Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Այն կանանցից եմ, ում կողքին միշտ պետք է տղամարդ լինի»․ հայ մոդելի համարձակ լուսանկարները

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մոդել Լյուսի Հայրապետյանը, ով միշտ աչքի է ընկնում հետաքրքիր կերպարներով, նկարահանվել է BlogNews-ի համարձակ ֆոտոշարքում և անկեղծ զրույց է ունեցել ազատության սահմանների, տղամարդկանց և հարաբերություններում ունեցած բարդությունների մասին:

2016-11-29 04.05.09 1 copy

- Լյուսի, ֆոտոշարքը բավականին համարձակ է, սակայն լրիվ չես մերկացել: Ո՞րն է քեզ համար բաց տեսարաններում նկարահանվելու սահմանը:

- Ես այս ֆոտոշարքը համարում եմ շատ կրեատիվ: Այստեղ կա զգայունություն, սեքսուալություն, էրոտիկա, սակայն ամեն ինչ չափի մեջ է: Կարծում եմ՝ շատ սիրուն, առանց վուլգարության ներկայացրել եմ գեղեցիկը: Ինձ համար դա է սահմանաչափը:

- Կհամաձայնվե՞ս նկարվել ամբողջությամբ մերկ:

- Միգուցե մի օր նկարվեմ: Ինձ համար դա ծանր երևույթ չէ: Ես բնորդուհի եմ և դրան նայում եմ որպես արվեստի: Ես փողոցում չեմ կանգնել մերկ: Գումարի համար տգեղ, վուլգար չեմ նկարվել, որպեսզի ամաչեմ: Առհասարակ, ես սիրում եմ այն ֆոտոշարքերը, որոնք մի քիչ բաց են:

Մինչ օրս եղել են մերկ նկարահանվելու առաջարկներ, սակայն այն գումարն ու ձևաչափը չեն եղել, որ մտածեմ՝ կարելի է համաձայնվել: Համարել եմ, որ չպետք է էժանանամ: Այս անգամ գումարային համագործակցություն չէր, սակայն արվեստ էր, դրա համար սրտովս էր: Մինչ այս ես ոչ մի ֆոտոշարքում այսչափ մերկ չեմ եղել: Եթե մերկանամ, դա կլինի ոչ թե գումարի համար, այլ արվեստի:

2016-11-29 04.04.55 1 copy

- Դու համարձակ աղջիկ ես: Ինչի՞ց են վախենում համարձակ աղջիկները:

- Այո՛, ես շատ համարձակ եմ: Ինձ թվում է՝ բոլոր մարդիկ վախենում են մենակությունից:

Ես հիմա վախ չունեմ, որովհետև տարիների ընթացքում շատ բաներ հաղթահարել եմ իմ մեջ: Հիմա նույնիսկ մենակությունից չեմ վախենում, որովհետև ինձ համար շատ հետաքրքիր է ինձ հետ:)

- Խոսքումդ հակասություն  կա: Ե՛վ նշում ես, որ բոլորը վախենում են մենակությունից, և՛ այն, որ չես վախենում մենակությունից: Բոլորից տարբերվո՞ւմ ես: Ի՞նչ է դա, եթե ոչ ինքնապաշտպանական ռեակցիա:

- Չէ՛: Երևի ուղղակի տարիքային է: Այս փուլում ես մենակ եմ ու վախ չունեմ: Ես ներդաշնակ եմ, ինձ հետաքրքիր է ինձ հետ, բայց ինչ վերաբերում է միշտ միայնակ լինելուն, բնականաբար, վախենում եմ դրանից:

Շատ մարդիկ ամուսնանում են կամ ինչ-որ մեկին հանդիպում են, որպեսզի միայնակ չլինեն: Ես դա սխալ եմ համարում: Ճիշտ է, մարդկանց բնորոշ է վախենալ մենակությունից, սակայն ինձ համար ինձ հետ հետաքրքիր է այնքան ժամանակ, քանի դեռ չեմ գտել այն մարդուն, ում հետ ավելի հետաքրքիր կլինի: Իմ կյանքն այնքան սնանկ չէ, որ նեղվեմ առանց ինչ-որ մեկի:

- Դու պարբերաբար նոր հարաբերություններ ես ունենում: Նոր հարաբերություն ես սկսում միայն այն ժամանակ, երբ ինչ-որ մեկի հետ ավելի հետաքրքի՞ր է, թե՞ ունեցել ես փուլ, երբ քո մենակությունից փախչելու համար ես սկսել նոր հարաբերություն:

- Ինձ մոտ եղել են նման դեպքեր: Հետո եմ հասկացել, որ այդ հարաբերությունները եղել են, որովհետև ես հոգնել էի մենակ լինելուց: Ես պատկանում եմ կանանց այն տեսակին, որոնց կողքին միշտ տղամարդ պետք է լինի, չեմ կարողանում երկար մենակ մնալ: Եթե ինչ-որ մեկը կարողանում է ինձ պոկել իմ առօրյայից, հետաքրքրություն մտցնել, ես գնում եմ դեպի այդ տղամարդը:

- Ամենաերկարը որքա՞ն ժամանակ ես մենակ մնացել:

- Վերջին մեկ տարին:

- Այս ընթացքում դու նշանված էիր: Նշանդ հետ տալուց հետո 1 տարի չի անցել:

- Կարելի է ասել, որ այդ փուլում մենակ էի, որովհետև անընդհատ «նշան հետ տալ», վերամիավորվել, էլի կռվել… Ես դա չեմ համարում նորմալ հարաբերություն: Մենք չէինք շփվում այնպես, ինչպես պետք է շփվի զույգը: Դա համարում եմ մենակ փուլ: Էնպես չի, որ ես վիրավորված եմ, ուղղակի երևի վերաարժևորել եմ կյանքը ու գտնում եմ, որ մինչև չլինի արժանի տղամարդ, արժանի՝ շատ կրիտերիաներով, ավելի լավ է՝ մենակ լինեմ:

- Գալիս է մի տարիք, երբ կինը բնազդաբար է ուզում ամուսնանալ, երեխա ունենալ: Մոտ մեկուկես տարի առաջ BlogNews-ին տված հարցազրույցում ասացիր՝ ընտանիք ես ուզում, հիմա խոսում ես քեզ միայնակ լավ զգալու մասին: Ի՞նչ է փոխվել, հիասթափվե՞լ ես:

- Առհասարակ, ես չեմ հիասթափվում, ուղղակի աշխարհայացքս է փոխվում: Հիմա ոչ ոքից ոչինչ չեմ ակնկալում, որպեսզի չհիասթափվեմ: Միգուցե տվյալ պարագայում իմ ակնկալիքներն էին շատ, դրա համար միասին չենք: Հիմա միայնակ եմ, որովհետև չեմ գտնում արժանի մարդու ու չեմ պատրաստվում ինձ սպառել մարդկանց հետ անիմաստ հանդիպումներով: Ունեմ լավ ընկերներ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ հանդիպում եմ:

Ինչ վերաբերում է ամուսնությանը, կար ժամանակ, երբ դա ինձ մոտ դարձել էր սինդրոմ: Ես այնքան չէի մտածում ամուսնանալու մասին, որքան երեխա ունենալու: Բոլոր ընկերուհիներս 2-3 երեխա ունեին, ես՝ ոչ մի: Հասկանում էի, որ ինձ էլ է լրացում պետք: Ինչ-որ պահի դա կպչուն միտք էր դարձել, բայց ինչքան մեծանում ես, այնքան խելամիտ ես դառնում: Ամուսնանալը, երեխա ունենալը պետք է լինի սիրած տղամարդու հետ: Ուղղակի ընտրել ինչ-որ մեկին, որովհետև տարիքդ է, սխալ է: Եթե վաղը հանդիպեմ իմ սիրելի տղամարդուն, կարող եմ վաղն էլ ամուսնանալ: Սահմանված ժամանակ չկա:

Ինձ մոտ դա անցավ, որովհետև սկսեցի խորանալ իմ մասնագիության մեջ, մտածել ուսում ստանալու մասին:

2016-11-29 04.05.13 1 copy

- Մաքսիմալի՞ստ ես:

- Հարաբերությունների հարցում՝ չափազանց: Դրա համար դժվար եմ ընտրում: Թեև դա խանգարում է, կարծում եմ՝ ճիշտը դա է: Եթե ես լինեի 18-20 տարեկան, գուցե շատ բան չհասկանայի, կյանքս կապեի ինչ-որ մեկի հետ ու երջանիկ ապրեի, որովհետև այդ ժամանակ ընտանիքում կլինեի, չէի շարունակի հասունանալ, բայց հիմա մաքսիմալիստ եմ դարձել: Երևի նրանից է, որ գնալով ավելի ինքնուրույն եմ դառնում: Երբ դու կայացած ես ոչ միայն նյութապես, այլև հոգեպես անկախ ես, պետք է լինի մի տղամարդ, ով քեզանից ուժեղ է:

- Հայ հասարակությունն ավելի կարծրատիպային է: Չի՞ եղել դեպք, երբ հանդիպել ես ավելի ուժեղ տղամարդու, քեզ համար ամեն բան լիարժեք է եղել, սակայն քո կարիերան, անցած ճանապարհը խանգարել է հարաբերություններին:

- Երևի ենթագիտակցորեն ես երբեք չեմ ընտրել նման տղամարդու: Նման բան ինձ մոտ եղել է իմ առաջին ընկերոջ ժամանակ, երբ ես դեռ համալսարանում էի սովորում, 17 տարեկան էի: Ինքն ինձ թույլ էր տալիս  մասնակցել միայն նորաձևության ցուցադրությունների: Այդ ժամանակ համակերպվել էի: Հիմա ինքս կարող է որոշ բաներ չանեմ՝ հասկանալով իրեն ինչը դուր չի գա:

Ես չեմ մտածում, որ եթե կարիերաս չլիներ, հիմա ընտանիք կունենայի: Ինձ դա չի խանգարել:

2016-11-29 04.05.05 1 copy

- Հայկական իրականության մեջ դժվար չէ՞ կոտրել այդ կարծրատիպերը:

- Ընդհանրապես: Ինձ համար դժվար էր, երբ տարիքով փոքր էի, կարող էի նեղվել խոսակցություններից: Ժամանակին կողքիս հայտնի տղամարդ կար, ինձ արժանի չէին համարում տեսնել այդ մարդու կողքին, գրում էին բաներ, որպեսզի նեղվեի, ես էլ նեղվում էի: Հիմա ինձ համար մեկ է: Վստահ եմ, որ այս ֆոտոշարքի մասին էլ շատերը կարող են վատ բաներ ասել, բայց հետո նորից նայել, որովհետև սիրուն էր:

- Կյանքիդ ո՞ր փուլում հասկացար, որ առաջնայինը դարձավ քո ազատությունը, ոչ թե հասարակական կարծիքը:

- 2-3 տարի է՝ այդպես եմ ապրում: Մինչ այդ էլ ես փակ չեմ եղել, սակայն վերջին 3 տարում ամեն բան ինքնահոսի է: Նույնիսկ իմ Ֆեյսբուքի էջն եմ բացել: Նախկինում էլ եմ ես արել այնպես, ինչպես ուզել եմ, սակայն այն ժամանակ մտածում էի՝ գուցե այս ֆոտոշարքի այս մեկնաբանությունը ծնողներիս դուր չգա, հիմա ես էլ, իմ ծնողներն էլ հասկանում ենք, որ ես անկախ մարդ եմ: Մարդկանց չարախոսությունների մեջ իմաստ չկա:

- Ծնողներիդ համար դժվա՞ր էր հարմարվել քո ազատությանը:

- Չէ: Իմ ծնողները հասկացող մարդիկ են: Երբեք չի եղել ինչ-որ խոսակցություն: Չի եղել դեպք, որ հայրս ասի՝ չէ, դու չես աշխատելու որպես մոդել: Ընդհակառակը, երբ ես ունենում եմ նոր ֆոտոշարք, տեսահոլովակ, հարցազրույց, հաճույքով ցույց եմ տալիս ծնողներիս, նրանք էլ հպարտանում են:

2016-11-29 04.05.08 1 copy

2016-11-29 04.05.04 1 copy

2016-11-29 04.05.03 1 copy


2016-11-29 04.05.00 1 copy

2016-11-29 04.05.02 1 copy1 copy

2016-11-29 04.05.10 1 copy

2016-11-29 04.05.01 1 copy

Հեղինակ՝ Ամալյա Հովհաննիսյան

Լուսանկարիչ՝ Կարեն Հովհաննիսյան

Արտ-տնօրեն՝ Կարեն Անտինյան

Դիմահարդար` Մանե Աղախանյան / Schwarzkopf Yerevan

Վարսահարդար՝ Ստելլա Մովսիսյան / Schwarzkopf Yerevan

Զգեստները՝ Արփինե Կոշտոյանի և Արամ Նիկոլյանի

Եթե դու հայրենիքի պաշտպանի նահատակnւթյունն ու առաքելությունը չես հարգում, ապա դու քո երկրի դեմ թշնամnւթյուն իրականացնող սուբյեկտ ես. Տիգրան Աբրահամյան ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Բերդավանի հարակից մարտական դիրքերը հանձնելու մասին տեղեկությունը հերքվում է Մինչև 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ալմա Աթայում Թրամփը արհեստական ​​բանականության վերաբերյալ հայտարարությամբ հանդես կգա Թումանյան համայնքում ընտրողներն ամենաակտիվն են. ԿԸՀ Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ուզբեկստանի հավաքականին Տոկաևը Կոսանովի հրաժարականից հետո Ղազախստանի նոր պաշտպանության նախարար է նշանակել Արաղչին Ֆիդանի հետ հանդիպմանը․ Իրանը պատրաստ է համագործակցել հարևանների հետ՝ հանուն խաղաղության և անվտանգության վերականգնման Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Բավարիայում. Կան զոհեր Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթել է Խորվաթիայի հավաքականին «Ղարաբաղը Ադրբեջանի հողն է, և այդպես կլինի միշտ»․ Էրդողան Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամի
Ամենադիտված