Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտավազդ Սահակյանը պարզաբանում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երկու օր առաջ ֆեյսբուքյան օգտատեր, վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր այն մասին, որ հանրահայտ պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանին ստիպում են լքել իր իսկ հիմնադրած կլինիկան: Արտավազդ Սահակյանը իր գործունեությունը ծավալում է Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայության ներքո գտնվող «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: 1996 թվականից առ այսօր Համալսարանական թիվ 1 կլինիկական հիվանդանոցի պլաստիկ, վերականգնողական վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավարն է, ԵՊԲՀ պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության ամբիոնի վարիչը։

Բժշկական շրջանակներից ասում են, որ իրականում Արտավազդ Սահակյանի դեմ սկսված այդ գործընթացը և «ծրագիրը» հենց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանինն է, որը, սակայն, «տակից է գործունեություն ծավալում», իսկ թե ինչ մոտիվացիա կարող է ունենալ Արմեն Մուրադյանն իր ղեկավարած կառույցին 25 տարի համբավ ու հեղինակություն բերող բժշկին «Հերացի» թիվ 1 համալսարանական կլինիկայի տարածքը լքել ստիպելու համար, երևի ինքը կիմանա:

Ասում են՝ ցանկանում է ընդլայնել զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնը՝ «Զինվորի տունը», որի հաջողությունները նա հրապարակավ հիմնականում իրեն է վերագրում:

««Մարմնի ճարտարապետ». հենց այսպես են անվանում անհնարինը հնարավոր դարձնող Արտավազդ Սահակյանին, ում անունը չէր դադարում հնչել պատերազմի ընթացքում՝ որպես հրաշագործ, ով օրը 24 ժամ, առանց մեկ րոպե հանգստի, վիրավոր զինվորներին նորից քայլելու, նորից սեփական ձեռքերը զգալու և վերջապես ապրելու հնարավորություն էր ընձեռում»,- գրել էր վիրավոր զինծառայողն ու տարակուսել, թե ինչպես կարող են նման մարդուց ու մասնագետից հրաժարվել:

«Սա մի մեծ արհամարհանք է հենց մեզ՝ բոլոր վիրավոր զինծառայողներիս, քանի որ մեր կյանքի և ապրելու համար մենք պարտական ենք հենց իրեն՝ մարդու, ով իր գիշերն ու ցերեկը նվիրել է մեզ, վերադարձնելով մեզ այն, ինչը որ խլել էր մեզանից պատերազմը»,- նշել էր վիրավոր զինծառայող Արթուր Քարամյանը:

Թեման մեծ աղմուկ է բարձրացրել սոցցանցերում, և մարդիկ չեն հասկանում թե ինչո՞ւ և ինչպես է հնարավոր նման բան: Մեկնաբանություններում Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը հրապարակել էր մի փաստաթուղթ , որին կից գրել էր․ «Հարգելի՛ Արթուր, խոսենք փաստարկված, լա՞վ»։ Ըստ Շուշան Դանիելյանի՝ լուրը չի համապատասխանում իրականությանը, և խոսքն ընդամենը տարածքի վերանորոգման մասին է, ինչից հետո ականավոր բժիշկը կվերադառնա իր կլինիկան:

No description available.

«Ապատեղեկատվություն մի տարածեք, Արտավազդ Սահակյանին առաջարկվել է տեղափոխվել այլ վայր իր մասնագիտական գործունեությունը շարունակելու, քանի որ շենքը, որտեղ գործունեություն է ծավալում բժիշկը, վերանորոգման ենթակա է»,- գրել էր ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավարը:

Շուշան Դանիելյանի հրապարակած փաստաթղթում նշված է, որ քանի որ «Հերացի» թիվ մեկ համալսարանական կլինիկայի ձախ հատվածը, ուր աշխատում է միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանը, վերանորոգման կարիք ունի, կլինիկայի ղեկավարությունը ցանկանում է իրականացնել այդ աշխատանքները, որից հետո «Զինվորի տունը» ցանկանում է այդ հատվածում պահպանել միկրովիրաբուժության բաժանմունքը՝ կառուցելով ժամանակակից վիրահատարաններ: Այս փաստաթղթով «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը դիմել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանին՝ նրան խնդրելով տալ իր համաձայնությունը վերանորոգումից հետո Արտավազդ Սահակյանին թույլ տալ գործել նույն տարածքում:

Մեկնաբանություններին արձագանքել է նաև ինքը՝ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, ով միայն Արցախյան վերջին 44-օրյա պատերազմի ընթացքում վիրահատել է 400-ից ավելի զինվորների, ով մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, անգնահատելի ավանդ է ունեցել Ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ու դրանից հետո, ով Արցախում և Հայաստանի մարզերում մշտապես վիրահատություններ է կատարել՝ փրկելով հազարավոր երիտասարդների կյանքեր ու նրանց զերծ պահել հաշմանդամություն ձեռք բերելուց:

Բժիշկը նախ արձագանքել էր Հայկուհի Մինասյանի հետևյալ մեկնաբանությանը՝ «Ձեր տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը` մի տարածեք ապատեղեկատվություն նման մեծարգո մարդու անունից։ Մեր բոլորի կողմից շատ սիրված բժշկի հետ խոսել եմ անձամբ: Իր զբաղեցրած տարածքը հիմա նորոգվում է, որից հետո բժիշկը վերադառնալու է իրեն արժանի պայմաններում գործելու և վիրահատելու մեր տղաներին։ Արտավազդ Սահակյանը սիրով ընդունել է իմ առաջարկը»: Բժիշկ Արտավազդ Սահակյանն «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանին նախ առաջարկել էր չխոսել իր անունից. «Խնդրում եմ իմ փոխարեն չպատասխանել: Այստեղ առկա են բազմաթիվ չլուծված հարցեր: Ես Համալսարանի աշխատակից եմ և ղեկավարվում եմ Համալսարանի օրենքներով և դրույթներով», - գրել էր Արտավազդ Սահակյանը:

Հաջորդիվ, թերևս ցանկանալով փակել թեման ու հրապարակային քննարկում չծավալել, հանրահայտ միկրովիրաբույժը գրել էր. «Հարգելիներս, մենք սիրում ու խոնարհվում ենք մեր զինվորների առաջ՝ անկախ նրանից՝ նա որտեղ է։ Վիրաբույժներս վիրահատում ենք ծանր պահերին, իսկ վերականգնողական կենտրոնները բարելավում են կյանքի որակը, երկուսն էլ կարևոր են, և պետք չէ հակադրել իրար։ Խնդիրը բաժնի նորմալ գործունեության ապահովման մեջ է։ Ունենք 35 կլինիկական օրդինատոր և 31 աշխատող, նրանք պետք աշխատեն նույն պայմաններում, առանց ստորադասվելու և միասին։ Սա Բժշկական համալսարանի խնդիրն է։ Մենք պրոռեկտորների հետ երկու օր է, աշխատում ենք, այսօր էլ, Միքայելյան հիվանդանոցից վերադառնալիս, իմացա Արթուրի գրածի մասին։ Նա մեր հերոսներից է։ Ես ու Հայկուհին լավ հարաբերությունների մեջ ենք։ Առողջ եղեք»:

Այնուհետև Արտավազդ Սահակյանը տեսանյութի միջոցով փորձել է կանխել համացանցային բանավեճերը և մանրամասներ է ներկայացրել։ Բժիշկը տեսաուղերձում պատմել է, որ դեռևս 2017 թվականին, երբ Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր է նշանակվել Արմեն Մուրադյանը, իրեն հորդորել է լքել տարածքը, ինչին ինքն ընդդիմացել է։ Բժիշկ Սահակյանի խոսքով՝ այս ընթացքում էլ պաբերաբար նման պահանջ է դրվել։

«Ես երբեք չեմ ուզում ասել, թե որքան զինվորների եմ բուժել, կյանքեր եմ փրկել, իմ անցյալը դուք գիտեք ու կխնդրեի, որ ընդդիմադիր կողմը նույնպես չօգտագործի անմեղ երիտասարդներին, որպեսզի մեզ կա՛մ սպառնան, կա՛մ ինչ-որ բաներ նախազգուշացնեն։ Ես միշտ փորձել եմ կոնսենսուսի գալ», - նշել է Սահակյանը։

«Ինձ պարտադրում են հեռանալ այս մասնաշենքից՝ հաշվի առնելով կառավարության որոշումը, իսկ կառավարության որոշումն ընդունվել է առանց այս ստորաբաժանման կարծիքը հաշվի առնելու», - ընդգծել է Արտավազդ Սահակյանը։

Բժիշկը հայտարարել է, որ հարցը բացարձակապես քաղաքական չէ։

«Ես այստեղ չեմ տեսնում ոչ մի քաղաքական խնդիր», - նշել է նա։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել թեմայի վերաբերյալ։

«Գրեթե 2 օր լուռ ու զուսպ հետևում եմ, թե ինչպես են փորձում շահարկել անշահարկելին, և այսպես մեկընդմիշտ դաջենք հետևյալը` Զինվորի տունը պարծանք է, և վերջ, Զինվորի տունն ազգային արժեք է, և վերջ, Զինվորի տունը լավագույնն է, և վերջ… Իրական մտահոգ մարդկանց տեղեկացնեմ, Արտավազդ Սահակյանն աշխատել ու աշխատելու է բժշկական համալսարանում և արժանավայել պայմաններում: Տեղեկացնեմ, որ Աբովյան 58 շենքի ձախակողմյան շենքի վերանորոգման աշխատանքները սկսվելու են և տվյալ տարածքում գործող բաժանմունքը, որը ղեկավարում է Արտավազդ Սահակյանը, ժամանակավորապես տեղափոխվելու է այլ տարածք՝ այս որոշումը կայացված է և փոփոխման ենթակա չէ: Վերանորոգումից հետո բաժանմունքը նույն սկզբունքներով կշարունակի իր գործունեությունը` Աբովյան 58 հասցեում: Արտավազդ Սահակյանին, բազմիցս, առաջարկվել է, թե՛ Հերացի, և թե՛ Միքայելյան հիվանդանոցներում ժամանակավորապես ծավալել կլինիկական գործունեությունը մինչև Աբովյան 58 շենքի վերանորոգման ավարտը: Եվ վերջում, թշնամին մեր երկրի սահմանին է, երկրի ներսում բանսարկություններով, անազնիվ քայլերով և քաղաքական շահարկումներով զբաղվելու շռայլություն չունենք: Ի գործ», - նշել է Մուրադյանը։

Սոնա Գիշյան 

www.1or.am 

Իլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազի
Ամենադիտված