր առաջ Էդգար Պոն սկսում է չափազանց շատ խմել և հայտնվում է անմեղսունակ վիճակում: Նրան գտնում են բալտիմորյան մի էժանագին պանդոկում և տեղափոխում են հիվանդանոց: Այնտեղ էլ` 5 օր անց, տառապելով սարսափելի հալյուցինացիաներից, Էդգար Ալան Պոն մահանում է:

Աշխարհին տված գաղափարները. Պոն հիմնադրել է ժամանակակից գրականության երկու ամենասիրելի ժանրերը` սարսափ պատմությունների ժանրը («Էշերների տան կործանումը», «Անժամանակ թաղում») և դետեկտիվ պատմությունները («Սպանություն Մորգ փողոցում», «Մարի Ռոժեի գաղտնիքը»):

Հիվանդ 2-րդ. Ֆրիդրիխ Վիլհելմ Նիցշե (1844-1900 թթ.), գերմանացի փիլիսոփա:

Ախտորոշումը. միջուկային (խճանկարային) շիզոֆրենիա:

Նշանները. գերազանցության բարդույթ, գիտակցության մթագնում, ուժեղ գլխացավեր, ոչ ադեկվատ պահվածք: Նիցշեյի բժշկական օրագրում մասնավորապես նշված էր, որ նա իր կոշիկների միջից խմում էր սեփական մեզը, ոչ հոդաբաշխ ճիչեր էր արձակում, հսկիչին Բիսմարկի հետ էր շփոթում, փորձում էր պատնեշել իր հիվանդասենյակի դուռը ապակու կոտրված կտորներով, քնում էր մահճակալի կողքին` գետնին, այծի նման թռչկոտում էր, ծամածռություններ էր անում և ձախ ուսը դուրս էր ցցում:

Հիվանդության պատմությունը. Նիցշեն մի քանի անգամ ուղեղի կաթված է տարել: Կյանքի վերջին 20 տարիներին տառապել է հոգեկան հիվանդությամբ: Հենց այդ ժամանակ են գրվել նրա ամենանշանակալից գրքերը («Այսպես խոսեց Զրադաշտը»): 11 տարի անցկացրել է հոգեբուժարաններում, իսկ տանը նրան մայրն էր հոգ տանում: Նիցշեի վիճակը գնալով ծանրանում էր, և կյանքի վերջում նա կարողանում էր միայն մի քանի պարզ բառակապակցություններ կազմել:

Աշխարհին տված գաղափարները. Գերմարդու գաղափարը, նոր բարոյականության գաղափարը («առողջ բարոյականությունը պետք է փառաբանի և ամրապնդի մարդու` իշխանության նկատմամբ բնական ձգտումը»), ֆաշիզմի գաղափարախոսությունը («հիվանդները և թույլերը պետք է մեռնեն, ուժեղները` հաղթեն»):

Հիվանդ 3-րդ. Էռնեստ Միլլեր Հեմինգուեյ (1899-1961 թթ.), ամերիկացի գրող:

Ախտորոշումը. սուր դեպրեսիա, մտավոր խանգարում:

Նշանները. ինքնասպանության հակումներ, հետապնդման մոլուցք, նյարդային պոռթկումներ:

Հիվանդության պատմությունը. 1960 թ.-ին Հեմինգուեյը Կուբայից վերադառնում է ԱՄՆ: Նրան տանջում էին հաճախակի դեպրեսիաները, վախի և անվստահության զգացումը: Նա չէր կարողանում գրել, այդ իսկ պատճառով կամավոր համաձայնում է բուժում ստանալ հոգեբուժարանում: Հեմինգուեյն էլեկտրահարման 20 սեանս է անցնում: Դուրս գրվելուց հետո տեսնում է, որ նախկինի նման, կրկին չի կարողանում գրել և ինքնասպանության առաջին փորձն է կատարում, բայց հարազատները կարողանում են խանգարել նրան: Կնոջ խնդրանքով Հեմինգուեյը բուժման կրկնակի կուրս է անցնում, սակայն մտադրությունները չի փոխում: Հոգեբուժարանից դուրս գրվելուց մի քանի օր անց, երկփող հրացանով կրակում է իր գլխին:

Աշխարհին տված գաղափարները. գրականության նոր հնարք` «այսբերգի եղանակը», երբ ժլատ, սեղմված տեքստը ենթադրում է շռայլ, սրտաճմլիկ ենթատեքստ: «Մաչիզմի» գաղափարը, երբ նրա հերոսը խիստ և քչախոս մարտիկ է, ով հասկանում է, որ կռվելն անիմաստ է, սակայն կռվում է մինչև վերջ: Հեմինգուեյի այդպիսի հերոսներից ամենահայտնին ձկնորս Սանտյագոն է` «Ծերունին և ծովը» վեպից: Հեմինգուեյը միշտ ասում էր, որ տղամարդը չպետք է մահանա անկողնում, պետք է մեռնի կամ մարտի ժամանակ կամ էլ ճակատին դիպած փամփուշտից:

Հիվանդ 4-րդ. Ֆրանց Կաֆկա (1883-1924 թթ.), չեխ գրող:

Ախտորոշումը. արտահայտված նևրոզ, ֆունկցիոնալ բնույթի պսիխաստենիա, ոչ պարբերական դեպրեսիվ վիճակ:

Նշանները. գրգռվածություն` անտարբերության նոպաներով, քնի խանգարում, չափազանցված վախեր, հոգեսոմատիկ խնդիրներ` ինտիմ ոլորտում:

Հիվանդության պատմությունը. Կաֆկայի հոգեկան խանգարումների արմատները գալիս են հոր հետ կոնֆլիկտներից, ընտանիքի հետ դժվարին հարաբերություններից և խճճված սիրային պատմություններից: Կաֆկայի ընտանիքում դեմ էին, որ նա գրի, և ստիպված գաղնտի էր գրում: Երբ ծառայությունից հետո Կաֆկայի հայրը ստիպում է, որ նա աշխատի իր խանութում` «դատարկ բաներով» զբաղվելու փոխարեն, Կաֆկան որոշում է ինքնասպան լինել և հրաժեշտի նամակ է գրում ընկերոջը` Մաքս Բրոդին: Մաքս Բրոդը Կաֆկայի մասին իր գրքում գրել է, որ ընկերոջը հասցրել է փրկել վերջին պահին և պաշտպանել նրա «սիրող ծնողներից»: Բրոդը Կաֆկայի հոգեկան ծանր վիճակի համար մեղադրել է նրա ծնողներին: Նշել է, որ Կաֆկայի մոտ լինում էին երկար և տևական խաղաղության և հանգստության վիճակներ, որոնք փոխվում էին նույնքան տևական հիվանդագին վիճակների: Կաֆկան մահանում է 41 տարեկան հասակում` թոքախտից:

Աշխարհին տված գաղափարները. Կաֆկան հայտնի չէր կյանքի օրոք: Շատ քիչ էր տպագրվում: Սակայն մահից հետո, գրողի ստեղծագործությունն ընթերցողին գրավում է գրականության մեջ նոր ուղղությամբ: Կաֆկայի ներկայացրած մռայլ, հուսահատության և անելանելիության աշխարհը, որը սերում էր հեղինակի ներսից, բավականին տիպիկ է դառնում XX-րդ դարի համար: Կաֆկայի ստեղծագործությունները ներծծված են աբսուրդով և սարսափով, որը տագնապալի զգացումներ է առաջացնում ընթերցողի մոտ: Այսպիսով Ֆրանց Կաֆկան հիմնադրել է մի նոր և յուրօրինակ գրական ուղղություն:

Հիվանդ 5-րդ. Ջոնաթան Սվիֆթ (1667-1745 թթ.), իռլանդացի գրող:

Ախտորոշումը. Պիկի հիվանդություն կամ Ալցգեյմերի հիվանդություն. մասնագետները վիճում են:

Նշանները. գլխապտույտներ, տարածության կողմնորոշման խանգարում, մարդկանց և իրերը ճանաչելու անկարողություն, մարդկային խոսքի իմաստի անընկալողունակություն:

Հիվանդության պատմությունը. նշանների աստիճանաբար խորացում, մինչև ամբողջական թուլամտություն` կյանքի վերջում:

Աշխարհին տված գաղափարները. քաղաքական երգիծանքի նոր ձև: Սվիֆթը առավել հայտնի է «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքով, որում սրամտորեն ծաղրուծանակի էր ենթարկում մարկային և հասարակական թերությունները:

Հիվանդ 6-րդ. Ժան Ժակ Ռուսո (1712-1778 թթ.), ֆրանսիացի գրող և փիլիսոփա:

Ախտորոշումը. պարանոյա:

Նշանները. հետապնդման մոլուցք:

Հիվանդության պատմությունը. Եկեղեցու և կառավարության հետ կոնֆլիկտից հետո (1760-ականներին լույս տեսած «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքի լույս տեսնելուց հետո), Ռուսոյին ի սկզբանե հատուկ կասկածամտությունը վերաճում է ծայրահեղության: Նա սկսում է ամեն ինչում դավադրություն տեսնել իր դեմ: Ռուսոյին թվում է, որ նույնիսկ մոտ ընկերները և բարեկամներն իր դեմ դավադրության մասնակիցներ են կամ ինչ-որ բանում իրեն կասկածում են: Այդ իսկ պատճառով, Ռուսոն սկսում է թափառականի կյանք վարել և ոչ չի մի տեղ երկար չմնալ:

Աշխարհին տված գաղափարները. Կրթական բարեփոխումներ: Երեխաների դաստիարակության ժամանակակից մեթոդների մեծ մասը կրկնում են Ռուսոյի առաջարկած մեթոդները` «Էմիլ կամ դաստիարակության մասին» գրքում: Ռուսոն առաջարկել է դաստիարակության ռեպրեսիվ և չոր փաստերով ուսուցման մեթոդները փոխարինել քնքշանքով և երեխաներին ամեն ինչ բացատրել կենդանի օրինակներով: Իրավական ժողովրդավարական պետությունների գաղափարը մեծապես վերցված է Ժան Ժակ Ռուսոյի «Հասարակական պայմանագրի մասին» գրքից: Ֆրանսիական մեծ հեղափոխության գաղափարը նույնպես ոգեշնչված է Ռուսոյի ստեղծագործություններից, սակայն Ռուսոն անձամբ երբեք չի եղել նման ծայրահեղական մեթոդների կողմնակից:

Հիվանդ 7-րդ. Նիկոլայ Վասիլևիչ Գոգոլ (1809-1852 թթ.), ռուս գրող:

Ախտորոշումը. շիզոֆրենիա, պարբերական պսիխոզ:

Նշանները. տեսողական և լսողական խաբկանքներ, անտարբերության և անշարժության ժամանակահատվածներ, որոնք փոխվում էին գրգռվածության նոպաների, դեպրեսիոն վիճակներ, սուր արտահայտված հիպոխոնդրիա (գրողին թվում էր, թե իր ներքին օրգանները սխալ են դասավորված, իսկ ստամոքսը գլիխիվայր է շրջված), կլաուստրաֆոբիա (վախ` փակ տարածություններից):

Հիվանդության պատմությունը. Շիզոֆրենիկ երևույթները Գոգոլին հետապնդել են ողջ կյանքի ընթացքում, սակայն կյանքի վերջին տարին հիվանդությունը զգալիորեն ուժեղանում է: 1852 թ.-ի հունվարի 26-ին, որովայնային տիֆից մահանում է գրողի մտերիմ ընկերոջ քույրը: Այս մահը Գոգոլի մոտ հիպոխոնդրիայի ուժեղագույն նոպա է առաջացնում: Գոգոլը սկսում է անվերջ աղոթել, գրեթե լիովին հրաժարվում է սննդից և պնդում է, որ մահացու հիվանդ է: Սակայն բժիշկները նրա մոտ որևէ հիվանդություն չեն հայտնաբերում` բացի սամոքս-աղիքային թեթևակի խանգարումից: Փետրվարի 11-12-ի գիշերը գրողն այրում է իր ձեռագրերը և առավոտյան իր քայլը բացատրում է սատանայի ինտրիգներով: Դրանից հետո նրա հոգեկան վիճակը գնալով ծանրանում է և բուժումները ոչ մի օգուտ չեն տալիս: 1852թ.-ի փետրվարի 21-ին Գոգոլը մահանում է: Նրա մահվան իրական պատճառներն այդպես էլ անհայտ են մնում: Սակայն, ամենայն հավանականության, Գոգոլն ուղղակի իրեն հասցրել է նյարդային և ֆիզիկական կատարյալ հյուծվածության:

Աշխարհին տված գաղափարները. մանր մարդկանց նկատմամբ յուրատեսակ սեր` կիսով չափ կազմված հակակրանքից, կիսով չափ` խղճահարությունից: Գոգոլը զարգացրել է մի շարք դերային մոդելներ, որոնք ակտուալ են առայսօր (առավել վառ են «Մեռյալ հոգիներ»-ի կերպարները):

Հիվանդ 8-րդ. Գի դը Մոպասան (1850-1893 թթ.), ֆրանսիացի գրող:

Ախտորոշումը. գլխուղեղի պրոգրեսիվ պարալիչ:

Նշանները. հիպոխոնդրիա, ինքնասպանության հակումներ, կատաղության նոպաներ, զառանցանք, հալյուցինացիաներ:

Հիվանդության պատմությունը. Գի դը Մոպասանը ողջ կյանքում տառապել է հիպոխոնդրիայով. մշտապես վախեցել է խելագարվելուց: 1844թ.-ից Մոպասանի մոտ սկսվում են հաճախակի նյարդային պոռթկումները և հալյուցինացիաները: Նյարդային գրգռվածության ծայրահեղ վիճակում Մոպասանը երկու անգամ ինքնասպանության փորձ է արել (մի անգամ թմբուկավոր ատրճանակով, մյուս անգամ թուղթ կտրելու դանակով), և երկու անգամն էլ` անհաջող: 1891թ.-ին գրողին տեղափոխում են հոգեբուժարան, որտեղ էլ կիսագիտակից վիճակում ապրում է մինչև կյանքի վերջ:

Աշխարհին տված գաղափարները. ֆիզիոլոգիզմը և նատուրալիզմը (այդ թվում` էրոտիկ) գրականության մեջ:

Հիվանդ 9-րդ Վիրջինիա Վուլֆ (1882-1941 թթ.), ագլիացի կին գրող:

Ախտորոշումը. դեպրեսիա, հալյուցինացիաներ, մղձավանջներ:

Նշանները. անքնության և մղձավանջների պատճառով շատ հաճախ և երկար ժամանակ չէր կարողանում աշխատել: Մանկուց տառապել է ինքնասպանության հակումներով:

Հիվանդության պատմությունը. Վիրջինիային 13 տարեկան հասակում փորձել են բռնաբարել իրենց տանը հյուրընկալված զարմիկները: Այս միջադեպը Վիրջինիայի մոտ տղամարդկանց և նրանց հետ ֆիզիկական մտերմության նկատմամբ զզվանք է առաջացնում ողջ կյանքի ընթացքում: Շուտով թոքաբորբից մահանում է նրա մայրը, և Վիրջինիան հուսահատությունից ինքնասպանության փորձ է անում: Նրան փրկում են, սակայն երկարատև դեպրեսիաները նրա կյանքի անբաժանելի մասն են դառնում:

Վիրջինիա Վուլֆի զգացմունքային անկեղծ նամակները և ստեղծագործությունները հիմք են տալիս ենթադրելու, որ նա սեռական ոչ ավանդական կողմնորոշում ուներ, սակայն, իրականում, այքնան էլ այդպես չէր: Մանկական հասակում վերապրած միջադեպի և տղամարդկանց նկատմամբ վախի և զզվանքի հետևանքով, նա սիրահարվում էր կանանց, սակայն զզվանք էր զգում նույնիսկ նրանց հետ ֆիզիկական մտերմության ցանկացած ձևից: Թույլ չէր տալիս նույնիսկ գրկախառնություն և ձեռքսեղմում: 29 տարեկանում Վիրջինիան ամուսնանում է Լեոնարդ Վուլֆի հետ: Նրանց ամուսնությունն օրինակելի էր համարվում` ամուսինների հավատարմության և միմյանց հոգեպես աջակցության տեսանկյունից: Սակայն, որոշ վկայությունների համաձայն, Վիրջինիան այդպես էլ չի կարողացել սեռական հարաբերություններ սկսել ամուսնու հետ:

1941 թ.-ին Լոնդոնի գիշերային ռմբակոծությունն ավերում է Վիրջինայի տունը, այրվում է գրադարանը, մահից մի կերպ փրկվում է սիրելի ամուսինը: Այս դեպքից հետո Վիրջինիայի նյարդային համակարգն ավելի է խանգարվում, և բժիշկները խորհուրդ են տալիս բուժվել հոգեբուժարանում: Չցանկանալով, որ ամուսինը ողջ կյանքում հոգ տանի իրեն հոգեբուժարանում, 1941թ.-ի մարտի 28-ին Վիրջինիա Վուլֆն իրականացնում է այն, ինչ մի քանի անգամ նկարագրել էր իր գրքերում և փորձել էր իրականացնել կյանքում. ինքնասպան է լինում` նետվելով Օուս գետը:

Աշխարհին տված գաղափարները. աշխարհի ունայնության նորովի նկարագրություն, հերոսների ներաշխարհի ցուցադրում, գիտակցության բեկման բազմապիսի նկարագրություններ:

Աղբյուրը՝ RadioMao

Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Արդյո՞ք Ադրբեջանը կփոխարինի Ռուսաստանին Հայաստանի վառելիքի շուկայում. Deutsche Welle Վթար-հրդեհ՝ Շիրակում․ ինչ է հայտնի«Հոնկոնգյան գրիպը» ակտիվորեն տարածվում է երեխաների շրջանում Հանքարդյունաբերությունը նվազեցնում է աղքատությունը ՀայաստանումԹուրքերը անվանել են իրենց ընկերներին և թշնամիներին. թուրքական պետությունների կազմակերպությունից միայն Ադրբեջանն է հայտնվել ընկերների շրջանակումՀայաստանում հնարավո՞ր է «մոլդովական սցենար». ո՞ւմ կհանձնի հանրապետության ինքնիշխանությունը Փաշինյանը. «Փաստ»12 ժամ ջուր չի լինելուԵկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչ է լինելու հաջորդը Ովքեր ծնվել են կռկռալու համար, չեն կարող երգել. «Փաստ»Ադրբեջանը դարձել է ՆԱՏՕ-ի ընդլայնման շարժիչ ուժը«Բաքուն և Երևանը կանաչ լույս են վառել նավթի առևտրի համար. Հայկական ընկերությունները սկսել են փակ բանակցություններ» «Եթե գյուղերը դատարկվեն, դրանով կկորցնենք ամեն բան». «Փաստ»Կյանքից հեռացել է Արշավիր ՄկրտչյանըՀայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ է վերընտրվել Արմեն Մելիքբեկյանը. պատմության այս օրը (23 դեկտեմբեր)Եկեղեցին թուրք-ադրբեջանական շահերի ստվերում «Աչքս դռանն է, միշտ Ռաֆոյիս եմ սպասում, որ դուռը բացելու է և ներս մտնի». Ռաֆայել Ֆրանգուլ յանն անմահացել է նոյեմբերի 9-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելԴրական տեղաշարժերի հետ՝ տնտեսության կայուն և որակական աճի խոչընդոտներ, վտանգավոր միտումներ. «Փաստ»Դեկտեմբերի 23-ին և 24-ին լույս չի լինելու․ հասցեներ Սեփական մշակութային ժառանգության և արտաքին մշակութային հոսքերի հակադրությունը. «Փաստ»«2026 թվականի ընտրությունները պետության համար գոյաբանական խնդիր են, ընտրությունների ճակատագիրն ընդդիմության ձեռքում է». «Փաստ»Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել․ «Հրապարակ» Ի՞նչ ձևաչափով պետք է ներկայացվեն դատարանի կայացրած՝ անշարժի գույքին առնչվող փաստաթղթերը. «Փաստ»Միլիոններով պարգևավճար կբաժանեն. «Հրապարակ» Ո՞ւմ և ինչի՞ համար է երախտապարտ Փաշինյանը.... «Փաստ»Ինչ ծրագրեր ունի ՀԱԿ-ը` 2026 թվականի ընտրություններին ընդառաջ. «Ժողովուրդ» Թրամփը հետ կկանչի ՀՀ իշխանությունների կուրատոր դեսպանին․ «Հրապարակ» Տարեվերջին կառավարությունը զբաղված է փող «քերելով». «Փաստ»«Կարմիր գծեր»-ը 2026-ին կթանկանա՞ն. ինչ կորոշի ավագանին. «Ժողովուրդ» Երկրի խնդիրները լուծելու փոխարեն նախընտրական քասթինգներ է անում․ «Հրապարակ» Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»Մանրամասներ՝ Լուվրի կողոպուտից Շիրակի մարզում սպանդանոցի գործունեություն է կասեցվել Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Պարոնյան - Ռուսթավելիի փողոցների խաչմերուկում փոփոխություն կլինի Նար-Դոսի փողոցում մեքենայից կատարված գողության դեպք է բացահայտվել Ադրբեջանական պրեմիում բենզինը կվաճառվի 440 դրամովՀայաստանի հետ սահմանի թուրքական «Ալիջան» անցակետում սկսվել են բացման նախապատրաստական աշխատանքները ԱՊՀ երկրները պաշտպանում են նոր բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորումը․ Պուտինը ելույթ է ունեցել ՍԴ դատավորի հարազատի սպանողներին օգնողներ են եղել․ ի՞նչ են արելԵՄ խորհուրդը Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները երկարաձգել է Վթար՝ Գեղարքունիքում․ վիրավnրներ կանՄանրամասներ` Լոռու հրդեհից Հարյուրավոր ընտանիքներ Հրազդանում ստացան մարդասիրական օգնություն Պուտինը երկկողմ հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ Արմեն Մելիքբեկյանը չի մասնակցում ՀՖՖ ժողովին Նոր մանրամասներ՝ գեներալի սպանության դեպքիցՎաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերը Գյումրիում կատարված հանցագործությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է
Ամենադիտված