Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում հրդեհ է․ ի՞նչ է ակնարկում Լևոն Տեր-Պետրոսյանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Տևական դադարից հետո երեկ վերջապես հարցազրույց տվեց Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Պարզ, մատչելի լեզվով Տեր-Պետրոսյանը բացատրեց Հայաստանում ստեղծված իրավիճակը, խոշոր սպառնալիքը, որ իշխանության պատճառով կախվել է Հայաստանի գլխին։ Այնպիսի վտանգ, որը ստիպել էր իրար հետ լրջագույն տարաձայնություններ ունեցող նախկին նախագահներին՝ նստել մի սեղանի շուրջ և երկրի փրկության միջոցներ մտմտալ։

«Հայաստանում հրդեհ է», - պատկերավոր ասել է Տեր-Պետրոսյանը, նշելով, որ հրդեհի ժամանակ լավաշ ծրագրեր գրելու ժամանակը չէ, պետք է հանգցնել այդ հրդեհը։

Անկախությունից հետո երկրի փլատակները փոքրիշատե վերականգնած, պատերազմում հաղթանակ տարած նախագահը ցավով է արձանագրում, որ այսօր պետական մեքենան ուղղակի ջախջախված է, իսկ կառավարելիությունը զրոյի է հավասար։ Թե՛ պետական համակարգի ջախջախման, թե՛ պատերազմից հետո ստեղծված վիճակի մեղավորը, ըստ Տեր-Պետրոսյանի, գործող իշխանությունն է, որն ավելի է խորացնում իրավիճակը։ Իսկ ելքը մեկն է՝ թոթափել պատրանքներն ու իրատեսական քայլեր անել։

«Պատրանքները պետք է թոթափել՝ ծովից ծով Հայաստան, Քուռ-արաքսյան հանրապետություն և այլն։ Մեծ շնորհք չի պահանջվում, մեծ ուղեղ էլ պետք չէ՝ եթե մարդ գալիս է իշխանության, պետք է նախ իմանա՝ ինչ վիճակում է Հայաստանը, ինչ արտաքին, քաղաքական մարտահրավերներ ունի և փորձի ամենաիրատեսական մեթոդներով փորձել այդ խնդիրները լուծել»,– նշել է առաջին նախագահը՝ հավելելով, թե «պատրանքները տհաս հասարակություններին է հատուկ»։

Ոչ մի հասուն հասարակության մեջ չի կարող նման բան լինել։ Արտաքին հարցերում էլ առաջին նախագահը աչքի է ընկնում սթափությամբ։ Խոսելով ռազմավարական դաշնակից Ռուսաստանի մասին՝ առաջին նախագահը նշել է, թե ինքն էլ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ կապեր ունեն Ռուսաստանում, բայց այսօր Հայաստանի պատասխանատուն Փաշինյանն է, Փաշինյանին են ասում:

«Ես վստահ եմ՝ Փաշինյանին Ռուսաստանն ամենայն անկեղծությամբ ասում է այն, ինչ մտադիր է անել այս տարածաշրջանում և ընդհանրապես՝ Հայաստանի և Ղարաբաղի ապագայի վերաբերյալ: Փաշինյանն ուրիշ խնդիր ունի, նա անգամ չի հասկանում, թե ռուսներն իրեն ինչ են ասում»,- նշել է նախագահը՝ պարզ ձևակերպելով ՀՀ խնդիրները ռազմավարական դաշնակցի հետ: Մինչ քաղաքական ուժերի կողմնակիցները սոցցանցերում կամ հրապարակային հարթակներում իրար կոկորդ են կրծում, Տեր-Պետրոսյանը արձանագրում է, որ խնդիր չունի երկրորդ և երրորդ նախագահների հետ շփվելու, զրուցելու, մարդկային հարաբերությունները պահելու, Հայաստանին համատեղ ուժերով օգտակար լինելու հարցում։ Ի տարբերություն այլ քաղաքական ռաջանորդների՝ առաջին նախագահը չի մտահոգվում իր վարկանիշի համար, արձանագրում է ցավոտ խնդիրները, բացատրում դուրս գալու ելքերը։ Այ սա է պետական գործչի և անհոյս պոպուլիստի տարբերությունը։

Արման Առաքելյան 

ԱՄՆ-ն նորից հարվածել է Իրանին ԱՄՆ ԶՈւ-ն 13-րդ գիշերն անընդմեջ hարվածներ է hասցրել Իրանին Սաղս շոկի մեջ ենք, ուղղակի շշմած ենք մնացել. 21-ամյա զինծառայողի մահը ցնցել է Չարենցավանը Դե լա Ֆուենտեն պատմել է՝ ինչ է ասել իրեն Ինֆանտինոն ԱԱ չեմպիոն դառնալուց հետո Գազանջատումներ են սպասվումԵՄ-ն հաստատել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթը. ի՞նչ է այն ներառումՄերձավոր Արևելքում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԳուտերեշԷլինա Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգում ընթացող WTA-250 մրցաշարի քառորդ եզրափակիչԲարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ Ի՞նչ եղանակ է սպասվում հուլիսի 24-ից 28-ինԻնչ օրենքներ է այսօր ստորագրել Վահագն ԽաչատուրյանըԼույս չի լինելու հուլիսի 24-ին․ հասցեներOpenAI-ի AI գործակալը փորձարկման ընթացքում դուրս է եկել մեկուսացված միջավայրից և ներթափանցել Hugging Face-ի համակարգերԹրամփը պատրաստ է հանդիպել Նեթանյահուի հետ սենատոր Գրեմի հուղարկավորությանըՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել էՇախմատի միջազգային մրցաշարում հայ շախմատիստները զբաղեցրել են մի շարք մրցանակային տեղերՎրաստանում եղանակը կվատթարանա․ ի՞նչ սպասեն Սև ծովում հանգստանալ ցանկացողներըԿկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրներըՀնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղումՀուլիսի 24-ին, 28/29-ին ջուր չի լինելու․ հասցեներԹրամփը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային համաձայնագիրը պայմանավորել է Աբրահամյան համաձայնագրերին միանալովՍևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումներ են դադարեցվել«Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները մասնակցեցին Էստոնիայի Յարվի Ակադեմիային և Պյարնուի երաժշտական փառատոնին՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային բեմումԿապահովվի Երևանի մանկապարտեզների հիմնանորոգման և էներգաարդյունավետության բարձրացման աշխատանքների իրականացումըՀանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանությունԻրանի ԱԳ նախարարությունը Մեծ Բրիտանիային զգուշացրել է ԱՄՆ-ի հարվածների ժամանակ օգնելու հետևանքների մասին Լևոն Արոնյանը դարձել է «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող Իրականում ինչպե՞ս է կյանքից զրկվել զինծառայող Նարեկ Թորոսյանը, ինչի՞ մասին են վկայում նախորդ դեպքերը Կապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Եթե Հուսիները նորից hարվածեն նավերին ԱՄՆ-ը պատաuխանատվության կենթարկի Իրանին. Թրամփ Ես հեռանում եմ Ազգային ժողովից՝ ինձ հետ տանելով Արցախի դրոշը. Թագուհի Թովմասյան Երթևեկության կազմակերպման փոփոխություն` Սայաթ-Նովայի պողոտայում 25-ամյա և 20-ամյա եղբայրները գրտնակի հարվածով սպшնել են իրենց մորը և թաքցրել նրա մարմինը Վեհափառն ԱԺ առաջին նիստին մասնակցելու հրավեր դեռևս չի ստացել. տեր Եսայի ՌԴ-ն բաց է մնում Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար. Պեսկով Նավթը համաշխարհային շուկայում շարունակում է թանկանալՌուսաստանում ուսումնամարտական ինքնաթիռ է կործանվել Կյանքից զրկված Ն.Թ.-ի գործով զինծառայողներ են կալանավորվել «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար՝ Արթուր Խաչատրյանը Խնջույքները չօգնեցին. Թուրքիան Ուկրաինա կուղարկի SARP-ի նորագույն մոդուլներԲանջարեղենային ապստամբություն սահմանին. Հայ ֆերմերները շուկայի փլուզումից հետո փակել են մայրուղինԻնչո՞ւ հերթական երիտասարդ կյանքը հնարավոր չեղավ փրկելՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սև անձրև՝ ԿրասնոդարումԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ինչու՞ չի կարելի երբեք կիրառել «ադրբեջանցիների վերադարձ» տերմինըՏարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Հայաստանը նոր շուկա գտնելու համար ծիրանի խմբաքանակ է ուղարկել Իսպանիա, բայց միրգը փչացել էՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ուկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Նարեկ Ղահրամանյանը պահպանում է մանդատը. ինչ է փոխվել պատգամավորի ունեցվածքում 2020-2025 թվականներին. «Ժողովուրդ»
Ամենադիտված