Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մուտաքագրել են հոգնած, հապճեպ, կարող են լինել նաեւ սխալներ. ԿԸՀ քարտուղարը՝ քվեների անճշտությունների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վերահաշվարկի ընթացքում ի հայտ եկած՝ մեծ թվով քվեների անճշտությունների դեպքերով ընտրական հանձնաժողովները դիմում են դատախազություն։ Այս մասին այսօր՝ հունիսի 23-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը։

«Եթե ընտրատեղամասի արդյունքները վերահաշվարկի ժամանակ էապես փոխվում են, այդ դեպքում տարածքային ընտրական հանձնաժողովն ուղարկում է տվյալները դատախազություն եւ արդեն իրավապահները պարզում են՝ դա թյուրիմացության արդյունք է, թե դիտավորության»,– ասաց նա։

Այսօրվանից վերահաշվարկ է սկսվել 80 ընտրատեղամասում՝ մեծ մասը տարածքային ընտրական հանձնաժողովների նախաձեռնությամբ։

«Սա սովորական գործընթաց է, մենք գրեթե բոլոր համապետական ընտրություններից հետո ունեցել ենք վերահաշվարկ, արտառոց ոչինչ չկա։ Եվ 80 թիվը տեղամասերի համար շատ էլ չի։ Մենք մի անգամ Երեւանի ընտրությունների ժամանակ 80 ավելի տեղամասեր վերահաշվարկի ենք ենթարկել»,– նշեց Սմբատյանը։

Վերահաշվարկի ընթացքում «Հայաստան» դաշինքն արդեն մի քանի ընտրատեղամասերում կորցրած քվեների մասին է ահազանգել։ Օրինակ Կապանում 295 քվեի փոխարեն մուտք է արվել 0, մեկ այլ ընտրատեղամասում՝ 100-ի փոխարն՝ 10, մեկ ուրիշում՝ 49-ի փոխարեն 4: Արմեն Սմբատյանի կարծիքով՝ այդ անճշտությունները հիմնականում տեխնիկական բնույթի սխալներ են։

«Չեմ կարող որակել՝ տեխնիկական են այդ անճշտությունները, թե դիտավորություն, բայց կարող եմ ասել, որ դրանք մասսայական չեն եւ կարող ենք գտնել բոլոր կուսակցությունների թվերում։ Թաքցնելու ոչինչ չկա, պարզ է՝ դա բոլորի համար տեսանելի է, մեր կայքում կա աղյուսակավորում ամեն տեղամասի, ամեն թվի վերաբերյալ։ Իհարկե, ոչ մեկ սխալներից ազատված չի, 100 հազարից ավելի տվյալ է մուտքագրվել 3-ին, 4-ին, մինչեւ առավոտյան 6-ը, եւ մուտաքագրվել է հոգնած, արագ, հապճեպ երբեմն,  դրանց մեջ կարող են լինել նաեւ սխալներ, կարեւորը, որ արդյունքների վրա դրանք չազդեն։ Պատկերացրեցք՝ տվյալները գիշերը որ ժամին են մուտք արվել, որքան հոգնած, եւ, պատկերացրեք, թե որքան թերություններ կարող էին լինել։ ԿԸՆ–ն բոլոր 2008 արձանագրությունից եւս մեկ անգամ մուտքագրում է»,– ասաց Սմբատյանը։

Վերահաշվարկը կարող է տեւել մինչեւ ուրբաթ։

Իրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժինը նոր պետ ունի Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն Մայիսի 19-ին և 20-ին լույս չի լինելու Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում․ «Հրապարակ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ» Պարտության հոտը. «Փաստ»Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին. «Հրապարակ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի ԱՀԿ-ն ցածր է համարում հանտավիրուսի համաճարակի ռիսկը Ադրբեջանը Հայաստան է արտահանել 9,646,000 դոլարի ապրանքներ Պակիստանը Սաուդյան Արաբիա է տեղակայում 8000 զինվորական, կործանիչներ․ Reuters Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը
Ամենադիտված