Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ջերմաստիճանը ռեկորդներ է խփում. հայտնի կարդիովիրաբույժն ասել է` ինչպես հաղթահարել շոգը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի համար ռեկորդային շոգը կարող է բացասաբար անդրադառնալ հատկապես սրտի խնդիր ունեցողների առողջական վիճակի վրա։ Բարդությունների ռիսկը նվազեցնելու համար հարկավոր է մի շարք կանոնների հետևել։

«Աստղիկ» բժշկական կենտրոնի սիրտ-անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ, կարդիովիրաբույժ Մհեր Սուսանին Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ինքնազգացողության վատթարացման առաջին իսկ նշանների դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի:

Նույնիսկ առաջին հայացքից անլուրջ ախտանիշների հետևում կարող է ինչ-որ գործընթաց թաքնված լինել, որն ավելի հեշտ է կանխել սկզբում:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանում բարձր ջերմային ֆոն է հաստատվելու՝ պայմանավորված արաբական անապատներից տաք օդային հոսանքների ներթափանցմամբ։

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացրել էր որ Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց Ձորի մարզերում, ինչպես նաև Երևանում կարձանագրվի հայկական օդերևութաբանության պատմության մեջ ամենաբարձր ցուցանիշը: Եղանակն այսպիսին կլինի մինչև հունիսի վերջ:

«Կարևոր է պահպանել կանոնները, հետևել առողջապահության նախարարության ցուցումներին։ Հատկապես խուսափել ժամը 13:00-16:00-ը փողոցում գտնվելուց»,-ասաց Սուսանին:

Կարդիովիրաբույժը նշեց նաև, որ ի հեճուկս տարածված կարծիքի՝ սրտանոթային հիվանդությունները չեն «երիտասարդացել», պարզապես մարդիկ սկսել են ավելի հաճախ դիմել հետազոտվելու համար, բարձրացել է ախտորոշման մակարդակը:

Ինչպես պարզաբանեց բժիշկը, Հայաստանում սրտանոթային համակարգի ամենատարածված հիվանդությունը սրտի իշեմիկ հիվանդությունն է։ Երկրորդ տեղում են սրտի փականի աշխատանքի հետ կապված հիվանդությունները

Կարդիովիրաբույժը նշեց, որ սրտի իշեմիկ հիվանդության պատճառ են դառնում սխալ կենսակերպը, ծխելը, գենետիկ նախահակվածությունը, յուղոտ սննդի օգտագործումը, շաքարային դիաբետը, ֆիզիկական ակտիվության բացակայությունը։

Սուսանին ընդգծել է, որ Հայաստանում մինչև 50 տարեկան տղամարդկանց մոտ 10 տոկոսը սրտի իշեմիկ հիվանդություն ունի, կանանց մոտ այդ ցուցանիշն ավելի բարձր է: Միայն իրենց բժշկական կենտրոնում Սուսանիի ղեկավարությամբ այդ տարիքային խմբի հիվանդների շրջանում տարեկան մոտ 100 վիրահատություն է կատարվում։

Նշենք, որ Հայաստանում մահվան դեպքերի ավելի քան 50 տոկոսը բաժին է ընկնում սրտանոթային հիվանդությունների հետևանքով առաջացած բարդություններին։ Զարկերակային հիպերտենզիա ախտորոշվել է երկրի 18 տարեկանից բարձր բնակչության 42%-ի մոտ։

Ավելի վաղ առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հուշագիր էր հրապարակել՝ հիշեցնելով մի շարք կանոնների մասին, որոնք ցանկալի է պահպանել բարձր ջերմային ֆոնի պարագայում: Մասնավորապես, քաղաքացիներին կոչ են անում ժամը 11:00-ից մինչև 17:00-ը խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, ավելի հաճախ լվանալ ձեռքերը և կրել բամբակյա կամ այլ «շնչող» գործվածքներից կարված հագուստ:

«Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին Քննարկել են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգի առանցքային ուղղությունները Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պրոպան գազով լի 30 վագոն Իշխանությունը պահելու մոլուցքով առաջնորդվող ռեժիմը պատրաստ է քայքայել ՀՀ սահմանադրական ինստիտուտները Չինաստանը կարող է իր տիեզերագնացներին Լուսնի վրա իջեցնել ավելի արագ, քան ԱՄՆ-ն․ NASA-ի ադմինիստրատոր Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկայում Գերմանիան ցանկանում է, որ Իրանը հոգա Հորմուզի նեղուցի ականազերծման ծախսերը
Ամենադիտված