Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ համար անակնկալ էր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների՝ խորհրդարանում չհայտնվելը. Արմեն Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են և ըստ դրանց՝ ընտրություններում հաղթել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Այս թեմայով զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։ Հարցին, թե քաղաքագետն ինչպես է գնահատում ընտրությունները, Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Կարծում եմ, որ ընտրությունները անցել են ազատ, արդար, ժողովրդավարական ճանապարհով, իհարկե, որոշ թերություններ են եղել. ընտրակաշառք եղավ, բայց դա մեծ հաշվով էական արտացոլում չգտավ ընտրությունների վերջնական արդյունքի վրա։ Ընդհանուր առմամբ, եղել է շատ հանգիստ, խաղաղ ընտրություններ, ժողովուրդը գնաց և իր կամարտահայտությունը արտահայտեց։ Այս առումով, կարծում եմ, սա շատ լավ է, որ երկրորդ անգամ մեր պետությունը ունենում է ազատ, արդար ընտրություններ։ Կարծում եմ՝ սա պետք է ավանդույթ դառնա, և այլևս այս հարցում վերադարձ անցյալին չպետք է լինի։ Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի ստացած ձայներին, ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ այստեղ էլ շատ մեծ անակնկալներ չեղան․ գոնե ինձ համար պարզ էր, որ Նիկոլ Փաշինյանը բավականին մեծ տարբերությամբ հաղթելու է Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքին։ Ես կարծում էի՝ Փաշինյանի թիմը 45-50 տոկոս կհավաքի, բայց մի քիչ ավել հավաքեց և այս առումով, գոնե ինձ համար, զարմանալու ոչինչ չկար։ Որոշակիորեն անակնկալ էր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների՝ խորհրդարանում չհայտնվելը։ Ամեն դեպքում «Բարգավաճ Հայաստանը» ահռելի ֆինանսական և մարդկային ռեսուրսներ ունի և կարծում էի, թե իրենք այս անգամ էլ խորհրդարանում հայտնվելու խնդիր չեն ունենա, իսկ «Լուսավոր»-ը նախորդ գումարման խորհրդարանում բավականին արդյունավետ է աշխատել և ինձ թվում էր՝ իրենք այս անգամ էլ կանցնեն Ազգային ժողով, և չափազանց զարմանալի էր, որ իրենք շատ չնչին ձայներ հավաքեցին, ընդամենը 1,22 տոկոս»։  

Անդրադառնալով այն հարցին, թե քաղաքագետն արդյոք համակարծիք է այն տեսակետի հետ, որ եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցեր այս ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն այս հաղթանակը չէր տոնի, Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Այո՛, դրա մասին ես վաղուց ասել եմ: Վստահ չեմ, որ Նիկոլ Փաշինյանը չէր անցնելու, հնարավոր է՝ անցներ, բայց ոչ այդպիսի մեծ տոկոսներով: Իմ կարծիքով նոյեմբերի 9-ից հետո Փաշինյանի լեգիտիմությունը մոտ 30-35 տոկոս էր, բայց Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելը զգալիորեն բերեց այդ տոկոսների ավելացմանը, որովհետև հասարակության մի ստվար զանգված, անկախ ամեն ինչից, չի ուզում նախկինների վերադարձը, դրանով էր պայմանավորված Փաշինյանի այդքան շատ ձայներ հավաքելը: Քոչարյանի՝ խաղի մեջ մտնելու հետևանքով, տուժեցին նաև երրորդ ուժերը»։

Սոնա Գիշյան

www.1or.am 

Ինքնության... «ֆորմատ». «Փաստ»Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադաՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Արաղչին Լավրովի հետ քննարկել է Հորմուզի նեղուցը և ԱՄՆ-ի հետ շփումները Ռուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև Շատ արդյունավետ հանդիպում նախագահ Սիի հետ ինչպես ԱՄՆ-ի, այնպես էլ Չինաստանի համար. հոյակապ իրադարձություններ են տեղի ունենալու. Թրամփ ՄԻՊ-ն ահազանգ է ստացել զորամասում զինծառայողի նկատմամբ բռնnւթյան վերաբերյալ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի. եղանակի տեսություն Կասպից ծովում որոնողական գործողությունն ավարտվել է. գտնվել են զnhված բոլոր 14 ղազախստանցի զինծառայnղները Հալանդի դուբլը հաղթանակ է պարգևել Նորվեգիային սկանդինավյան դերբիում, այլ արդյունքներ Bitget կրիպտոարժույթի բորսայից ցանցահենները հարթակի դուրս են բերել ավելի քան 350 միլիոն դոլար Կոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ Այն մեղադրական եզրակացությունը, որը ես եմ ստացել, համապատասխան չէ օրենքի պահանջներին. Արմեն Աշոտյան «Փորձագետ Նահապետյանը պարզաբանել է Հայաստանից ռուս սահմանապահների դուրսբերման հետևանքները»Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԾանոթ ու միարժամանակ անհայտ … Գեղարվեստական մարմնամարզություն«Փաշինյանը Հայաստանում ռուսական բիզնեսի դեմ արշավ է սկսել»Ուկրաինան հարձակվել է Ռուսաստանի խոշոր արդյունաբերական օբյեկտների վրա Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա․ տեսանյութ
Ամենադիտված