Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան ԼՂ-ում մշակութային ժառանգությունը պաշտպանելու կոչ են հղել

ՄՇԱԿՈՒՅԹ

Լեռնային Ղարաբաղի տարածքում և հարակից շրջաններում առկա հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանության վերաբերյալ Europa Nostra-ն և Հնագետների եվրոպական ասոցիացիան համատեղ հայտարարություն  են տարածել: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունը.

«Հանդիսանալով մշակութային ժառանգության հանրահռչակմանը և պաշտպանությանը նվիրված եվրոպական երկու խոշոր հասարակական կազմակերպությունների՝ EUROPA NOSTRA-ի եւ Հնագետների եվրոպական ասոցիացիայի ներկայացուցիչներ, ինչպես նաև Եվրոպական ժառանգության դաշինքի ակտիվ անդամներ, ովքեր սերտորեն համագործակցում են Եվրամիության, Եվրոպայի Խորհրդի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, վերահաստատում ենք, որ մենք միասնաբար կարևորում ենք Կովկասի տարածաշրջանում գտնվող հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության համապարփակ պաշտպանությունը՝ որպես տարածաշրջանի, ինչպես նաև ողջ Եվրոպայի բազմամշակութային և բազմակրոն անցյալի և ներկայի արտահայտությունն է:

Մենք, այսպիսով, ցավում և դատապարտում ենք մշակութային ժառանգության օբյեկտներին վնաս հասցնելու, ոչնչացնելու կամ աղավաղելու ցանկացած գործողություն, որոնք տեղի են ունեցել հակամարտության կամ կովկասյան տարածաշրջանում ծաղկող մշակույթներից որեւէ մեկի հանդեպ հարգանքի բացակայության արդյունքում, մասնավորապես, միջազգայնորեն որպես Լեռնային Ղարաբաղ հայտնի շրջանում և դրա մերձակայքում։ Հիմնվելով մի շարք միջազգային և եվրոպական փաստաթղթերի վրա՝ ցանկանում ենք հիշեցնել, որ նման գործողությունները ակնհայտորեն անընդունելի ու անօրինական են:

Մենք վճռականորեն հավատում ենք մշակութային ժառանգության արժեքին՝ որպես կենսական ռեսուրս և պատասխանատվություն, որը փոխանցվում է գալիք սերունդներին: Մենք ճանաչում և գնահատում ենք մեր ընդհանուր ժառանգության մեջ ներկայացված մշակութային բազմազանությունը՝ որպես տևական խաղաղություն հաստատելու կարևորագույն տարր, որն օգնում է փոխադարձ հարգանքի և փոխըմբռնման կամուրջներ կառուցել էթնիկ կամ կրոնական տարաձայնություններից վեր: Մենք համոզված ենք, որ ժառանգության ցանկացած ոչնչացում, կամ (արվեստի) պատմության ցանկացած խեղաթյուրում և (կամ) սխալ վերակառուցում հակառակ արդյունքն է ունենում՝ հաճախ անվստահության, հակամարտության և նույնիսկ բռնության նոր շրջափուլերի հիմք դնելով։

Հանդիսանալով Եվրոպական Միության հետ սերտորեն և արդյունավետ համագործակցող եվրոպական ժառանգության ցանցեր՝ մենք ողջունում և հավանություն ենք տալիս Եվրամիության Խորհրդի կողմից վերջերս ընդունված Եզրակացություններին՝ ողջունելով Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգը, որը լրամշակում է ԵՄ մոտեցումը խաղաղության, անվտանգության, ժողովրդավարության և կայուն զարգացման հարցերում։

Մասնավորապես, ողջունում ենք ԵՄ Խորհրդարանի կողմից 2021 թվականի մայիսի 21- ին տարածաշրջանում վերջին կոնֆլիկտին ի պատասխան ընդունված RC-B9-0277/2021 բանաձևը (https://www.europarl.europa.eu/.../RC-9-2021-0277_EN.html)։ Մենք հատկապես միանում ենք դրա 16-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Խստորեն պնդում է, որ երկու կողմերը ձեռնպահ մնան Ադրբեջանում հայկական և Հայաստանում ադրբեջանական ժառանգության ոչնչացման որևէ գործողությունից, քանդված հուշարձանների ամբողջական վերականգնման և տարածաշրջանում համաշխարհային ժառանգության պաշտպանության գործում միջազգային հանրության ավելի մեծ ներգրավվածության կոչ անում», ինչպես նաև՝ 21-րդ հոդվածին, որում ասվում է, որ Եվրախորհրդարանը «Կոչ է անում Հանձնաժողովին և անդամ պետություններին շարունակել աջակցել հրատապ մարդասիրական օգնության տրամադրմանը, այս ոլորտում և մշակութային ու կրոնական ժառանգության պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունների աշխատանքին, ինչպես նաև աջակցել Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, որոնք իսկապես նպաստում են հաշտեցմանը»:

Վերոգրյալի լույսի ներքո

Որպես հրատապ առաջնահերթություն՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում մշակութային ժառանգության կանխամտածված վնասի, ոչնչացման կամ խեղաթյուրման մասին տարբեր կողմերի տագնապալի մեղադրանքներով պայմանավորված, մենք կոչ ենք անում, որ եվրոպացի/ միջազգային փորձագետների թիմ մուտքի հնարավորթյուն ստանա տարածաշրջան՝ տեղի հարուստ և բազմազան մշակութային ժառանգության վերաբերյալ համապարփակ և օբյեկտիվ գիտական ուսումնասիրություն իրականացնելու համար` դրանց պահպանության վճակի համապատասխան գնահատմամբ: Համոզված ենք, որ դա կբխի թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի, նրանց ժողովուրդների ու մշակույթների, ինչպես նաև ողջ Եվրոպայի և մարդկության շահերից:

Գլխավորապես, մենք հորդորում ենք Ադրբեջանին և Հայաստանին կատարել 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի Դաշնության հետ ստորագրած՝ վերջին բախումներին վերջ դնող Եռակողմ Հայտարարությամբ և մշակութային ժառանգության վերաբերյալ այս երկու պետությունների կողմից ստորագրված միջազգային և եվրոպական կարևոր փաստաթղթերի հիմքով ստանձնած պատասխանատվություններն ու միջազգային պարտավորությունները։

Մենք նաև հորդորում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ին, Եվրոպայի Խորհրդին և ԵԱՀԿ-Մինսկի խմբին միավորել ուժերը` խթանելու և սատարելու նշված տարածաշրջանում վտանգված բազմամշակութայինև բազմակրոն ժառանգության համապարփակ պահպանությանն ուղղված դրական ջանքերը:

Ինչ վերաբերում է Եվրամիությանը, մենք հրավիրում ենք ԵՄ հաստատություններին և անդամ պետություններին՝ վերջերս ընդունված Խորհրդի Եզրակացությունների սկզբունքները կիրառել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և կոնկրետ դրական միջոցառումներ ձեռնարկել դրանց առնչվող Հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում մշակութային ժառանգության մասին ԵՄ հայեցակարգի համաձայն։

Վերջապես, մենք առաջարկում ենք ժառանգության ոլորտում մեր լայն փորձառությունն ու մասնագիտական փորձը` նպաստելու Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում և դրա շրջակայքում, ինչպես և Կովկասի այլ տարածաշրջաններում հարուստ մշակութային ժառանգության ամբողջականության և բազմազանության պատշաճ պաշտպանությանը: Մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ` օժանդակելու օգտագործել մշակութային ժառանգությունը (նյութական և ոչ նյութական)՝ որպես կամուրջ տարբեր համայնքների միջև և որպես տարածաշրջանում տևական խաղաղության և բարգավաճման նախադրյալ հանդիսացող հարգանքի, վստահության և երկխոսության (վերա)կառուցման վեկտոր»:

Կազմակերպությունների մասին:

Europa Nostra

Europa Nostra-ն մշակութային ժառանգության ջատագով քաղհասարակության ձայնն է Եվրոպայում, որը միտված է Եվրոպայի մշակութային և բնական ժառանգության հանրահռչակմանը։ Այն շուրջ 40 երկիր ներկայացնող պատմամշակութային ՀԿ-ների համաեվրոպական դաշնություն է, որը գործում է պետական կառույցների, մասնավոր կազմակերպությունների և անհատների լայն ցանցի աջակցությամբ։ Հիմնադրվելով 1963 թ.-ին ՝ այն այսօր ճանաչված է որպես ամենամեծ և առավելագույնս ներկայացուցչական ժառանգական ցանցը Եվրոպայում:

Europa Nostra-ն արշավներ է իրականացնում՝ փրկելու Եվրոպայի վտանգված հուշարձանները, վայրերն ու բնական կոթողները, մասնավորապես՝ «7 առավել վտանգված» ծրագրի միջոցով: Այն նշանավորում է գերազանցությունը Եվրոպական ժառանգության մրցանակների / Եվրոպա Նոստրա մրցանակաբաշխության միջոցով: Europa Nostra-ն իր ներդրումն ունի ժառանգության հետ կապված եվրոպական ռազմավարությունների և քաղաքականությունների ձեւավորման և իրականացման գործում՝ Եվրոպական ինստիտուտների և Եվրոպական ժառանգության դաշինքի հետ ակտիվ երկխոսության միջոցով։

Europa Nostra-ն Մշակութային ժառանգության եվրոպական տարի 2018 թ. ծրագրի հիմնական խթանողներից եւ քաղաքացիական հասարակության կարեւոր գործընկերներից մեկն էր։

Հնագետների եվրոպական ասոցիացիա

Հնագետների եվրոպական ասոցիացիան (EAA) շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որը միավորում է հնագետներին ևհետաքրքրված քաղաքացիական հասարակությանը Եվրոպայից և դրանից դուրս:

Ասոցիացիայի նպատակն է՝ նպաստել հնագիտական հետազոտությունների զարգացմանը, հնագիտական տեղեկատվության փոխանակմանը Եվրոպայում, տարածել եվրոպական հնագիտական ժառանգության կառավարումը և մեկնաբանությունը, խթանել հնագիտական աշխատանքի պատշաճ էթիկայի, գիտական և պաշտոնական չափորոշիչները: Այս նպատակներին հասնելու համար EAA-ն կազմակերպում է ամենամյա ժողովներ, հրատարակում է ամսագիր, երկու մենագրությունների շարք և լրագիր, ստեղծում է միջազգային համայնքներ, կոմիտեներ և աշխատանքային խմբեր՝ հնագիտական ուսումնասիրությունների ու կառավարման ոլորտի արդի մարտահրավերներին լայնորեն համաձայնեցված քաղաքականություն և լուծումներ տալու նպատակով, այն գործում է որպես եվրոպական հնագիտությանն առնչվող բոլոր հարցերի խորհրդատվական մարմին և  մասնակցում է մասնագիտական միջոցառումների և գործողությունների ողջ Եվրոպայում:

EAA-ն հիմնադրվել է 1994 թվականին Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում կայացած հիմնադիր ժողովի ժամանակ: Ավելի քան տասնհինգ հազար հնագետ 70 երկրներից, տարեկան ընթացիկ անդամակցությունն ընդգրկում է ավելի քան երկու հազար հինգ հարյուր անհատ:

EAA-ի տարածման ազդեցությունը իր համաժողովների, հրապարակումների և ինտերնետային կայքերի տեղեկատվության լայն շրջանակներում։

Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ» «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»Պայմանագրային զինծառայող է մահացել Տնտեսությունն ու արտաքին քաղաքականությունը հումորի թեմա չեն. էական վտանգների դեմ հանդիման. «Փաստ»
Ամենադիտված