Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք մարդկանց միայն որպես քվե են ընկալում». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Իշխանության ներկայացուցիչների բառապաշարը, վարքագիծն ու պահվածքը նախընտրական շրջանում նորանոր դրսևորումներ են ստանում, թեպետ նշված հանգամանքներով պայմանավորված՝ խնդիրը միշտ է առկա եղել: Թեման վերլուծելու տեսանկյունից «Պոլիտէկոնոմիկա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը մի քանի պատճառ է առանձնացնում՝ դիտարկելով իշխանության՝ ի սկզբանե ունեցած բնույթը:

«Այս իշխանությունների կյանքի ամենանշանավոր կետը 2018 թ. գարնանը տեղի ունեցած զարգացումներն էին, որոնց շնորհիվ իրենց կյանքում շատ պոզիտիվ փոփոխություններ են տեղի ունեցել, առաջին հերթին՝ կենսամակարդակի փոփոխություններ: Բացի այդ, հասարակությունն ընդունել էր իրենց այդ տեսակը, բառապաշարը, հասարակությունը կուլ էր տվել նաև Ռոբերտ Աբաջյանի ֆեյք պապիկի խայծը: Ու քանի որ այս 3 տարվա ընթացքում իշխանությունները տրանսֆորմացիայի չենթարկվեցին, փողոցային ակտիվիստից այդպես էլ պետական պաշտոնյա չդարձան, հիմա ևս շարժվում են այն նույն տրամաբանությամբ, որը եղել էր ի սկզբանե: Հիմա քարոզարշավի շրջան է, ինչի՞ մասին պետք է խոսեն: Քանի որ դրական փոփոխությունների քանակը խիստ սահմանափակ է, իրենք պետք է խոսեն այն լեզվով, որով կարող են, և այն մասին, ինչն իրենք կարող են: Իսկ իրենք կարող են միայն վիրավորել, ամեն ինչում մեղադրել նախկիններին: Բացի նշվածներից, մի օրինակ էլ բերեմ: Սոցիալ-հոգեբանության մեջ «կոլեկտիվ նարցիսիզմ» տերմին կա: Կոլեկտիվ նարցիստների համար ամենակարևորն այն է, որ բոլորն անխտիր ընդունեն իրենց յուրօրինակ լինելը, ու ոչ ոք չփորձի ինչ-որ կերպ կասկածի տակ դնել այդ խմբակի յուրահատկությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետը:

Բերելով վերջին օրինակներից մեկը՝ նա հավելեց. «Օրինակ՝ Լենա Նազարյանը Թագուհի Թովմասյանին վիրավորելու համար հոդաբաշխ բացատրություն տալու փոխարեն ասում է՝«նա մեր նիստերին որպես լրագրող էր մասնակցում, օգտվեց առաջին հնարավորությունից, լքեց մեր խմբակցությունը»: Նա չի վերլուծում, թե ինչ է տեղի ունեցել, ու ինչի արդյունքում է Թագուհի Թովմասյանը դուրս եկել խմբակցությունից, այլ վիրավորված է, որ իրենց խմբակցությունից առհասարակ դուրս եկող մարդ է եղել: Մենք, մեծ հաշվով, գործ ունենք նաև մի երևույթի հետ, որն արդեն պետք է վերլուծեն սոցիալ-հոգեբանները: Այս մարդիկ դուրս չեն եկել 2018-ի իրողություններից ու շարժվում են նույն տրամաբանությամբ: 2018 թվականին փողոցում հավաքվել էին մարդիկ, որոնք տրամագծորեն տարբեր պատկերացումներ ունեին երկրի արտաքին քաղաքականության, նաև ներքին հարցերի վերաբերյալ: Տարբեր օրակարգեր դավանող մարդիկ հավաքվել էին ընդդեմ-ի գաղափարի շուրջ՝ «մերժիր Սերժին, ու ամեն ինչ լավ կլինի» տրամաբանության մեջ: Նույնը այս մարդիկ փորձում են աշխատեցնել նաև հիմա: Այսինքն, «նախկինում մերժեցինք Սերժին, հիմա եկեք մերժենք մնացածին, և ամեն ինչ լավ կլինի»: Իրենք պոզիտիվ օրակարգը մերժողական թեզի շրջանակներում են ձևավորում: 2018 թվականի շլեյֆը իրենց հետևից գնում է: Ու քանի որ պոզիտիվ օրակարգ դժվարությամբ են առաջարկում, հետևաբար, հակաքարոզչության ու նաև վիրավորանքի տիրույթում են գործում»:

Բենիամին Մաթևոսյանի խոսքով, քանի որ մոտենում ենք բուն ընտրական գործընթացներին, այսպես ասած, մասսան պետք է տաք պահել. «Փաշինյանն ունի մասսան տաք պահելու փորձը, նա հանրահավաքներին դիջեյություն անելու փորձն ունի և վերադառնում է իր համար սիրելի իրավիճակին»: Մեր զրուցակցի դիտարկմամբ, հարցը շատ ավելի խորքային է արտաքին դաշտի, արտաքին կապերի տեսանկյունից: «Իմ խորին համոզմամբ՝ այս իշխանությունները 2 գլոբալ նպատակ պետք է իրականացնեին:Նախ՝ այսպես ասած, լուծել Արցախի հարցը, ինչը պատերազմով չկարողացան անել, քանի որ միայն ՌԴ նախագահի կտրուկ միջամտության շնորհիվ վերջին պահին հնարավոր եղավ Արցախի որոշ շրջաններ հայաբնակ պահել: Երկրորդ նպատակը աշխարհաքաղաքական վեկտորի կտրուկ փոփոխությունը, ռուսական զորքերի դուրսբերումն էր: Պատերազմից հետո օբյեկտիվորեն ստարտային պայմանները փոխվեցին: Եթե Արցախն ամբողջությամբ հանձնվելու պարագայում միանգամից 102-րդ ռազմաբազան պետք է դուրս բերվեր, ապա հիմա խնդիրը շատ ավելի բարդ է: Հիմա ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը: Նա միջազգայնացնում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտը: Նա ուզում է մեր տարածաշրջան ՆԱՏՕ-ի զորքեր բերել»,-ասաց մեր զրուցակիցը:

Նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ կապված միջազգային դիտորդների տեղակայման հետ, Բենիամին Մաթևոսյանը հավելեց. «Նիկոլ Փաշինյանը փորձում է տարածաշրջան բերել օտարերկրյա այլ ուժերի, որ Հայաստանը տարբեր ուժերի կռվախնձոր դարձնի: Եվ սա անում է նրա համար, որ երբ փորձի առնվազն դուրս հանել 102-րդ ռազմաբազան, հայտարարի՝ չմտածեք, իրենց փոխարեն, պայմանականորեն ասած, ֆրանսիացիներն ու ամերիկացիները կկանգնեն: Ֆրանսիա կատարած այցը նույն տրամաբանության շրջանակում է՝ փորձում է միջազգայնացնել կոնֆլիկտը: Ինչպես մեր քաղաքագետ գործընկերներից մեկն ասաց՝ նա միջազգային խաղացողների հակասություններն էլ է բերելու Հայաստան, ինչից մենք, մեղմ ասած, չենք շահելու: Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, թե սա մեզ ինչ խնդրի առջև է կանգնեցնելու»:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ կա նաև մի հարց, որտեղ էմոցիոնալ ու բարոյական էլեմենտներ կան:«Խոսքը մտածողության տեսակի մասին է: Այս իշխանությունների մտածողության տեսակը լավագույնս արտահայտող պատգամավորն իր հարցազրույցներից մեկում ասել էր՝ հետո ի՞նչ, որ կաթողիկոսը, նախագահը, ԳԱԱ նախագահը և այլոք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, չէ՞ որ նրանք ընդամենը մեկ ձայն են: Նրանք մարդկանց որպես քվե են ընկալում: Այս մարդկանց համար վեց զինվորի գերեվարումն ընդամենը վեց ձայնի կորուստ է, մեկ զինվորի մահն ընդամենը մեկ ձայնի կորուստ է, 200, 400, 500 դիերի հայտնաբերումն իրենց տրամաբանությամբ -200, -400, -500 ձայնի կորուստ է: Իմ ընկալումն, անկեղծ, սա է, նրանց մարդկանց ճակատագրերը չեն հետաքրքրում: Նույն ընկալմամբ էլ դիտարկում են պատերազմը, պատերազմում զոհվածներին, ինչպես նաև կորոնավիրուսի հետևանքով մահացածներին: Նայեք Ազգային ժողովի վերջին օրերի նիստերը: Այդ մարդիկ կանեփի մասին օրինագծեր, ինչ-որ հարկային փոփոխություններ են քննարկում»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

 

Նրա խոսքով՝ մենք զուգահեռ իրականության մեջ ենք ապրում, որտեղ արհավիրքն առավելագույնը մեկ օր է տևում: «Սա նման է մի իրավիճակի, երբ մարդն ունենում է լուրջ առողջական խնդիրներ, բայց բուժվելու փոխարեն ցավազրկող է խմում և ամեն անգամ այդ ցավազրկողի չափաբաժինն ավելացնում է, բայց քաղցկեղն արդեն մետաստազներ է տալիս ու վերջում պարզապես սպանում է օրգանիզմը: Մենք «ռեալիթի շոուի» մասնակից ենք, որտեղ պետությունը ոչնչանում է: Այն հիմքերը, որոնց վրա խարսխված է մեր պետականությունը, ոչնչանում են: Մեկ օրով ապրելու ցիկլը պետության ոչնչացման լավագույն դրսևորումներից մեկն է: Երբ չկա ինստիտուցիոնալ հիշողություն, երբ չկա գործողությունների հստակ տրամաբանություն, ապրում ես մեկ օրով, իսկ երբ օրը փոխվում է, փոխվում է նաև թեման: Եթե փորձենք կարճ ձևակերպել, ապա այն, ինչ տեսնում ենք, պետականության դանդաղ ոչնչացում է: Բարդ չէ հասկանալ իրավիճակը՝ կատարելով շատ պարզ, մեխանիկական գործողություն:

Ցանկացած մարդ կարող է վերցնել քարտեզը, բացել այն ու տեսնել, թե Գեղարքունիքից մինչև Երևան, Նախիջևանից մինչև Արմավիր քանի րոպեում կարելի է հասնել: Հաջորդ գործողությամբ կարող է վերլուծել, թե ինչ վիճակում է մեր բանակը պատերազմից հետո: Հաջորդը՝ պետք է պատասխանել մի հարցի. եթե նախորդ պատերազմում պարտվեցինք մի իրավիճակում, երբ իշխանությունների գործողությունների հետևանքով միայնակ էինք մնացել 90 միլիոնանոց հսկա բանակի դեմ, նոր պատերազմի դեպքում այս իշխանությունների կառավարման պարագայում ի՞նչ ճակատագիր ենք ունենալու որպես պետություն: Բացի այդ, արդյո՞ք այդ իշխանությունը կարող է կանխել այն վտանգը, որը գալիս է թշնամական բանակից: Միայն այս հարցերի պատասխանները ձևակերպելուց հետո կլինի այն ելման կետը, որից հետո պետք է մտածենք՝ ինչ ունենք իրավիճակը բարեփոխելու տեսանկյունից»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելՈւժեղ քամու հետևանքով Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել ու փակել է 3 երթևեկելի գոտի
Ամենադիտված