Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսաստանի փոստը և Հայփոստը նախատեսում են նվազեցնել էքսպրես առաքման սակագներն երկրների միջև

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի փոստը և Հայփոստը հայտարարում են էլեկտրոնային առևտրի և փոստային վճարահաշվարկային ծառայությունների զարգացման ոլորտում համագործակցության մասին։

«Հայփոստից» հայտնում են, որ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ընթացքում Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը և Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը հուշագիր են ստորագրել:

Կողմերը նախատեսում են Ռուսաստանի փոստի դուստր ձեռնարկությունների միջոցով զարգացնել Եվրոպայից, ԱՄՆ-ից և Չինաստանից Հայաստան էլեկտրոնային առևտրի հոսքերի լոգիստիկան, ինչպես նաև բիզնես հաճախորդների (B2B) համար կազմակերպել Ռուսաստանի փոստի և Հայփոստի համատեղ կապուղի։  Միաժամանակ փոստային կապի օպերատորները նախատեսում են քննարկել իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև էքապրես առաքման սակագների նվազեցման և միջազգային կանոնավոր չվերթներով օդային առաքման ու այլ երկրներից տարանցման հարցերը։

Ընկերությունների քննարկման առարկաներից է նաև Հայաստանում առցանց հարթակի ստեղծումը, որտեղ ներկայացված կլինեն ռուսական առցանց առևտրի հարթակների ապրանքները։ Միևնույն ժամանակ նախատեսվում է իրականացնել փոստային ծառայությունների թվայնացմանն ու էլեկտրոնային սպասարկմանն ուղղությունների հետագա փորձի փոխանակում։

«Մենք արդեն վաղուց և մեծ հաջողությամբ համագործակցում ենք Հայփոստի հետ։ Անցյալ տարվա սեպտեմբերին մենք կնքեցինք Ռուսաստանի և Հայաստանի միջև ծանրոցների առաքման սակագների եռակի նվազեցման մասին համաձայնագիր։ Արդյունքում Ռուսաստանի փոստով դեպի Հայաստան առաքումների քանակը 2021 թվականի 1-ին քառորդում 140 տոկոսով աճ ունեցավ 2020-ի առաջին քառորդի համեմատ։ Նոր համաձայնագիրը կավելացնի Հայաստանում ռուսական առցանց խանութների հաճախորդների թիվը, ինչպես նաև կհեշտացնի դրամական փոխհաշվարկներն ու կարագացնի մեր երկրների միջև ծանրոցների առաքումը»,– նշեց Ռուսաստանի փոստի գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Մենք ակտիվորեն աշխատում ենք Ռուսաստանի փոստի հետ, և արդեն 2 հաջողված նախագիծ ունենք՝ ամբողջ Ռուսաստանի փոստային բաժանմունքներից Հայաստանի ցանկացած փոստային բաժանմունք փոստային դրամական փոխանցումները և Հայաստանից ՌԴ և հակառակ ուղղությամբ ծանրոցների առաքման հատուկ հայելային սակագինը։ Նշված նախագիծը հրաշալի արդյունքներ է տվել․ 2019 թվականի (կովիդի նախորդ տարին) համեմատ՝ 2021 թվականի առաջին քառորդում արդեն ունենք Հայաստանից ՌԴ ծանրոցների փոստփոխանակման աճ ավելի քան 11 անգամ, իսկ ՌԴ-ից Հայաստան գրեթե քառապատկվել է։ Վստահ ենք, որ այս համաձայնագիրը զարգացման մեծ հնարավորություններ ունի, և մենք միասին ընդլայնելու ենք համագործակցությունը բոլոր ուղղություններում»,– նշեց Հայփոստի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Վթար՝ Երևանում․ կա վիրավորՀայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն
Ամենադիտված