Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աստղագուշակ․ մայիսի 18

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ ու արդյունավետ օր է, որը շատ նախաձեռնություններում հաջողությունների հասնելու շանս կտա: Դուք արագ ու վճռական կգործեք, հեշտությամբ կյանքի կկոչեք այն ամենն, ինչ մտածել եք: Հաճախ կօգնեն հին ծանոթները, որոնց թվում ոչ միայն հուսալի համախոհներ, այլև գործընկերներ կգտնեք:

Հավանական են հաջող զուգադիպություններ, լավ նորություններ: Ուշադիր հետևեք շուրջը տեղի ունեցողին և ճիշտ եզրակացություններ կանեք: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է աջակցել մտերիմներին ու լուծել վերջերս բոլորին վշտացնող ընտանեկան խնդիրները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Արժե շտապել: Օրվա առաջին կեսին դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, իսկ դա նշանակում է, որ դուք բարդ գործերից գլուխ հանելու, դժվարին առաջադրանքները լուծելու շանս կունենաք: Հաճախ հաջողակ կլինեք այնտեղ, որտեղ խոսք կգնա գումարի մասին:

Ավելի ուշ փոքրիկ դժվարություններ ու ցավալի թյուրիմացություններ կառաջանան: Որոշ Ցուլեր ստիպված են լինելու ժամանակ ծախսել ուրիշների սխալներն ուղղելու վրա: Մյուսներին դա կբարկացներ, բայց նշանի ներկայացուցիչներին կհաջողվի պահպանել լավատեսական տրամադրությունն ու տեղի ունեցողին հումորով վերաբերվել: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավ է ոչինչ երկար ժամանակով չհետաձգեք: Ինչքան շուտ ստանձնեք գործերը, այնքան լավ դրանցից գլուխ կհանեք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք օգտակար կլինեն: Որոշ Երկվորյակներ կկարողանան ամրապնդել գործնական կապերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Հաճախ համագործակցությունից, ընդհանուր խնդիրներից ու հետաքրքրություններից երկարատև ընկերություն կսկսվի:

Օրվա երկրորդ կեսը կարող է դժվարություններ բերել: Դրանցից գլուխ հանելու համար պիտի ջանքեր գործադրեք: Բայց ճանապարհին անհաղթահարելի արգելքներ չեն առաջանա: Եթե համառ լինեք, անպայման կհասնեք ձեր ուզածին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր փոքրիկ թյուրիմացություններից ու տհաճություններից խուսափել հազիվ թե կարողանաք, բայց օրը լուրջ խնդիրներ չի բերի: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան, կհուշեն՝ ինչպես իրագործել ավելի վաղ մտածածը: Որոշ Խեցգետիններ հաջող գործարքներ կկնքեն կամ իրեր կգնեն, որոնք վաղուց էին հավանել:

Օրվա երկրորդ կեսը լավ հանգստանալու, ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Բարենպաստ ժամանակ կլինի բուժիչ պրոցեդուրաների համար, որոնք նշանակալի արդյունք կտան: Հավանական են հաջող գնումներ, այդ թվում՝ չծրագրված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հանգստացեք. դա ձեզ չի խանգարի: Օրվա հուզական դաշտը լարված կլինի, և դա ձեզ համար որոշակի խնդիրներ կստեղծի: Օրինակ՝ դուք կարող եք տաքանալ դատարկ բաների պատճառով կամ բարկանալ նրանց վրա, ովքեր ձեզ համար շատ թանկ են: Մտերիմների հետ շփումներն ավելի մեծ համբերատարություն կպահանջեն, քան սովորաբար: Մտածեք, թե ինչը կարող է ձեզ ուրախացնել ու բարձրացնել ձեր տրամադրությունը:

Հարմար օր է կյանքում նոր բան մտցնելու համար: Բայց հին նախասիրությանը վերադառնալն էլ օգտակար կլինի: Կարևորն այն է, որ ժամանակ գտնեք այնպիսի գործերի համար, որոնք ուրախություն են բերում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար. դուք այդ ամենից հրաշալի գլուխ կհանեք: Հնարավոր են անսպասելի իրադարձություններ, որոնցից օգուտ կքաղեք: Որոշ Կույսեր կգտնեն վաղուց մտածածն իրագործելու ձևը: Բաց մի թողեք այն ծրագիրը կյանքի կոչելու հնարավորությունը, որը դեռ վերջերս ձեզ անհավանական էր թվում:

Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի: Այն ավելի հանգիստ կանցնի, հնարավորություն կտա հանգստանալ, վերականգնել ուժերը: Երեկոն արժե անցկացնել մտերիմների հետ. շփումները շատ հաճելի ու ոգեշնչող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ ընկերական հանդիպումները: Դուք շատերի հետ հրաշալի լեզու կգտնեք, դուր կգաք նոր ծանոթներին: Չի բացառվում՝ ինչ-որ մեկն առաջին հայացքից սիրահարվի ձեզ: Ցանկացած նոր հարաբերություն արագ կզարգանա: Շուտով դրանք կսկսեն կարևոր դեր խաղալ ձեր կյանքում:

Հնարավորություն կունենաք վերադառնալ հետաքրքիր գործերին, որոնց համար ժամանակ չէր մնում: Դրանք կրկին վառ հույզեր կպարգևեն, տրամադրությունն էլ կլավանա: Երեկոն կուրախացնի լավ գաղափարներով: Հատկապես հաճելի կլինի, որ դրանց իրագործումը կարելի է չհետաձգել ու անհապաղ գործի անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք հաճախ հաջողության կհասնեք մարդկանց հետ լեզու գտնելու, բոլորի վրա լավ տպավորություն թողնելու ունակության շնորհիվ: Հին ու նոր համախոհների աջակցությունից օգտվելով՝ դուք գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնց շուրջ երկար մտորել եք: Հավանական է հաջողությամբ լուծեք ֆինանսական հարցերը: Չի բացառվում՝ ձեզ վերադարձնեն հին պարտքերը կամ վճարեն մի աշխատանքի դիմաց, որն ավելի վաղ եք կատարել:

Օրը բարենպաստ կլինի անձնական հարաբերությունների տեսանկյունից: Դուք ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու բազում եղանակներ կգտնեք: Հավանական են սիրային անակնկալներ: Սիրելիի հետ շփումը դրական հույզեր կպարգևի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրվա սկիզբը հարմար է կարևոր գործերի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար: Ինտուիցիան հաճախ կհուշի ձեզ, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները և ինչ է պետք նախաձեռնել հաջողության հասնելու համար: Հավանական են պիտանի ծանոթություններ: Դուք լավ կհասկանաք մարդկանց, հաճախ կկռահեք այն, ինչ նրանք փորձում են թաքցնել:

Օրվա երկրորդ կեսին մանր-մունր գործեր շատ կլինեն, որոնցից յուրաքանչյուրը ժամանակ և ուշադրություն կպահանջի: Հնարավոր է՝ ծրագրածից ավելի քիչ բան հասցնեք: Մի վշտացեք, քանի որ ավելի ուշ կկարողանաք լրացնել բաց թողածը: Ամենայն հավանականությամբ կուրախացնեն ձեզ համար թանկ մարդկանց վերաբերող նորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հագեցած օր է: Գործեր շատ կլինեն, բայց դրանց քանակը ձեզ չի վախեցնի: Ինտուիցիան կհուշի, որ ամեն ինչից գլուխ կհանեք, և այն չի սխալվի: Հետաքրքիր կլինի նոր բան ստանձնելը, նույնիսկ եթե հասկանաք, որ մտածածն իրագործելու առաջին փուլում դժվարություններ են լինելու: Ձեզ հատուկ լավատեսությունն ու ոգևորվածությունը բոլորի սրտով կլինեն: Այդ հատկանիշների շնորհիվ նոր ընկերներ ու համախոհներ կգտնեք:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներով: Հարմար օր է հին ծանոթների հետ շփվելու համար: Նրանք կկիսվեն հրաշալի գաղափարներով, ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ, բայց շատ արդյունավետ օր է: Այսօր դուք կարող եք շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Նոր մասնագիտական կապեր ձեռք բերելու հնարավորություն կլինի: Որոշ Ջրհոսներ հենց այսօր կծանոթանան մարդկանց հետ, որոնք շուտով նրանց ամենահուսալի համախոհները կդառնան:

Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ կարող են սիրային շարունակություն ստանալ: Դուք հմայիչ կլինեք, և դա շատերը կնկատեն: Նույնիսկ այն մարդիկ, որոնք սովորաբար շատ պահանջկոտ են շրջապատողների հանդեպ, պատրաստ կլինեն աչք փակել ձեր փոքրիկ թուլությունների վրա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Արժե հանգստանալ: Օրը այնքան էլ լավը չէ լուրջ ու պատասխանատու գործերի համար, քանի որ դուք դժվարությամբ կկենտրոնանաք: Բացի այդ, ձեր ուշադրությունից կվրիպեն մանրուքներ, որոնք ավելի ուշ կարևոր են լինելու: Շատ տեղին կլինի փորձված համախոհների օգնությունը: Նրանք ձեզ հուսախաբ չեն անի:

Օրվա երկրորդ կեսը սիրահարներին հաճելի անակնկալներ է խոստանում: Այն հարմար է ռոմանտիկ ժամադրության կամ պարզապես համակրելի մարդու հետ հանդիպելու համար: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես պիտի ձեզ պահեք լավ տպավորություն թողնելու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Ռուսաստանի Պետդուման խստացնում է աշխատանքային միգրանտների համար պահանջներըԻրանը ոչ թե կրակի դադարեցում, այլ պшտերազմի ավարտ է ուզում. Արաղչի Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է, որ Իրանի հետախուզության նախարար Իսմայիլ Խաթիբը uպանվել էՍենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին«Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա 22-ամյա 3 տղաները տեղում մահացել են, 21-ամյա տղան հիվանդանոցում է. նրանց հայտնաբերել են մեքենայից դուրս. նոր մանրամասներ ողբերգական վթարից Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. ԶելենսկիԻրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ադրբեջանը Իրան է ուղարկել հումանիտար օգնության հերթական խմբաքանակը Հայտնաբերել են կեղծ օղի և ծխախոտ իրացնող տղամարդուն Շվեյցարիայում բողոք է ներկայացվել SOCAR Trading-ի դեմ՝ Լեռնային Ղարաբաղի հայության դեմ Ադրբեջանի արշավը ֆինանսավորելու գործում ունեցած դերակատարության համար Ալի Լարիջանիի սպանությունը չի ազդի երկրում իշխանության կայունության վրա․ Իրանի ԱԳ նախարար Իրանում մահապատժի են ենթարկել Իսրայելի օգտին լրտեսության մեջ մեղադրվող անձին «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը համագործակցում են՝ հանուն երիտասարդ տաղանդներիՃՏՊ Կոտայքի մարզում Ծանոթ ու միաժամանակ անհայտ … սահնակային սպորտ Ավստրիան արտաքսված քաղաքացիներով ինքնաթիռ է ուղարկել Հայաստան և ՎրաստանՌուսաստանը դատապարտում է Իրանի ղեկավարների սպանությունները. Պեսկով Փաշինյանի պարանոյան հասավ ԶԼՄ–ներին ու հասարակ քաղաքացիներինԻրանը պահպանել է նավթի արտահանման բարձր տեմպերը. BloombergԻրանի նոր գերագույն առաջնորդը մերժել է միջնորդների՝ լարվածության թուլացման առաջարկները․ Reuters ԿԳՄՍ նախարարը նյարդային է արձագանքում Գզոյանի հեռացմանը Փաշինյանը օրակարգը լցնում է եղինջով ապուրով․ Չխաղալ նրա փնթի խաղը Լիբանանում իսրայելական հարվածներից լրագրող է զոհվել Հայաստան - Իրան. Շախմատի մրցաշար՝ Երեւանում Պարեկները գիշերային ծառայության ժամանակ ապօրինի պահվող լիցքավորված ատրճանակ են հայտնաբերել Մահացու վթար․ մայրը և իր 2 երեխաները մահացել են․ ՌԴԳերմանիայից ուղարկված Patriot համակարգը տեղակայվել է Թուրքիայի Ադանա նահանգում Դատարանը թույլատրեց Միքայել Սրբազանին մասնակցել պատարագներին, սակայն ինքը պատարագ չի կարող մատուցել Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է Առաջիկա օրերի եղանակըԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. կան վիրավորներ Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր Արտառոց դեպք՝ Մալաթիա-Սեբաստիայում, մի դպրոցից 11-ամյա աղջնակ է ծեծի հետևանքով տեղափոխվել հիվանդանոցԽորթ մայրը շուրջ 1 ու կես ամիս բռնության է ենթարկել 1 տարեկան երեխային Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Անկում տարադրամի շուկայում«ՀՀ վարչապետը պատրաստվում է զավթել իշխանությունը օգտագործելով «մոլդովական մոդելը»»Իրանական պատերազմը Հայաստանը վերածում է ռազմական լարվածության կենտրոնի»  Տնտեսական զարգացման նոր օրակարգ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ․ պատմության այս օրը (18 մարտ)Երբ ջուրը դառնում է արտագաղթի պատճառ Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները Իրանը հաստատեց՝ Լարիջանին սպանվել է Մանկապարտեզում տղամարդու դի է հայտնաբերվել Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը ՀՀ բյուջեի վրա. «Հրապարակ» Փաշինյանը քարոզարշավի օրերին հենվում է մի քանիսի վրա. «Ժողովուրդ»
Ամենադիտված