Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցի զինվորները սպառնացել են Գեղարքունիքում աշխատող իսպանացի լրագրողներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հայտնում է, որ ադրբեջանցի զինվորները Գեղարքունիքի հատվածում սպառնալիքներ են հնչեցրել իսպանացի լրագրողների հասցեին։ Տեղեկությունը հրապարակվել է կազմակերպության թվիթերյան էջում։

«Գեղարքունիքում ադրբեջանցիները մահվան սպառնալիքներ են հնչեցրել տեղում իրենց աշխատանքը կատարող իսպանացի լրագրողներին, որոնք դիրքերի մասին են նյութ պատրաստելիս եղել»,–նշված է կազմակերպության գրառման մեջ։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը դատապարտում է լրագրողների նկատմամբ նման անընդունելի արարքը:

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա և Նորաբակ գյուղերի հատվածում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։

Բացի այդ, մայիսի 25-ին Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա գյուղի հատվածում հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մահացու վիրավորում է ստացել զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանը:

Մայիսի 26–ի լույս 27–ի գիշերը ադրբեջանական կողմը Գեղարքունիքի սահմանային հատվածում 6 հայ զինծառայողի է գերեվարել։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ին ԱԽ նիստում առաջարկեց Ադրբեջանի հետ սահմանին տեղակայել միջազգային դիտորդների, որոնք կներկայացնեն Ռուսաստանը կամ Մինսկի խմբի համանախագահ մեկ այլ երկիր։

Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ» Ո՞րն է Անի Վարդազարյանի՝ վարչական ղեկավար նշանակման «գաղտնիքը». «Հրապարակ» Ավագանու նախկին անդամը 10 մլն դրամ է տվել Իմ քայլը հիմնադրամին. «Ժողովուրդ» ՊՆ ղեկավարությունը բաղկացած է պատմաբանից, ֆինանսիստներից ու ոստիկանից. «Հրապարակ» Երիտասարդն ասել է՝ ինչու էր հրավառ շշեր նետել ԱԱԾ շենքի ուղղությամբ․ մանրամասներ. «Ժողովուրդ» 11 մլն դրամ՝ ֆուրշետի համար․ ինչ են հյուրասիրել Վենսին՝ Հայաստանում. «Հրապարակ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել էԼիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերըՑԱԽԱԼ-ը հայտարարել է Թեհրանում «Բասիջ» nւժերի հրամանատարի uպանության մասին Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլարի արտադրանք. Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեԱվտոհայելիները տարել ու թողել էին գրություն․ Արաբկիրի ոստիկանների բացահայտումըԻրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. ԹրամփՊակիստանը հերքել է Աֆղանստանի հայտարարությունները վերականգնողական կենտրոնին hարվածելու վերաբերյալՔառասնորդական պահքի մասին
Ամենադիտված