Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


9 ադրբեջանցի զինվոր գողացել ու մորթել են Վերին Շորժայի հովվի կովը. ՀՀ ՄԻՊ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2021թ. հունիսի 16-ին` առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում, ադրբեջանական 9 զինծառայող գողացել է Վերին Շորժայի արոտավայրի հովվի կովը և նոր ծնված հորթը: Տեղեկությունը Facebook-ի էջում հայտնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։

Մասնավորապես, պարզվել է, որ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակիչ, Վերին Շորժա գյուղի արոտավայրի սարատեղիի հովիվը հունիսի 16–ի առավոտյան` ժամը 05։30-ի սահմաններում, արթնացել է ադրբեջանական կրակոցից:

Արթնանալուն պես հովիվը հասկացել է, որ ադրբեջանական զինծառայողները կրակում են իր խոշոր եղջերավոր կենդանիների ուղղությամբ, որոնք այդ պահին գտնվել են բաց տարածքում` իր բնակության վայրի անմիջական հարևանությամբ:

Արագ գնացել է դեպի կենդանիները և պարզել է, որ 1 կովը և նոր ծնված հորթը չկան: Քիչ անց նկատել է, որ ադրբեջանական թվով 9 զինված ծառայող կովին և հորթին քշում է դեպի իրենց դիրքեր։ Մյուս հովիվների հետ միասին փորձել են հետ բերել կենդանիներին, որոնք այդ պահին սկսել են վազել դեպի հովիվների կողմը:

Սակայն ադրբեջանական զինծառայողները սկսել են կրակել կենդանիների ուղղությամբ և վնասելով կովի ոտքը` թույլ չեն տվել, որ հասնեն հովիվներին: Կրակոցներ են արձակվել նաև հովիվների ուղղությամբ:

Այնուհետև հովիվները դիտարկել են, թե ինչպես են արդեն գողությունից 4 ժամ անց` ժամը 09:30-ի սահմաններում, ադրբեջանական զինծառայողներն իրենց դիրքերում մորթում կովին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հատուկ արձանագրում է, որ այս գողությունը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքում, ու ադրբեջանական զինծառակողներն իջել են այն դիրքերից, որոնք ապօրինի տեղակայված են ՀՀ ինքիշխան տարածքում:

«Այս արոտավայրերում սեզոնային՝ գարնան, ամռան և աշնան ամիսներին բնակվում են մի քանի տասնյակ քաղաքացիական բնակիչներ և արոտավայրում արածեցնում իրենց մանր ու խոշոր եղջերավոր կենդանիներին (այս վայրերն ընդունված է անվանել սարատեղիներ): Այստեղ մարդիկ բնակվում են նաև ընտանիքներով, իսկ արոտավայրերում կենդանիներ արածեցնելու նրանց իրավունքը հաստատված է օրինական փաստաթղթերով` համայնքի հետ կնքված պայմանագրերով»,–ասվում է ՄԻՊ–ի հայտարարության մեջ:

Այսինքն` ադրբեջանական զինծառայողները կատարում են բացահայտ հանցավոր արարքներ` ՀՀ քաղաքացիական բնակիչներին կյանքի և այլ կենսական իրավունքներից, անասնապահությամբ զբաղվելու և ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունից զրկելու դիտավորությամբ:

Ընդ որում, նրանք այդպես էլ չեն վերադարձրել ՀՀ քաղաքացիներից վերջերս գողացած կենդանիները (Գեղարքունիքի մարզի Կութ, Վերին Շորժա, Սյունիքի մարզի Արավուս, Խնածախ գյուղեր և այլն):

Հանցագործության այս դեպքը ևս մեկ անգամ հաստատում է, որ ՀՀ բնակչության իրավունքների պաշտպանությունը ադրբեջանական զինված ուժերի հանցավոր արարքներից բացարձակ հրատապությամբ պահանջում է անվտանգության գոտու առկայություն:

Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման Հուլիսի 4-ին հրապարակած որոշումից հետո Հայաստանում ներքաղաքական ճգնաժամը նոր փուլ է մտել․ Դումիկյան Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ Անոմալ շոգը հասել է կանադական Արկտիկա՝ սահմանելով նոր ջերմաստիճանային ռեկորդ «BMW»-ի կայանման հարցը վերածվել է ծեծկռտուքի․ վնասվել է ավտոմեքենան, իսկ վարորդը տեղափոխվել է ԲԿ ՈՒԵՖԱ-ն անդրադարձել է ԱՄՆ-ի հարձակվող Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը Նոր կարգ վարորդական իրավունքից զրկվածների համար. ՆԳՆ-ն հայտնումՖրանսիայում անտառային հրդեհների հետևանքով մոտ 10 հազար մարդ է տարհանվել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կարող են անցկացվել Իսլամաբադում հուլիսի 11-ին
Ամենադիտված