Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ես միշտ լալիս էի, երբ հայրս գնում էր մարզումների». Հենրիխ Մխիթարյանի ինքնակենսագրականը The Players Tribune-ում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ
 

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հեղինակավոր The Players Tribune պարբերականում հրապարակել է ինքնակենսագրական մի հոդված` ներկայացնելով ֆուտբոլիստ դառնալու իր պատմությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Մխիթարյանը պատմում է, որ իր ամենավաղ հիշողություններից մեկը կապված է հոր` Համլետ Մխիթարյանի հետ, ում մշտապես խնդրում էր տանել իրեն ֆուտբոլի մարզումներին: «1998 թվականին, երբ ես երեխա էի, մենք տեղափոխվեցինք Ֆրանսիա: Հայրս «Վալենս» ակումբում հինգ տարի խաղաց Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնում: Ես միշտ լալիս էի, երբ նա գնում էր մարզումների: Ամեն առավոտ ես ասում էի. «Հայրիկ, տար ինձ քեզ հետ: Խնդրում եմ, տար ինձ քեզ հետ»: Այդ տարիքում ես իրականում հետաքրքրված չէի ֆուտբոլով, պարզապես ցանկանում էի լինել հորս հետ», պատմում է Մխիթարյանը:

Նա նշում է, որ հոր հետ ժամանակը եղել է շատ իմաստալից, սակայն միևնույն ժամանակ շատ կարճ:

«Երբ ես վեց տարեկան էի, ծնողներս ասացին, որ տեղափոխվում ենք տուն` Հայաստան: Ես իրականում չէի հասկանում` ինչ է պատահում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր: Ես չգիտեի, սակայն հայրս ուղեղի ուռուցք ուներ: Ամեն բան շատ արագ պատահեց: Մեկ տարվա մեջ նա մահացավ: Քանի որ ես շատ փոքր էի, չկարողացա ամբողջությամբ ըմբռնել մահվան իմաստը: Հիշում եմ` մայրս և քույրս միշտ լալիս էին, և ես հարցնու մ էի. «Ո՞ւր է իմ հայրը»: Ոչ ոք չէր կարողանում բացատրել, թե ինչ է կատարվում: Օրեցօր նրանք ինձ սկսեցին բացատրել, թե ինչ է պատահել: Հիշում եմ, երբ մայրս ասաց. «Հենրիխ, նա երբեք չի լինելու մեզ հետ»: Եվ ես մտածեցի` երբե՞ք: «Երբեք»-ն այնքան երկար է թվում, երբ դու ընդամենը յոթ տարեկան ես»,- նշում է Հայաստանի հավաքականի ավագը` պատմելով, թե ինչպես է շատ հաճախ սկսել դիտել հոր մասնակցությամբ ֆուտբոլային հանդիպումները:

 

Հոր մահից հետո նա սկսել է ֆուտբոլի մարզումները: Հենրիխը նշում է, որ ողջ ընթացքում հայրն է եղել նրա շարժիչ ուժն ու իդեալը: «Ես ինքս ինձ ասացի` ես պետք է վազեմ նրա պես, ես պետք է հարվածեմ նրա պես»,- պատմում է նա` ընդգծելով, որ արդեն 10 տարեկանում ֆուտբոլն ամեն ինչ էր իր համար: «Ես միշտ ցանկացել եմ խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի նման»,- նշում է Հենրիխը` ընդգծելով` «շատ լավ ընկերակցություն հորս համար»:

Ֆուտբոլիստը պատմում է, որ հոր բացակայությամբ մայրը իր համար եղել է ևս որպես մայր, և որպես հայր, ով մշտապես հորդորել է չհուսալքվել և շարունակել աշխատանքը:

 

13 տարեկանում Հենրիխը չորս ամսով մեկնում է Բրազիլիա` Սան Պաուլո: «Դա իմ կյանքի ամենահետաքրքիր ժամանակահատվածներից էր, քանի որ ես Հայաստանից ամաչկոտ երեխա էի, ով չէր խոսում պորտուգալերեն: Սակայն հոգ չէր, քանի որ ես գնում էի ֆուտբոլային դրախտ: Ես երազում էի լինել Կակայի նման»,- շարունակում է Հենրիխը` պատմելով, թե ինչպես է նախքան Բրազիլիա մեկնելը երկու ամիս գնացել պորտուգալերենի դասերի, սակայն երբ ժամանել է Սան Պաուլո, հասկացել է, որ մեկ բան է սովորելը, մեկ այլ բան այդ լեզվով խոսելը:

 

Բրազիլիայում Հենրիխը Հայաստանից մեկնած ևս երկու ֆուտբոլիստների հետ մնում է մի սենյակում, որտեղ բնակվում էր մի բրազիլացի խաղացող ևս: «Նա ողջունեց մեզ և ասաց. «Բարի օր, իմ անունը Հերնանես է»: Այդ ժամանակ նա անծանոթ մի երեխա էր, բայց նա հենց Հերնանեսն էր, ով այժմ խաղում է «Յուվենտուս»-ի կազմում»,- պատմում է Մխիթարյանը:

Թեպետ առաջին շաբաթների ընթացքում ամեն բան բարդ էր թվում, քանի որ դժվար էր հաղորդակցվելը բրազիլացի խաղացողների հետ, սակայն «բոլորը խոսում էին ֆուտբոլի համամարդկային լեզվով»: Նա նշում է, թե ինչպես պարապմունքներից մեկի ժամանակ մի քանի գոլ է խփում և ինքն իրեն մտածում. «Ես հայ երեխա եմ, ով գոլեր է խփում Բրազիլիայում»: Ես ինձ իսկական աստղ էի զգում»:

20 տարեկանում Մխիթարյանը տեղափոխվում է Ուկրաինա` Դոնեցկի «Մետալուրգ», ապա «Շախտյոր»: «Շատերն ինձ ասում էին, որ ինձ համար շատ բարդ կլինի, հաջողություն չեմ ունենա, քանի որ այդ ակումբում 12 բրազիլացի խաղացող կար: Ես ոչինչ չէի պատասխանում, միայն ինքս ինձ ժպտում էի և մտքում ասում` ես կիսով չափ բրազիլացի եմ: Շախտյորում փայլուն երեք տարի անցկացրեցի: 2013-ին Ուկրաինայի Պրեմիեր լիգայում ռեկորդային քանակությամբ գոլերի հեղինակ դարձա և լավ էր, որ կարողացա փակել բերանը բոլոր նրանց, ովքեր ասում էին, որ չեմ կարող հաջողության հասնել որպես հայ,- պատմում է Մխիթարյանը:

 

Այնուհետև նա ստանում է Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու առաջարկ: «Ես տեղափոխվեցի Գերմանիա, դա ոչ միայն նոր լեզու էր, այլև նոր մշակույթ և մթնոլորտ` տարբեր նրանից, ինչին սովոր էի: Շատ բարդ ժամանակաշրջան էր ինձ համար: Առաջին սեզոնը նորմալ էր, սակայն երկրորդը աղետալի էր` ոչ միայն ինձ, այլև ակումբի համար: Մենք այնքան շատ էինք պարտվում, ինձ թվում էր, թե բախտ չունեմ: Ես ոչ միայն գոլեր չէի խփում, այլև գոլային փոխանցումներ չէի անում: Դորտմունդի իմ տանը շատ դժվար գիշերներ եմ ունեցել, մեն-մենակ, ուղղակի մտածելով ու էլի մտածելով: Չէի ցանկանու մ դուրս գնալ, անգամ ճաշել: Սակայն ինչպես նշեցի` ճակատագիրը կարող է շատ հետաքրքիր լինել: Երրորդ մրցաշրջանից առաջ եկավ նոր մարզիչը` Թոմաս Տուխելը, և նա ինձ համար շատ բան փոխեց: Նա եկավ և ասաց. «Լսիր, ես ցանկանում եմ քեզնից ստանալ առավելագույնը: Ես ժպտում էի, քանի որ կարծում էի` պարզապես ցանկանում է տրամադրությունս բարձրացնել: Ես տարակուսանքով էի մոտենում նրա խոսքերին: Սակայն նա նայեց ինձ և շատ լուրջ ասաց. «Միկի, դու հիասքանչ ես լինելու»: Դա ինձ համար ամեն ինչ էր: Երկրորդ մրցաշրջանից հետո ես չէի կարծում, որ կարող եմ աստղ լինել: Սակայն նա ա րեց դա: Նոր մրցաշրջանում նա ամեն ինչ ստացավ ինձնից, և դա այն պատճառով, որ ես կրկին ուրախ էի: Երբ դու տխուր ես, դու չես կարող լինել հաջողակ: Սա մի բան է, որ սովորել եմ բրազիլական մշակույթից: Երբ դու ուրախ ես, դաշտում լավ բաներ են պատահում: Այդ մրցաշրջանում մենք խաղացինք մեծ խանդավառությամբ: Դա խելահեղ խաղ էր, սուպեր-հարձակողական ոճով, և մենք վայելում էինք դաշտում ամեն րոպեն: Անգամ երբ պարտվում էինք, հաճույք էինք ստանում»,- նշում է ֆուտբոլիստը:

Մխիթարյանը պատմում է, թե ինչպես նախորդ ամառ իր գործակալը զանգում է և հայտնում, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է իր հետ պայմանագրի ստորագրմամբ: «Ես անակնկալի եկա և ասացի. «Դա իրակա՞ն է, թե պարզապես սպեկուլյացիա»: Երբ քո երազանքները մոտ են իրականանալուն, սկզբում դա իրական չի թվում: Մի քանի օր անց «Մանչեսթեր Յունայթեդ»-ի հետաքրքրվածությունը հաստատվեց, երբ ես զանգ ստացա Էդ Վուդվորդից` նրանց գործադիր տնօրենից: Նա ասաց ինձ, որ ակումբն իրոք հետաքրքրված է ինձնով: Կարող եք պատկերացնել, թե որքան ոգևորված էի այդ հնարավոր ությամբ: Մինչ իմ գործակալն ու ակումբը բանակցում էին տրանսֆերի շուրջ, ես ժամանակ ունեի մտածելու իմ անելիքների մասին: Գիտեի, որ մարտահրավեր է լինելու Դորտմունդում ունեցած լավ դրությունը թողնելը և «Յունայթեդ»-ում հաջողության հասնելը, սակայն չէի ցանկանում նստել աթոռին որպես հին մարդ և ափսոսանքներ ունենալ: Ես պատրաստ էի տեղափոխվել»,- ընդգծում է Հենրիխ Մխիթարյանը` նշելով, որ միայն այն պահին, երբ ստորագրում էր ակումբի հետ իր պայմանագիրը, նոր սկսում է գիտակցել, որ մեծ քայլը դեպի Պրեմիեր լիգա կատարված է: «Երբեք չեմ մոռանա այդ պահը, այն ժամը, երբ ակումբի հետ առաջին մարզման ժամանակ կրեցի կարմիր մարզաշապիկը: Ես այնքան ուրախ և հպարտ էի, թե ինչի եմ հասել իմ կարիերայում»,- նշում է նա:

Մրցաշրջանի սկզբում Մխիթարյանը վնասվածք է ստանում: «Արդար կլինի ասել, որ Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Սակայն նախկինում ևս եղել էին պահեր, երբ անհաջողություններ էի ունեցել, և ես երբեք չէի հանձնվել: Ես շարունակելու եմ աշխատել ամեն օր, որպեսզի օգնեմ թիմին հասնել հաջողության»,- նշում է խաղացողը:

Մխիթարյանը փաստում է, որ իր համար միշտ երազանք է եղել խաղալ աշխարհի խոշորագույն ակումբներում:  «Երբ դու քայլում ես «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, դա պարզապես դաշտ չէ, այլ բեմահարթակ: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմին, կարծում եմ` շատ հպարտ կլիներ: Ես կարծես մշտապես հետապնդում եմ նրան: Կարծում եմ, անգամ երբ նա չկա, նա ինձ օգնել է հասնել այստեղ: Եթե նա դեռ ողջ լիներ, գուցե ես այս պահին կլինեի իրավաբան կամ բժիշկ: Փոխարենը, ես ֆուտբոլիստ եմ: Զվարճալի է, քանի որ ես երբեք հանդիպումներից հետո չեմ դիտում ինձ հեռուստացույցով: Ես ատում ե մ ինքս ինձ դիտելը, քանի որ միայն նկատում եմ սխալներս: Ես շատ տարբեր եմ հորիցս իմ խաղաոճով: Նա արագ հարձակվող էր, ով հզոր հարված ուներ: Ես ավելի շատ տեխնիկա ունեմ: Սակայն շատերը տանը` Հայաստանում, ասում են ինձ, որ ես վազելիս ամբողջովին հորս եմ նման: Նրանք ասում են. «Հենրիխ, դու նրա նման ես, վազում ես նրա նման: Դու այնքան շատ ես նման Համլետին»: Ես չգիտեմ դա, քանի որ տանել չեմ կարողանում նայել ինքս ինձ, սակայն դա կարևոր է: Ես առաջին անգամ երազել եմ ազատ վազել դաշտում` նրա մահից հետո դիտելով նրա տեսագրությունները»,- եզրափակել է Մխիթարյանը:

Կարևորը ոչ թե ընթացքն է, այլ արդյունքը. պաշտպանության նախկին նախարարը՝ երևանյան գագաթնաժողովի մասին. «Փաստ»Որ ոչ մի պատ չմնա առանց Նիկոլ Փաշինյանի նկարի. «Փաստ»Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ»Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դիակը«Կամազ»-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ․ կա զnհ Ռամոսը կգնի «Սևիլիա» ակումբի բաժնետոմսերի 80%-ը Հրшդադար կհաստատվի այն պահին, երբ Զելենսկին դուրս բերի Ուկրաինայի ԶՈւ-ն ռուսական տարածքներից. ՊեսկովԿալասի հայտարարությունները դուրս են նրա մանդատի շրջանակներից. Զախարովա ՌԴ Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել ռելսերից. կա վիրավnր Ծնվել է Լիլի Մորտոյի դուստրը՝ Ավրորան Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հետ hակամարտnւթյան ընթացքում զnhվածների թիվը կազմում է 3,483Ֆլորիդա նահանգում hրդեհի մակերեսը հասել է 48,5 հազար քառ. կմ-ի. Ջորջիա նահանգում կրակը nչնչացրել է ավելի քան 120 բնակելի տունՎրաստանում անհայտ անձինք Հայ Առաքելական և Ուղղափառ եկեղեցու սրբապատկերները նետել են աղբամանի մոտԿիևն ու Վաշինգտոնը պատրաստվում են ստորագրել համաձայնագիր, որը թույլ կտա ուկրաինական ԱԹՍ-ներ արտահանել ԱՄՆԱՄՆ հետախnւզությունը ցույց է տալիս, որ Իրանը պահպանում է զգալի hրթիռային կարողություններ. NYTԹրամփը Վենեսուելան «ճանաչել է որպես ԱՄՆ 51-րդ նահանգ» Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել ֆիթնես կենտրոնների և մարզասրահների մարզիչների գործունեության վերաբերյալ Ռուսաստանից ամեն օր քննադատություն է հնչում Փաշինյանի հասցեինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա Ժորժիկ Սիմոնյանի դինԵրբ և ինչպես կգործի Երևան-Բաթում-Երևան գնացքը Սկզբում կրկել է, ապա վրաերթի ենթարկել քաղաքացուն, որ մաhանա․ uպանություն կատարողը կալանավորվե՞լ էԻրանի հետ հակամարտությունը կարող է ԱՄՆ-ին արժենալ 1 տրիլիոն դոլար․ CNN Համայնքային ոստիկանները քաղաքացիների նշած վայրերում զենք-զինամթերք են հայտնաբերել Ի՞նչ կտա Փաշինյանին Թուրքիայի նոր որոշումը Իրազեկում․ փորձարկվելու են էլեկտրական շչակներ Նոյեմբերյանում փոթորկախառն կարկուտ է տեղումԾանոթ ու միաժամանակ անհայտ … ձեռքի ժամացույց Գերմանիայում ՀՀ հյուպատոսական բաժինը մայիսի 18-ից հունիսի 18-ը կանցկացնի լրացուցիչ ընդունելություն Անկում՝ ռուբլու շուկայում«Անդակո» ընկերության երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է Մահացել է «Արյունոտ սպորտ» և «Գաղտնի նյութեր» ֆիլմերի դերասանը Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտրի մեկնարկի ​​նախապատրաստական ​​աշխատանքներն ավարտվել են․ երկրի ԱԳՆ Արարատում կրակոցներ են հնչել․ ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանի» ծրագիրը․ ինչպես են առաջարկում հաղթահարել աղքատության թակարդը Կրկին վթար է․ երկար ժամանակ ջուր չի լինի«Փորձագետ. Երևանյան գագաթնաժողովը ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու և ինքնիշխանության կորստի նախաբանն է»«Աշխարհագրական վերակողմնորոշում և «ճաշատեսակ եվրոպական սեղանին». նչպես են տարբեր երկրներում գնահատում Հայաստան-ԵՄ գագաթնաժողովը»Եվրոպան իր համար պահում է ատոմը, Հայաստանին՝ մթություն առաջարկում Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը, խորացել 3,5 կիլոմետր և փորձել պարփակել Սև լիճը. պատմության այս օրը (13 մայիս) Հայտնի են «Եվրատեսիլ 2026»-ի առաջին կիսաեզրափակիչը հաղթահարած երկրները Հարվածներ են հասցրել 12-ամյա տղայի գլխին․ մանրամասներԱդրբեջանgիները պղծել են Արցախի Վաղուհաս գյուղի ազատամարտիկների գերեզմանngը՝ նպատակն է հայկական հետքի վերացnւմն ու պատմական հիշողության ջնջnւմը Նիկոլ Փաշինյանը «խաղեր տվողներին» պատժելու է. «Հրապարակ» Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ցանկապատին․ տուժած կաՀակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել. «Ժողովուրդ» ՔՊ-ում լայվի «մարաթոն» է հայտարարված. «Հրապարակ» Էկոպարեկային ծառայության պետի միլիոնները, վարկերն ու քաղաքական կարիերան. «Ժողովուրդ» Քրեական ոստիկանները զենքի գործադրմամբ խուլիգանության և զենք-զինամթերք ապօրինի պահելու մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերելՖրանսիան այլ տարածաշրջաններում ռազմական բազաներ տեղակայելու մտադրություն չունի. ՄակրոնԻրանի շուրջ ճգնաժամը հարվածել է Գերմանիայի տնտեսությանը․ երկրում գնաճը կրկին աճում է
Ամենադիտված