Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Պարտությունն ու կապիտուլյացիան ամեն օր շարունակվում են. Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց». «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այն, ինչ կատարվում է Հայաստանում, մասնավորապես Սյունիքում ու Վարդենիսում, պարտության և կապիտուլ յացիայի շարունակությունն է: «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ շեշտելով, որ տեղի ունեցողը նշված գործընթացի մասն է:

«Այս ամենի մեջ կան ինչպես անիշխանության, այնպես էլ թողտվության, թուլակամության, հիմարության և դավաճանության էլեմենտներ: Պարտությունից, կապիտուլ յացիայից հետո Նիկոլը վեց ամիս ժամանակ խնդրեց, ինչ-որ ճանապարհային քարտեզ խզբզեց, որից ոչինչ չկատարվեց: Միակ բանը, որն այս ընթացքում կատարվեց իշխանական ստրուկտուրաներում, բանակի՝ էլ ավելի թուլացումն էր: Իսկ ադրբեջանական բանակը կարողացավ ոտքի կանգնել ու ՀՀ-ի հանդեպ ոտնձգություններ անել»,-ասաց մեր զրուցակիցը: Անդրադառնալով ստեղծվածի մեջ ընդդիմությանն ուղղված մեղադրանքներին՝ քաղաքագետը շեշտեց, որ դրանք պարզապես մանիպուլ յացիաներ են:

«Ընդդիմությո՞ւնն է, որ պոստեր չի դրել, ընդդիմությո՞ւնն է, որ բանակին ասել է՝ մի՛ կրակեք: Պարզապես հիմարություններ, մանիպուլյացիաներ են: Ավելին՝ այդ համատեքստում ընդդիմությանը նույնիսկ մեղադրում են ու ասում՝ ինչո՞ւ եք մեր իշխանություններից նեղանում, ինչո՞ւ եք Ալիևին մեղադրելու փոխարեն իրենց մեղադրում: Բայց չէ՞ որ ժողովուրդը Հայաստանի գործերի կառավարումը ոչ թե Ալիևին, այլ ՀՀ իշխանություններին է տվել: Մեծ հաշվով, անհեթեթություններ են, լուրջ չէ այս ամենը: Հատկապես այս նախընտրական շրջանում փորձում են այդ մանիպուլ յացիաներով կերակրել իրենց ժեխերին՝ անգամ ոչ թե դիվիդենտներ շահելու, այլ որոշակի արդյունքների համար: Ի՞նչ է նշանակում՝ եթե կրակեինք, պատերազմ կսկսվեր, դրա համար թողել ենք, որ առանց կրակելու մտնեն մեր տարածք: Է, նույնը կարող են նաև Երևանի համար ասել: Սա է, փաստորեն, մեր երկրի անվտանգությունը»,-նշեց Ա. Ենոքյանը՝ շեշտելով, որ նման մանիպուլ յացիաների, ինֆորմացիոն տարբեր տեսակի կեղծ կոնստրուկցիաների հետևանքով, ցավոք, այս ընթացքում հասարակության տրամաբանությունը հիվանդացել է:

«Ու հետևանքն այն է, որ որոշ մարդիկ ընդունում են այդ ամենը: Եվ ամենամեծ ցավը հենց այն է, որ այս ընթացքում մեր հասարակության ինքնապաշտպանական բնազդն է ընկել, ու չեն կարողանում հասկանալ, իրարից տարբերել ճիշտն ու սխալը: Ու հենց սա է պատճառը, որ անընդհատ իշխանությունները ստում են: Սա է պատճառը, որ ՊՆ-ն մեկ հաստատում է, մեկ հերքում, հետո էլ ինչ-որ Դանիել Իոաննիսյան է հերքում: Այս ամենի հետևանքով ստեղծվում է ինֆորմացիոն մի «ժելե», որի մեջ ճիշտ ու սխալ չկա, կեղծիք ու ճշմարտություն չկա, և սա է ամբողջ խնդիրը»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ նման խնդիր չի լինի միայն այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը հեռացվի իշխանությունից, և դադարեն հասարակությանը սնել ստերով ու կեղծիքներով:

Անդրադառնալով նոր փաստաթղթին ու դրա հնարավոր ստորագրմանը, որի առկայությունը կրկին այլոց ուղղված մեղադրանքների քողի տակ հաստատեց Փաշինյանը՝ քաղաքագետը շեշտեց. «Այն ևս կապիտուլյացիայի շարունակությունն է: Ասաց՝ այո, կա նման փաստաթուղթ, և ստորագրելու է, բայց սուտ է ասում, թե այն ՀՀ շահերից է բխում: Ի՞նչ է լինելու այդ փաստաթղթով. եթե այդ անկլավները հանձնեցին Ադրբեջանին, նշանակում է՝ դրանք պաշտպանելու համար զորք են կանգնեցնելու: Սա սարսափելի է: Նախօրեին Ազգային ժողովում բացատրեցին, ասացին, որ սա միջազգային փաստաթուղթ է: Այսինքն, որպեսզի հաստատվի, հազար ու մի փուլ պետք է անցնի: Բայց ոչ ոք դրան չի սպասում, հենց Նիկոլն այս փաստաթուղթը ստորագրեց, Ադրբեջանը բերելու է ու իր զորքն է կանգնեցնելու: Դրանից հետո թող Ազգային ժողովը հազար ու մի որոշում ընդունի՝ ասելով, թե այն անօրինական է: Դրա համար էլ անունը չեն դրել համաձայնագիր»:

Քաղաքագետը նշեց, որ սա ևս նոյեմբերի 9-ի հայտարարության տրամաբանության մեջ է: Անդրադառնալով փաստաթուղթը հրապարակելու, ինչպես նաև մինչև նոր իշխանությունների ձևավորումը ոչ մի փաստաթուղթ չստորագրելու պահանջներին, Ա. Ենոքյանն ընդգծեց, որ այդ ամենի մեջ, իհարկե, տրամաբանություն կա. «Ի վերջո, անհասկանալի է, թե ինչու է համաձայնում հենց այս փուլում գնալ այդ վտանգավոր փաստաթուղթը ստորագրելուն, եթե դա ընտրությունների ժամանակ թուլացնելու է իր հիմքերը: Սա նշանակում է, որ այն ուրիշ պայմանավորվածությունների արդյունք է: Մյուս կողմից՝ նման պահանջներ դնելն ընդդիմության կողմից բավականին թույլ քայլ է: Երբ տեսնում ես, որ երկիրդ հանձնում են, ընտրություններին պատրաստվելու փոխարեն շատ բուռն փողոցային ակցիաներ պետք է լինեին: Այս առումով անհամարժեք մոտեցում չկա: Օր օրի Ադրբեջանի օկուպացիան խորանում է: Մենք ժամանակ չունենք ու չենք էլ ունեցել: Եթե նոյեմբերի 9-ին Փաշինյանին հեռացնեին իշխանությունից, հիմա մենք շատ ավելի լավ վիճակում կլինեինք: Մինչդեռ հիմա պարտությունն ու կապիտուլ յացիան ամեն օր շարունակվում են»:

Իսկ նման պայմաններում, ըստ քաղաքագետի, արտահերթ խորհրդարանական ընտրություններն այլ բնույթ են կրելու.«Այս ընտրությունը չի լինելու այն համատեքստում, թե X ղեկավարը որքանով է պոպուլ յար, մյուսը՝ ավելի քիչ պոպուլ յար: Սա ռեյտինգների ընտրություն չի լինելու, սա անտիռեյտինգների ըտրություն է լինելու: Սա ատելության մրցակցություն է լինելու: Այն բնական, քաղաքական ճգնաժամ չլուծող ընտրություն է լինելու, որտեղ քաղաքական հարց դրված չէ: Ատելության ընտրություններ են լինելու, որից հետո, կարծում եմ, նոր ընտրություններ են լինելու: Եթե Փաշինյանը հաղթի, իրավիճակն ավելի է խորանալու: Նոր ճնշումներ են լինելու, այդ ճնշումներով հարց չի լուծվելու, ու ստիպելու են նոր ընտրությունների գնալ: Եթե հաղթի ընդդիմությունը և երկիրը ոտքի կանգնեցնելու ցանկություն լինի, ապա առաջնահերթ խնդիրն ատելության մթնոլորտը վերացնելն է լինելու, որից հետո նրանք կրկին նոր ընտրությունների պետք է գնան: Կարծում եմ՝ այս արտահերթ ընտրություններից հետո նոր արտահերթ ընտրություններ ենք ունենալու»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով, այսօր քաղաքական ուժերի միակ նպատակը Ն. Փաշինյանին հեռացնելը պետք է լինի. «Քանի նա իշխանության է, ոչ մի այլ նպատակ չի իրականացվի: Հիմա պետք է սկսել այդ գործընթացը, իսկ եթե մինչև ընտրություններ չստացվի, ապա ընտրությունների միջոցով: Նիկոլը երկիրը բառացիորեն կործանման հասցրեց: Նորմալ, անվտանգ ու զարգացող երկիրը վերցրեց և «նախկինների ու կոռուպցիայի դեմ պայքարի» անվան տակ ավելի խորացրեց կոռուպցիան ու երկիրը փլուզեց: 5000 մարդու գլուխ կերավ, 5000 մարդու գլուխ էլ կերավ կորոնավիրուսով և հանձնեց Արցախը: Կործանեց ամենահզոր ինստիտուտներից մեկը՝ բանակը: Ինչ ինստիտուտ էլ մատնացույց անենք՝ կործանման եզրին են: Այսօր ֆորմալ է գործում անգամ կառավարությունը: Փաստորեն, մի քանի տղաներ հավաքվել են ու որոշել են նոր սահմաններ գծել, որին չի մասնակցել ո՛չ բանակը, ո՛չ ԱԳՆ-ն: Նման ձևով որոշումներ չեն ընդունվում, այդպես երկիրը չի կարող աշխատել»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Կյանքից հեռացել է Արմեն ԻսահակյանըՋերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով Ադրբեջանը Հայաստանին է հանձնել ավելի քան 2000 հայ զինծառայողների աճյուններ․ Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 1-2-ը կմեկնի ՍտամբուլՎերջին հրաժեշտը՝ Ռաիսա ՄկրտչյանինՄոսկվայի մարզի Եգորևսկ քաղաքում անօդաչուի ընկնելու հետևանքով 6 ամսական երեխա է մահացել Ռուսական ռուբլու առավելագույն արժեք է սահմանվելԿասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի» արտադրատեսակի արտադրությունը Կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտի իրացման դեպք է բացահայտվել Պայմանագրային զինծառայողը Վանաձորի ամայի տարածքում օդաճնշիչ ատրճանակով մի քանի անգամ կրակել է գետնին Պարզվել է Սուրենավան գյուղում ավտոմեքենայում առաջացած հրդեհի հետևանքով 4 մահացածների ինքնությունըԼոռու մարզում հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղա է մահացել Բազմաշերտ հակասությունների սրման դաշտը տարածաշրջանում. «Փաստ»Իրավաբան. Հայաստանը փորձում է կրկնօրինակել Մոլդովայի փորձըԴավթյանը զգուշացրել է ԱՄՆ շահերի պատճառով Հայաստանում ռեսուրսների գաղութացման ռիսկի մասին Տիտովը բացառել է կոնյակի և գինու պակասը Ռուսաստանում որոշ հայկական ապրանքների վաճառքի կասեցման պատճառով Հրանտ Միքայելյանը Ռուսաստանի սահմանափակումների և ԵՄ օգնության մասին. «Եվրոպական շուկայում հայկական ապրանքների համար կայուն տեղ գտնելը դժվար կլինի» Փակ շփումների աստիճանական ակտիվացում. Հայաստանն ակնհայտորեն հակված չէ մոտ ապագայում դուրս գալ ԵԱՏՄ-ից. «Փաստ»Ողբերգական վթար․ Արմեն Խ․-ն տեղում մահացել էՀայտնաբերվել է 14-ամյա աղջնակի մարմինՀայաստանը գնալով ավելի է խրվում անբարենպաստ լոգիստիկ պայմանավորվածությունների մեջ. «Փաստ»Ստեփանակերտում կայացած Լեռնային Ղարաբաղի նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստում ընտրվել են խորհրդարանի ղեկավար մարմինները. պատմության այս օրը (30 հունիս)«Տիգրանս բոլորին համախմբողն էր, շրջապատի ուրախությունն ու հոգին». Տիգրան Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին. «Փաստ»Վանաձորում պայմանագրային զինծառայողը կրակոցներ է արձակելՎթարային ջրանջատում կլինիԱկնհայտ է՝ վերևից ՍԴ-ին հանձնարարություն է իջեցվել՝ շարժվել գործող կառավարչի քաղաքական որոշումներով «Խնդիրները նոր են սկսվում. մեծ հարված է ստանում հատկապես սոցիալապես անապահով բնակչությունը». «Փաստ»Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն2 օր գազ չի լինելու Տարկետում ստացած քաղաքացիների համար կսահմանվի զորակոչի ենթակա լինելու տարիքային նոր շեմ. «Փաստ»Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ»Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»ԿԸՀ նախագահի հայտարարագրերը 2021-2025 թվականներին․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում Մոսկվայի աննախադեպ կոշտ ազդակները. հայ-ռուսական հարաբերությունները մոտենում են անդառնալիության կետին. «Փաստ»Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ» Մարզպետներից ովքեր հրաժեշտ կտան իրենց պաշտոններին. «Հրապարակ» Ի՞նչ էր փորձում կանխել իշխանությունը Գյումրիում. «Փաստ»ՔՊ վարչության փակ նիստից նոր մանրամասներ. 2 հոգի ընտրությունից հետո ցուցադրաբար լքել են սրահը Վերանայվել են Ջալալ Հարությունյանի պահման պայմանները․ «Հրապարակ» Հանրային վստահության նոր աշխարհագրությունը. ինչպե՞ս քաղաքական կեցվածքը դարձավ անարդարության դեմ պայքարի հիմնական գործիք. «Փաստ»Դավիթ Ղազինյանը պահվում է Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում. «Ժողովուրդ» Կդառնա՞ Վանաձորը Գյումրի-2. «Հրապարակ» Ընդդիմադիր կոնսոլիդացիա. Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»Հորմուզի նեղուցի ականազերծումը կարող է տևել մի քանի ամիս. Financial Times ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ ԱԱ-2026․ Հայտնի է 1/8 եզրափակիչի առաջին մասնակիցը 45-ամյա Ռոնալդինյոն հաստատել է իր վերադարձը՝ ֆուտբոլ Կասեցվել է «Թամարա» ապրանքանիշի 3 արտադրատեսակների արտադրությունըԳեղարքունիքի մարզում մեկնարկել է 2026 թվականի ամառային զորակոչը
Ամենադիտված