Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ամենամեծ սպառնալիքն այս իշխանությունն է. կորցրել ենք անվտանգությունը, տնտեսության զարգացման հետագա պոտենցիալը ևս կորցնում ենք». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պաշտոնական մակարդակով Հայաստանում չի բացառվել կապիտուլ յացիոն ակտից հետո հերթական փաստաթուղթը ստորագրելու հնարավորությունը: Այդ փաստաթուղթը, որն ամբողջությամբ չի հրապարակվել, այդուհանդերձ, առաջացրել է մտահոգություններ նաև Տավուշի մարզի որոշ գյուղերի առումով:

Մինչ հնարավոր սահմանագծման և սահմանազատման գործընթացից բխող տնտեսական հետևանքներին անդրադառնալը, «Փաստի» հետ զրույցում «Աուդիտորների պալատի» նախագահ Նաիրի Սարգսյանը նկատում է. «Ի՞նչ է պետք մեր պետության հարատևման համար: Գաղտնիք չէ, որ մենք կանգնած ենք պետության կորստի վտանգի առաջ, և արտագաղթի տրամադրվածությունը թե՛ բիզնեսի, թե՛ բնակչության շրջանում ամեն օր է ահագնանում: Միևնույն ժամանակ, գիտենք, որ պետությունը հայրենիք է դառնում բնակեցվածության շնորհիվ, իսկ եթե բնակչությունը դատարկվում է, այդ մասին խոսելն ուղղակի անիմաստ է դառնում: Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հետևյալը կասեմ. փաստաթղթից դեռևս պարզ չէ, հստակ չգիտենք, թե ինչ է լինելու, բայց, այնուամենայնիվ, այո, շատ է խոսվում վտանգների մասին:

Բացի այդ, որոշ պաշտոնյաներ ու իշխանական պատգամավորներ ազդակներ են ուղարկում հանրությանն առ այն, որ, այո, կան գյուղեր, որոնք պետք է հանձնվեն, հնչեցնում են նաև այդ գյուղերի անունները: Եթե նշվածն իրականություն դառնա, ապա Վրաստանի հետ հիմնական տրանսպորտային կապը, որը նաև մեր հիմնական ճանապարհն է արտաքին աշխարհի հետ, վտանգի առաջ է հայտնվելու: Բացի այդ, նշված ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ: Ինչպես նշում են, այդ անկլավները հանձնելու դեպքում էլ Ադրբեջանը, բնականաբար, դրանք կբնակեցնի ոչ թե սովորական բնակչությամբ, այլ տեռորիստներով, որոնք անընդհատ ազգամիջյան ինչ-որ խնդիրներ կհրահրեն: Այս ամենի հետևանքով արտագաղթը կավելանա, Տավուշը պարզապես կդատարկվի»:

Երկրոդ կարևորագույն խնդիրն, ըստ մեր զրուցակցի, վերաբերում է զբոսաշրջությանը: «Մեր երկրի տուրիստական հիմնական ներհոսքը Վրաստանի կողմից է: Տուրիստների մեծ մասը գալիս է Վրաստան, Վրաստանից Ոսկեպարի ճանապարհով գալիս է մինչև Տաթև ու նորից հետ գնում: Տուրիստների այցի ժամանակ դեսպանատները միշտ ճշգրտումներ են կատարում Հայաստանի սահմանային իրավիճակի հետ կապված՝ հասկանալու՝ իրենց քաղաքացուն վտանգ սպառնո՞ւմ է, թե՞ ոչ: Ըստ այդ ճշգրտումների են որոշում՝ թույլատրել, թե չթույլատրել այցը: Վերոնշյալի իրականացման դեպքում կարող ենք մոռանալ նշվածի մասին, որովհետև նրանք ուղիղ պետք է անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ճանապարհով, որտեղ լինելու են տեռորիստներ, տեղակայված են լինելու ադրբեջանական ու ՀՀ ԶՈւ-եր: Այդ դեպքում կարող ենք մոռանալ տուրիստական հոսքի մասին, որը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի»:

Նաիրի Սարգսյանի դիտարկմամբ, հաջորդը բեռնափոխադրումների խնդիրն է. «Գաղտնիք չէ, որ նշված ճանապարհով են իրականացվում Հայաստանի ներմուծումներն ու արտահանումները: Անվտանգության գոտիները չապահովելով՝ մենք կարող ենք մոռանալ նաև այդ բեռնափոխադրումների մասին: Մեծ հաշվով, տնտեսությանն էական վնաս է հասցվելու, տարածաշրջանի բնակչությունն արտագաղթելու է, իսկ Ադրբեջանը, ինչպես հիմա, այնպես էլ ժամանակի ընթացքում մետր-մետր առաջ է գնալու:Այդ ամենի հետևանքով ժամանակի ընթացքում մենք ուղղակի մոռանալու ենք Տավուշի մասին: Նույն վտանգը, մի քիչ վերապահումներով, սպառնում է նաև Սյունիքի տարածաշրջանին, քանի որ խոսվում է նաև Տիգրանաշենը թշնամուն հանձնելու վտանգի մասին»: Ն. Սարգսյանը նկատում է՝ Հայաստանի հարատևման համար մեզ առաջին հերթին հարկավոր է օր առաջ տնտեսությունը զարգացնել, որով հնարավոր կլինի գումար գեներացնել և ուղղել նախ պաշտպանական ոլորտին՝ ապահովելու երկրի անվտանգության երաշխիքները:

«Բայց եթե անվտանգությունը խաթարված է, ու վտանգում ենք նաև տնտեսությունը, այդ դեպքում տնտեսության վերականգնման հույսը վերջնականապես կորցնում ենք, որովհետև ներդրումների համար առաջին նախապայմանն անվտանգության հենասյունն է: Եթե անվտանգություն չունեցանք, տնտեսության մասին կարող ենք մոռանալ: Մենք կորցրել ենք անվտանգությունը, տնտեսության զարգացման հետագա պոտենցիալը ևս կորցնում ենք, հետևաբար, մի քանի տարի հետո երկիր ունենալու մասին ևս կարող ենք մոռանալ: Ընդհանուր առմամբ, հիմնական սպառնալիքը վերաբերում է պետության կորստին, մնացածն ածանցյալներ են: Հաշվի առնելով որոշ գյուղեր հանձնելու վերոնշյալ ազդակները՝ կասեմ հետևյալը. սա ուղիղ վտանգ է՝ Հայաստանի սուվերեն տարածքից որոշ ռազմավարական նշանակության տարածքներ և ճանապարհներ կարող են թշնամու վերահսկողության տակ անցնել: Սա նաև տվյալ տարածաշրջանի բնակչության անվտանգությանը սպառնացող հանգամանք է լինելու, ինչի հետևանքով նրանք արտագաղթելու են: Բացի այդ, վտանգվում է նաև Հայաստան-արտաքին աշխարհ կապի զարգացումը: Իսկ եթե դիտարկենք այս ամենի հանրագումարը, ապա խոսքը, մեծ հաշվով, պետության կորստի վտանգի մասին է»,-նշեց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է այս ֆոնին իշխանության կողմից հայտարարվող տնտեսական ձեռքբերումների, նաև ներդրումների հոսքի վերաբերյալ հայտարարություններին, Ն. Սարգսյանն ընդգծեց. «Մինչ այս արդեն հնարավորություն ունեցել ենք ծանոթանալու նրանց ուղեղի հնարավորություններին: Ամեն դեպքում, չեմ կարծում, որ նման հայտարարություններով իրենք ծաղրում են հասարակությանը, որովհետև այս կառավարության ներկայացուցիչներին կարելի է զուտ անմեղսունակ բնութագրել: Այդ թիմի անդամ լինելու պարտադիր պահանջը տգետ և սուտասան լինելն է: Իսկ վերջին՝ «ներդրումները հորդում» են ասվածը ևս չի համապատասխանում իրականությանը: Իրենք շարունակում են կեղծել, ստել: Իսկ ինչո՞ւ ներդրումների հոսք հնարավոր չէ: Նախ՝ ֆիքսենք, որ ներդրումները, և, ընդհանրապես, կապիտալը հոսում են այնտեղ, որտեղ ավելի բարձր շահութաբերություն կա: Ներդրողների համար որոշում կայացնելը մի քանի բաղադրիչներից է կախված, որոնցից մեկն էլ անվտանգության հենասյունն է, ինչպես նաև անվտանգության երաշխիքը: Եթե տվյալ երկիրն անվտանգ է, կսկսեն մտածել ներդրումների մասին, եթե անվտանգ չէ, ապա ներդրումների մասին ևս կարող ենք մոռանալ: Մեր պարագայում երկրորդ տարբերակն է, որի վառ ապացույցը դեմարկացիայի և դելիմիտացիայի անվան տակ ամենօրյա սահմանային բախումներն են, ինչպես նաև անկայուն իրավիճակը»:

Ներդրումների համար երկրորդ խանգարող հանգամանքը, ըստ մեր զրուցակցի, քաղաքական անկայունությունն է. «Այս դեպքում բոլորն սկսում են ծախսողական վարքագծից խնայողական վարքագծի անցնել: Սպասում են վերադասավորումներին, փորձում են հասկանալ, թե ինչ կկատարվի, որ ըստ այդմ էլ ներդրումներ իրականացնելու կամ չիրականացնելու վերաբերյալ որոշում կայացնեն: Մյուս խնդիրն սպառման շուկան է: ՀՀ-ն գայթակղիչ սպառման շուկա չունի: Բացի այդ, ՀՀ-ն չունի պարզեցված հարկային, մաքսային դաշտ և անհրաժեշտ օրենսդրություն: Հայաստանը նաև կանխատեսելի չէ, որովհետև կառավարությունը միշտ մի բան ասում ու պարտադիր այլ բան է իրականացնում: Եթե այս ամենին նայենք ներդրողների աչքերով, ապա այս իրավիճակում նրանք ներդրումներ կատարելու որոշում չեն կայացնի: Իշխանությունները, մեծ հաշվով, ստում են: Այդ սուտը հիմա նաև նախընտրական քարոզչության բաղադրիչ է պարունակում: Ցույց են տալիս, թե իբրև ամեն ինչ լավ է, հետայսու լավ է լինելու, որպեսզի մի քիչ ձայներ կորզեն»:

Նաիրի Սարգսյանի խոսքով, այնուամենայնիվ, դեռ հնարավոր է վերականգնման մասին մտածել. «Բայց նշված ճանապարհները թշնամու վերահսկողությանը հանձնելուց հետո մեր վերականգնումը ոչ թե տարիներ, այլ դարեր կտևի, եթե, իհարկե, հնարավոր լինի վերականգնվել: Ինչպես նշեցի, Հայաստանի զարգացման համար առաջին հերթին պետք է տնտեսությունը զարգացնել, որը նաև անվտանգության ամրապնդման համար գումար գեներացնելու միակ միջոցն է: Եթե տնտեսության պոտենցիալն արդեն փոշիացվել է, նշանակում է՝ այդ գումարներն արդեն չենք կարող հայթայթել, նշանակում է՝ չենք կարողանալու անվտանգության գոտիներ ապահովել, չենք կարողանալու բավարար գումար տրամադրել կրթության, գիտության զարգացմանը: Հետևաբար, նշանակում է, որ մենք վաղ թե ուշ կորցնելու ենք մեր պետությունը և մեր պետականությունը: Մենք ժամանակ չունենք: Այդ ժամանակը չունեինք դեռ երեք տարի առաջ: Եթե երեք տարի առաջ մտածում էինք, որ վերականգնումը հնարավոր է 5, երկու տարի առաջ՝ տասը, մեկ տարի առաջ՝ 15 տարում, ապա այժմ այդ տարիները շատ ավելին են: Իսկ եթե, Աստված մի արասցե, տեղի ունենա այն, ինչի մասին բոլորը բարձրաձայնում են, այսինքն՝ որոշ ճանապարհների և գյուղերի հանձնում, ապա մեր հետագա զարգացման ու մեջքներս ուղղելու շանսը վերջնականապես բաց կթողնենք»:

Մեր զրուցակիցը նշեց, որ նշված սպառնալիքներից զատ, ամենամեծ սպառնալիքն այս իշխանությունն է. «Երբ սկսենք խոսել վերականգնման մասին, առաջին քայլը այս իշխանությանն իրենց աշխատասենյակներից դուրս շպրտելը պետք է լինի»:

Աննա Բադալյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ռուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզիյան Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիան իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել Ուկրաինա Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումներից անցնում է ռուսականին Աբաս Արաղչի. Իրանը դեռ որոշում չի կայացրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման մասին Լեհաստանը կարևոր դեր է խաղացել ՆԱՏՕ-ի միասնության ապահովման գործում, որպեսզի մենք ստիպված չլինենք ընտրություն կատարել Միացյալ Նահանգների և Եվրոպայի միջև․ Տուսկ Ինդոնեզիայում հերթական երկրաշարժն է տեղի ունեցել Երեւանում շեշտակի թանկացել է բնակարանների արժեքը. ինչ արժե 1 քառակուսին ըստ վարչական շրջանների Թուրքիան կրճատել է նավթի գնումները ռուսական սևծովյան տերմինալներից Գերմանիայում Հռենոս գետի վրայով նավագնացությունը երաշտի պատճառով փլուզման եզրին է Բացահայտվել են 14-ամյա աղջկա դաժան սպանության մանրամասները Նաիր Թիկնիզյանը չորս տարվա պայմանագիր կկնքի հունական «Օլիմպիակոսի» հետ Յուրաքանչյուր երկիր պետք է ունենա ինքնապաշտպանության իրավունք․ մենք պաշտպանվել ենք հնարավորինս ազնիվ ձևով․ Գիդեոն Սաար Այսօր Տոն Շողակաթի` Ս. Էջմիածնի, ըստ Ս. Գրիգոր Լուսավորչի տեսիլքի տոնն է Իսրայելական ԶՈւ-ն hարվածել է Լիբանանի հարավում գտնվող Անսար ավանի բնակելի տանը․ կան զnhեր Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն աճել է Պաշտպանեք Ձեր երեխաներին առցանց խաղերում․ ՆԳՆ Միկոյան փողոցում թիվ 35 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսը վրшերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց Փաշինյանը երկու աթոռի վրա. Հայաստանի վարչապետը խուսափում է ԵՄ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելուցՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Սերգեյ Դանկվերտը խոսել է Հայաստանից կարանտինացված ապրանքների դեմ ձեռնարկված միջոցառումների մասինԱրաբկիրի ոստիկանության դիմաց բախվել են «Kia»-ն և «Tesla»-ն. կան վիրավnրներ Արցախահայ կնոջ տունը Ռուսաստանում ԱԹՍ-ի հարձակման է ենթարկվել. նա վիրավորվել է Հայաստանի հրեաները չեն թաքնվում. պատասխան Աբրահամ ՇմուլևիչինՎայոց ձորում «Chevrolet Volt»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել Արփա գետի ափին. կա վիրավnր 65 տարեկանի սահմանափակումը վերացվում է․ մի շարք պաշտոններում այլևս տարիքային շեմ չի գործիԼարվածություն UFC 331-ից առաջ․ Դանա Ուայթը ստիպված է եղել միջամտել Ծառուկյանի և Ռուֆիի հայացքների մենամարտին Իսրայելի ՊԲ-ն հարվածներ է հասցրել Լիբանանին Մասնագետներ. Ինչպե՞ս կավարտվի Փաշինյանի փորձը շանտաժի ենթարկել Ռուսաստանին կոնցեսիայի համար 2 միլիարդ դոլար վճարելովԱդրբեջանի կողմից ութ ամիս շարունակվող շրջափակման մեջ գտնվող Արցախում գրանցվել է առաջին սովամահության դեպքը. պատմության այս օրը (15 օգոստոս)Ջուր չի լինի մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ի հետ բանակցությունները վերսկսելու որոշում դեռևս չի ընդունվել․ Արաղչի Փաշինյանը կառավարության ծրագիրը պետք է ներկայացնի հաջորդ շաբաթ. ԱԺ-ում գործընթացը դեռ ձգձգվում է․ «Ժողովուրդ» ՀՕՊ ուժերը գիշերը Ռուսաստանի տարբեր շրջաններում խոցել են 598 ԱԹՍ․ ՌԴ ՊՆ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 15-ին Բերդի պետը գողականներին համբուրելով է բարեւում․ «Հրապարակ» Ցմահ ազատազրկվածը 34 տարի հետո ազատ է արձակվել. «Հրապարակ» Քամու հետևանքով վնաuվել են տանիքներ, թիթեղներ, էլեկտրական լարեր, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր, թեքվել լուսավորության սյուներ, փակվել ճանապարհներ Ինդոնեզիայի ափերի մոտ 7.6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Բանակում գողությունների համար ո՞վ պետք է պատասխան տա. «Հրապարակ» Նույն այն իշխանությունը, որը բարեկիրթ ու կառուցողական է համարում մեզ հազարավոր զnhեր ու տարածքային կորուստներ պատճառողին, թշնամի է հռչակել սեփական ժողովրդին․ Տիգրան Աբրահամյան ԱՄՆ-ում հիշում են, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները չօգնեցին Իրանի հետ hակամարտությnւնում. Թրամփ ՔՊ-ն՝ ԱԺ ճաշարանում, «Ուժեղ Հայաստանը»՝ մեկ սենյակում․ ինչ է կատարվում ԱԺ-ի ընդմիջումների ժամանակ․ «Ժողովուրդ» ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպության դաշնակից․ Մասադիկով Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել օգոստոսի 15-ից 19-ինԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ի հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանԱդրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Ամենադիտված