Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ կարող է պատմել ձեր երեխայի նկարած նկարը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Առաջարկեք ձեր երեխային նկարել իր ընտանիքը: Նկարելիս պետք չէ միջամտել, պարզապես ուշադրություն դարձրեք, թե ինչ հաջորդականությամբ են թղթի վրա պատկերվում ընտանիքի անդամները: Միայն ավարտելուց հետո հարցրեք, թե նկարված մարդիկ ինչ անուններ ունեն, այնուհետև վերլուծեք այն ըստ հետևյալ կետերի.

Ըստ հերթականության – նկարում պատկերված մարդուկների հերթականությունը խորհրդանշում է ընտանիքի անդամների վերաբերմունքը փոքրիկ նկարիչի նկատմամբ:

Երեխաները սովորաբար առաջինը նկարում են տան ամենասիրելի կամ ամենակարևոր անդամին: Եթե նա որևէ մեկին մոռացել է նկարել, ապա տան այդ անդամի և երեխայի փոխհարաբերությունը բավականին լարված են: Երեխաները սովորաբար իրենց պատկերում են նկարի կենտրոնում, քանի որ վստահ են, որ իրենց ծնողները սիրում են իրենց:

Լքված կամ միայնակ զգալու դեպքում, երեխան ընդհանրապես իրեն չի նկարում:

Ըստ կազմի – եթե երեխայի պատկերած խմբային լուսանկարում բացակայում է ընտանիքի անդամներից որևիցե մեկը, ապա պետք է երեխայից ճշտել, թե ինչու՞ է մոռացել նրան նկարել: Նման ոչ ամբողջական նկարը մտահոգվելու լուրջ պատճառ է:

Ըստ հեռավորության – երբ տանը խաղաղություն և համերաշխություն է, ապա ընտանիքի բոլոր անդամներն իրար շատ մոտ են պատկերվում: Որքան երեխան իրեն մոտ է պատկերում որևիցե մեկին, այնքան ավելի կապված է նրա հետ: Ուշադրություն դարձրեք նաև պատկերված մարդկանց միջև գտնվող ցանկացած երևույթի, քանի որ այն խոչընդոտ է հանդիսանում հենց այդ մարդկանց փոխհարաբերությունների ժամանակ:

Ըստ գույնի – այն, ինչ երեխայի համար սիրելի է, կարևոր, նա կպատկերի տաք, վառ գույներով: Եթե որևէ մեկի հագուստը երեխան պատկերել է կապույտ գույնով՝ դա նշանակում է, որ այդ մարդու կողքին երեխան բավականին հանգիստ է իրեն զգում:

Եթե պատկերված է կանաչով, ապա այդ մարդը երեխայի կողմից հարգված և կարևոր է: Դեղինը խորհրդանշում է իմպուլսիվություն, կարմիրը՝ ագրեսիվություն, սևը խորհրդանշում է հուզական տհաճություն, թշնամություն տվյալ անձի նկատմամբ: Փոքր բերան կամ բերանի բացակայություն – այդ մարդը սովորաբար թաքցնում է իր զգացմունքները:

Պատկերված ատամները խորհրդանշում են ագրեսիվություն: Նկարում պատկերված մեծ աչքերով մարդիկ սովորաբար վախեցնում են, իսկ փոքր աչքերովը՝ ինչ­որ բան են թաքցնում: Երկար ձեռքերը կամ դրանց բացակայությունը նշանակում է, որ տվյալ անձը հոգեբանորեն ճնշում է երեխային:

Կարճ ձեռքերը մատնում են ներքին թուլությունը: Եթե երեխան իրեն նկարում է վերև պարզած ձեռքերով, ապա երեխային տան անդամների կողմից ցուցադրվող ուշադրությունը բավարար չէ և ցանկանում է ինքնահաստատվել ընտանիքում: Ուշադրություն դարձրեք ձեր երեխայի կողմից նկարված ցանկացած պատկերի, քանի որ երեխան հենց այնպես ոչինչ չի անում և չի նկարում:

Ձեր երեխան իր նկարած նկարների միջոցով կարող է ոչ միայն օգնել գտնել, այլ նաև չեզոքացնել ընտանեկան փոխհարաբերությունների ցավոտ կետերը, ինչպես նաև ձեզ կօգնի հասկանալ իրեն, իր ցանկություններն ու կարիքները:

Եթե դուք չեք կարողանում ճիշտ ձևով վերլուծել ձեր երեխայի «գլուխգործոցները», ապա երեխայի հետ միասին նկարեք «Երազած ընտանիքի» նկարը և դուք կտեսնեք այն ամենն ինչը պակասում է ձեզանից յուրաքանչյուրին երջանիկ լինելու և միմյանց սեր տալու համար:

Պատրաստեց՝ Նարին Մուրադյանը («Այբ Բեն Գիմ» զարգացման ակումբի էրգոթերապիստ, հատուկ հոգեբան)

«Հայաստանի միջով. եվրոպացիները միանում են հայկական տարանցիկ նախագծին»«Արդյո՞ք Փաշինյանը շանտաժի է ենթարկում իր ԵԱՏՄ գործընկերներին. «Առանց Հայաստանի տրոհումն անխուսափելի է»»Բաքվում սկսվել է միանգամից 27 հայ գերիների նկատմամբ կեղծված գործերով դատավարությունը. պատմության այս օրը (29 հունիս)Վթար․ ջրանջատումներ կլինեն Կտրուկ անկում՝ տարադրամի շուկայում Առեղծվածային ու ողբերգական դեպք․ հայտնաբերվել է 3 կիսամոխրացած մարմինԱՄՆ-ում տան բակում տերերը հայտնաբերել են 2 000 տարվա հռոմեական տապանաքար, որը Երկրորդ համաշխարհայինի տարիներին անհետացել էր թանգարանիցANCA-ն կոչ է անում արգելափակել Թուրքիային 700 մլն դոլարի ավիաշարժիչների վաճառքըՆեթանյահուն հայտնել է, որ աջակցում է Իսրայելի ԱԳ նախարարի կողմից ներկայացվելիք Հայոց ցեղաuպանության ճանաչման նախագծինUպանվել է Ուկրաինայի գլխավոր շտաբի գնդապետը, որը ներգրավված էր Ղրիմում ահաբեկչության նախապատրաստման մեջ․ ՌԴ ԱԴԾԵրևանում հայտնաբերվել է Եգիպտոսի քաղաքացու մшրմինը․ կшսկшծյшլը հայտնի է100-ամյա կինը բացահայտել է իր երկարակեցության գաղտնիքը՝ «Օրական 40 ծխախոտ և մուրաբա»Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան բազաները առաջիկա օրերին կհայտնվեն «իսկական դժnխքում»․ ԻՀՊԿՀորոսկոպ. Յուպիտերը Առյուծի մեջ բացում է բախտի շրջան բոլոր նշանների համար Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էԳեղարքունիքի մարզում` Գեղամավան գյուղի մուտքի մոտ, բшխվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավnրից 2-ն անչափահաս ենԼիբանանի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը hարված է Իրանին․ Նեթանյահու Էդուարդ Սպերցյանը մոտ ժամանակներս կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլի» ակումբումՖրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել է Գյումրի քաղաքի տներից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կա զnհ Կիևի իշխանությունները պարտվում են մարտական գծի գրեթե բոլոր ուղղություններով, այդ պատճառով էլ անցել են բացահայտ ահաբեկչшկան գործողությունների՝ Արևմուտքի աջակցությամբ. Պուտին Փամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնի Հայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հայ ակտիվիստ. Ռուսաստանի տնտեսական միջոցառումները չեն կանգնեցնի ՓաշինյանինՀունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Մամիջանյան. Փաշինյանի համար եվրաինտեգրումը նշանակում է հակառուսական տրամադրությունների տարածումՎթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին «Նույնիսկ Զելենսկին նման բան չէր անի». Պետդումայում բացատրել են, թե ինչու է ԵՄ-ն օգնում ՀայաստանինՀրազդանում «Opel Astra»-ն բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները Հայաստանը ընտրություններից հետո. քաղաքական հաշվեհարդարների ժամանա՞կն էԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ) հանդես է եկել Հայաստանում․ պատմության այս օրը (28 հունիս)ԱՄՆ-ն որևէ նշանակություն չի տալիս իր ստանձնած պարտավորություններին․ Իրանի ԱԳՆ ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
Ամենադիտված