Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վահագն Խաչատրյան. «Հայաստանում հոգեկան հիվանդներ չեն ապրում, որ ինչքան կյանքը վատանա, նորից գնան ու այդ քաղաքական ուժին ձայն տան».«Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀԱԿ վարչության անդամ Վահագն Խաչատրյանը «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընդդիմադիր դաշտում առկա կուսակցությունների հնարավոր կոնսոլիդացմանը, նշեց, որ իր կարծիքով դա այնքան էլ կարևոր չէ, քան քաղաքական և պետական գործիչների կողմից երկրում քաղաքական միջավայրը մաքրելու և ներկայիս արատավոր երևույթներին վերջ տալուն միտված քայլերի ձեռնարկումը:
Նրա կարծիքով` ընդդիմադիր ուժերի միավորումը պետք է տեղի ունենա բնական ճանապարհով, քանի որ, ըստ նրա, արհեստականորեն ձևավորված միավորները շատ արագ էլ քանդվում են և հիասթափեցնում հասարակությանը, իսկ իրական մրցակցային քաղաքական միջավայր ձևավորելու համար էական չէ, թե ընդդիմադիր ուժերը կմիավորվեն, թե՝ ոչ: 
«Այն նաև խայծ է, որով գայթակղվում են շատ քաղաքական ուժեր, բայց հետո պարզվում է, որ դրա հիմքում այլ գաղափար էր դրված՝ ընտրությունների կեղծումը և նման ձևով ցույց տալը, որ «ընտրված» ուժը եկել է «ազատ» ընտրության արդյունքում: Դրա փոխարեն ընդդիմադիր քաղաքական ուժերը պետք է ինչքանով հնարավոր է, ամեն մեկն իր չափով իրավիճակ փոխի ընտրությունների ժամանակ»,– ասում է Վ. Խաչատրյանը:
«Եթե իսկապես մրցակցային քաղաքական դաշտը ձևավորվեր քաղաքական մրցակցության արդյունքում, ապա այդ դեպքում արդարացի կլիներ քաղաքական կուսակցությունների կշռի մասին խոսելը, բայց այդ ամենը ժողովրդավարական սկզբունքների դեպքում է ստեղծվում: Եվ Հայաստանում հոգեկան հիվանդներ չեն ապրում, որ ինչքան կյանքը վատանա, նորից գնան ու այդ քաղաքական ուժին ձայն տան, բայց միշտ արձանագրվում է, որ գործող իշխանությունն ունեցել է բացարձակ մեծամասնություն: Խնդիրն այստեղ է, որը պետք է լուծվի, իսկ դրա համար պետք չի քաղաքական կուսակցություններին որակել փոքր, մեծ, թույլ և այլն: Ինչ վերաբերում է ընդդիմադիր ուժերի միավորմանը, ապա երկու դեպքում է դա հնարավոր՝ կամ պետք է միավորվեն մեկ գաղափարի շուրջ, կամ մեկ նպատակի»,– ասում է ՀԱԿ քաղխորհրդի անդամը:
Մեկնաբանելով ՀՀ վարչապետի այն միտքը, թե՝ լավ մասնագետ լինելու դեպքում ինքը պատրաստ է ընդդիմադիր դաշտից նույնպես մասնագետ հրավիրել իր ղեկավարած կառավարությունում աշխատելու համար, Վ. Խաչատրյանն ասաց, որ ներկայում նույնպես կառավարությունում շատ լավ մասնագետներ կան, որոնք աշխատում են, բայց, ցավոք, բոլորը սպասարկում են այն նույն համակարգին, որը երկիրը տանում է կործանման:
«Թող ոչ ոք չվիրավորվի, ես այնտեղ ընկերներ ու մոտ մարդիկ ունեմ, նրանք աշխատում են, շատ լավ տիրապետում են իրենց գործին, բայց այն չեն անում, ինչ որ պետք է անեն: Դրա փոխարեն ամեն ինչ արվում է իշխող կուսակցությանը հարստացնելու և «հզոր» դարձնելու համար, իսկ իրավիճակ փոխելու ցանկություն ամենևին էլ չկա»,–ասում է Վ. Խաչատրյանը: 
«Եթե մեր երկրում դիկտատուրական կարգեր լինեին, ես նման հարցադրումներ չէի անի, կընդունեի, որ ամեն ինչ այնպես է ինչպես Չիլիում՝ 70–ական թվականներին էր, բայց երբ երկիրը ժողովրդավարական է, ուրեմն պետք է ժողովրդավարական սկզբունքները գործեն, իսկ դրանից բացի ինձ ոչինչ չի հետաքրքրում: Նույն ժամանակավոր տնտեսական հաջողությունները՝ երկնիշ տնտեսական աճը և այլն, ի վերջո, դառնում են ժամանակավրեպ, ինչի մասին մենք ասում էինք: Իսկ հիմա առանց վերջնական նպատակները և առաջնահերթությունները մատնանշելու, իրավիճակային հարցեր լուծելու ճանապարհով են գնում, որը շատ վտանգավոր է»,– ասում է Վ. Խաչատրյանը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Դուբայում հայտնել են օդանավակայանի մոտ ԱԹU-ների ընկնելու հետևանքով չորս տnւժածի մասինԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելու համար«Տոտենհեմի» գլխավոր մարզիչը բացատրել է, թե ինչու է «Ատլետիկոյի» հետ խաղի 17-րդ րոպեին փոխարինել դարպասապահին«Աշխարհի արքան». Վաշինգտոնում բացվել է Թրամփի և Էպշտեյնի «Տիտանիկ» թեմայով արձանը Իրանը կշարունակի hարվածներ hասցնել Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի ռազմաբшզաներին. ՓեզեշքիանԻրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրԻրանը պայմաններ է առաջադրել ԱՄՆ-ի հետ բանակցությունների համար․ Al Mayadeen WTA-1000. Արինա Սաբալենկան պարտության մատնեց Նաոմի Օսակային Հայտնի են գարնանային արձակուրդի օրերը«Սատանայական բան կար մեջը, պետք է սպանեի նրան»․ մանրամասներ՝ Շենգավիթի սպանությունիցԳազամատակարարման վթարային դադարեցում կլինիԵրևանի սուրճի արտադրամասերից մեկի պահեստում հրդեհ է բռնկվել «Ռոսատոմ»-ի 150 աշխատակից Հայաստանի տարածքով Իրանից տարհանվել է Ռուսաստան Ցեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Հրազդանի համայնքային ոստիկանները զինամթերք են հայտնաբերել «Turkish Airlines»-ն այսօրվանից կանոնավոր չվերթներ կմեկնարկի Ստամբուլ-Երևան-Ստամբուլ ուղղությամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Վարչական դատարան 2 հայց է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ-ի Իրազեկում․ գործարկվելու է էլեկտրական շչակ Կյանքից հեռացել է Նինա Տիտանյանի հայրըՓաշինյանը ժամանել է ՍտրասբուրգՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել Կասեցվել է Grill.am ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Մասկատ-Երևան թռիչքով ՀՀ է վերադարձել ևս 32 քաղաքացի 40-ամյա տղամարդը փորձել է գողանալ Սիսիանի սուպերմարկետներից մեկում տեղադրված վճարային տերմինալը Սպասվում են տեղումներՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական hրացաններ և ապօրինի որսված 159 արտույտ Ծեծկռտուք՝ ԱբովյանումԿԲ. Հուլիսի 1-ից հնարավոր կլինի մոբայլ բանկինգով արգելափակել առցանց վարկի ձևակերպումըԻշխանությունը շտապում է նոր Սահմանադրության հարցում 26-ամյա Արմեն Ա.-ն մահացել է․ նոր մանրամասներ140 զինծառայող վիրավորվել է, 7-ը՝ զոհվել է․ Պենտագոնը թվեր է հրապարակել Կիմ Չեն Ընը թևավոր հրթիռների փորձարկում է դիտել Արտակարգ դեպք՝ «Զվարթնոց» օդանավակայանումԾանոթ ու միաժամանակ անհայտ … Եկեղեցական հերալդիկա ԱՄՆ ռազմածովային ուժերը հրաժարվում են ուղեկցել առևտրային նավերը Հորմուզի նեղուցում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի հանդիպումների արդյունքները | 1-ին խաղ Մեծ պահք. այսօր միջինք է Վթար է եղել․ ջրանջատումներ կլինեն«Փաշինյանը «մեջքից հարված» է պատրաստում. ռուսական զորքերը սպառնալիքի տակ են Հայաստանում»Արման Ծառուկյանն ու Մուհամադ Մոկաևը հայացքների մենամարտ են անցկացրել «Նախիջևանում անօդաչու թռչող սարքերի ընկնելը պատահական չէ. արդյո՞ք Թրամփը լքում է Հայաստանը միջանցքի համար»Ադրբեջանում գերության մեջ գտնվող Մարալ Նաջարյանը վերջապես ազատ է արձակվել. պատմության այս օրը (11 մարտ)Ռուսաստանից 1023 տոննա հացահատիկ կհասցվի Հայաստան՝ Ադրբեջանով Դեղորայքի գների իջեցում և տնտեսական վերափոխում. «Ուժեղ Հայաստանի» ծրագրային առաջարկները Իրանը սկսել է ականապատել Հորմուզի նեղուցը. ամերիկյան հետախուզություն Քարոզարշավի ձևականությունը և իրական օրակարգի բացակայությունը
Ամենադիտված