Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառուցում ենք մի ցանց, որը 20-30 տարի տեխնոլոգիական վերազինման կարիք չի ունենա. Հայկ Եսայան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Տելեկոմ Արմենիա» ընկերության ջանքերով առաջին անգամ Հայաստանում օպտիկամանրաթելային NGN (Next Generation Network) ցանց է կառուցվում։ Beeline-ի բաժանորդներին ինչ կտա նոր ցանցի կառուցումը, ինչ է այն իրենից ներկայացնում և ինչ նորություններ սպասել. այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք «Տելեկոմ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի հետ։

Պարոն Եսայան, Beeline-ը ձեռք բերելուց հետո առաջին նշանակալի նորությունն այն է, որ Դավթաշեն վարչական շրջանում սկսել եք նոր սերնդի ցանցի կառուցումը։ Նկարագրեք՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում, կառուցման ո՞ր փուլում եք, ե՞րբ կգործարկվի ցանցը։

Կառուցվող ցանցը մի քանի առավելություն ունի։ Եթե ցանցի կառուցումը մի քանի մասի բաժանենք, ապա պետք է ասեմ՝ առաջին հերթին նորից GPON ցանց է կառուցվում, բայց ոչ թե սովորական GPON է, այլ XGPON, այսինքն՝ 10 գիգաբիթ արագությամբ ցանց։ Բացի այդ, յուրաքանչյուր բաժանորդի տուն հասնելու է առանձնացված մանրաթել, որպեսզի նա ստանա ծառայությունների մաքսիմալ որակ ու արագություն։ Սա թեորեապես հնարավորություն է տալիս ցանկացած բաժանորդի անսահմանափակ արագություն ունենալ։ Եթե մենք այսօր խոսում ենք 1 գիգաբիթից կամ 10 գիգաբիթից, ապա այս ցանցի դեպքում յուրաքանչյուր բաժանորդի շատ հեշտությամբ կարող ենք միացնել 100 գիգաբիթ, կամ նույնիսկ 1000 գիգաբիթ կամ մեկ տերաբիթ արագություն։ Այսինքն, մենք մի ցանց ենք կառուցում, որը շատ հեշտ է վերազինել և պրակտիկայում դեռևս տեխնոլոգիական վերազինման կարիք 20-30 տարում չենք ունենալու։ Օպտիկամանրաթելային ցանցի կառուցումը եթե բաժանենք մի քանի կտորի, ապա կան մասեր, որ ամբողջությամբ ավարտված են, հիմա զոդման աշխատանքներն են արվում։ Հուսով եմ՝ մի ամսում ծառայությունների մատուցումը կսկսենք։

Առաջնահերթորեն այս ցանցի հնարավորությունները բիզնեսի՞ համար են, թե՞ անհատ բաժանորդների։

Միանշանակ բոլորի, բայց կարծում եմ՝ առաջիկայում անհատ բաժանորդները դրա ամբողջական ծավալը գործարկելու կարիքը չեն ունենա. XGPON-ն էլ նրանց ամբողջությամբ բավարար կլինի: Բայց, օրինակ, այն խնդիրները, որ ունի կորպորատիվ սեգմենտը, մասնավորապես՝ բարձր կարգի ծառայություններ, անվտանգություն և այլն, այս ցանցը ամբողջությամբ կարող է լուծել։ Այսպիսով, ցանցի ակտիվ հատվածը կտնօրինեն կորպորատիվ հաճախորդները։ Շատ փոքր սեկտոր է, որ այժմ Հայաստանում դրա պահանջն ունի, բայց վստահաբար տարեցտարի այն կմեծանա։

Ցանցի կառուցումը սկսել եք Դավթաշենից։ Աշխարհագրական ընդլայնման ի՞նչ ծրագրեր ունեք՝ հանրապետության ամբողջ տարածքը ծածկելու առումով։

Աշխարհագրության ընդլայնման ծրագիրը հետևյալն է՝ Երևանն ամբողջությամբ, մարզային քաղաքներ, նույնիսկ նախագծում ենք որոշ սահմանամերձ գյուղերում ամբողջությամբ անցնել օպտիկամանրաթելային ցանցի։

Ի՞նչ է տալու այս ցանցը, հատկապես որ արդեն նշեցիք, որ առաջիկայում անհատ բաժանորդները դրա կարիքը չեն ունենա։

Նախ, արագությունների կտրուկ ավելացում և ցանցային մակարդակում կորպորատիվ բաժանորդների էական խնդիրների լուծում։ Հայաստանում չի լինի ընկերություն, որը կցանկանա ցանցային մակարդակում որևէ տիպի ծառայություն և հնարավորություն չի ունենա դա ստանալ։ Այսինքն, այն խնդիրները, որոնք կորպորատիվ սեկտորից մեր առջև կդրվեն, միանշանակ կլուծվեն, իսկ ֆիզիկական անձանց մասին չեմ խոսում, որովհետև նրանց առաջարկվող հնարավորությունները մի քանի անգամ ավելին են, քան բաժանորդը կարիք է ունենալու։

Քանի որ պարզեցինք՝ տեխնոլոգիական զարգացման ներկայիս մակարդակի համեմատ ցանցի հնարավորությունները հսկայական են, միևնույն ժամանակ այն կառուցելու համար մեծ ներդրումներ են պահանջվում, հետաքրքիր է՝ հնարավո՞ր է արդյոք համագործակցություն այլ հեռահաղորդակցական ընկերությունների հետ։

Ճիշտ եք՝ տեխնոլոգիական և նեդրումային տեսանկյունից բավականին թանկ արժե այս ցանցի կառուցումը, բայց եկեք նայենք երկարատևությանն ու արդյունավետությանը։ Մենք ուզում ենք կառուցել մեկ անգամ և այնպես, որ վաղը փոփոխման խնդիր չունենանք։ Կարծում եմ՝ աշխարհում չկա մայրաքաղաք, որը ամբողջությամբ պատված լինի հենց dark fiber միացման սկզբունքով։ Beeline-ի ենթակառուցվածքները մեզ հնարավորություն են տալիս դա իրագործել։ Այդ ցանցից հնարավորություն կունենան օգտվել և՛ մյուս օպերատորները, և՛ կորպորատիվ բոլոր հաճախորդները։ Այսինքն, կառուցում ենք ցանց, որը բոլորիս ծառայելու է տասնյակ տարիներ։ Կառուցման համար մենք բավականին մեծ ծավալի մարդկային ռեսուրս ենք ներգրավել։ Յուրահատկությունը նրանում է, որ նման 2–րդ ցանց չկա, բացի այդ, նման ինժեներներ ու կառուցման մասնագետներ, ցավոք, չկան Հայաստանում։ Մենք մեր ժամանակացույցից հետ ընկանք, որովհետև կրթվելու խնդիրներ առաջացան։ Այնուհետ սովորեցինք և հասկացանք, այն, ինչ մեզ պետք էր, անձնակազմը սկսեց տիրապետել ու հունի մեջ ընկնել։ Այսպիսի ցանց, եթե չեմ սխալվում, ԱՊՀ-ում չկա։ Համագործակցել ենք արտասահմանյան ընկերությունների հետ, որովհետև չեմ տեսնում, թե այստեղ ընկերություն կա, որն ունի այդ գիտելիքն ու հնարավորությունը, որ մեզ հետ կառուցմանը մասնակցի, ուստի ցանցի կառուցման աշխատանքներն իրականացնում է մեր անձնակազմն ամբողջությամբ՝ արտասահմանյան մի քանի ընկերությունների հետ։

Մայիսին ձեր ընկերությունը հայտարարեց դեպի Իրաքյան Քրդստան մատակարարվող ինտերնետի թողունակության աճի մասին։ Որքանո՞վ է Հայաստանն օգտագործում «տրանզիտի» իր հնարավորությունները։

Կարող եմ նշել, որ իմ տվյալներով՝ ՀՀ սահմանը հատող տրանզիտի ծառայությունների գերակշռող մասը իրականացվել է մեր ընկերության կողմից: Մեծ ծավալի վաճառք ենք իրականացրել և շատ ուրախ ենք, որ կարող ենք այդ շուկայում բավականին ուժեղ դիրքեր ունենալ։ Մինչ փոփոխությունները, Beeline-ն այդ բիզնես-ուղղությունը չի ունեցել, մեր մուտքով ենք այն զարգացրել և բավականին հետաքրքիր արդյունքներ ունենք։

Խոսենք հեռահաղորդակցական ծառայություններ մատուցող ընկերությունների մուտքից բիզնեսի այլ ոլորտներ։ Հաշվի առնելով ապագայում տեխնոլոգիաների զարգացման կանխատեսումները՝ ի՞նչ ուղղություններով կարող եք հետաքրքրված լինել, օրինակ՝ թվային ֆինանսական ծառայություններ կամ տեխնոլոգիական նոր պրոդուկտներ և այլն։

Մենք տելեկոմը տեսնում ենք որպես ցանցային կապի ապահովման հենք, որի հիման վրա կկարողանան զարգացնել այլ ծառայություններ, որովհետև միայն ավանդական ծառայություններով տելեկոմ օպերատորները չեն կարող սնվել։ Սա միակ ոլորտն է Հայաստանում, որի սակագները տարեցտարի իջնում են, ծառայությունների թիվն էլ՝ ավելանում։ Այսինքն, մենք պետք է մեր ռազմավարությունը փոխենք։ Մեր տեսլականն է ունենալ լավ հենքային ցանց, որի վրա կվաճառվեն բազմաթիվ այլ ծառայություններ՝ էլ․ վճարային ծառայություն, հեռուստատեսություն և այլն։ Օրինակ՝ հեռուստատեսության ծառայությունը Beeline բրենդը տրամադրում էր այլ ընկերության միջոցով, այսօր հեռուստատեսային ծառայությունը տրամադրում ենք հենց մենք. ստացել ենք լիցենզիա, հարթակն ամբողջությամբ զարգացվում է Հայաստանում, ծրագրերը գրվում են Հայաստանում, նոր աշխատատեղեր են ստեղծվում։ Եթե հիշում եք՝ ընկերությունը գնելիս շատ էր խոսվում այն մասին, թե աշխատակազմում կրճատումներ են լինելու, ինչպես տեսնում եք՝ աշխատակիցների թիվն ավելացել է, աշխատավարձային բյուջեն՝ մեծացել։ Այսինքն, մենք աճի ռազմավարություն ենք որդեգրել։ Եթե ամեն տարի ընկերությունը հասույթ է կորցրել, վստահ ենք, որ սա առաջին տարին է լինելու, երբ ընկերության հասույթն աճում է։

Այսքան խոսեցինք այն մասին, որ ծառայությունների որակի լավացում է սպասվում նոր ցանցի գործարկմամբ, բայց համավարակով պայմանավորված սահմանափակումների, հեռավար աշխատանքի պայմաններում պարբերաբար անլար կապի խնդիրներ էին առաջանում՝ անկախ ծառայությունները մատուցող ընկերություններից։

Հայաստանում բաժանորդների մեծ մասը կապի որակից բողոքում է, բայց խոսքը տնային սեգմենտի ինտերնետի մասին է։ Բողոքում են ոչ թե կապից մինչև բնակարան, այլ հենց բնակարանում WiFi-ից, երբ ծածկույթի խնդիր է լինում, երբ սարքը ինչ-ինչ պատճառներով չի ապահովում անհրաժեշտ որակ, նույնիսկ մի բնակարանի տարածքում։ Մենք այսօր փորձում ենք այդ խնդիրները լուծել։ Համագործակցում ենք ոլորտի առաջատար Nokia-ի հետ, սարքավորումներ ենք ընտրել՝ նոր սերնդի WiFi 5 և WiFi 6 ստանդարտի, որոնք WiFi-ի խնդիրներն ամբողջությամբ լուծում են։ Հնարավորություն ունենք նույնիսկ մի քանի սարք տեղադրել տանը, որոնք, անլար և լարային սկզբունքով իրար հետ համագործակցելով, հնարավորություն են տալիս լուծել բոլոր խնդիրները։ Օրինակ, երբ քաղաքում տեղաշարժվում եք բջջային հեռախոսով, LTE ցանցից եք օգտվում, հեռախոսը կարողանում է մի քանի բազային կայանի հետ կապ հաստատել, ուստի դուք կապի խնդիր չեք ունենում։ Կարելի է ասել՝  նույնը լինելու է տանը, ինչի արդյունքում և կապի խնդիր չի լինի ու որակի էական փոփոխություն կլինի, և կավելանա արագությունը։ Պանդեմիայի պայմաններում, երբ վիդեոկորֆերանսներ էինք անում, կապի ընդհատումներ էր լինում, որոնց մեծ մասը WiFi ցանցերի պատճառով էր։ Այդ խնդիրն այսօր արդեն լուծել ենք։ Օպերատորները մեծամասամբ դա չեն համարում իրենց խնդիրը, որովհետև սարքավորումները բաժանորդների տանն են։ Մենք այդ խնդիրը մեզ վրա ենք վերցնում։ Այն բաժանորդները, որոնք կվստահեն մեզ և կօգտվեն մեր տրամադրած սարքավորումներից, այլևս այս խնդիրը չեն ունենա։

Beeline Հայաստան - Հեռահաղորդակցական ծառայություններ ձեր բիզնեսի համար:
Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
Ամենադիտված