Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առավել տեսանելի են երկաթգծի վերականգնման հնարավորությունները. Մհեր Գրիգորյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում առավել տեսանելի են համարվում Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման և դրանց միջոցով հավասար պայմաններով բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները: Պատասխանելով «Արմենպրեսի» հարցին` այսպիսի հայտարարություն է արել ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար, Հայաստան- Ռուսաստան-Ադրբեջան աշխատանքային խմբում ՀՀ ներկայացուցիչ Մհեր Գրիգորյանը։

Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ եռակողմ աշխատանքային խմբի ձևաչափով բանակցվող տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցում կան լավ արդյունքներ։

«2021թ. հունվարի 11-ի հայտարարության կետերի համաձայն` ստեղծված փորձագիտական ենթախմբերի կողմից իրականացվել են վերլուծական և հետազոտական ծավալուն աշխատանքներ։ Դրանք վերաբերում են երկաթուղային և ավտոմոբիլային փոխադրումների տեխնիկապես հնարավոր և արդյունավետ տարբերակների բացահայտմանը՝ հաշվի առնելով նաև անվտանգության, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության անհրաժեշտ գործառույթների կազմակերպման և իրականացման հնարավորությունները»,–ասել է Գրիգորյանը։

Նրա խոսքով` տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում այս պահին շարունակվում է միջազգային փոխադրումների հետ կապված սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության կազմակերպման հարցերի ուսումնասիրությունը։ Դրանք ուսումնասիրվում են ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև մնացած այն բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց կողմ է հանդիսանում ՀՀ-ն:

Նույն համատեքստում, ըստ Գրիգորյանի, գնահատվում են նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի պոտենցիալ ազդեցությունը և տնտեսական էֆեկտները:

«Այս պահի դրությամբ առավել տեսանելի կարելի է համարել Խորհրդային Միության ժամանակ գործող երկաթգծի ենթակառուցվածքների և ուղիների վերականգնման հնարավորությունները: Կարծում եմ` առաջիկայում եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները շարունակվելու դեպքում դրանք կծավալվեն այս հնարավորությունների շուրջ»,–ասել է Գրիգորյանը։

Նա ևս մեկ անգամ շեշտել է, որ տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի ունեցող աշխատանքներում «միջանցքային» տրամաբանությամբ հարցեր ՀՀ-ն չի քննարկել և չի քննարկելու:

«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան BALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Սիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԹրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Իրանը հարվածել է Թել Ավիվին (տեսանյութ) Մահվան ելքով վթար՝ ԵրևանումԵվրոպան շարունակում է «կրակել իր ընտրողների ոտքին»․ հայտարարություններ Կրեմլից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպՄարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է Ննջեցյալ ունեցողները կարո՞ղ են նշել Զատիկը, թե՞ ոչՀաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ Եվրոպան բացառել է ռուսական գազի գնումը Գործարկվելու է էլեկտրական շչակ «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. Դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին»«Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար»Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներումՎայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ» Կտրամադրվի 300,000 դրամ աջակցություն. ում է այն վերաբերումՔՊ-ն սյունեցիներին խաղից դուրս թողեց. «Հրապարակ» «Հրազդանի թիվ 2 մսուր-մանկապարտեզ»-ի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենադիտված