Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ռոսիա Մոլն» իր էությամբ չարչիանոց է. Անահիտ Թարխանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Երեւանի քաղաքապետին կից Քաղաքաշինական խորհրդի նիստում հավանության է արժանացել Կոմիտասի պողոտայի փակ շուկայի արդիականացման ու բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման նախագիծ-առաջարկը։

Հաղորդել էր Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը։

Ճարտարապետ Անահիտ Թարխանյանը նշել էր, որ «շուկան ամբողջությամբ պահպանելու է իր նպատակային նշանակությունը: Հանրապետական նշանակության շենքն ամրացվելու է, վերանորոգվելու, արդիականացվելու և դառնալու երևանյան կոլորիտով զբոսաշրջային հետաքրքիր վայր: Ներդրողը պատրաստակամություն է հայտնել զուգահեռ նորոգել նաև հարակից շենքի կտուրը և տարածքում ձևավորել մեկ ընդհանուր մոտեցում: Իսկ փակ շուկայի հետնամասում գտնվող հողամասի վրա կկառուցվի երեք շենքից բաղկացած բնակելի առանձին համալիր՝ ժամանցի և սպասարկման սրահներով»։

Երևանի քաղաքաշինական խնդիրների շուրջ «Հրապարակը» զրուցել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ։

-  Տիկի՛ն Թարխանյան, Դուք մոտ մեկ ամիս առաջ ստանձնել եք Կոմիտասի շուկայի փոփոխության նախագծի իրականացումը։ Բացի սրանից այլ ի՞նչ տեղեր կան, որոնք փոփոխության, վերակառուցման անհրաժեշտություն ունեն։

-  Երևանի փողոցների մեծ մասը, կարծես թե, հետևողականորեն չեն բարելավել։ Ամեն տեղ փողոցներում կանգնած են ժամանակավոր առևտրի [շրջիկ] կետեր, փոքրիկ մեքենաներ, որոնք նախևառաջ հակահիգիենիկ են։ Քաղաքապետարանի ուշադրությունը դարձրել եմ դրանց վրա։ Ճիշտ է, մարդիկ այնտեղ աշխատում են, աշխատատեղեր են, բայց շատ վատ միջավայր են ձևավորում, նամանավանդ Կենտրոնում։ Շատ տհաճ տպավորություն է․ մի կողմից այդ հակահիգիենիկ լինելը, մյուս կողմից անիվների վրայից կազմակերպվող առևտուրը չի համապատասխանում Երևան քաղաքի միջավայրի ստեղծմանը։

Երկրորդ լուրջ խնդիրը քաղաքի կանաչապատումն է։ Կանաչապատման հետ կապված երկու խնդիր կա։ Մեկը նա է, որ կանաչապատման դեգրադացիան բերում է օդի շատ բարձր փոշիացման։ Օդում տեսնում եք, երբ որ անձրև է գալիս, ամբողջությամբ ցեխ է։ Դա այն հետևանքն է, որ Երևանի պարագծով և Երևանի մեջ ծառները քիչ են, ծառների մեծ մասը վնասված են, հիվանդ են, ամբողջությամբ չեն ջրվում։ Օրինակ՝ ինչո՞ւ է Դավիթաշենի թաղամասն այդքան կանաչ, աընդհատ հետևում են, ջրում են, շատ լավ վիճակում է, իսկ Կենտրոնը, որը շատ ավելի շատ պետք է ուշադրության կենտրոնում լինի, վատ վիճակում է։ Մալաթիա-Սեբաստիան էլ վատ վիճակում է, կանաչ ծառները դեգրադացվել են։ Դուք կարող եք շրջել նաև այլ տեղերով, կտեսնեք՝ ինչ խնդիրներ կան։

-  Իսկ շինությունների հետ կապված ի՞նչ կասեք։ Կոմիտասի շուկայի հետ կապված ի՞նչ եք անում։

-  Դե ինքը շուկան և իր շուրջն ամբողջ տարածքը պետք է վերականգնվեն։ Այսինքն՝ քաղաքային տեսք չկար այնտեղ։ Փոքր, տարբեր չափերի, ոչ օրինական, հնուց եկած փոքրիկ բուդկաներ, ինչ-որ տաղավարներ։ Մի տաղավար են կառուցել, որին կից ինչ-որ շինություն են կառուցել։ Շատ լուրջ խնդիր է շենքերի, նամանավանդ Թամանյանի շրջանի շենքերի տանիքների վիճակը։ Երբ բարձրանում ես Կասկադ ու նայում ես դեպի Երևանի Կենտրոնը, շատ վատ վիճակում է։ Նաև զբոսաշրջիկներն են գալիս հիմնականում Կենտրոն։ Պետք է այնպիսի նյութեր մտածել, որոնցից որ մետաղն ուժեղ չի շիկանում արևի տակ, մյուս կողմից էլ Երևանի քաղաքապետարանը պետք է որոշում ընդունի, որ Երևան քաղաքի տանիքները լինեն մի գույնի կամ առավելագույնը երկու գույնի։ Չի կարող կարկատանների պես, մեկը մեկի վրա լինել։ Պատմական շենքերի տանիքները շատ վատ վիճակում են։ Գումի շուկայի շուրջը շատ վատ վիճակ է։ Նույն ձևի՝ փոքր-մոքր տաղավարներ, անհասկանալի։ Հիմնական խնդիրները կապված են փոքր տաղավարների հետ։ Պետք է հետևել, որ փողոցները մաքուր մնան։

Ինքը՝ Երևանը, շատ գեղեցիկ է։ Եվ Թամանյանը ժամանակին այնպիսի միջավայր է ստեղծել, որ չնայած վերջին 30 տարվա մեջ մենք փորձում էինք հետևողաբար «փչացնել» այն, ոչ մի կերպ չի հաջողվում։ Բայց մանր շենքերը, որոնք որ չեն մտնում քաղաքաշինական ընդհանուր գաղափարի մեջ՝ թույլտվությունները, տաղավարները, էլ չեմ խոսում զբոսաշրջության վայրերում գտնվող մեր տարբեր տեսակի սրճարանների մասին, որոնք որ շատ մեծ վնաս են հասցնում քաղաքին։ Օպերայի շուրջը քաղաքապետարանը սկսեց ապամոնտաժել, կեսից կագնեցրին։ Բավականին լավ գործ էր Հայկը [քաղաքապետ Հայկ Մարությանը] սկսել, կագնեցրին, կիսատ մնաց։ Բայց կանաչ գոտու մեջ այդ սրճարանները, որոնք ես մտել եմ, հիմա երևում է, թե ինչպիսի մեծ վնաս են հասցրել քաղաքին։ Որովհետև կորցրել ենք մեր կանաչ գոտին, շնչում ենք փոշին, արևի տակ ջերմությունը բարձրանում է 40 ավելի աստիճան, ջերմությունը միանգամից իջնում է ծառների ստվերի տակ՝ 40-ից իջնում է մինչև 24-27 աստիճան։ Երևանը պետք է ունենա ծառների շատ մեծ զանգված։ Օրինակ՝ «Սանտա Ֆե»-ի տակը ստորգետնյա սրճարան կա, մոտ 4-5 ծառ, որ ապահվում էին կենտրոնական մասի կանաչ գոտու ծավալը, չորացրել են։ Մտել են արմատաների տակը, տակից սրճարան են կառուցել և շատ մեծ վնաս են հասցրել քաղաքին։ Հիմա քաղաքապետարանը «Կանաչ քաղաք» ծրագիր է սկսել։ Մինչև ծառները հետևողականորեն չջրվեն, դժվար է քաղաքը «հետ բերել»։

-  Դուք նախկինում անճաշակություն էիք համարել «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնի կառուցումը։ Հիմա ի՞նչ կարծիքի եք։

-  Շատ վատ։ «Ռոսիա» կինոթատրոնի շուրջը «Ռոսիա Մոլը» նախ սարսափելի անճաշակության մի զանգված է, երկրոդը՝ որպես կոմպլեք ինքը շատ մեծ վնաս է հասցրել Հայաստանի ունիկալ շենքերից մեկին։ Ճարտարապետների կարծիքով՝ «Ռոսիա» կինոթատրոնը մտել է համաշխարհային արժեքների ցանկի մեջ։ Առաջին իսկ տարվանից, երբ որ Սուքիասյանը սեփականաշնորհել է «կոպեկներով», այն դարձրել է առևտրի կենտրոն։ Կինոթատրոնի միջի ունիկալ զարդաքանդակները, քանդակները, որոնք որ հանդիսանում էին մեր քանդակագործների ընտրանին, խայտառակ ձևով ջարդել են, փշրել են, դեսուդեն են գցել։ Ես չեմ հասկանում՝ ո՞վ էր Խաչատուր Սուքիասյանին խորհուրդ տվել. Շենքը նախ ներկել են մուգ գույնի, տակից կախել են սարսափելի ջահերը։ Կա կլասիկ ոճ, կա մոդեռնիստական ոճ, բայց չի կարելի մոդեռնիստական ոճի վրա կախել կլասիկ ոճի «Ճ» կլասի ինչ-որ ջահեր, որոնք, չեմ հասկանում, ի՞նչ դեր են խաղում։ Այդտեղ վնաս են հասցրել երկաթբետոնե կոնստրուկցիային, ինչպե՞ս են այդ ջահերը կախել, ի՞նչ են արել։ Ես չեմ պատկերացնում՝ ինչպե՞ս էր կարելի մեր լավագույն օբյեկտներից մեկը վերցնել ու հետևողականորեն փչացնել։ Ու գիտե՞ք, պարոն Պողոսյանը, որ «Ռոսիա Մոլի» ճարտարապետներից ու հեղինակներից մեկն է, անընմեջ Խաչիկի հետ աշխատել է, փորձել է համոզել, որ չանեն այդ խայտառակությունը, բայց, գիտե՞ք, ճարտարապետին լսող է պետք։ Ի՞նչ անենք, որ «կոպեկներով» սեփականաշնորհել են։ Այն ժամանակ վաուչերներ տպեցին, ու այդ ընտանիքը [Սուքիասյանների ընտանիքը] վաուչերները ցածր արժեքով գնեց իրենց մոտի ժողովրդից, որ կոպեկներով վաճառում էին։ «Ռոսիա» կինոթատրոնի գինն այն տարիներին կազմում էր մոտ 10 միլիոն դոլար, եթե չեմ սխալվում, գուցե մի քիչ ավելի շատ, վաճառեցին կես միլիոն դոլարով, դա էլ փակեցին վաուչերներով։ Այսինքն՝ աննկարագրելի ցածր գնով գնեցին կինոթատրոնը, և մինչև օրս ծառայում է որպես առևտրի կենտրոն։ Չարչիանոց, ի՞նչ ասեմ։ Ուրիշ խոսք չունեմ։ «Ռոսիա Մոլն» իր էությամբ չարչիանոց է։ Խայտառակություն է դա։ Ամոթ է, գոնե անունը «Ռոսիա» չդնեին։ Թուրքական մի հատ բազառ է էդտեղ, ադրբեջանական, ի՞նչ ասեմ։ Ինչպե՞ս է կարելի քաղաքն այդպես այլանդակել։

-  Իսկ «Ռոսիա Մոլի» հետ կապված փոփոխություն նախատեսված չէ՞։

-  Ի՞նչ փոփոխություն։ Արդեն ամեն ինչ արել, վերջացրել են։

-  Օրինակ՝ ինչպե՞ս եք Կոմիտասի շուկան վերակառուցում, նույն կերպ էլ՝ «Ռոսիա Մոլը»։

-  Կոմիտասի շուկան այսպես փչացրած չէ։ Փառք Աստծո, շուրջբոլորը փոքր-փոքր շենքեր են, մի մասն՝ ապօրինի, մի մասն՝ օրինական, որ սեփականատերն ուզում է հետ գնել մարդկանցից ու դարձնել ցիվիլ մի տարածք։ «Ռոսիա Մոլը» հսկայական կառույց է, ինչպե՞ս է կարելի վերականգնել «Ռոսիա» կինոթատրոնի շենքը։ Մի մասը քանդված է, մի մասի քանդակները վնասված, ոչնչացված են։ Վերջին 30 տարվա մեջ 2 օբյեկտներ, որոնք որ ինձ համար շատ կարևոր են, մեկը Երիտասարդության պալատն է, մյուսը՝ «Ռոսիա» Կինոթատրոնը. Բերեցին և շատ վատ վիճակի հասցրեցին։

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված