Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
 
Ի կատարումն «Պատիվ ունեմ» դաշինքի պահանջի՝ այսօր տեղի է ունեցել դաշինքի ներկայացուցիչների և ՀՀ ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արա Այվազյանի հանդիպումը, որի ընթացքում «Պատիվ ունեմ» դաշինքը ԱԳ պաշտոնյայից պարզաբանումներ է պահանջել Հայաստանի և Արցախի կենսական շահերին վերաբերող գործընթացների և սեղանին առկա փաստաթղթերի վերաբերյալ:
Ա.Այվազյանի հավաստիացումները վերաբերում էին այն հանգամանքին, որ իրենց գերատեսչությունը տեղյակ է միայն մամուլում շրջանառվող նախագծից, և որևէ այլ փաստաթուղթ ԱԳՆ խողովակներով չի անցել:
Հաշվի առնելով դավադիր կապիտուլյանտի ստախոս աշխատաոճը և Հայաստանի ու Արցախի համար՝ դրա կործանարար հետևանքները, տվյալ հանգամանքը չի բացառում մեր կենսական շահերին առնչվող հավելյալ նախագծերի առկայության կամ նախապատրաստման գործընթացը, որը ընթանում է՝ շրջանցելով արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունը:
Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ կապիտուլյանտը բազմիցս մոլորեցրել է հանրությանը, թաքցրել բանակցային գործընթացի կարևորագույն դրույթները, “բանավոր ըմբռնումով” տարածքներ է հանձնել, գաղտնիության պայմաններում տարբեր խնդրահարույց հարցերի շուրջ պայմանավորվածություններ է ձեռք բերել թշնամու հետ և փաստաթղթեր ստորագրել:
Վերջին շրջանում քիչ չեն նաև վարչապետի աթոռից կառչած անձի և ԱԳՆ պատասխանատուների հայտարարությունների միջև առկա ակնհայտ հակասությունները, որոնք այս իշխանությունների քաոտիկ կառավարման մասին վկայող ևս մեկ ախտանշան են հանդիսանում:
Ակնհայտ է, որ ստեղծված ճգնաժամը իշխանության հանցավոր անգործության, մասնավորապես՝ պետական սահմանի տարբեր հատվածներում անվտանգային անհրաժեշտ համակարգերի ներդրման տապալման հետևանք է, ինչի արդյունքում Ադրբեջանը ոչ միայն զարգացրել է իր առավելությունը մարտադաշտում և դիվանագիտական հարթությունում, այլև Հայաստանին նոր զիջումների օրակարգ թելադրել:
Հաշվի առնելով Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրությունը և դրանում գլխավոր ստախոսի աններելի մեղքը, կրավորական և պարտվողական կեցվածքը, լեգիտիմության բացակայությունը, դավաճանական հետագիծը, տապալված դիվանագիտական միջավայրը,
“Պատիվ ունեմ” դաշինքը կապիտուլյանտից պահանջում է.
1. անմիջապես դադարեցնել բոլոր ստվերային գործարքները և գաղտնի բանակցությունները Հայաստանին և Արցախին վերաբերող հարցերով:
2. մինչև արտահերթ ընտրությունների ավարտը և նոր իշխանության ձևավորումը զերծ մնալ Հայաստանի Հանրապետության անունից հայ ժողովրդի ազգային շահերին առնչվող խոստումներից։
3. դիվանագիտական ներուժը կենտրոնացնել Արցախի կարգավիճակի, Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգման և ապահովման, ինչպես նաև գերության մեջ գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու ուղղությամբ:
«Պատիվ ունեմ» դաշինքը նաև հորդորում է Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից՝ վերահաստատելով իր պատրաստակամությունը անհրաժեշտության պարագայում կրկին լծվել հայրենիքի պաշտպանության գործին:
«Պատիվ ունեմ» նախընտրական դաշինք
Սա լավ կամ վատ ապրել չէ, սա առհասարակ ապրել չէ.... «Փաստ»Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության ծրագրի ժամկետը կերկարաձգվի. «Փաստ»Երկու ամսում ինը տարվա տեղը լրացվելո՞ւ է. «Փաստ»«Հայաստան» դաշինքի միջոցառման լուսաբանումներն ունեցել են մոտ 15 մլն դիտում. «Փաստ»Միայն ամոթ ու խայտառակություն՝ իշխանությունների պատճառով. «Փաստ»Ո՞վ է Մարիո Նաուֆալը, որին հարցազրույց է տվել Նարեկ Կարապետյանը. «Փաստ»Սաուդյան Արաբիան կանխատեսում է նավթի գնի թռիչք մինչև $180, եթե էներգետիկ ցնցումը շարունակվի ապրիլից հետոԻրանի հարավում ԱՄՆ-ի և Իսրայելի hարձակումների հետևանքով nչնչացվել է առնվազն 16 նավՎախճшնվել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու պատրիարք Ֆիլարետը Եվրոպան կրակnւմ է սեփական ոտքին՝ հրաժարվելով ռուսական գազից. Պեսկով «Արմավիր» ՔԿՀ-ում կրկին կալանավոր է կшխվել․ խցակիցները փրկել են նրան Աշտարակում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ Իրանը Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ ԱՄՆ-ին և Իսրայելին աջակցելուց Եվրոպան չի գոյատևի առանց ռուսական նավթի. Օրբան BALENCIAGA-ն և մեմային շքեղությունը. ինչպես ապրանքանիշը «ոչնչից» ստեղծեց luxury աքսեսուարներիՀայաստանը միջազգային հարթակում ներկայացնելը միշտ եղել է իմ հպարտությունը. Լևոն ԱրոնյանՃապոնիան 73 միլիարդ դոլար կներդնի ԱՄՆ էներգետիկայի ոլորտում Սիդնի Սուինին հիացնում է երկրպագուներին գայթակղիչ ժանյակով Եվրոպայի և Կոնֆերենցիայի լիգաների 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումների արդյունքները | Հայտնի դարձան 1/4-ի մասնակից զույգերը ԵՄ-ն Ուկրաինային կհատկացնի 90 միլիարդ դոլար վարկ՝ չնայած Հունգարիայի կողմից արգելափակմանը. դեր Լայեն Երևանի քաղաքապետարանը դարձել է «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոնի գլխավոր գործընկերԹրամփի կողմից նշանակված հանձնաժողովը միաձայն հաստատել է նրա պատկերով հուշադրամի թողարկումը Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանին, Իրանը հարվածել է Թել Ավիվին (տեսանյութ) Մահվան ելքով վթար՝ ԵրևանումԵվրոպան շարունակում է «կրակել իր ընտրողների ոտքին»․ հայտարարություններ Կրեմլից Ծանոթ ու միաժամանակ անհայտ … Ստոունհենջ Փաշինյանը պատրաստվում է նորից խայտառակել «ռեսպուբլիկան»Արա Ֆիդանյանն ազատվել է ՆԳՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից ԱՄՆ-ում հայերից կազմված խարդախների խումբ է կալանավորվել Փաշինյանն ընդդիմությանը փորձում է ներքաշել ցածրակարգ դիսկուրսի դաշտ Թաց ձյուն, անձրև, առանձին վայրերում հնարավոր է ամպրոպՄարտի 20-ը գարնանային գիշերահավասարի օրն է Ննջեցյալ ունեցողները կարո՞ղ են նշել Զատիկը, թե՞ ոչՀաստատվել են բուհերի 2026-2027 ուստարվա կրթական ծրագրերով ընդունելության տեղերը ԵՄ-ն ավելացնելու է Փաշինյանին հատկացվող աջակցությունը Դատապարտյալի անվամբ բերված շաուրմաների միջից հայտնաբերվել են թմրամիջոցին նմանվող զանգվածներ Եվրոպան բացառել է ռուսական գազի գնումը Գործարկվելու է էլեկտրական շչակ «Փաշինյանը հայերին խոստացել է նոր արդարադատության համակարգ և առողջապահություն. Դրա դիմաց նրանք ստիպված կլինեն մոռանալ Լեռնային Ղարաբաղի մասին»«Հակահայկական պատվեր. ո՞վ է վճարում հայերի դեմ քարոզչության համար»Հոսանքի տատանումների հետևանքով մետրոպոլիտենի բաց հատվածում առաջացել է տեխնիկական խափանում Վթար. ջուր չի լինելու երկար ժամանակ բազմաթիվ հասցեներումՎայքի ավտոճանապարհներին մառախուղ է․ որոշ տարածաշրջաններում ձյուն է տեղում Ֆրանկոֆոնիայի համաշխարհային օր․ պատմության այս օրը (20 մարտ)Նոր դաշինքի ճանապարհին․ «Ուժեղ Հայաստան»-ը ընդլայնում է քաղաքական ազդեցությունը Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացելԻշխանություն և հարստացում․ ինչպես փոխվեց «Քաղաքացիական պայմանագրի» էլիտան վեց տարում ՀՀԿ-ն ինտրիգը պահում է մինչև ապրիլի 4-ը. «Հրապարակ» 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելՌուբեն Ռուբինյանը սպառնացել էր իրեն պսակադրող քահանային. «Հրապարակ»
Ամենադիտված