Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Խոսքը ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր». Շուռնուխի գյուղապետը՝ սահմանային իրավիճակի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Մայիսի 27-ին Անվտանգության խորհրդի նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած առաջարկից հետո՝ հայ-ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելություն իրականացնելու վերաբերյալ, Սյունիքում բնակիչները տարակուսանքի մեջ են։

Մարզի մի շարք համայնքապետեր այն կարծիքին են, որ բանակը կարող էր հենց սկզբից հարցը լուծեր և չթողներ, որպեսզի թշնամին առաջ եկած հատվածում ամրապնդվեր, և գործը հասներ ՀՀ սուվերեն տարածքում դիտորդական առաքելություն իրականացնելուն։ Միաժամանակ հասկանում են, որ բանակին հրաման չի տրվել թշնամուն հետ շպրտել ելման դիրքեր։

168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի ղեկավար Հակոբ Արշակյանն ասաց, որ խնդրի առնչությամբ իր մտահոգություններն ունի, քանի որ այս ամենը ցույց է տալիս, որ Հայաստանի ղեկավարությունն այնքան թույլ է և անկարող, որ չի կարողանում սեփական բանակով սեփական երկրի սահմանները պաշտպանել։

«Այս ամենը մեզ համար հասկանալի է, բայց չգիտեմ, թե որքանով է ճիշտ, որ դիմեն ԵԱՀԿ-ին, Ռուսաստանին, այս հարցը թող մեկնաբանեն ավելի լավատեղյակները, որոնք կարող են իրենց խոսքն ասել։


Կարծում եմ՝ ի սկզբանե բանակն իր գործը պետք է աներ ու հետ շպրտեր, այսինքն՝ բանակն իր քայլը պետք է կատարեր։ Այստեղ խոսքը մեր ՀՀ սուվերեն տարածքի մասին է, մեր բանակը չպետք է հետքայլ աներ և թույլատրեր։ Պարզապես թշնամուն այդ տարածքից պետք է դուրս շպրտեր, ես միայն այսքանը կարող եմ ասել»,- նշեց Հակոբ Արշակյանը։

Ինչ վերաբերում է Շուռնուխի  ընդհանուր վիճակին, որի մի հատվածը թշնամու հսկողության տակ է, Հակոբ Արշակյանը տեղեկացրեց, որ փոփոխություն չկա։

«Թուրքերն իրենց տեղում նստած են, կոնտակտի մեջ չեն մտնում, ամեն ինչ այնպես է, ինչպես ի սկզբանե եղել է, ամեն դեպքում մեզ մոտ այդպես է»,- հավելեց Հակոբ Արշակյանը։

Շուռնուխի գյուղապետը նաև տեղեկացրեց, որ թշնամու հսկողության տակ գտնվող տարածքում հայտնված կովերի հետ կապված, որոնք այնտեղ անցել էին մարտի կեսերին, մինչև օրս որևէ տեղեկություն չկա։

«19 կով մի անգամ է անցել նրանց հսկողության տակ գտնվող տարածք, 6 կով մեկ անգամ, այդ կովերից որևէ մեկը չի հաջողվել վերադարձնել»,- եզրափակեց Հակոբ Արշակյանը։

Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը հանգուցալուծելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը մայիսի 27-ի Անվտանգության խորհրդի նիստում հնչեցրեց առաջարկ, որը հանրության ու փորձագիտական շրջանակներում զարմանք է առաջացրել։ Նա Անվտանգության խորհրդի նիստում առաջարկությամբ դիմեց Ադրբեջանի կառավարությանը և միջազգային հանրությանը.

«Առաջարկն այն է, որ մենք պայմանավորվում ենք, որ շատ արագ երկու կողմերի զինվորական ստորաբաժանումները հեռանում են սահմանից:

Դրա փոխարեն՝ սահմանագծի երկայնքով տեղակայվեն դիտորդները՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ-ն ներկայացնող, դրանից հետո տեղի ունենան սահմանային կետերի ճշգրտման աշխատանքներ: Խոսքը Սոթք-Խոզնավար սահմանային հատվածի մասին է»։

Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել ՕյարսաբալԻլոն Մասկը կոչ է արել Միացյալ Նահանգներից վտարել բոլոր նրանց, ովքեր «չեն սիրում Ամերիկան» և «ցուցաբերում են անհավատարմություն»«Ամերիկան նոր է սկսում իր ճանապարհը». Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի նոր «ոսկե դարի» մասինԵրկու մետր բարձրությամբ Viking և Hermes-ի պաշտամունքային պայուսակը. Էրլինգ Հոլանդը տղամարդկանց նորաձևության շուրջ բանավեճ է առաջացրել Աշխարհի առաջնությունումԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ ՆեթանյահուՄակրոնը մտադիր է այցելել Սիրիա Հորոսկոպ. ո՞ր ֆիլմի հերոսն եք դուք Ավստրալիայի լողափեր են դուրս եկել խորհրդավոր «տիեզերական գնդեր»Ռուսաստանը Բելառուսից բենզինի ներմուծումը հասցրել է պատմական առավելագույնի. «Ведомости»Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել ենԹրամփի ընտանիքը «Մելանիա» ֆիլմից վաստակել է 10,7 մլն դոլարԿոստանտինովկան մերն է, և եթե Զելենսկին պատրաստ է, թող գա Մոսկվա․ Պեսկով Նրա էգոն հավաքականին պատանդ է պահում․ Իբրահիմովիչը քննադատել է Ռոնալդուին Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Փաշինյանը Ռուսաստանից հեռանալու պատճառով ընկել է թակարդի մեջ. Հայաստանից արտահանվող ապրանքները ոչ մեկին պետք չենԵրևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Իսրայելը ճանաչում է թուրքերի կողմից իրականացված հայոց ցեղասպանությունը. Էրդողանին քծնող Փաշինյանը դժգոհ էԵվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստվում է Հայաստան «վերադարձին»««Հայաստան»–ի փակումը որպես կայսրության ավերակների էպիտաֆիա»Հայաստան՝ Սահմանադրության օր. պատմության այս օրը (05 հուլիս)ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր Եղանակը Հայաստանում Իրավակարգի և ժողովրդի միջև օրգանական կապի բացակայությունն է պատճառը, որ ՀՀ-ն երկար ժամանակ չի ընկալվել որպես սեփական քաղաքացիների անվտանգությունը, ազատությունն ու բարեկեցությունն ապահովելու գործիք․ Փաշինյանի ուղերձը՝ Սահմանադրության օրվա առթիվ Շոգը վերադառնում է Ֆրանսիա․ հայտարարվել է նարնջագույն վտանգի ռեժիմ
Ամենադիտված