Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանն այսօր հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ոչ միայն տարածքների, այլև հայկական պետականության կորուստն է, ողջ Հայաստանի հայաթափումը և նոր գաղթը պատմական հայրենիքից․ Ավետիք Չալաբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում անդրադառնում է երկրում ստեղծված իրավիճակին։ Գրառումը կարդացեք ստորև․

«Երեկ, ելույթ ունենալով Ազգային ժողովի նիստում, արդեն իսկ վարչապետի պաշտոնից հրաժարված, սակայն նրանից հուսահատորեն կառչած Նիկոլ Փաշինյանը բացահայտեց այն դավադրությունը, որն ինքը և իր «կիրթ» գործընկեր Իլհամ Ալիևը իրականացնում են Հայաստանի դեմ, գործելով հեռահար պասերով։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը պատրաստ է վերադառնալ Խորհրդային Հայաստանի սահմաններին և ճանաչել դա որպես Ադրբեջանի հետ նոր սահման։ Դա Ալիևի վաղեմի երազանքն է, որի համար նա ջանք ու եռանդ չի խնայում, քանի որ հրաշալի գիտի, որ այդ սահմաններում Արցախը այլևս գոյություն չի կարող ունենալ, իսկ Հայաստանը կդատապարտվի ներքին տրանսպորտային շրջափակման, և արդյունքում դանդաղ մահվան։

Դեռևս 2020 թ․ նոյեմբերի 9-ի Կապիտուլյացիայի ակտի առաջին տարբերակում, որը հայտնվել էր մամուլում, Փաշինյանը նախատեսում էր զիջել Ադրբեջանին ՀՀ Տավուշի մարզի տարածքում գտնվող, բայց խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից յուրացված մի քանի բնակավայրեր (Վերին և Ներքին Ոսկեպար, Բաղանիս Այրում, Սոֆուլու և Բարխուդարլու), որոնք հետագայում ազատագրվել էին հայկական բանակի կողմից։ Փաշինյանի և Ալիևի այս պլանը ձախողվեց հայկական բանակի ղեկավարության կոշտ հակազդեցության պատճառով, և հայտարարության վերջնական տարբերակից այն հանվեց, սակայն այս «զույգը» իր պլանից չհրաժարվեց։

Նույն թվականի դեկտեմբերին, Նիկոլ Փաշինյանի հրահանգով, և նրա կողմից նշանակած պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի անմիջական ղեկավարությամբ, հայկական բանակի ստորաբաժանումներին և կամավորական խմբերին հրաման տրվեց նահանջել Սյունիքի արևելյան սահմանը Գորիսից Կապան հատվածում պաշտպանող անառիկ դիրքերից, թեև Կապիտուլիացիայի ակտով դա նույնիսկ նախատեսված չէր։ Փաշինյանը առանց կրակոց, և նույնիսկ առանց փաստաթուղթ, հանձնեց բանակի կողմից արյունով պահված մոտ 200 քառակուսի կմ տարածքը, Հայաստանից Իրան գնացող ռազմավարական ճանապարհը դնելով Ադրբեջանի վերահսկողության տակ, և թույլ տալով, որ մարզկենտրոն Կապանը իր 40 հազար բնակչությամբ հայտնվի թշնամու ուղիղ նշանառության տակ՝ հիմնավորելով դա Սյունիքի սահմաններում «խաղաղություն» հաստատելու հրամայականով։

Դրանից հետո արդեն, 2021 թ․ փետրվարին, Ադրբեջանը նորից իր զորքերը մոտեցրեց Տավուշի սահմաններին, պահանջելով հանձնել այնտեղի խնդրո առարկա բնակավայրերը, սակայն հայկական բանակը, որն այն պահին դեռ վերջնականորեն չէր գլխատված Նիկոլ Փաշինյանի կողմից, այս անգամ կոշտ հակազդեցություն ցույց տվեց, որի արդյունքում Ադրբեջանը ստիպված եղավ հետ քաշել իր ուժերը։ 

Փաշինյանը և Ալիևը, տեսնելով, որ անմիջականորեն Տավուշի մարզում անհնար է ուժային ճնշման միջոցով կոտրել հայկական բանակի դիմադրությունը, որոշեցին այլ ուղի ընտրել։ Օգտվելով նրանից, որ Գեղարքունիքի, Վայոց ձորի և Սյունիքի ամբողջ արևելյան սահմանում Կապիտուլյացիայի և իր հետագա միակողմանի զիջումների արդյունքում ձևավորվել է 500 կմ բաց սահման, որը չունի ամրաշինություններ, Փաշինյանը հայտարարվեց, որ սահմանի այս հատվածը կվերահսկեն սահմանապահ ուժերը, իսկ բանակը կտեղակայվի մեր տարածքի խորքում, և մեր անվտանգության երաշխավորը կհանդիսանան ՌԴ Խաղաղապահ ուժերը։ Այս կեղծ հիմնավորմամբ Հայաստանի կողմից բանակի ստորաբաժանումները միակողմանիորեն նորից ետ քաշվեցին արդեն իսկ արհեստական խորհրդային սահմանից, դրանց փոխարեն այնտեղ տեղակայվեցին ԱԱԾ Սահմանապահ զորքերի կցկտուր ուժեր, որոնք չունիեն այդ հսկայական սահմանը վերահսկելու որևէ իրական կարողություն։ Փաստացի, ամբողջ այդ սահմանը Փաշինյանի կողմից անպաշտպան թողնվեց Ադրբեջանի դիմաց, որն էլ անարգել մայիսի 12-ին ներթափանցեց իր կողմից կամայական ընտրած մի քանի ուղղություններով, մոտեցավ հայկական բնակավայրերին, և սկսեց հերթական ուժային շանտաժը։

Այս ամենի ֆոնի վրա, երեկ Փաշինյանը հայտարարեց, որ լուծումը Ադրբեջանի հետ նոր սահմանի հաստատումն է, և Ադրբեջանի պահանջած տարածքների վերադարձը։ Եթե Հայաստանը գնա այդ աղետալի քայլին, ապա Տավուշի մարզի մեծ մասը կհայտնվի թշնամու կրակային վերահսկողության տակ, Արարատյան դաշտից Վայոց ձոր և Սյունիք գնացող հիմնական ճանապարհը ևս կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ, և Ադրբեջանը հնարավորություն կունենա քայլ առ քայլ սեղմել մահաբեր օղակը մեր երկրի շուրջը։ Ճանաչելով նաև Ադրբեջանի հետ սահմանը, Հայաստանը վերջնական կհրաժարվի Արցախից, փաստացի ընդունելով, որ այն Ադրբեջանի մաս է կազմում։

Փաշինյանի տրամաբանությունը շատ պարզ է՝ օգտվելով իր ունեցած համարյա անսահմանափակ լիազորություններից և բնակչության առավել ընչազուրկ մասի կույր աջակցությունից, քայլ առ քայլ կազմաքանդել հայկական պետությունը, և մաս-մաս հանձնել նրա տարածքները և ռեսուրսները թշնամուն՝ սեփական իշխանությունը երկարաձգելու դիմաց։ Մինչ այժմ նա դա իրականացնել է նախանձելի հետևողականությամբ՝ յուրաքանչյուր պահին օգտվելով իր հակառակորդների անվճռականությունից, մարդկանց մի մասի միամտությունից, մյուս մասի հիասթափությունից, երրորդների վախերից, արդյունքում աչքներիս առաջ նա արդեն հանձնել է դեռ կես տարի առաջ մեր վերահսկողության տակ գտնվող տարածքների 20%-ը։ Սակայն այսօր նա հասել է այն սահմանագծին, որից այն կողմ ոչ միայն տարածքների, այլև հայկական պետականության կորուստն է, ողջ Հայաստանի հայաթափումը և հայության նոր գաղթը պատմական հայրենիքից։

Այսօր, յուրաքանչյուրս պետք է մեզ համար որոշում ընդունենք՝ մենք պատրաստ ենք հաղթահարել մեր վախերը և կանգնեցնել մեր պետության կործանման ընթացքը, թե կշարունակենք գլորվել ներքև՝ դեպի նոր Ցեղասպանություն և հայրենիքի կորուստ։ Եթե հիմա ճիշտ, թեև դժվար որոշում ընդունենք, ապա պետք է արգելափակենք Փաշինյանի որևէ հնարավորություն՝ Հայաստանի անունից նոր միջազգային փաստաթղթեր ստորագրելու, զրկենք նրան բանակի նկատմամբ փաստացի վերահսկողությունից, կոշտ հակահարված տանք մեր երկրի տարածք ներխուժած հրոսակերին, և համատարած պատրաստվենք մեր երկրի յուրաքանչյուր տարածքի պաշտպանությանը։ Եթե այսօր ընդունենք այդ դժվար որոշումները, դեռ կարող ենք խափանել Հայաստանի դեմ լարված դավադրությունը, մեջքներս ուղղել, և ոտքի կանգնել։

Վթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին «Ոչ մի զիջում». Զատուլինը բացահայտել է այն, թե ինչպես կփոխվի Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Վճարե՛ք, կամ հեռացե՛ք. Փաշինյանն ակնարկում է Հայաստանում ռուսական ռազմակայանից եկամուտ ստանալու ցանկության մասինԱլիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Իրանը Զանգեզուրի հարցում լարվածություն է ստեղծում, սակայն պայմանավորվում Հայաստանի հետ. Ո՞րն է Իրանի նպատակը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով 6 տարի առաջ այս օրը սկսվեց 44–օրյա պատերազմը․ պատմության այս օրը (սեպտեմբեր 27)Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըՌшզմական հանցագnրծների տեղը ՄԱԿ-ի ամբիոնը չէ, այլ դատարանի դահլիճը․ Էրդողանը՝ Նեթանյահուի մասին Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ․ Թրամփ Բաղանիսում 44-ամյա վարորդը «BMW»-ով բшխվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում․ կա 4 վիրшվոր ՀԱՊԿ զորակազմերը զորավարժությունների համար ժամանել են Ռուսաստան «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը չի կարողանա սեփական նախաձեռնությամբ հեռանալ ակումբից Կոնգոյի զինված ուժերի սպաներին տեղափոխող ինքնաթիռ է կործանվել, զոհվել է առնվազն 17 մարդ Պուտինը և Վուչիչը անդրադարձել են միջազգային արդիական խնդիրներին, այդ թվում՝ ուկրաինական հակամшրտությանը Կիլիան Մբապեն ծնկի վնաuվածք է ստացել․ նա ստիպված է բաց թողնել հավաքի մնացած հատվածը․ Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել Ադրբեջանը Թուրքիային մեղադրել է իր դեմ հիբրիդшյին պшտերազմ վարելու մեջ․ ադրբեջանագետ
Ամենադիտված