Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գնահատականը միայն թվանշան չէ, որ հաճախ դառնում է կյանքի հարց սովորողի, բայց ավելի հաճախ՝ ծնողի համար. ԿԳՄՍՆ փոխնախարար

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ փոխնախարար Ժաննա  Անդրեասյանը:

«Հանրային լայն հնչեղություն ստացավ տարրական դասարանների ավարտին երեխաների շուրջ 30 տոկոսի՝ պարզ տեքստ կարդալ և հասկանալ չկարողանալու հանգամանքը։

Մարդկային կապիտալի ինդեքսում օգտագործված այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study- Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։

Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019 թվականին՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 բալից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 տոկոսից կրճատվել է 20 տոկոսի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է։

Այդուհանդերձ, կուզեի ուշադրություն հրավիրել մեկ այլ հանգամանքի վրա, որ ցույց է տալիս, թե ինչքան խնդրահարույց է գործող գնահատման համակարգը։ Նույն ուսումնական տարիներին, երբ միջազգային ստուգատեսը գրանցում էր այս արդյունքները, պաշտոնական վիճակագրությունը բոլորովին այլ արդյունքներ էր գրանցում, այսպես.

2015-2016 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33610 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33592-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 18 մասնակից:

2016-2017 ուսումնական տարում 4-րդ դասարանում տարեվերջյան գիտելիքների ստուգման գործընթացին մասնակցել է ընդհանուր թվով 33230 աշակերտ, որոնցից դրական հանձնողները եղել են 33210-ը: Անբավարար գիտելիքներ ցուցաբերել է ընդամենը 20 մասնակից:

Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հանրակրթության չափորոշչի փոփոխությունը լիովին արդարացված է նաև գնահատման կարգի փոփոխության մասով. չեղարկել անբավարար գնահատականի շեմը, որ չի աշխատում, պատասխանատվություն վերցնել սովորողի հետ աշխատել տարվա ընթացքում, հավելյալ կրթական աջակցություն ցույց տալ, կիրառել գնահատման բազմազան ձևեր, սովորել և սովորեցնել, որ գնահատականը միայն թվանշան չէ, որ հաճախ դառնում է կյանքի հարց սովորողի, բայց ավելի հաճախ՝ ծնողի համար»։

Գերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ» Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ» Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ» ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ» Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներ. «Ժողովուրդ» 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. ԹրամփՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալՔառասնորդական պահքի մասին ԵՄ-ն հիբրիդային արագ արձագանքման թիմ կուղարկի Հայաստան Ոսկին էժանացել էԹեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Սիրիան ընդմիշտ փակում է Թուրքիայի հետ սահմանային անցակետերից մեկը Կփոխվի արդյոք 10 հազարանոց թղթադրամի դիզայնը. ԿԲ նախագահի մեկնաբանությունըԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանըԹրամփը հայտարարել է, որ ցանկանում է գրավել Կուբան ՌԴ ԶՈւ-ն վերահսկողության տակ է վերցրել Սոպիչ և Կալենիկի բնակավայրերը Տիրադավների շարքերը ճաքեր են տալիսՀՀ-ԵՄ համագործակցության ռազմավարական օրակարգով սահմանված են չափազանց հավակնոտ առաջնահերթություններ ՌԴ-ն կապի մեջ է Կուբայի իշխանությունների հետ և պատրաստ է աջակցություն ցուցաբերել. Պեսկով Եվրամիությունն անթաքույց անցել է Փաշինյանի պաշտպանությանը
Ամենադիտված