Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան» դաշինքը դարձել է արմատական ընդդիմություն․ Ռոբերտ Քոչարյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մենք դարձել ենք խորհրդարանական ընդդիմություն և ունենք մեր նպատակների մի մասն իրականացնելու բավարար ուժ»,- «Հայաստան» դաշինքի առաջին ընդհանուր ժողովի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը:

««Հայաստան» դաշինքը դարձել է ինստիտուցիոնալ արմատական ընդդիմություն և օգտագործելու է բոլոր հնարավորությունները, որը տալիս է  ՀՀ օրենսդրությունը։

Եվ ավելին՝ մենք վերադարձնելու ենք ժողովրդի հավատը՝ դեպի խորհրդարանական ընդդիմություն։ Որովհետև վերջին տարիների ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը գործարքների է գնացել իշխանության հետ: Այսօր այդ հավատը պետք է վերականգնել ընդդիմության նկատմամբ ու որպես ռադիկալ ընդդիմություն՝ դա անելու ենք օր ու գիշեր աշխատելով»,- ասաց Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը խոսեց նաև այն մասին, թե ինչով էին տարբերվում այս ընտրությունները։

«Յուրահատկություններն են՝ իշխանությունը գնացել է ընտրություններին՝ չկատարելով ոչ մի խոստում։ Այդ նույն իշխանությունը պարտվել է պատերազմը, որի ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, կրկնակի ավել վիրավորներ, և առողջ հասարակությունը այդպիսի արդյունքների համար չպետք է քվեարկեր իշխանությանը՝ վերընտրվելու համար։ Ուղղակի տրամաբանական չէ, եթե խոսքը գնում է առողջ հասարակության մասին։

Հաջորդ յուրահատկությունը՝ իշխանությունը չէր խոսում ընդհանրապես ապագա ծրագրերի մասին։ Անգամ խոսք չկար ժողովրդավարության մասին։ Սա այն թեման էր, որը եղել էր 2018 թվականի հիմնական թեմաներից մեկը։ Կարգախոսը եղել է «Ապագա կա», բայց ելույթներում ապագայի մասին ոչինչ չկար։ Սա փաստ է, որը պետք է այսօր արձանագրել։

Մյուս առանձնահատկությունը՝ իշխող քաղաքական թիմի հանդիպումներն անգամ մոտ չէին, շատ-շատ հեռու էին այն էներգետիկայից, որը եղել է 2018 թվականին։ Բազմաշատ չէին, չէին հավաքում մեծ բազմություն։ Եվ մեր ամենից թույլ հանրահավաքն ավելի ուժեղ էր, քան իրենց ամենից ուժեղ հանրահավաքը։ Սա ևս փաստ է։

Եվ վերջապես, ամենից կարևոր տարբերությունը՝ 2018 թվականին մարդիկ քվեարկում էին մեծ հույսով՝ ապագայի նկատմամբ, որ կինեն փոփոխություններ, որ երկիրը վերելք է ապրում, և այդ վերելքի շահառուները լինելու են հենց իրենք՝ ՀՀ քաղաքացիները։ Այս ընտրությունները ճիշտ հակառակ պատկերն էին։ Այս ընտրությունների ժամանակ չկար հույս, հավատ դեպի ապագա։ Եվ բոլոր հարցումները ցույց էին տալիս, որ մենք ունենք դեպրեսիվ հասարակություն։ Եվ «Հայաստան» դաշինքն էր փորձում հաղորդել մեր քաղաքացիներին այդ հույսը և այդ ապագան։ Մենք այդ առաքելությունը ստաձնել էինք մեր վրա: Սա ևս փաստ է»։

Նշենք, որ նույն ժողովի ժամանակ Քոչարյանն ասել էր նաև․

«Պետք է խոստովանեմ, որ արդյունքներն անսպասելի էին մեզ համար, մեր կանխատեսումները եղել եմ մի քիչ այլ, քանի որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին նկարագրում։

Հիմա հարց է առաջանում, թե ինչու կա էական տարբերություն սպասելիք արդյունքների և մեր տեսածի միջև։ Հնարավոր երկու տարբերակ կա։ Առաջին՝ մարդիկ իրենց մտածածն ուղղակի չեն ասում, թաքցնում են, ինչը ևս վատ է պետության համար և նշանակում է, որ երկրում մթնոլորտն այնպիսին չի, որ քաղաքացին ազատ արտահայտի իր կարծիքը։

Եվ երկրորդը՝ ընտրությունների ժամանակ աշխատել է կեղծիքների մի այնպիսի մեքենա, որը բավական մեծ կեղծիքների ծավալ է ապահովել։ Ես չեմ ուզում մտնել կեղծիքների հարցի մեջ, բայց մեր գնահատականներով՝ մոտ 200 հազար ձայներ կասկածելի են։

Հիմա դիմելու ենք ՍԴ, տեսնենք, թե ինչպիսի զարգացումներ կունենանք այնտեղ»։

«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ Սպասվում են հորդառատ անձրեւներ, կարկուտ. օդի ջերմաստիճանը կնվազիՄիլիոն դոլարանոց շոկոլադ. լեգենդար Toblerone-ն վերածվել է Swarovski-ի բյուրեղյա գլուխգործոցի
Ամենադիտված