Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կանխատեսելի էր, որ թեժ նախընտրական պայքար է լինելու

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն արդեն մեկ շաբաթից ավելի է ինչ մեկնարկել է։ Ընտրապայքարի ընթացքում քաղաքական ուժերը սկսել են միմյանց հետ կոմպրոմատների լեզվով խոսել։

Օրեր առաջ առաջին քայլն արեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով հրապարակեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ձայնագրությունը, որտեղ վերջինս խոսում է ղարաբաղյան բանակցություններից։ Դրանից հետո էլ համացանցում հայտնվեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի զրույցը, որը վերաբերում էր Նիկոլ Փաշինյանին։

Այս գաղտնալսումների վերաբերյալ զրուցել ենք քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Հարցին, թե կանխատեսելի էր արդյոք նման ագրեսիվ քարոզարշավ՝ Արմեն Վարդանյանը պատասխանել է․ «Այո, իրականում կանխատեսելի էր, որ թեժ նախընտրական պայքար է լինելու և նաև ակնհայտ էր, որ դա ուղեկցվելու էր փոխադարձ վիրավորանքներով և կոմպրոմատների հրապարակմամբ։ Մյուս կողմից, դա նորություն չէ Հայաստանի քաղաքական դաշտի համար ու միշտ էլ ամեն ընտրությունից առաջ քաղաքական ուժերի կողմից ինչ-որ կոմպրոմատներ հրապարակվել են։

Ժամանակին, օրինակ, հրապարակվել էր Արթուր Բաղդասարյանի և Անգլիայի դեսպանի հեռախոսային գաղտնալսումը, որում Արթուր Բաղդասարյանը կոչ էր անում Հայաստանում կեղծված ընտրությունների առիթով կոշտ հայտարարություններ անել։ Ասեմ ավելին, սա տարածված գործիք է ամբողջ աշխարհում՝ նույնիսկ ամենաժողովրդավարական երկրներում։ Օրինակ ԱՄՆ-ում Բուշ կրտսերի մրցակիցները գտել էին 30 տարվա վաղեմության մի դեպք, երբ Բուշ կրտսերը հարբած մտել էր ոստիկանություն և ծեծկռտուք էր սարքել։

Ամեն դեպքում, իրականում այն, ինչ կատարվում է, լավ չէ ու նախընտրելի կլիներ, որ լիներ ավելի ազնիվ ընտրապայքար, սակայն այդ ամենն ընտրապայքարի բաղկացուցիչ մասն է ու դրանից խուսափելը բավականին դժվար կլինի։

Նորից նշեմ, որ սա նոր գործիք չէ, սակայն այստեղ կարևորն այն է, որ բուն ընտրությունների օրը լինեն ազատ, անկախ, թափանցիկ ընտրություններ, որոնք ամբողջովին կարտահայտեն ընտրողների կամքը»։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք այդ կոմպրոմատների հրապարակումը չեն վնասում երկիրը՝ քաղաքագետը պատասխանել է․ «Իհարկե վնասում է։ Այսքան ամիսների ընթացքում մենք տեսանք, որ նույնիսկ իշխանության ներկայացուցիչները շատ հաճախ երևի չեն էլ հասկացել, որ պետական գաղտնիք են բացահայտում, բայց դրվագներ են հրապարակել անգամ ԱԽ նիստից։ Ցավոք սրտի, Հայաստանում այս երևույթը միայն նախընտրական ժամանակահատվածին բնորոշ չէ ու չի բացառվում, որ մենք կրկին նման երևույթների ականատես կլինենք»։

 

Վարորդական իրավունքից զրկված անձինք այն կկարողանան վերականգնել առանց քննության՝ 50 հազար դրամ վճարելովՓաշինյանը, երևի թե, կիսում է քաղաքացիների կյանքը վատթարացնելnւ վերաբերյալ Բրյուսելի դրույթները. ԶախարովաՀայաստանի համար գազի մատակարարման արտոնությունը Ռուսաստանի հաշվին է, դա ռուսական օգնությունն է եղբայրական երկրին. ՊեսկովԱլեքսիա Պուտելյասը հեռանում է «Բարսելոնա»-ից Լուվրի աղմկահարույց կողոպուտի մասին ֆիլմ կնկարահանվի Տոլմայի որոշ տեսակները կընդգրկվեն Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում․ որոշում Ուշադրություն․ գետերում սպասվում է ջրի ելքերի մեծացում Ռուսաստանը խստացնում է պատժամիջոցները Հայաստանի դեմ ՊՆ-ն հերքում էՓաշինյանը ձեռք չի քաշել երկաթուղու կոնցեսիան խլելու մտքից Կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացումԱրցախի կորուստը քաղաքական գիտակցված որոշում էր. ՀՀ ԶՈւ պահեստազորի կապիտան Արթուր Հովհաննիսյան Պեսկովը ՀՀ-ի հետ գազային համաձայնագրերի հնարավոր դենոնսացիայի մասին հարցը փոխանցել է «Գազպրոմին»Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Արցախի էջը փակելու համարԱՄՆ վարչակազմը փոխել է «Գրին քարտի» ստացման գործընթացը․ ինչպես է այն գործում Տանը գազաբալոն է պայթել․ դեպքի վայր է մեկնել ՓԾ մարտական հաշվարկՎթար․ երկար ժամանակ ջուր չի լինի Մայիսի 27-ին, 29-ին, հունիսի 2-ին գազ չի լինելուԾանոթ ու միաժամանակ անհայտ … Մոսկվայի պետական համալսարանի շենքԱրգելված բերք․ ինչպես գյուղատնտեսությունը կանգնեց քաոսի առաջ Քաղաքագետ. Հայաստանի գլխավոր խնդիրը տարածաշրջանում իրական քաղաքականություն վարող ուժերի հետ կապեր հաստատելն էՆախկին պատգամավորը բացատրել է Փաշինյանի ագրեսիվ վարքագիծը«Մնացել է դեղձի հետ. Հայաստանը չի գտնի Ռուսաստանին փոխարինող մրգերի գնորդներ»Հայաստանին ստիպում են ընտրել 5 միլիարդ դոլար. ԵՄ, թե՞ ԵԱՏՄՎախճանվել է ազգային-ազատագրական պայքարի հերոս Գևորգ Չաուշը․ պատմության այս օրը ( 27 մայիս)Պարտվածի հոգեբանությունից դեպի ուժեղ պետություն Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՈ՞ր փողոցները փակ կլինեն այսօրԱՄՆ զինված ուժերը հարվածել են Իրանի ԻՀՊԿ-ի նավակներին, հրթիռային կայանի․ զnhեր կան «Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Կոշտան և Յունկերը կարող են դառնալ ԵՄ միջնորդներ Ռուսաստանի հետ բանակցություններում․ Politico Կա 3 զոհ․ կրակոցներ՝ Նորապատում ԵՄ-ն մտադիր է Google-ին տուգանել հարյուր միլիոնավոր եվրոյով Կանխվել է մաքսանենգությունը. հայտնաբերվել է ապօրինի պահվող 1 կիլոգրամից ավելի մարիխուանա Ֆաբրիցիո Ռոմանոն հրապարակել է Մանչեսթեր Սիթիի նոր գլխավոր մարզչի անունըՌուբիոյի կեսժամանոց այցը աջակցություն է Փաշինյանին Իրանի նախագահը հանձնարարել է երկրում վերականգնել միջազգային ինտերնետը Որ փողոցներում կլինեն երթևեկության սահմանափակումներ Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը Իշխանությունը չի կարողանում մարսել Գյումրիի պարտությունը Բլոգեր Արտակ Ավետիսյանին վերագրվող հանցանքը վերաորակավորվել էՀայաստանի ղեկավարությունը պաշտպանություն է փնտրում սպառնալիքի աղբյուրի մոտ․ Շոյգու Ֆուտբոլի լեգենդ Ռոնալդինյոն Երևան է ժամանելԻրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ «Խորամանկ հնարք», որ կարող է շատ ծանր արժենալ Հայաստանի ու հայ ժողովրդի համար. «Փաստ»Բաքվում մեկնարկում է գերեվարված հայերի շինծու գործով վերաքննիչ բողոքի քննությունը Նման ծայրահեղ քայլեր ձեռնարկելու որևէ ռացիոնալ մոտիվացիա չկա. «Փաստ»Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում «Հանգիստ, ընկերասեր տղա էր Հարութս, կարգապահ զինվոր». Հարութ Ալավերդյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտունիում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»
Ամենադիտված