Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մայիսի 26)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Գայանա՝ Անկախության օր, Վրաստան՝  Անկախության օր, Հայաստան՝ Սարդարապատյան ճակատամարտի հաղթանակի օր, Դանիա՝ Կրոնթագաժառանգ Ֆրեդերիկի ծննդյան օր, Լեհաստան՝ Մոր օր, Ռուսաստան՝ Ռուս գործարարի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

451 – տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, որը համարվում է հայոց պատմության ամենանշանավոր ու հերոսական ճակատամարտերից մեկը։

- զոհվել են  սպարապետ Վարդան Մամիկոնյանը, Խորեն Խորխոռունին, Ներսեհ Քաջբերունին։

1805 - Ղարաբաղի կուսակալ Իբրահիմ Խալիլ-խանը հավատարմության երդում է տվել Ռուսական կայսրությանը։

1918 - Անդրկովկասի ֆեդերացիան մասնատվել է երեք անկախ պետությունների՝ Վրաստան, Հայաստան և Ադրբեջան։

- սկսվել է Սարդարապատի ճակատամարտը հայկական կանոնավոր զորամասերի, աշխարհազորի և Արևելյան Հայաստան ներխուժած թուրքական զորաբանակի միջև, որը հայերի համար դարձել է «20-րդ դարի Ավարայր»:

1926 – ծնվել է ամերիկահայ պատմաբան Վահագն Տատրյանը։

1928 – ծնվել է ամերիկահայ բժիշկ, գրող և հասարակական գործիչ Ջեք Գևորգյանը։

1929 – ծնվել է ըմբիշ Ռուբեն Վարդանյանը։

1946 - Գետառ գետի վարարումը մեծ վնասներ է հասցրելԵրևանին։

1947 - ԽՍՀՄ-ում չեղարկվել է մահապատիժը (վերականգնվել է 1950 թվականին)։

1954 – ծնվել է պետական, հասարակական գործիչ Դավիթ Շահնազարյանը։

1987 - ԽՍՀՄ-ում ընդունվել է կոոպերատիվների մասին օրենքը, որը հնարավորություն է տվել զբաղվել անհատական տնտեսական գործունեությամբ։

2010 - Դժվարանցանելի է դարձել Իրան-Հայաստան ռազմավարական ավտոճանապարհը, քանի որ 2007 թվականին շահագործման հանձնված Մեղրի-Շվանիձոր-Վերիշեն-Ծավ-Կապան ճանապարհի մի քանի հատվածներ փլվել են։

2011 - Հայաստանի Ազգային ժողովը ընդունել է համաներման մասին որոշումը, ըստ որի` պատժից ամբողջությամբ ազատվել է մոտ 400 մարդ, ևս 400-ի վրա տարածվել է համաներումը, բայց միայն կրճատել նրանց պատժի չկրած մասը։

2014 - Կարմիր գրքում գրանցված անդրկովկասյան գորշ արջը ցերեկով հայտնվել մայրաքաղաքի Հալաբյան փողոցից քիչ հեռու գտնվող տարածքում։

2018 - Պատմության թանգարանում բացվել է «Հայաստանի առաջին Հանրապետությունը՝ 100 տարվա հետահայաց» ցուցահանդեսը։

2020- Եվրոպական դատարանը որոշել է, որ Ադրբեջանը պետք է փոխհատուցում տա Կոնվեցիան խախտելու և  Ռամիլ Սաֆարովին ազատ արձակելու համար:  ԱՇԽԱՐՀՈՒՄ

604 – վախճանվել է Քենթերբերիի առաջին արքեպիկոպոս Ավգուստին Քենտեբերիացին։

818 - վախճանվել է 8-րդ շիա իմամ, Մուհամեդի 7-րդ սերնդի ժառանգորդ Ալի ար-Ռիադին։

1232 - Հռոմի պապ Գրիգորի 9-րդը առաջին ինկվիզիտորներին է ուղարկել Արագոն, որով իսկ սկիզբ է դրել այն երևույթին, որը պատմության մեջ է մտել իսպանական ինկվիզիցիա անունով։

1265 - ծնվել է ֆլորենցացի բանաստեղծ, մտածող, աստվածաբան, քաղաքական գործիչ Դանթե Ալեգյերին, որը հանդիսանում է իտալական գրական լեզվի ստեղծողներից մեկը։

1521 – Կառլոս 5-րդը ստորագրել է «Վորմսյան էդիկտը», որով հանձնարարվել է ձերբակալել Մարտին Լյութերին։

1573 - Ներքին հողերում տեղի ունեցած Հառլեմմերտեի ճակատամարտում Իսպանական նավատորմը ջախջախել է ծովային գյոզերին։

1707 - իսպանական ժառանգության համար մղվող պատերազմում բուրբոնական դաշինքը գրավել է Սարագոսան։

1799 – ռուս-ավստրիական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը Ալեքսանդր Սուվորովի հրամանատարությամբ գրավել են Թուրինը։

1805 - Նապոլեոն Բոնապարտը հռչակվում է Իտալիայի թագավոր և թագադրվել է Միլանի տաճարում

1818 - վախճանվել է ռուս զորահրամանատար, գեներալ-ֆելդմարշալ Միխայիլ Բարկլայ-դե-Տոլը։

 1822 - Նորվեգիայում Գրուեի եկեղեցու հրդեհի զոհ է դարձել 116 մարդ։

1842 – ծնվել է վրացի գրող և բանաստեղծ Գեորգի Ծերեթելին։

1858 – ծնվել է ազգությամբ իսպանացի ճանապարհային ինժեներ Ֆելիքս Բոան։

1865 - գեներալ Սմիթի ղեկավարած Հարավի բանակի կապիտուլացիայով ավարտվել է ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմը։

1868 - Անգլիայում կայացել է վերջին հանրային ներկայությամբ մահապատիժը։

1874 – ծնվել է ֆրանսիացի ավիակոնստրուկտոր, օդաչու և արդյունաբերող Անրի Ֆարմանը։

1888 - վախճանվել է իտալացի քիմիկոս Ասկանիո Սոբրերոն, որը առաջինն է ստացել նիտրոգլիցերինը։

1896 - Նիկոլայ 2-րդը դարձել է Ռուսաստանի ցար։

1897 – առաջին անգամ տպագրվել է Բրեմ Սթոքերի «Դրակուլա» վեպը։

1905 - Կաննում ինքնասպանություն է գործել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը հանդիսացող Սավվա Մորոզովը։

1918 – ստեղծվել է Վրաստանի առաջին հանրապետությունը, այդ օրը Վրաստանում նշվում է որպես անկախության տոն։

1928 - ՖԻՖԱ-ն որոշում է ընդունել չորս տարին մեկ ֆուտբոլի աշխարհի առաջնություն անցկացնելու մասին։

1935 - ծնվել է սովետական և ռուսական հեռուստատեսային ամոքող Ալլան Չումակը։

1948 - ՀԱՀ-ում հայտարարվել է ապարտեիդի քաղաքականության սկիզբը։

1966 – Գայանան անկախացել է Մեծ Բրիտանիայից։

1969 – ծնվել է ռուս և խորհրդային էստրադային երգչուհի Անժելիկա Վարումը։

1972 – Ռիչարդ Նիքսոնը և Լեոնիդ Բրեժնևը Մոսկվայում հակահրթիռային համակարգերի օգտագործման սահմանափակման մասին պայմանագիր են ստորագրել։

1986 - Եվրոպական տնտեսական համագործակցությունը ընդունել է Եվրոպայի դրոշը։

1991 - Վրաստանում կայացած նախագահական ընտրություններում հաղթել է Զվիադ Գամսախուրդիան։

1999 - հնդկական բանակը Քաշմիրի Ջամուլլա տարածքում սկսել է «Վիդժայ» օպերացիան, սկսվել է Կարգալյան պատերազմը։

2011 – ձերբակալվել է Բոսնիական պատերազմի ժամանակ Սերբական Հանրապետության բանակի հրամանատարը Ռատկո Մլադիչը։

2014 - Ուկրաինայում սկսվել են մարտերը Դոնեցկի օդանավակայանում։

 2017 - վախճանվել է ամերիկացի քաղաքագետ Զբիգնև Բժեզինսկին։

2020 - ԱՄՆ-ում սկսվել են մասսայական հակառասիստական ցույցեր:

 

Նյութը հրապարակաման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Գերմանիայի Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի ԱՄՆ-ը կխթանի Հնդկաստանի և Վենեսուելայի միջև էներգետիկ համագործակցությունը. ՌուբիոԲալթյան երկրները Եվրամիությանը կոչ են արել հնարավորինս շուտ ներկայացնել ռուսական նավթից լիակատար հրաժարվելու ծրագիրը․ FTՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզում. 4 անձ է ձերբակալվելՈչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄԱդրբեջանական լրատվամիջոցները հիստերիայի մեջ են ընկել ռուսական հեռուստաալիքի ռեպորտաժում Արցախի դրոշով թևանշանի պատճառովԻնչպես է Զիգմունդ Ֆրոյդի թոռը հոգնած պետական ծառայողին վերածել 39 միլիոն դոլար արժողությամբ գլուխգործոցի Վրաստանում թմրամիջոցների մաքսանենգության և իրացման գործով Թուրքիայի և Ճապոնիայի քաղաքացիներ են ձերբակալվելՊայծառ կապույտ մազեր և փիրսինգ. Նորթ Ուեսթը զարմացրել է Փարիզի նորաձևության շաբաթվա հանդիսատեսինՄեսսին Հորդանանի դեմ խաղը կսկսի պահեստայինների նստարանից ԱՄՆ ԶՈւ-ն հայտնել են Իրանին hարվածելու մասին Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին ՀՀ ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ Ս. Տրդատ թագավորի, Աշխեն թագուհու և Խոսրովիդուխտ կույսի հիշատակության օրն է այսօր TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է Արենիի ավագ սերնդի ներկայացուցիչներն այսուհետ ունեն ժամանցի նոր վայր. դռներն է բացել «Գտնված երազ» երկրորդ ակումբը Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի Արտակարգ դեպք՝ Երևանում. հաջողվել է փրկել 3 քաղաքացիների կյանքըՀայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգումը կավարտվի դեկտեմբերին. նախարար Պուտինը ստորագրել է միգրանտների համար տուրքերը 5-12 անգամ բարձրացնելու մասին օրենքը Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով մաhացել է առնվազն 920 մարդ Իրանը պնդում է, որ ԱՄՆ-ն խախտել է հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի 2 կետ Անձրևները կլինեն հորդառատՎիճաբանություն և ծեծկռտուք՝ Արարատի մարզումՂրիմում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել Հարավային Կորեան հայտարարել է, որ իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է 10 ռուսական և չինական ինքնաթիռներ Փոխվել է դրոշմանիշային վճարի ավելի վճարված գումարի վերադարձի կարգը. ի՞նչ է փոխվումՍահմանադրական դատարանը միաձայն մերժել է «Միասնության թևեր»-ի դիմումը Սյունիքում «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին. փրկարարները հատուկ ճոպանների միջոցով փորձում են դուրս բերել ափ Ուկրաինայում նշվել է Աստվածածնի հայկական պատկերակի օրվա 235-ամյակը Գերմանիան ու Ֆրանսիան իմացել են իրենց մրցակիցներին ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆում Տարադրամի փոխարժեքները` այսօրԽոշոր ավտովթար Լոռու մարզումՆախկին պատգամավոր. Լատվիան չի փոխարինի Ռուսաստանի շուկան Հայաստանի համար Հայերը պնդում են, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների խզման պատճառով իրենց երկիրը վերածվում է թուրքական բենզալցակայանիԳալիս են «փրկելու». գործող իշխանությունը կշարունակի՞ հակառուսական ուղղությունը. «Փաստ»Վրաստանի համար ի՞նչ կնշանակի Ռուսաստանի և Հայաստանի միջև բեռնափոխադրումների կրճատումըԱրևմտյան աջակցության արդյունքը՝ ժողովրդավարության ոչնչացում, բռնաճնշումներ, հետապնդումներ. «Փաստ»Արդյո՞ք Էրդողանը կգրավի Հայաստանը Եվրոպայի փոխարեն. Փաշինյանին չեն ներելու. Ռուսաստանից հեռանալը թանկ կարժենաՄահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա ՄկրտչյանըԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ «Մեր ապրելու ուժը Նարեկին ապրեցնելն է». հրետանավոր Նարեկ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 26-ին Մարտունիում. «Փաստ»Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայկական զինված ուժերը գրավել են Մարտակերտ քաղաքը. պատմության այս օրը (27 հունիս)Հստակեցումներ կարվեն արտադպրոցական ծրագրերի իրականացման գործընթացում. ի՞նչ գործնական խնդիրներ են ի հայտ եկել. «Փաստ»ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ» Ամառային զորակոչից առաջ Էդվարդ Ասրյանը ստուգել է հանրապետական հավաքակայանի պատրաստվածությունը Նիկոլ Փաշինյանը մամուլի նոր խոսնակ կունենա. «Հրապարակ» ՔՊ-ում պաշտոնների կռիվ է․ «Հրապարակ»
Ամենադիտված