Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նման սցենար Արևմուտքը չէր կարող թույլ տալ. կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանում պարզապես ընտրական միջոցառում է տեղի ունեցել: «Փաստի» հետ զրույցում ամփոփելով խորհրդարանական արտահերթ ընտրությունները՝ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Կողմնակի միջամտությունը բավականին ուժեղ էր: Կողմնակի միջամտություն ասելով՝ նկատի ունեմ նաև ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկություններն ու լուրերը, որոնք վերաբերում են, օրինակ՝ շրջիկ քվեարկողներին, մատնահետքի բազայի ավելացմանը և այդպես շարունակ: Դիտարկենք նաև հոսանքազրկումը՝ Վրաստանից, որի ժամանակ, ըստ լուրերի, որոշ գործողություններ են իրականացվել ընտրատեղամասերում: Ըստ օդում կախված լուրերի, տեղի ունեցած ընտրակեղծիքները շատ ավելի մասշտաբային են եղել, քան 30 տարվա ընթացքում ՀՀում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ: Սա չի նշանակում, որ իշխող քաղաքական ուժի ձայներն ամբողջովին կեղծվել են, ուղղակի, ըստ լուրերի, որոշակի տոկոս է ավելացվել: Ինչո՞ւ, որովհետև խնդիր էր դրված: Մինչև ընտրությունները մենք խոսել ենք այն մասին, թե որ ուժերն են անցնելու խորհրդարան: Խոսքը ՔՊ-ի, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի և ԲՀԿ-ի մասին է: Նշում էինք նաև, որ ոչ մի ուժ 50 տոկոսից ավելի չէր կարող ստանալ: Եթե արդար ու ազատ ընտրություններ իրականացվեին, կոալիցիայի միջոցով մեծամասնություն էին կազմելու «Հայաստան» դաշինքը, «Պատիվ ունեմ» դաշինքն ու ԲՀԿ-ն: Այդ պարագայում երկրորդ նախագահի գլխավորությամբ կառավարություն էր ձևավորվելու, որն ունենալու էր Ռուսաստանի աջակցությունը: Այս սցենարն Արևմուտքը չէր կարող թույլ տալ»,-ասաց նա:

Քաղտեխնոլոգը շեշտեց՝ դա կնշանակեր, որ փակվելու էր 2018 թ. ապրիլ-մայիսյան իրադարձությունների ժամանակ տեղի ունեցած գործընթացը, 2018 թ. դեկտեմբերին գրանցված արդյունքը, երբ ԱԺ-ն անցավ Արևմուտքի ազդեցության տակ: «Իսկ ի՞նչ էր պետք դա թույլ չտալու համար: Որպեսզի Արևմուտքի համար ցանկալի կառավարություն ձևավորվի, բնականաբար, պետք էր Ազգային ժողովի լանդշաֆտը փոխել: Առաջին տարբերակով ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից փոքր կուսակցությունները պետք է անցողիկ շեմը հաղթահարեին, միասին մոտավորապես 20 տոկոս ստանային, այդ քվեն գումարվեր ՔՊ-ի մոտ 30-35 տոկոսի հետ ու միասին կազմեին 50+ տոկոս: Սա լուրջ չէր, որվհետև, օրինակ՝ եթե «Հանրապետություն» կուսակցությունը կամ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը 9-10 տոկոս ստանային, կասկածներ կառաջանային: Բնականաբար, Արևմուտքը չհասցրեց ՔՊ-ին պոտենցիալ դաշնակից կուսակցություններին աճեցնել: Ու կար երկրորդ տարբերակը՝ արտաքին միջամտությամբ 30-35 տոկոսն ավելացնել՝ այն դարձնելով 50 տոկոս, և խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ: Սրա համար նախ պետք էր հստակեցնել, թե ինչ վարկանիշ ունի Փաշինյանը: Դեռ մայիսին ԱՄՆ-ի Միջազգային հանրապետական ինստիտուտը սոցհարցում էր անցկացրել՝ հավանաբար պարզելով, որ նրա վարկանիշը 30-35 տոկոս է:

Ըստ այդմ՝ պետք էր այն 20 տոկոսով ավելացնել: Ու քանի որ 20 տոկոսը հնարավոր չէր ավելացնել իր պոտենցիալ դաշնակիցների միջոցով, քանի որ խորհրդարան մտնելու հնարավորություն չունեին, միջամտություն էր պետք: Եվ աշխատեց Վրաստանի «ռուբիլնիկը». այսպես ասած, պատահականորեն Վրաստանի «ռուբիլնիկն» անջատվեց, ինչի հետևանքով հոսանքազրկվեցին Հայաստանի մի շարք քաղաքներ: Թեպետ հոսանքազրկումը տևեց 15-20 րոպե, բայց այդ ժամանակահատվածն ամբողջովին բավարար էր գործողություն իրականացնելու համար: Հիշենք նաև, որ Վրաստանն Արևմուտքի հսկողության տակ գտնվող տարածք է: Մեծ հաշվով, տեղի ունեցավ ձայների ուղիղ այնքան ավելացում, որպեսզի ունենան այնքան քվե, որը թույլ է տալիս սահմանադրական օրենքներ ընդունել: Խնդիրը կատարվեց՝ Հայաստանի խորհրդարանը կրկին Արևմուտքի հսկողության տակ է, և սա Նիկոլ Փաշինյանի խորհրդարանը չէ: Շատերն են նշում, թե նա հաղթեց: Նա չհաղթեց: Սա Արևմուտքի հսկողության տակ գտնվող խորհրդարան է, որը կարող է ցանկացած վարչապետի ընտրել»,-ասաց նա՝ շեշտելով, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից պատկերը սա է, թեպետ, Ա. Բադալ յանի խոսքով, բազմաթիվ ուժեր օբյեկտիվ թերություններ ունեին քարոզարշավի ժամանակ:

«Եթե ընտրություններում արդյունք է գրանցվում միջամտությամբ, ապա այն չի լուծում ճգնաժամը: Ընդհանուր առմամբ, այս ընտրական միջոցառմամբ Հայաստանում ճգնաժամը չլուծվեց: Բոլորը կարծում էին, որ ճգնաժամը կապված է նոյեմբերի 9-ի կապիտուլ յացիայի հետ, որին հաջորդեցին մի շարք գործընթացներ: Իհարկե, այս առումով խնդիր կար, բայց ճգնաժամը միայն դրանով չէ: Հայաստանում իշխող ուժը ինչպես 2018- ին, այնպես էլ հիմա հայեցակարգային մոտեցումներ չունի: Այս իրողությունը զարգացման հնարավորություն չի տալիս, ինչն էլ իր հերթին ստեղծում է մի իրավիճակ, երբ երկիրն ապրում է օրվա կուրսով, մինչդեռ օրվա կուրսով ապրող երկիրը չի կարող զարգանալ: Այս հարցը ևս չլուծվեց, որովհետև մնաց այն ուժը, որը պատկերացում չունի հայեցակարգային մոտեցումների մասին»,-ասաց նա:

Մեր զրուցակցի խոսքով, այս իշխանության պարագայում համերաշխության մթնոլորտի վերականգնումը բացառվում է: «Երկրի ղեկավարը զարգացման հայեցակարգ չունի, նա ոչ թե առաջ, այլ հետ է նայում: Հետ նայողը երբեք համերաշխություն չի կարող ստեղծել: Գործնական օրինակն Օձունի համայնքապետի դաժան ծեծն է մարզպետարանի շենքում, ինչի մասին գրեց մամուլը: Ի դեպ, եթե սա լիներ նախկինում, իրավապաշտպան կոչեցյալները մեծ աղմուկ կբարձրացնեին, բայց հիմա ընդամենը մի քանի հոգի է այդ մասին խոսում: Իշխող քաղաքական ուժից խորհրդարան անցած և ոչ մեկը դա չի քննադատում, որովհետև նույն մտածելակերպն ունեն: Իրենց համար կարևորը պաշտոնը վերցնելն է, ու ինչ-որ մի պաշտոնում ձևացնել, թե գործ են անում:

Փաշինյանը հանրահավաքի ժամանակ ձեռք է մեկնում, բայց համայնքապետ է ծեծվում, ձեռք է մեկնում ու միևնույն ժամանակ ասում՝ թալանածը հետ բերեք: Եվ սա պատահական չէր ասում: Իր ընտրազանգվածին հիմա պետք է ինչ-որ բանով կերակրի, աշխատավարձ, թոշակ տա, խնդիրները հոգա, բայց հարցն այն է, որ փող չկա: Հիմա խնդրի առաջ է. իրեն ժողովրդի տեղ դնելով՝ մտածում է, որ բոլորին, ով ժողովրդին, այսինքն՝ իրեն դեմ է, պետք է հեռացնել: Հիմա պատկերացումը հետևյալ տրամաբանության մեջ է. փորձել ինչ-որ մարդկանց ծեծել, ունեցվածք վերցնել, սեփականաշնորհել, ճանապարհներ կառուցել, որ գյուղացիներն իրեն ծափ տան: Սա է մակարդակը, ու այս մակարդակով ուրիշ տեղերից գումար չի կարող բերել»,-նշեց Ա. Բադալյանը:

Ամփոփելով՝ Արմեն Բադալ յանը հայաստանյան իրավիճակը համեմատեց Հարավսլավիայում 90-ականներին առկա իրավիճակի հետ: «Այս ընտրությամբ Արևմուտքը նորից խորհրդարանն իր հսկողության տակ վերցրեց: Այս իրավիճակը շատ նման է Հարավսլավիայի 90-ականների սկզբի իրավիճակին, երբ սերբերը մեծ երազանք ունեցող ժողովուրդ էին, ցանկանում էին մեծ Սերբիա ունենալ ու ինքնուրույն քաղաքականություն վարել:

Դրա համար էլ Հարավսլավիան պառակտեցին, ոնչացրին սերբական անկլավը, Կոսովոն Սերբիայից դուրս բերեցին, Չեռնոգորիան անջատեցին Սերբիայից, զինվորական ղեկավարությանը դատեցին, բանակը լուծարեցին, իսկ Սերբիան իրենց հեղափոխության արդյունքում գլոբալիստների շահերը սպասարկող դարձավ: Հիմա նույնը մեզ մոտ է: Հայաստանն ընդամենը Թուրքիան և Ադրբեջանն իրար կապող մի տրանզիտ տարածք է մնալու, որտեղ Արևմուտքը Թուրքիայի միջոցով, օգտագործելով Սյունիքի և Ադրբեջանի տարածքը, դուրս է գալու Միջին Ասիա»,-եզրափակեց քաղտեխնոլոգը: 

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի նիշից բարձր է 5 սմ-ով ՔՊ-ում այսօր կորոշեն ԱԺ փոխնախագահների թեկնածուներին
Ամենադիտված