Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Տուն տանելու չի՝ քնել ա իմ հետ». Գոռը պարզելով, որ ընկերուհին կույս է, սպանել է նրան վարկաբեկող նախկին ընկերոջը

ԻՐԱՎՈՒՆՔ

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Պողոսյանի նախագահությամբ շարունակվեց Գոռ Սարգսյանի գործի դատական քննությունը:

1991 թվականին ծնված Գոռ Սարգսյանը սևանցի է, աստվածաբանություն է սովորել, աշխատել է երկաթուղային ոլորտում:

Նա մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանությունը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասում:

25-ամյա Գոռը պարզաբանողական հանդիպում է ունեցել պետական տնտեսագիտական համալսարանի ուսանող Ազատ Ա.-ի հետ: Պարզաբանման նյութը աղջկա «թեմա» է եղել. խոսքը Ազատի նախկին ու Գոռի ներկա ընկերուհու՝ նույն աղջկա մասին է:

Ըստ մեղադրական եզրակացության՝ տուժող Ազատ Ա.-ն 2015 թվականի հունվարից սեպտեմբեր ընկերություն է արել մի ուսանողուհու հետ: Աղջկա ցանկությամբ ընկերությունը չի շարունակվել: Ազատը պարբերաբար փորձեր է կատարել իրենց հարաբերությունները վերականգնելու, սակայն՝ ապարդյուն, աղջիկը տեղի չի տվել:

2016 թվականի մարտից աղջիկը սկսել է հանդիպել սևանցի Գոռ Սարգսյանի հետ: Գոռը հետաքրքրվել ու իմացել է, որ աղջիկը նախկինում ընկեր է ունեցել: Երիտասարդը ցանկացել է աղջկա նախկին ընկերոջ հետ որոշ հարցեր ճշտել:

Գոռի նախաձեռնությամբ աղջկա նախկին ու ներկա ընկերների հանդիպումը կայացել է 2016 թվականի ապրիլի 4-ին տնտեսագիտական համալսարանի մոտակայքում:

Երիտասարդները զրուցել են: Ազատը նախկին ընկերուհու վերաբերյալ վատ է արտահայտվել այն աստիճանի, որ ասել է. «Տուն տանելու աղջիկ չի, նա քնել է ինձ հետ»:

Գոռն այս բնորոշումը սրտին շատ մոտ է ընդունել: Նա աղջկան վերցրել ու տարել է… բժշկական հետազոտության: Աղջիկն էլ գնացել է: Արդյունքում Գոռը իրազեկվել է, որ աղջիկը կույս է:

Ազատի կողմից աղջկան վարկաբեկելը Գոռին շատ վիրավորական է թվացել: Նա Ազատին երկրորդ ժամադրությունն է նշանակել՝ ասելով, թե խոսելու բան կա:

Ապրիլի 8-ին, ժամը 13.30-ից 14-ի սահմաններում Գոռն ու Ազատը հանդիպել են ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում: Ազատը մի խումբ ընկերների հետ էր, բայց համաձայնել է Գոռի առաջարկին, որ երկուսով առանձնանան ու խոսեն զուտ անձնական հարցով:

Գոռն ու Ազատը քայլել են դեպի համալսարանի կենսաբանության ֆակուլտետի մասնաշենքի հետնամասը: Այնտեղ Գոռն առանձնապես զրույց չի ծավալել: Նախ գլխով հարվածել է Ազատ Ա.-ի դեմքին, սակայն չի բավարարվել աջ աչքի շրջանում Ազատի ստացած վնասվածքով: Գոռը դանակի երկու հարված է հասցրել Ազատի կրծքավանդակի ձախ կեսին՝ պատճառելով կյանքի համար անհամատեղելի վնասվածքներ:

Գոռ Սարգսյանը դանակով հարվածներ հասցնելուց հետո փախել է Չարենցի փողոցով:

Ազատ Ա.-ին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ նա գիտակցության չգալով՝ նույն օրը, ժամը 17-ն անց 45-ի սահմաններում մահացել է:

Դատաքննությունը սկսվեց գործում առկա ապացույցների հետազոտումից:

Դատարանը հրապարակեց ամբաստանյալի նկատմամբ կատարված դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննության եզրակցության հետևությունների մասը:

Գոռ Սարգսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապել, չի տառապում, նա ճանաչվել է մեղսունակ:

Դատարանը պաշտպանական կողմի պահանջով ավելի մանրամասն անդրադարձավ դատահոգեբանական փորձաքննության եզրակացությանը, համաձայն որի՝ դեպքի պահին Գոռ Սարգսյանը ֆիզիոլոգիական կամ կումուլյատիվ աֆեկտի վիճակում չի եղել: Նա եղել է «հոգեկան խիստ լարված վիճակում, ինչը նվազեցրել է նրա վարքի կամային կառավարման ունակությունը»:

Գոռ Սարգսյանի անձնային հատկանիշներից դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ առանձնացվել են տագնապայնության բարձր մակարդակը, հուզական անկայունությունը, զգայունությունը, որոնք, ըստ եզրակացության, նույնպես էապես ազդել են Սարգսյանի վարքի վրա:

Փորձաքննության եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Վարդուհի Էլբակյանը հայտարարեց, որ դատահոգեբանական փորձաքննության եզրակացության հետազոտական ու հետևությունների մասերում մեծ հակասություններ կան, հետևությունները բավականաչափ պարզաբանված ու հստակեցված չեն, սրա հետ կապված՝ պաշտպանական կողմը մտադիր է համապատասխան փուլում հանդես գալ միջնորդությամբ:

Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը: Փորձարարությունը կատարվել է տուժողի ընկերոջ՝ վկա Մուշեղ Խ.-ի մասնակցությամբ: Վկան նշել է, որ 2016 թվականի ապրիլի 8-ին, ժամը 13-ն անց 30-ից մինչև 14-ն ընկած ժամանակահատվածում մի անծանոթ երիտասարդի հետ իր համակուրսեցի, գործով տուժող Ազատ Ա.-ն պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետի մասնաշենքի մոտակայքում առանձնացել ու դեպի կենսաբանական ֆակուլտետի մասնաշենք քայլելով՝ խոսել է: Նրանք իր տեսադաշտից դուրս են եկել: Հանկարծ վկան տեսել է Ազատ Ա.-ին, վերջինս կուրծքը բռնած՝ առաջ է եկել ու գոռացել է. «Զանգի սկոռի»: Վկան վազել է նրան ընդառաջ ու տեսել է նաև Ազատին հարվածած Գոռ Սարգսյանին, ում ձեռքին 10-15 սմ երկարությամբ դանակ կար: Գոռը համալսարանի մասնաշենքի աջ կողմով վազելով հեռացել է դեպի Չարենցի փողոց:

Հրապարկվեց անձին ճանաչման ներկայացնելու քննչական գործողության արձանագրությունը: Տուժողի ընկերոջը՝ վկա Վազգեն Կ.-ին ճանաչման են ներկայացվել չորս երիտասարդներ, վկան ճանաչել է ձախից չորրորդին՝ Գոռ Սարգսյանին: Նա ասել է, թե Գոռին ճանաչել է արտաքին տեսքից, դիմագծերից, հագուստից: Ազատն այդ երիտասարդի հետ առանձնացած խոսում էր, մի քանի րոպե անց վկան տեսել է Ազատին, ում ձախ կողքից արյուն էր հոսում: Ազատը գոռացել է. «Սկոռի կանչեք, մեռնում եմ»:

Հրապարակվեց Գոռ Սարգսյանի՝ ինքնակամ ոստիկանության բաժին ներկայանալու մասին արձանագրությունը: Գոռը հայտնել է, որ դանակահարել է Ազատ Ա.-ին:

Դատարանում հետազոտվեցին մեղադրական եզրակացությամբ ապացույց ճանաչված չորս լազերային սկավառակներից երեքը: Չորրորդը կհետազոտվի հաջորդ նիստին, երբ մասնագետ կհրավիրվի, ով դատարանի համակարգիչը կապահովի համապատասխան ծրագրով:

Հետազոտված առաջին սկավառակի վրա ԵՊՀ անվտանգության ծառայության համապատասխան տեսախցիկի նկարահանած տեսանյութն էր՝ որտեղ ֆիքսվել էր նաև դեպքի պահին դեպքի վայրի մոտակայքի անցուդարձը: Բուն դանակահարության վայրը տեսախցիկի տեսադաշտից դուրս էր: Տեսանյութում երևում է, որ մի խումբ տղաներ գնում-գալիս են, երկուսը առանձնանում են, հետո մեկը վազելով հեռանում է, իսկ մեկը առաջ է գալիս ու ընկնում է գետնին: Տղաների խումբը շրջապատում է նրան: Տեսանյութի վրա րոպեներով ու վայրկյաններով ֆիքսված է այդ վայրում կատարված ամբողջ տեղաշարժը: Դանակահարված Ազատ Ա.-ն առաջ է գալիս ու գետնին է ընկնում ժամը 13-ն անց 24 րոպեին:

Հետազոտվեց շտապօգնության կայանի տրամադրած ձայնագրությունը, համաձայն որի՝ 13-ն անց 30-ից շտապօգնություն իրար հետևից երեք հոգի են զանգել ու հայտնել են, որ ԵՊՀ-ի մոտ երիտասարդ է դանակահարվել և արնաքամ է լինում:

Հետազոտվեց Գոռ Սարգսյանի հարցաքննության տեսագրությունը, որը կատարել էր նախաքննական մարմինը:
Գոռը հայտնում է, որ Ազատը վարկաբեկել է իր ընկերուհուն, ով հրաժարվել էր նրա հետ ընկերություն անել: Ազատը աղջկան սպառնացել է, թե նրա մասին վատ բաներ կտարածի, ու՝ տարածել է, ընդհուպ՝ ասել է, թե ինքը «քնել է այդ աղջկա հետ, նա կույս չէ»: Գոռը բժշկական ստուգման է տարել աղջկան, համոզվել, որ Ազատը նրան վարկաբեկում է: «Ասի՝ մի ձև պատժեմ Ազատին: Ուզում էի ծեծեմ ու ստիպեմ, որ գնա իրենց համալսարան ու բոլորի ներկայությամբ աղջկանից ներողություն խնդրի… Նենց չէր, որ չէի կարա ծեծեմ… Բայց ինքը ջոգեց, որ իրան ուզում եմ ծեծեմ: Ես ջոգի, որ ինքն ա ուզում ինձ խփի՝ նրա պահելաձևից ջոգեցի: Գլխով խփեցի նրան, հետո, ինքնըստինքյան, դե՝ դանակը ջեբս էր… երկու անգամ խփեցի դանակով…»:

Դանակահարությունից հետո Ազատը դիմել է փախուստի: Նա տարբեր տաքսիներով գնացել է Արեշ, այնտեղ ինչ-որ աղբի մեջ է նետել դանակը, հետո գնացել է կայարան…

Իրեղեն ապացույցների զննությունը, ինչպես նաև չորրորդ սկավառակի հետազոտությունը դատարանը կկատարի հաջորդ դատական նիստին, որը տեղի կունենա արդեն մյուս տարի՝ 2017 թվականի հունվարին:

Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում էԱՄԷ-ն սկսել է գաղտնի հարվածներ հասցնել Իրանին․ The Wall Street JournalԿրասնոդարի երկրամասում դեռահասը կրակ է բացել դպրոցում. տուժել է երկու աշակերտՔիմ Քարդաշյանը և նրա դուստր Նորթ Ուեսթը ցուցադրել են իրենց համապատասխան ադամանդե գրիլզները Դեմբելեն՝ Ֆրանսիայի առաջնության լավագույն խաղացող Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Շիո III-ը բազմել է պատրիարքական գահին Հորմուզի նեղուցի շարունակական շրջափակումը մեծ ճնշում է գործադրում համաշխարհային տնտեսության և էներգետիկ անվտանգnւթյան վրա. ՖիդանԻրանը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ բանակցությունների վարումը. Փեզեշքիան Իսրայելը ապրիլի 8-ից ի վեր Լիբանանում hարվածել է Հեզբnլլահի 1,100 թիրախի Բաքվի պահեստներից մեկում խnշոր hրդեհ է բռնկվել ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Փաշինյանի վախվորած արձագանքը Ռուսաստանի նախագահին Համբուրգում աhաբեկչության գործով ձերբակալվել է 17-ամյա սիրիացի Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների 13-րդ մրցույթի մասնակիցները Ռուսաստանը պատրաստ է զարգացնել համագործակցությունը Վրաստանի հետ. ՌԴ ԱԳՆ Ներքին գործերի նախարարի գլխին մութ ամպեր են կուտակվումՄեր տնտեսական զարգացումը լճացման մեջ է առնվազն յոթ տարի․ Գերմանիայի կանցլեր Ռուսաստանը ակնարկում է ատոմակայանի մասինՓաշինյանը ցնցումների մեջ է կաթողիկոսի այցից Ադրբեջանական բանակում կորուստներ կան Spotify-ում Ռոզա Լինի Snap հիթը 2-րդն է «Եվրատեսիլի» պատմության մեջ ՆԳՆ-ն զգուշացնում է Վեճ և ծեծկռտուք՝ ԵրևանումԱրմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Լիբանանի հարավում իսրայելական հարվածներից նոր զոհեր են գրանցվել Խնամքի նպաստի մասինՍլովակ պատգամավորը սուր ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում. «Թշնամին Բրյուսելն է, ոչ թե Ռուսաստանը» ԵԱՏՄ շրջանակներում առևտրաշրջանառությունը 2025-ին գերազանցել է 95 միլիարդ դոլարը․ ՌԴ ԱԳ փոխնախարար Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացելՋուր չի լինելու մի քանի ժամ «Բեռլինից կոչ են արել Հայաստանին «ընդունել իրականությունը և շարժվել առաջ»»Ինչո՞ւ է ձախողվել «մեղմ ուժը», և ի՞նչ կպատահի Հայաստանի հետ. «Փաստ»Բոլոր ընտրություններից ամենա... «աշխարհաքաղաքականը». «Փաստ»Մոսկվայի կոշտացող ուղերձները և Հայաստանի առջև կանգնած ռիսկերը «Վաճառեցին՝ զվարճացան, հաշվեցին՝ արցունքներ թափեցին». Փաշինյանը փոխել է Հայաստանի աշխարհագրական դիրքը «Հովհաննեսից հետո մեր մխիթարությունն ու ուժը մեր մյուս երեխաները դարձան». Հովհաննես Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 3-ին, տուն «վերադարձել»... մոտ երեք ամիս անց. «Փաստ»Հումքից դեպի պատրաստի արտադրանք․ Սամվել Կարապետյանը ներկայացրել է գյուղատնտեսության զարգացման իր տեսլականը Մակրոնի և Փաշինյանի նպատակների մասին. Վտարել բոլոր ռուսներին և վաճառել Հայաստանը Թուրքիային Աշտարակի գյուղերից մեկում 5-ամյա երեխան ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցԵվրոպան՝ «պատի» առջև. մարտահրավերներ ու հակասություններ. «Փաստ»Պլանային անջատումներ՝ նշված հասցեներում «Նիկոլի՝ Հայաստանում իշխանության մնալը օդ ու ջրի նման անհրաժեշտ է թուրք-ադրբեջանական տանդեմին». «Փաստ»Ադրբեջանցիները Վարդենիսի Վերին Շորժա բնակավայրի մոտ առաջ են շարժվել 3 կիլոմետր խորոնալով Հայաստանի տարածքի և սկսել խրամատներ փորել․ պատմության այս օրը (12 մայիս)Հայաստանում YouTube-ի մոնետիզացիան այսօրվանից հասանելի է․ Մխիթար Հայրապետյան Սպասվում է անձրև և ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազիՄեր՝ էությամբ հայ քրիստոնյաներիս խնդիրն է ձևավորել ազգային իշխանություն. «Փաստ»Տավուշում վագոն-տնակ է այրվել Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ»
Ամենադիտված