Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դատաիրավական համակարգը մեր պետության, հասարակության աքիլլեսյան գարշապարն է. Նորայր Նորիկյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանությունն արդեն սկսել է կիրառել ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը, մասնավորապես, կալանք է դրվել նախկին ոստիկանապետ Վովա Գասպարյանի գույքի վրա: 

Այս թեմայով զրուցել ենք փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։ Հարցին, թե փաստաբանն ինչպես է գնահատում տեղի ունեցածը Նորայր Նորիկյանը պատասխանել է․ «Ես այդ օրենքի ընդունմանն ու փիլիսոփայությանը կողմ եմ արտահայտվել, ողջունել եմ այդ գաղափարը: Օրենքն ընդունվել է անցած տարի և հիմա, որքան հասկանում եմ, հրապարակվել է տեղեկություն՝ 400-ից ավելի գործերով ուսումնասիրություններ են անցկացվում, դրանցից երեքի վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտված են: Կարելի է արձանագրել, որ մենք գտնվում ենք այս գործընթացի ակտիվ փուլում: Դեռևս վաղ է վերջնական ինչ-որ դատողություններ անել, այնուամենայնիվ, մենք ուշիուշով հետևում ենք: Այստեղ ոչ թե թվերն են ուշագրավ, այլ կոնկրետ արդյունքը, մենք կտեսնենք, թե ինչ գործունեություն են ծավալում գլխավոր դատախազությունը, դատարանները և արդյոք վերջնական արդյունքում կունենանք այնպիսի փաստական տվյալներ, որոնք հիմք կտան արձանագրելու, որ այդ օրենքը կյանքի է կոչվում և որևէ անձեռնմխելի սուբյեկտ այդ օրենքի գործունեության տեսադաշտից դուրս չի սպրդում»։

Անդրադառնալով այն հարցին, թե դատարանները արդյոք հնարավոր է, որ Վովա Գասպարյանի գույքն ապօրինի չհամարեն, փաստաբանը պատասխանել է․ «Ես ոչինչ չեմ կարող ասել, բացի արձանագրելուց, որ մեր դատաիրավական համակարգը մեր պետության, հասարակության աքիլլեսյան գարշապարն է: Մենք այդտեղ լրջագույն խնդիր ունենք, և ես, այո, չեմ բացառում, ավելին, ունեմ այդ մտավախությունը, որ մեր որոշ դատարաններ կարող են այնպիսի «արդարադատություն» իրականացնել, որն ամբողջովին սպառնալիքի տակ դնի ընդհանրապես արդարադատության գործունեությունը Հայաստանում, ինչպես որ եղել է: Այստեղ է, որ մենք պետք է կարողանանք վիրահատական միջամտություն իրականացնել և համալիր կերպով փորձենք լուծել խնդիրը: Այո, պետք է հանդգնել, պետք է ուղղակիորեն հասկանալ, որ դատական համակարգի չկայացածությունը և դատական համակարգի որոշ սուբյեկտների կողմից արդարադատություն չիրականացնելը ուղղակի ազգային անվտանգության սպառնալիք են, սպառնալիք տնտեսության համար, հասարակության բարեկեցության համար, արդարադատության հաստատման համար և առհասարակ պետական ինստիտուտների բնականոն գործունեության համար: Ամենավտանգավորը, դա սպառնալիք է այն առումով, որ, արդարադատության չիրականացմամբ, որոշ դատարաններ նպաստում են հանցագործների ազատության մեջ վխտալուն, հետևաբար՝ իրենց հանցավոր գործունեությունը շարունակելուն: Այս առումով մենք լրջագույն մարտահրավերի առջև ենք կանգնել: Տեսնենք, թե ինչպիսի փոփոխություններ կլինեն առաջիկայում։ Այնպես որ, լինի Վովա Գասպարյանը, թե մեկ ուրիշը, ինչ-որ մի փուլում, և լավ կլինի հնարավորինս շուտ օրենքը պետք է կիրառվի հենց նման մարդկանց համար, որպեսզի հանրության մոտ չարմատանա այն համոզմունքը, որ օրենքը գործում է միայն չարքաշ մարդկանց համար: Այո, օրենքը պետք է հենց ի սկզբանե առաջին հերթին գործի «ամենակարողների», ամենաունևորների և բոլոր տեսակի «հարց լուծողների» նկատմամբ, որպեսզի մնացածի ականջներին էլ օղ լինի, որ որևէ մեկին տրված չէ սեփական երկիրը վերածել անձնական տարածքի»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ ԵՄ-ն հայկական արտադրանքին գրկաբաց չի սպասելու. ՌԴ ԱԳՆ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվել է կրակի դադարեցման համաձայնագիր․ պատմության այս օրը (սեպտեմբեր 25)ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ամենադիտված