Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը ևս 14 հայ գերու նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում. ԱԳՆ–ն դատապարտում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ադրբեջանը ևս 14 գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ սկսել է շինծու քրեական հետապնդում, ինչը նաև խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված պայմանավորվածությունները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«16 հայ զինծառայողների նկատմամբ հարուցված քրեական գործերը, ինչպես նաև մյուս հայ ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց նկատմամբ իրականացվող խոշտանգումներն ու հոգեբանական ճնշումը միջազգային իրավունքի վտանգավոր խախտման նախադեպ են: Հստակ է, որ գերեվարված անձանց Ադրբեջանն օգտագործում է որպես քաղաքական պատանդ և լծակ՝ այլ խնդիրներ հետապնդելու նպատակով»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ պաշտոնական Բաքուն բացահայտ կերպով արհամարհում է նաև ՄԻԵԴ-ի համապատասխան որոշումները՝ Ադրբեջանում գերեվարված հայ զինվորականների և քաղաքացիական անձանց մասին տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ:

«Չնայած միջազգային հանրության բազմաթիվ կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է թաքցնել գերիների իրական թիվը՝ հերքելով տասնյակ հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց գերեվարման հանգամանքը։ Ավելին, Ադրբեջանը հերքում է նույնիսկ այն անձանց գերեվարումը, որոնց՝ Ադրբեջանում գերության մեջ գտնվելու վերաբերյալ առկա են հստակ ապացույցներ թե՛ տեսանյութերի և թե՛ հայրենադարձած գերիների վկայությունների տեսքով, ինչը մի շարք ծանր հանցագործությունների կատարման կասկածանքի հիմք է տալիս»,–ասվում է ԱԳՆ–ի հայտաարության մեջ:

ՀՀ ԱԳՆ–ն ընդգծում է, որ Ադրբեջանում գերության մեջ պահվող հայ ռազմագերիները և քաղաքացիական անձինք պետք է շուտափույթ ազատ արձակվեն և հայրենադարձվեն առանց որևէ նախապայմանի:

Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 25-ին նույնպես հայտարարություն էր արել` խստորեն դատապարտելով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված վերջին ագրեսիայի ընթացքում գերեվարված Լյուդվիկ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի նկատմամբ պաշտոնական Բաքվի կողմից քրեական հետապնդման փաստը: Նշվում էր, որ Ադրբեջանը շարունակում է խախտել մարդասիրական իրավունքի նորմերը, մասնավորապես` ռազնագերիների հետ վարվելակերպի մասին Ժնևի կոնվենցիան, որում հստակ սահմանվում է, որ ռազմագերիներն ազատվում և հայրանադարձվում են անմիջապես ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո։ 

Հայ-իտալական հնագիտական արշավախումբը Շամիրամում նոր բացահայտումներ է արել Բազմաթիվ հասցեներում գազ չի լինելու Համլետ ջան լույսերի մեջ մնաս. Գայանե Ասլամազյան Հայտնաբերվել է ուկրաինացի գործարար Երմոլաևի դեմ մահափորձ կատարելու մեջ կասկածվող կնոջ մարմինը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել Բագրատ արքեպիսկոպոսը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ Կասեցվել է Վանաձորի գազալցակայաններից մեկի հեղուկ գազի վաճառքը Պետությունը՝ որպես քաղաքական սուբյեկտ. ռազմավարական կարողության չափումը և Հայաստանի դիրքավորումը գլոբալ ինտեգրման միջավայրում. «Փաստ»Շղթայական վթար` Սևանում. կա 4 վիրավորՀայաստանը Ռուսաստանի փոխարեն ծաղիկներ է ուղարկում Նիդեռլանդներ և Ուկրաինա Քաղաքագետ. Փաշինյանը մեծ և ազդեցիկ հայկական սփյուռքին զրկել է քվեարկելու իրավունքից ԵՄ «կոպեկներն» ընդդեմ իրական կորուստների. ոչ թե տնտեսական փաստերի արձանագրում, այլ քաղաքական գործիք. «Փաստ»Ինչի շուրջ են համաձայնության եկել Հայաստանն ու ԵՄ-ն եվրահանձնակատարների երևանյան այցի ընթացքում «ԱՄՆ-ը տնավարի է նայում Հայաստանի և Ադրբեջանի հազվագյուտ մետաղների արդյունահանմանը» «Ժորս երբեք չէր հանդուրժի, որ որևէ մեկը մեզ խղճահարությամբ նայեր». Ժորա Գևորգյանն անմահացել է սեպտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»Ստեղծվել է Հայաստանի Միավորված Կոմունիստական կուսակցությունը. պատմության այս օրը (07 հուլիս)«ԱՐԱՐ» երգչախմբի և կոմպոզիտոր Երվանդ Երկանյանի բարեկամության առանցքում են փոխադարձ հարգանքն ու ջերմությունը. «Փաստ»24 ժամ ջուր չի լինելու ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինայի՝ Ռուսաստանի խորքում իրականացվող հարվածներին Սահմանադրությունն ու սահմանադրականությունը չեն կարող կախված լինել քաղաքական իրավիճակից կամ իշխանությունների կամքից. «Փաստ»Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ ՀՖՖ մրցավարական անձնակազմը կսպասարկի ՉԼ որակավորման հանդիպում Ինչո՞ւ է փոփոխությունների անհրաժեշտություն առաջացել «Մեղվաբուծության մասին» օրենքում. «Փաստ»«Ուրսուլա ֆոն դեր Լայենը եկել էր ստանալու նախընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանին տրված աջակցության գինը». «Փաստ»«Բանալի» բառը գործելն է. ի՞նչ նոր սկիզբ խթանեց ՍԴ-ն իր որոշմամբ. «Փաստ»Չալաբյանի կալանավորման հարցը հասավ Եվրոպական խորհրդարան. «Փաստ»Ինչո՞ւ է ընդդիմությանը «քլնգելը» դարձել «մոդայիկ», և ի՞նչ է իրականում սպասում հասարակությունը. «Փաստ»Ինչու է Արայիկ Հարությունյանը հայտնվել Փաշինյանի «սև ցուցակում». մանրամասներ. «Ժողովուրդ» Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ»ՔՊ-ում ավարտին են մոտենում կադրային վերադասավորումները․ «Ժողովուրդ» Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մեծ դրոշ են տեղադրել. «Հրապարակ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ»Bloomberg-ը կանխատեսել է Իրանի դեմ պատերազմի պատճառով բարձր առանցքային տոկոսադրույքների շրջանՀուլիսի 7-ը հայտարարվել է Կիևում զոհվածների սգո օրԻսրայելը կարող է փորձել տապալել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները. Ֆիդան Թրամփը բաց է Պուտինի կողմից իրեն հասցեագրված տեղեկատվությունը լսելու համար. ՊեսկովԲելառուսի բնակիչները խաղաղասեր մարդիկ են և չեն ցանկանում պшտերազմել, սակայն մտադիր չեն գլուխ խnնարհել թշնամnւ առաջ. ԼուկաշենկոՄումբայում տեղատարափ անձրևներից հետո շենքի փլnւզման հետևանքով վեց մարդ է զnhվելԷքզիստենցիալ սարսափը «Իրականությունից այն կողմ» սարսափ ֆիլմում Կասեցվել է Թալինում գործող լիմոնադի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄ Գոհար Ավետիսյանը կիսվել է 33-ամյակի ֆոտոշարքով և խոստովանել, որ երազում է գտնել իր սերըՆԱՏՕ-ի երկրներն nւժեղացնում են պաշտպանnւնակությունը Ռուսաստանի հետ պшտերազմի դեպքում. PoliticoԱնմնացորդ վայելում եմ աշխարհի իմ վերջին առաջնությունը. Ռոնալդու ԱՄՆ-ում Անկախության օրը տեղի ունեցած hրաձգnւթյան հետևանքով զnhվել է առնվազն վեց մարդՎենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 3 հազարը Ռուսաստանը հարված է հասցրել Ուկրաինայում գտնվող SOCAR բենզալցակայանին Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ հուլիսի 6-ի 08։00-ի դրությամբ Մակրոնը կդառնա առաջին արևմտյան ղեկավարը, որ կայցելի Սիրիա երկրում իշխանափոխությունից հետո ՌԴ դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն Չգիտեմ՝ ինչպես է դա ինձ հաջողվում․ Հալանդը՝ Բրազիլիային դուրս թողնելու և Նորվեգիայի պատմական նվաճման
Ամենադիտված