Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՌԴ ՊՆ-ն նոր հաղորդագրություն է տարածել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուս խաղաղապահներն Արցախում ապահովում են Ասկերանի և Աղդամի շրջանների սահմանին կողմերի սահմանազատման գծի երկայնքով հակահրդեհային գոտու ստեղծման աշխատանքների իրականացման անվտանգությունը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Տեղի բնակչությունը սահմանամերձ հողատարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու առումով մտավախություն ունի։ Այդ թեմայով ռուսական խաղաղապահ զորակազմի մարդասիրական արձագանքման կենտրոն են ընդունվում անվտանգության ապահովման բազմաթիվ հայտեր։

 

«Տեղի բնակիչների խոսքով՝ այստեղ ամեն տարի խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվում, և հակահրդեհային գոտու առկայությունը թույլ կտա նվազագույնի հասցնել կրակի անվերահսկելի տարածման ռիսկերը՝ խոտի բռնկման դեպքում», - հայտնել է հումանիտար արձագանքման կենտրոնի ներկայացուցիչ Դմիտրի Պերեպելկինը։

Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի տարածքում մարտական գործողությունների ավարտից հետո գյուղատնտեսական նշանակության հողերի զգալի մասը հայտնվել է սահմանամերձ գոտում։ 

Հաղորդագրությունում նշվում է՝ խաղաղ կյանքի վերականգնման, այդ թվում՝ կողմերի սահմանազատման գծի մերձակայքում գտնվող գյուղատնտեսական դաշտերում աշխատանքների վերսկսման համար ռուս խաղաղապահները տեղանքը նաև մաքրում են պայթյունավտանգ առարկաներից։

2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում չպայթած զինամթերքից մաքրվել է 2 121 հա տարածք, 650 կմ ճանապարհ, 1 733 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես կարևոր օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 613 պայթուցիկ առարկա:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

Հայաստանն ապահովում է տրանսպորտային կապ Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։

Շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր, որոնք մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։

Նշվում է նաև, որ ներքին տեղահանվածները և փախստականները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ, իրականացվում է ռազմագերիների փոխանակություն և մյուս պահվող անձանց փոխանակություն, ապաարգելափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը տարածաշրջանում։

ՌԴ-ի և ՉԺՀ-ի բարեկամությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, այլ ուղղված է համընդհանուր բարգավաճմանը. ՊուտինԱՄՆ-ը ավելի քան 85 միլիարդ դոլար է ծախսել Իրանում ռшզմական գործողության վրա Ռուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերը խոցել են ուկրաինական 315 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը․ ՆԳՆԻրանի պատերազմն արդեն սկսել է ազդել ՀՀ տնտեսության վրա Փաշինյանի «իրական կողմը» Եկեղեցու դեմ արշավը հասավ «Ֆրանսպրես»-ին Փնթի բեմադրությո՞ւն, թե՞ ահաբեկչության սպառնալիք ՃՏՊ՝ Կոտայքում. վիրավորներ կանԳազ չի լինի Բայկալ լճում ուղևորներ տեղափոխող նավ է շրջվել, առնվազն հինգ մարդ է մաhացել Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում Պենտագոնը հայտնել է ՌԴ-Ուկրաինա բանակցություններում փակուղու մասին Վերացվել է «Էլ Գարդեն»-ի արտադրական գործունեության կասեցումը «Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան ԱՄՆ-ի կենսալաբորատորիաները Հայաստանում և ՌԴ սահմաններին «անտեսանելի պատերազմ են»․ Վիկտոր Եմելյանենկո Երևանում բակի մուտքը ավտոմեքենայով փակելու համար 33-ամյա տղամարդուն մի քանի հոգով ծեծի են ենթարկել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության 8-րդ կայազորային քննչական բաժինը նոր պետ ունի Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի Հանուն ինչի և դեպի ուր է Փաշինյանը վերակողմնորոշում Հայաստանը. «Փաստ»Մինչեւ ուշ երեկո ջուր չի լինելուՎերլուծաբան Աբովյան. Երևանի գագաթնաժողովն անօգուտ էր Հայաստանի համարԱզդեցության գործակալ Լատինինա. «Ավերածություններ և անկում. Հայաստանի ապագան եվրոպական հովանոցի տակ»Փաշինյանին հիշեցրել են Ադրբեջանից պարտվելուց առաջ Ղարաբաղի մասին ասած իր ասած խոսքերըԿրեմլի միջուկային առաջարկը. «Փաստ»«Հայաստանի եվրաինտեգրում դեռևս չի նախատեսվում. Արևմուտքը նպատակ է դրել Կովկասը Ռուսաստանի համար նոր խնդրի վերածել» Թուրքերը ներխուժել են Սուրմալու․ պատմության այս օրը (19 մայիս) «Ուժեղ Հայաստանի» աճող վարկանիշը մեծացնում է իշխանության ճնշումները «Շատ ծանր օրեր ապրեցինք, հիմա էլ հեշտ չէ, բայց պետք է Ռուբենիս անունը բարձր պահեմ». Ռուբեն Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 9-ին՝ հատուկ գործողություն կատարելու ժամանակ. «Փաստ»Խոշոր վթար՝ Իսակովի պողոտայում․ կան վիրավորներՀզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Մրցակցության և... համագործակցության բարդ կոնյուկտուրան. «Փաստ»Հայաստանի տնտեսությունը վտանգավոր շրջադարձի առաջ Արցախցի սամբիստ Կարեն Սարգսյանը դարձել Եվրոպայի չեմպիոն Մայիսի 19-ին և 20-ին լույս չի լինելու Քննարկման են ներկայացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման փաստաթղթերի ուղեցույցները. «Փաստ»Պատմական Հայաստան և «իրական Հայաստան». ազգի հիշողության և ներկայի մետաֆիզիկական երկխոսությունը. «Փաստ»Զրո ապրումակցում, զրո պատասխանատվություն, զրո խիղճ. հայ մարդն անկարևոր է այս իշխանության համար. «Փաստ»Քրեական ոստիկանության աշխատողները հերթապահում են Իջեւանում ընդդիմադիր քաղաքական ուժերի շտաբների մոտակայքում․ «Հրապարակ» «Հայաստանի համար կենսական փոփոխության ընտրություն է, հունիսի 7-ին պետք է մասնակցել ընտրություններին ու նաև չփոշիացնել սեփական ձայնը». «Փաստ»Մխիթար Հայրապետյանը խմբագրել է իր կենսագրությունը. «Հրապարակ» Պարտության հոտը. «Փաստ»Տաշիրում նախօրեին Սուրեն Պապիկյանի արարքը «ստուկաչություն» են որակում. «Հրապարակ» Երևանում երթևեկությունը բեռնաթափելու համար Սամվել Կարապետյանը քննարկում է օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի և մետրոյի 9 նոր կայարանի կառուցման անհրաժեշտությունը. «Փաստ»Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում լարվածությունը չի մարում․ դասախոսները՝ թիրախում Զինված ուժերում սկսել են ցուցակագրել ծառայողներին. «Հրապարակ» Իշխանության համար օրենք չկա. «Փաստ»ԻՀՊԿ-ն սպառնում է ոչնչացնել Պարսից ծոցի հարավում գտնվող ամերիկյան բազաները Ռուբեն Վարդանյանին առաջադրել են Վացլավ Հավելի անվան մարդու իրավունքների 2026 թ. մրցանակի
Ամենադիտված